Օրվա լրահոսը

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից վնասվել է հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին

Ermenihaber. Թուրքիայի Սամանդաղ շրջանում տեղի ունեցած հուժկու երկրաշարժներից թեև զոհեր չեն եղել, բայց վնասվել է հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին։ Վաքըֆլը գյուղի համայնքապետ Պերճ Քարթունը նշել է, որ առաջին իսկ երկրաշարժից հետո եկեղեցին փակվել է պատարագների համար։ «Կարելի է ասել, որ վերջին երկրաշարժի հետևանքով եկեղեցին լիովին փլուզվել է։ Այս պահին այն շահագործման ենթակա չէլ։ Չենք կարողանում

Բայրամովը կոչ է արել Հայաստանին` հրաժարվել «ապակառուցողական դիրքորոշումից»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել Հայաստանին` հրաժարվել ապակառուցողական դիրքորոշումից և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: «Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքորոշումից և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Չնայած Երևանը դեկտեմբերին հրաժարվեց խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից, և ի հեճուկս Երևանի ստեղծած խոչընդոտներին՝ Ադրբեջանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին»,- ասել է Բայրամովը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ խորհրդարանական

Վթարային ջրանջատում Կենտրոնում և Շենգավիթում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի` Գրիգոր Լուսավորիչի, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտիի, Գետառի փողոցների, Պարոնյան 1-16, Մաշտոցի 1-10, Ագաթանգեղոսի 1-6, Քրիստափորի 1-17, Իսրայելյան 21, 34, 37, 39 համարների, Արշակունյաց 1-36 համարների՝ իր նրբանցքներով, Խորենացու

««Փարկինգ Սիթի Սերվիս»-ի տնօրենից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 4 անշարժ գույք, 140 000 ԱՄՆ դոլար, ավելի քան 152 մլն դրամ»

Դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 29-րդ հայցադիմումը

Պետական կառավարման համակարգը Երևանի կենտրոնից պետք է դուրս բերել. քննարկվել է արդարադատության թաղամասի կառուցման հարցը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն արդարադատության թաղամասի կառուցման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ

Արցախում արդեն 279 երեխա ծնվել է շրջափակման մեջ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 73-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 36 տեղեկագրի՝ 21.02.2023թ. դրությամբ 5 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 279 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 700 քաղաքացի

Զեկույցում տեղավորել ենք Արցախն աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստների» ուղիղ կապը Ադրբեջանի իշխանության հետ հաստատող հսկայածավալ ապացույցներ. «Թաթոյան» հիմնադրամ

300 էջ [գրեթե] ունեցող զեկույցում տեղավորել ենք այն հսկայածավալ ապացույցները, որոնցով հաստատվում են Արցախն աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստների» ուղիղ կապն Ադրբեջանի իշխանության հետ և նրանց թշնամանքը։ Զեկույցի հղումը` https://bit.ly/3YUnlFz: Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում են համատեղ անգլերեն զեկույց՝ բացահայտելով Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող

ԵԹԿՊԻ-ն ռեկտոր չունի, Հենրիկ Հովհաննիսյանն էլ հրաժարվել է խորհրդի նախագահի պաշտոնից

Նախկին պրոռեկտորն  ուզում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ ռեկտոր դառնալ

Պարունակում է հետընթաց կարգավորումներ՝ հանգեցնելով տեղեկատվության ազատության իրավունքի սահմանափակման ռիսկերի. կարծիք էկոլոգիական տեղեկատվության մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Կազմակերպությունները կարծիք են հրապարակել «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Սույն թվականի հունվարի 16-ին ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանը օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ է դրել «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է «Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի կարգավորումների արդյունավետ կիրարկման, էկոլոգիական տեղեկատվության տարածման և մատչելիության

«Լուծումը մոտ ժամանակներս կլինի»․ փոխնախարարը՝ ՊՆ նախկին շենքում ապաստանած մարդկանց մասին (տեսանյութ)

Ավելին նա դժվարացավ հայտնել, քանի որ հարցն իր համակարգման ոլորտին չի վերաբերում։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Փետրվարի 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վ, 23-ին` 20-25 մ/վ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան` 5-7 մ/վ, փետրվարի 22-ին սպասվում է

Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի են Ադրբեջանի՝ Արցախի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության տեսլականը. Արցախի ԱԳՆ

Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության լրացուցիչ երաշխիք։ Կրկին շեշտում ենք, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի անօրինական կիրառման արդյունքները չեն կարող ելակետ լինել խաղաղության, կայունության և անվտանգութան հաստատման ճանապարհին։

Վիվա-ՄՏՍ. ավելի քան յոթ տարի՝ անհատական օգնականի աջակցությունից օգտվող ընտանիքների կողքին

Վայքում բնակվող յոթնամյա Ռոբերտի շփման շրջանակը սեպտեմբերից ընդլայնվել է. դպրոց է հաճախում: Հասակակիցները նրան ընդունում են սիրով, միջավայրն էլ նպաստում է ինտեգրմանը: Մանկական ուղեղային կաթվածի (ՄՈւԿ) պատճառով, տղան վեց տարի սահմանափակվել է հիմնականում տանը՝ ընտանիքի հետ շփվելու հնարավորությամբ: Նրա խնամքով զբաղվել է մայրը, այնքանով՝ որքանով կարող է անել հոգատար ծնողը: Մասնագիտական լուրջ հմտություններ պահանջող աջակցություն

Ինչպես կարող է «խաղաղության պայմանագիրը» հանգեցնել պատերազմի

Զարգացման հնարավոր սցենարը եւ խորքային պատճառները Անցած շաբաթ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, եւ առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Ադրբեջանից պաշտոնական, ամբողջական արձագանք չկա: Սակայն Ալիեւը Մյունխենում ասել է, որ հայկական կողմի մոտ նկատվում է «դրական դինամիկա», որը, նրա

«Լիդիանը»՝ Ամուլսարը․ այսօր ստորագրելու ենք, հանքի շահագործումը վերսկսելու է»․ Վահան Քերոբյան

250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է. ԱՀ ՊՆ 

Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 21-ի ժամը 20։45-ից փետրվարի 22-ի

Գյումրիում կհնչեն կրակոցներ․ բնակիչներին խնդրում են խուճապի չմատնվել

Այսօր ցերեկը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան կանցկացնի իր հերթական զորավարժությունները։ Այս մասին մեզ հայտնի դարձավ ոստիկանությունից, որտեղից և հորդորեցին կրակոցների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել ու չմտածել, թե արտառոց միջադեպ է տեղի ունենում քաղաքում։ Հիշեցնենք, որ շատ հաճախ ռուսական ռազմաբազայում զորավարժություններն անցկացվում են առանց նախազգուշացման, ընթացքում մշտապես հնչում են կրակոցներ՝ մեծ անհանգստություն պատճառելով Գյումրիի

Կատարված կրկնակի եւ պատվիրված փորձաքննության արդյունքները խեղաթյուրված են

Իրավապաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազին «Հոգեբանների եւ իրավաբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանն է դիմել Երեւանի Ներքին Շենգավիթ վարչական շրջանի բնակչուհի Ժուլետա Օրդոյանը: Ըստ դիմումատուի տեղեկությունների, պատահարի հետ կապված փորձագետները տվել են ոչ ճիշտ եզրակացություններ, մեղավորը անմեղ է ճանաչվել, իսկ անմեղը՝ մեղավոր: Կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն, մեկ օրինակը տրամադրել «Առավոտին»,

Սուրեն Սարգսյան. Ադրբեջանը կարող է խայծ դառնալ, որով փորձ կկատարեն Իրանին ներքաշել ռազմական պրոցեսների մեջ. Ա1+

Ա1+. «ԱՄՆ-ն 1990-ականներից սկսած կուլիսային դիվանագիտության շրջանակներում իրականացրել է այն քաղաքականությունը, որ այս տարածաշրջանում կոնֆլիկտներ չլինեն որովհետև կոնֆլիկտների լինելը նշանակում է Ռուսաստանի ազդեցություն մեր տարածաշրջանում»,-նշում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակամարտությանը։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա ըստ քաղաքագետի՝ Իրանը ունի մի մարտավարական մոտեցում՝ ցանկացած տեսակի ռազմական բախում լինի իր տարածքից դուրս, հարևան

