Օրվա լրահոսը

Արցախը պետք է մնա հայկական՝ ի հեճուկս Ալիևի ջանքերի. Երվանդ Թարվերդյան

Մյունխենի անվտանգության գագաթնաժողովում Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հոխորտանքներն Արցախի և հայ ժողովրդի հասցեին հերթական անգամ ապացուցեցին, որ նա որևէ կերպ չի կարող գործ ունենալ Արցախի ժողովրդի, նրա անվտանգության և իրավունքների ապահովման հետ։ Մյունխենում Ալիևը բացահայտորեն սպառնաց Արցախում բնակվող ավելի քան 120 հազար հայությանը։ Մոտ երկուսուկես ամիս է՝ Արցախի հերոսական ժողովուրդը, սարսափելի զրկանքների գնով՝ շրջափակման պայմաններում,

Տիգրան Քոչարյան. «Այսպես եթե շարունակվի, բոլոր գեներալները, որոնք Ադրբեջանի նկատմամբ հաղթանակներ են տարել, ոչ միայն կալանավորվելու են ՀՀ-ում, այլեւ հանձնվելու են միջազգային քրեական դատարան»

Գեներալ Գրիգորի Խաչատուրովին երեկ ձերբակալելու եւ տարիներ առաջ փողեր լվալու մեղադրանքով կալանավորելու միջնորդության մասին մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը «Հայելի» ակումբում ասաց. «Կարդացվող քայլ էր, թե ինչ պետք է անեն այս իշխանությունները: Անընդհատ շեղում է գնում նրանից, թե այս անգամ Մյունխենում ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Փաշինյանը: Դրա համար դաշտ են նետվում հնչեղ անուններ, որպեսզի դրանց

Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառը հյուրընկալեց ավելի քան 3000 մասնակցի

2023թ. փետրվարի 17-19-ը Գիրք նվիրելու և Թումանյանի ծննդյան օրվա շրջանակներում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացված Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառն ավելի քան 3000 մասնակից ունեցավ: Մասնակցեցին հայաստանյան մի շարք հրատարակչություններ և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնը։ Եռօրյա միջոցառումների շրջանակում անցկացվեց շուրջ 30 միջոցառում, որոնք մեկնարկեցին «ՋիԷսԷմ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների տրամադրած գրքային փաթեթները ծննդատնից դուրս գրվող նորածիններին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Փետրվարի 21-ին և 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ 22-ին՝ 25-30 մ/վ: Հանրապետության տարածքում` Փետրվարի 21-ի և 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 21-ին և 23-ին սպասվում

Լույս է տեսել հայկական առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպը

Կայացավ Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի շնորհանդեսը: Ըստ հեղինակի, գիրք գրելու հիմնական դժվարությունները տեխնիկական էին: «Շատ դժվար էր ստեղծել տասնինը կերպար եւ յուրաքանչյուրին տալ իր բնավորության գծերը», – ասաց Ռուբեն Եսայանը: Գիրքը գրելիս հեղինակը ոգեշնչվել է երեք հանրահայտ գրողից. Սթիվեն Քինգից, Էդգար Ալլան Պոյից եւ Ագաթա Քրիստիից: Հեղինակի խոսքով, վեպը գրելու հիմնական

Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. ղեկավարում է առեւտրային կազմակերպություն, ինչի իրավունքը չունի. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատվեցին՝ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է, գործ ունենք բացահայտ քաղաքական կոռուպցիայի դրսեւորման հետ ու այսքանից հետո Փաշինյանը դեռ տարակուսում է, թե ինչու է երեք նիշով նվազել Հայաստանի դիրքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարում։ Այսպես` ինչպես արդեն նշել էինք` Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները

«Զարմանում եմ, որ զարմանում եք»․ Արփի Դավոյանի եւ ընդդիմադիրների իրավական բանավեճը (տեսանյութ)

Արծվիկ Մինասյանը կրկնեց, որ «ինքնիշխանություն» հասկացության իրավական բովանդակությունը տրված չէ այնպես, որպեսզի հանրային ընկալման մեջ պարզ լինի, թե որ գործողություններն են քրեորեն հետապնդելի։

Արմեն Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը կշարունակի նպաստել մեր տարածաշրջանում կայունության հաստատմանը

Փետրվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության ժամանումն ու պաշտոնական մեկնարկը Հայաստանում՝ ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ այն կշարունակի նպաստել մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը

Էդգար Ղազարյան. «14 տարի է անցել, ու հիմա նոր հայտնագործությո՞ւն եք անում, երբ 14 օրվա հանցագործությունը չեք կարողանում բացահայտել»

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում, խոսելով գեներալ Գրիգորի Խաչատուրովին ձերբակալելու մասին երեկ տարածված տեղեկության, երկրի ղեկավարի գործելաոճի ու դրա շարժառիթների մասին, ասաց. «Գիտե՞ք՝ ինչո՞ւ է ուզում փակել բուհերը, վերացնել համալսարանները, հեղինակազրկել հաղթանակած գեներալներին, հայրենիքի համար արժեքներ ստեղծած մարդկանց: Որովհետեւ իր մոտ դրանք չեն ստացվել: Խաչատուրովները ոչ միայն զինվորական օրինակելի, այլեւ հայրենասեր ոգով

Կոտայքի մարզում կասեցվել է կրեմային հրուշակեղենի երկու արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Գոհարիկ Աջինյանին և Քնարիկ Շխոյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան): Պարզվել է, որ արտադրամասերը գործում են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով: Մասնավորապես՝ արտադրական տարածքներում հատակը, պատերի մակերևույթները վնասված են եղել՝ ջրանցիկ, չլվացվող նյութերով պատված, որոնք հնարավոր չէ լիարժեք

Ռուբինյանը ԵԽ պատգամավորներին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով արցախցիների առջեւ ծառացած մարտահրավերները

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին եւ Ֆրանսուա Ալֆոնսին: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը ԵԽ պատգամավորների խնդրանքով ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: ԱԺ փոխնախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության առջեւ ծառացած հումանիտար մարտահրավերների մասին: Հանդիպմանն անդրադարձ է եղել ադրբեջանական զինված

«Եկեք չվախեցնենք տնտեսվարողներին»․ Գրիգոր Մինասյանը երջանիկ է, որ պետական գնումների մասնակիցները շատ են (տեսանյութ)

Եթե, օրինակ, արդարադատության նախարարության գնումները նայեք, նախկին մեկ-երկու մասնակցից թիվը հասել է 10-15-20-ի։

Իրանը պատրաստ է ընդունել 3+3 ձևաչափով հանդիպում

Իրանը պատրաստ է Թեհրանում ընդունել 3+3 ձևաչափով հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպմանը: Փետրվարի 20-ին տեղի ունեցած հանդիպմանը կողմերն ընդգծել են Մոսկվայի և Թեհրանի միջև երկկողմ ձևաչափով, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարթակներում համագործակցություն զարգացնելու կարևորությունը:  

Վարդապետյանը չհայտարարված այց է կատարել Գավառի մանկատուն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 20-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում, մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանի ուղեկցությամբ չհայտարարված այց է կատարել Գավառի մանկատուն, որտեղ խնամք է ստանում 7-ից 18 տարեկան 57 երեխա: Աննա Վարդապետյանը Մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի հետ շրջել է մասնաշենքերում, ծանոթացել հաստատության պայմաններին, եղել է ճաշարանում, երեխաների ժամանցի սենյակներում, ննջասենյակներում, զրուցել

ՄՊՀ-ն հրապարակել է մանկական կաթնախառնուրդների և տակդիրների շուկաների ուսումնասիրությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է նաև մանկական կաթնախառնուրդների և տակդիրների շուկաները` հաշվի առնելով, որ երեխաներին հատկացվող ծախսերի մեջ զգալի մաս են կազմում կաթնախառնուրդին և երեխայի խնամքին հատկացվող ծախսերը:  «Մանկական կաթնախառնուրդներ» ապրանքային շուկա Մանկական կաթնախառնուրդը համարվում է ամենաարագ սպառման աճ ունեցող փաթեթավորված սննդամթերքներից մեկն աշխարհում: ՀՀ-ում ներկայացված են կաթնախառնուրդների համաշխարհային

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։ Դժվարանցանելի է Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք

«Երբ մեկն ասում է, որ պիտի միանանք ԵՄ-ին, կամ երբ Գորիս-Կապան ճանապարհի մի մասն անցնում է թշնամուն, դա ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված գործողությո՞ւն է»

Այն տարածքները, որոնք հիմա թշնամուն են անցել, այդ դեպքերը համարվո՞ւմ են ինքնիշխանության դեմ ուղղված գործողություններ

