Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությանը

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմիի և Ֆրանսուա Ալֆոնսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։ Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց խորհրդարանականներին արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում ներդրած

Լեզվի ինստիտուտը լույս է ընծայել «Բայազետի բարբառի բառարան»-ը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը լույս է ընծայել «Բայազետի բարբառի բառարան» աշխատանքը, որի հեղինակն է ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը: «Բայազետի բարբառի բառարան» աշխատանքով հանրությանն առաջին անգամ ներկայացվում է Բայազետի բարբառի բառապաշարը: Բառարանն ընդգրկում է բարբառի բառային շուրջ 8000 միավոր, որոնց մի մասը հավաքվել է նաև Գավառի տարածաշրջանի բնակավայրերում

Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում փետրվարի 23-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Կոտայքի մարզի Քասախ գյուղի՝ Մուշ թաղամասի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր»

ՌԴ-ն ԵՄ առաքելության ժամանման մեջ տեսնում է իր դիրքերի թուլացման միտում. «Հայաստանի Հանրապետություն»

Հայաստան է ժամանել ԵՄ 100 հոգանոց դիտորդական առաքելությունը: Այդ մասին որոշում էր ընդունվել հունվարի 23-ին ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ: Ըստ փաստաթղթի՝ քաղաքացիական առաքելությունը պետք է նպաստի Հայաստան-Ադրբեջան սահմանին կայունության հաստատմանը, վստահության ամրապնդմանը, երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Այս փաստը միանշանակ չընդունվեց մեր տարածաշրջանում տարբեր ձեւաչափերով ներկայություն ունեցող պետությունների կողմից: Ուկրաինական հակամարտության

Ակնկալված 80%-ի փոխարեն հետճվարից օգտվում է քարտապան թոշակառուների 15%-ը․ «Ժողովուրդ»

Հայաստանում կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները 2022-ի հուլիսից, կառավարության որոշմամբ, հնարավորություն ստացան հետվճար (քեշբեք) ստանալ վճարային քարտերով կատարված գործարքներից։ Ծրագրին միացած բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները ՀՀ տարածքում վճարային քարտերով վճարելու դեպքում ամեն ամիս ստանում են հետվճար՝ նախորդ ամսում կատարած անկանխիկ գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 5 000 դրամը։

Սեյրան Օհանյան․ 44-օրյա պատերազմից հետո միակ թիրախ է ընտրվել Հայոց բանակը․ «Հրապարակ»

Բանակի երրորդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումներին անդրադառնալով՝  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը եւ քրեական գործն ամբողջությամբ շինծու են, ըստ այդմ՝ անհիմն են նաեւ Խաչատուրովի մեղադրանքն ու ձերբակալությունը․ «Մենք պետք է արձանագրենք, որ Գրիգորի Խաչատուրովը եւ իր հայրը՝ Յուրի Խաչատուրովը, մեր զինված ուժերի ակունքներում կանգնած

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վ. Ն.-ից բռնագանձել 3 անշարժ գույք, գումար․ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հերթական հայցադիմումը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական` 28-րդ հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վ. Ն.-ից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել` • Երեք անշարժ գույք՝ Երևան քաղաքում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր

2023 թ. հունվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 677 916, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 427-ով կամ 7.4%-ով: Միաժամանակ Կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ

Խնձորի քացախի օգտակար հատկությունները, որոնք երբեմն մոռացության են մատնվում

Խնձորի քացախ, թերևս, կարելի է գտնել յուրաքանչյուրիս խոհանոցում․ այն սովորաբար համբերատար ու աննկատ սպասում է, թե երբ  կկիրառվի որևէ ուտեստ կամ թխվածք պատրաստելիս, իսկ երբ հասնում է իր հերթը, ուտեստին ու թխվածքին հաղորդում է այն համը, որն առանց քացախի մի փոքր անկատար կլիներ։ Մենք առանձնացրել ենք խնձորի քացախի այն օգտակար հատկությունները, որոնց մասին իմանալուց հետո

Ձերբակալվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի  շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն  գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհն Արագածոտնի մարզի տարածքում դժվարանցանելի է։ Գեղարքունիքի մարզի և Գորայք-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Աշոցքի