Դիտարկվել է համակարգը մաքսային զննման սարքավորումներով համալրման անհրաժեշտությունը. Բադասյանն ընդունել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության ներկայացուցիչներին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, դեռևս 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի պայմանավորվածությունների շրջանակում, հյուրընկալել է ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) տարածաշրջանային ղեկավարին ու ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության (CBPА) ներկայացուցիչներին։ Քննարկվել են մաքսային ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները։ Ռուստամ Բադասյանը  ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացվող համապարփակ բարեփոխումների

Արցախը փաստացի կանգնած է երկընտրանքի առջեւ

Ինչպես նախորդ 71 օրերին, այնպես էլ այսօր հայ ժողովուրդն ավելի կարեւոր հարց չունի իր օրակարգում, քան Լաչինի միջանցքի փակված մնալու խնդիրը, հետեւապես նաեւ մամուլն ավելի առաջնային ասելիք չունի, քան վերը նշված խնդրի հետ կապված իրավիճակի ներկայացումը: Ցավոք, այս պահի դրությամբ եւս Լաչինի միջանցքի փակման հետ կապված դեռեւս ոչ մի փոփոխություն չկա, իրավիճակը գնալով օր օրի

Կարևորել են ժողովրդավարությունը՝ որպես համագործակցությունը խթանող գործոն. Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Փետրվարի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: ԱԽ քարտուղարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման: Դեսպան Քվինը կարևորել է տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ՝ կարևորելով ժողովրդավարությունը՝ որպես

Մեզ կարող եք վստահել նաև ձեր տարածքում որևէ հուշարձան վերականգնելու հարցը. Իտալիայի մշակույթի նախարարը՝ Ժաննա Անդրեասյանին

Տարածաշրջանից եկող ահազանգերը պետք է դառնան համամարդկային արժեք ունեցող մշակութային ժառանգության պահպանման միջազգային մտահոգության առարկա

«Հավատում եմ այն օրվան, որ մեր արվեստագետները կսկսեն փախչել Երեւանից եւ նախագծեր իրականացնել մարզերում»

Հարցազրույց ֆրանսաբնակ ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի հետ – Հերթական ներկայացումն եք բեմադրում՝ այս անգամ Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: Խնդրում եմ ներկայացնել՝ ինչու հենց Ժոել Պոմրա: Ինչով էր նրա «Ուրիշները» առանձնահատուկ: Եվ արդյոք Գավառի դրամատիկական թատրոնում կա՞ համապատասխան պոտենցիալ՝ կատարյալ ներկայացում ստանալու համար: Նաեւ Ձեր հիմնադրած «Սաթէ-Աթղը» թատերական միությունը կարծես թե մշակութային ապակենտրոնացման կողմնակից

«Եվրանեսթ»-ն Ադրբեջանին կոչ է անում լուծել ԼՂ-ում մարդասիրական չկարգավորված հարցերը, ազատ արձակել հայ գերիներին

Հորդորում եմ լուծել կոնֆլիկտներ առաջացնող հարցերը և ոչ թե պարզապես ասել՝ ցանկանում եմ, երազում եմ, որ մի օր սա կավարտվի

Հայ պետական գործչի վարքականոնի նախագիծ է մշակվում

Հարցազրույց Էթիկայի դպրոցի տնօրեն Գեւորգ Մկրտչյանի հետ – Հարգարժան Գեւորգ, 17-րդ դ., Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի գահակալության ժամանակ է կիրառվել էթիկետ տերմինը, բնականաբար, էթիկետը փոփոխությունների է ենթարկվել եւ կարելի է ենթադրել նաեւ, որ դրանցում դերակատարում ունեն ազգային առանձնահատկությունները։ Օրինակ, այսօր էլ կանանց շրջանում քննարկման թեմա է դառնում՝ ո՞րն է ճիշտ՝ պայուսակը դնել գետնին, ծնկներին, սեղանին, թե՞…

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ-թուրքական ցնցումա-հումանիտար շփումներ

Սկիզբը՝ այստեղ: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելը` պաշտոնական Անկարայի դիրքորոշումն ու որոշումն է եղել, եւ մինչեւ այսօր այդ որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ «Մենք առանձին՝ մեկ կաթիլ ենք, միասին՝ օվկիանոս: Սա օր է, երբ մենք մի կողմ ենք դնում էթնիկական, ազգային եւ կրոնական պատկանելությունն ու մարդասիրության եւ մարդկային համերաշխության բարձրագույն մակարդակի ենք հասնում, որպես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031