Մնաց միջուկային շանտաժը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային Խորհրդին, որն ըստ ՌԴ սահմանադրության, պետք է հրապարակվեր դեռեւս անցած տարի, կարդացվեց երեկ եւ, ըստ էության, կրկնում էր այն բոլոր թեզերը, որոնք արդեն մեկ տարի է՝ հնչում են այդ երկրի պաշտոնական քարոզչական հարթակներում: Թե ինչու Ռուսաստանը 2022-ի փետրվարի 24-ին հարձակվեց հարեւան երկրի վրա՝ դրա արդարացումները մենք ցանկության դեպքում 7/24

Թուրքիայի հետ սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման. ՀՀ ԱԳՆ. «Sputnik Արմենիա»

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ աշխատանքներ են իրականացվելու երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ։ Հայ-թուրքական սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Երկրաշարժի վնասը և կոռուպցիան միահյուսված են Էրդողանի Թուրքիայում

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Թուրքիայում օրեցօր ավելանում է երկրաշարժի զոհերի թիվը։ Մեր սիրտը ցավում է մինչ այժմ գրեթե 50 հազար զոհերի և մոտ 200 հազար վիրավորների համար: Հնագույն Անտիոք քաղաքը (Անթաքիա)՝ 250 հազար բնակչությամբ, հիմնականում վերածվել է ավերակների։ Ինչպես գրել էի նախորդ շաբաթ, հայերը պետք է տարբերություն դնեն ցեղասպանությունն իրականացրած թուրքական կառավարության

«Արցախ, Իմ Հավերժ»․ միջոցառում՝ նվիրված Արցախյան ազատագրական պայքարի 35-ամյակին

Արցախյան ազատագրական շարժման 35-ամյակի առիթով Թեքեյան Կենտրոնում այսօր կայացավ «Արցախ, Իմ Հավերժ» խորագրով միջոցառումը։ Կենտրոնի մեծ դահլիճում ցուցադրվել էին Հայաստանում ժամանակավորապես  ապաստանած արցախյան մշակութային կենտրոնների եւ անհատների աշխատանքները, որոնք փրկվել են 44-օրյա եւ սեպտեմբերյան պատերազմներում ոչնչացվելուց կամ թշնամու ձեռքն ընկնելուց։ Կազմակերպիչը IYOUWE ՀԿ-ն է՝ Թեքեյան կենտրոնի, ԳԱԱ-ի եւ ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի եւ այլ կազմակերպությունների

Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել

«Ա1+». ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Տուժածներ չկան։ Փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ», – ասված է տեղեկագրում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Կորեայի նորանշանակ դեսպանին

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ–ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Չան Հո-Ջինին։ Նորին Սրբությունը, գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների և փոխգործակցության ամրապնդումն ու զարգացումը, նորանշանակ դեսպանին մաղթեց արդյունավոր առաքելություն։ Հանդիպմանը Հայոց Հայրապետը դեսպանին ծանոթացրեց նաև Հայ Եկեղեցու պատմությանը և վերջինիս ունեցած առանձնահատուկ

Գալուզինը` Կլաարին. Բրյուսելի որոշումը՝ Հայաստանում տեղակայել ԵՄ քաղաքացիական առաքելություն, չի նպաստում Հարավային Կովկասում իրական կայունացմանը

Ռուսաստանի փոխարտգործնախարարը Տոյվո Քլաարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

ԱՄՆ-ը պատրաստվում է փորձարկել իր միջուկային զենքը։ Ռուսաստանը ետ չի մնա։ Պուտինի ուղերձի առանցքային կետերը

Եվ ըստ այդմ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու Ռոսատոմը, պարտավոր են ցուցաբերել պատրաստակամություն՝ ռուսական միջուկային զենքի փորձարկման։ Առաջինը, իհարկե, մենք չենք լինի այդ գործում, բայց եթե ԱՄՆ-ը նման փորձարկում անցկացնի, ապա մենք նույնը կանենք։

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան չպետք է անտեսի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Թուրք վերլուծաբանի անդրադարձը հետերկրաշարժյան գործընթացներին Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին է անդրադարձել թուրք վերլուծաբան Բուհանեթթին Դուրանը։ Նա հոդված է հրապարակել այդ թեմայով՝ դիտարկման առնելով երկրաշարժից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության գործընթացները։ Դուրանը նախ նկատել է, որ Թուրքիան շուրջ 88 երկրից  հումանիտար օգնություն է ստացել, ինչպես նաև այդ երկրներից աղետի գոտի է ուղարկվել շուրջ 11.302

44-օրյա պատերազմի մասնակիցը ՀՔԱՎ-ի իրավական աջակցությամբ կարողացել է ստանալ հասանելիք կենսաթոշակը

2022 թվականի սեպտեմբերին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների մասնակից Դ․Ս․-ն, ով, մասնակցելով պատերազմական գործողություններին, ստացել էր ծանր վնասվածքներ: Զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրվելուց հետո, Դ․Ս․-ին բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում սահմանվել էր հաշմանդամության երկրորդ խումբ, ապա, մեկ տարի անց՝ կրկնակի փորձաքննության արդյունքում, հաշմանդամության խումբը փոխվել էր՝ սահմանվել 3-րդ խումբ:

Հայոց Հովվապետը բարձրորեն է գնահատել Էդուարդ Ֆիլիպի և իր գլխավորած պատվիրակության անդամների ներդրած ջանքերն ի խնդիր արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպին Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության նախկին վարչապետ և Հավրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոն: Ողջունելով հյուրերի այցը Մայր

Մանսուրյանի անվան մրցույթը հայկական պոեզիայի հիման վրա գրված հիանալի ստեղծագործությունների արարման խթան կլինի

Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի կազմկոմիտեն այս պահին աշխարհի տարբեր ծայրերից ընդունում է հայտեր՝ ստեղծագործություններ՝ գրված հայկական պոեզիայի մոտիվներով։ Հիշեցնենք, որ ստեղծագործությունը պետք է գրված լինի վերջին մեկ տարվա ընթացքում: Այն երբևէ չպետք է լինի կատարված, ձայնագրված, հրատարակված կամ հրապարակված: Ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար գրված ստեղծագործության տևողությունը պետք է լինի նվազագույնը

Սամվել Բալասանյանի համարձակ քայլը․ 33 միլիոն դրամ՝ Գյումրիում կամերային երաժշտական դահլիճ բացելու համար (Ֆոտաշարք)

Այսօր Գյումրու երաժշտական-մշակութային կյանքում կարևոր, կարելի է ասել պատմական իրադարձություն տեղի ունեցավ․ մեծ հանդիսավորությամբ բացվեց կամերային երաժշտական դահլիճը։ Ինչպես իր ելույթում շեշտեց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, մշակութային մայրաքաղաք համարվող Գյումրին կամերային դահլիճ երբևէ չի ունեցել։ Ըստ քաղաքապետի, շատերն են հրաժարվել ելույթ ունենալ Գյումրիում՝ պատճառաբանելով հարմար միջավայր չլինելը։ Այն բացվեց քաղաքի ամենահին երաժշտական դպրոցներից մեկի՝ թիվ 4

«Այնքան Թուրքիան չէ վտանգավոր, որքան ռուս-թուրքական համագործակցությունը». Դավիթ Շահնազարյան. Aysor.am

Ռուսաստանի հետ հարաբերություններն արհեստականորեն վատթարացնել պետք չէ, բայց պետք է հասկանալ, որ տարածաշրջանում Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանն ունեն նույն ծրագիրը։ Ես սխալվել եմ, երբ ասել եմ, թե այստեղ Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են. թերագնահատել եմ Թուրքիայի դերը, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն,

Գրիգորի Խաչատուրովն ազատ արձակվեց

Պաշտպանը դեռ չգիտի՝ ինչ հիմքով մերժվեց կալանքի միջնորդությունը

Հայ գործընկերների հետ քննարկվել են հայկական մշակույթն Իտալիայում առավել ճանաչելի դարձնելու հետագա քայլերն ու ծրագրերը

Վարչապետն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարարին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյին: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Իտալիան քաղաքական, տնտեսական ոլորտներում ունեն ինտենսիվ հարաբերություններ և համոզմունք հայտնել, որ դրանք էլ ավելի կամրապնդվեն մշակութային բնագավառում համագործակցության զարգացմամբ ու ընդլայնմամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ՀՀ կառավարությունը հետաքրքրված է մշակույթի ոլորտի կառավարման, մշակութային արժեքների

«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա բարեփոխումների դրական ազդեցությունը»

Գլխավոր դատախազի տեղակալը մասնակցել է ԵՄ/ԵԽ ծրագրերի փակման համաժողովին

Եռաբլուրն այլևս նաև վիրտուալ է

Մենք ընտրել ենք «Հերոսներ» կատեգորիան, քանի որ որդեկորույս մոր համար իր որդին հերոս է՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ սխրանք է գործել կամ չի գործել: Հիմա, որպեսզի մենք չդասակարգենք ով է հերոս, ով հերոս չէ, բոլորին զետեղել ենք «Հերոսներ» կատեգորիայում, քանի որ իրենք իրենց կյանքը տվել են հայրենիքին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031