Արցախից ևս 8 անձ է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

5 բուժառու ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Ալավերդի համայնքի ղեկավարը ստուգողական շրջայցեր է իրականացրել համայնքային ենթակայության կազմակերպություններում

Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն իրականացրել է ստուգողական շրջայցեր համայնքային ենթակայության կազմակերպություններում: Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Արտուշ Աբելյանի, ոլորտը համակարգող բաժնի պետ Ստեփան Ասրյանի և այլոց ուղեկցությամբ համայնքի ղեկավարը ծանոթացել է մանկապարտեզների և արվեստի դպրոցների առօրյային: Այցելություններ են կատարվել համայնքի թիվ 1, թիվ 2, թիվ 3, Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, որտեղ

Ալիեւին «կառուցողական» դաշտ բերելու գործում Փաշինյանը չի հանձնվում

Որքան կարելի է Ալիեւի` «օկուպանտի» մեղադրանքը կուլ տալ, ու դրանով դրդել նրան, որպեսզի նա ավելի նշանակալի զիջումներ պահանջի Հայաստանից Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հովանու ներքո կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Պաշտոնական Երեւանի տարածած մամլո հաղորդագրության համաձայն` հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ

Պետք է հասկանալ՝ ի՞նչ ռեսուրսներ կան վատագույնից խուսափելու. Վահե Հովհաննիսյան

Հայաստանը փառահեղ հանգրվանեց Ռուսաստան-Արևմուտք առճակատման էպիկենտրոնում։ Ադրբեջանն արեց հակառակը։

Արձանագրած խնդիրների և դրանց լուծման առաջարկների նկատմամբ անհետևողական վերաբերմունքը, վերահսկողության բացակայությունը հանգեցրել են ստեղծված իրավիճակին. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, ծանոթացել ստեղծված իրավիճակին, ինչպես նաև խնամարկյալների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին։ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների համար շարունակում է խիստ մտահոգիչ մնալ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի տարեկան և արտահերթ զեկույցներում պարբերաբար բարձրացված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խնամքի հաստատություններում օրենքով չնախատեսված

Դեսպանին ներկայացրի «ժողովրդավար» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները. Թագուհի Թովմասյան

Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Սխերմերսին: Քննարկեցինք մարդու իրավունքների ոլորտին առնչվող, փոխադարձ հետաքրքրության մի շարք հարցեր: Դեսպանին ներկայացրի «ժողովրդավար» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հայտնեցի պատրաստակամությունս՝ խորացնելու համագործակցությունը Նիդերլանդների խորհրդարանի հետ: Դեսպանն իր խոսքում նշեց, որ իրապես ցանկալի

Երկրաշարժին յետցնցումէն Քեսապի Ս. Աստուածածին եկեղեցին կրկին վնասուած է

Ճիշդ չէ այն տեղեկութիւնը, թէ Հալէպի կարգ մը շրջաններու մէջ մէկէ աւելի բնակելի շէնքեր փուլ եկած են

Կանխել անտառների «կոտորածը». Վարդապետյանը հանձնարարականներ է տվել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դատախազներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ին Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի գործունեության արդյունքները: Գլխավոր դատախազի առաջին կանգառը եղել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որտեղ մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանը ներկայացրել է գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները և այլն: Գագիկ Այվազյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում Գեղարքունիքի

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել. մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից առերևույթ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, 2023թ․ փետրվարի 17-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Կորեայի Ձոր կոչվող

Վարչական դատարանը մերժել է ոստիկանության հայցն ընդդեմ զոհված զինծառայողի հոր

Դատարանը գտել է, որ ոստիկանությունը Դավիթ Ուզունյանին օրինական պահանջ չի ներկայացրել եւ ոչ միայն

Գագարինից մինչև Սևանի թերակղզի և Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհը դժվարանցանելի է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Գագարինի մոտից մինչև Սևանի թերակղզի և Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհը դժվարանցանելի է։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Մյունխենի բացահայտած խնդիրները

Մյունխենի անվտանգության համաժողովում Փաշինյան-Ալիեւ բանավեճը (Ղարիբաշվիլիի մասնակցությամբ) բացահայտեց մի քանի խնդիր: Թվարկեմ դրանք՝ պակաս կարեւորից մինչեւ ամենակարեւորը: 1/ Լեզվական խնդիրը: Հայաստանի վարչապետը բավարար չափով գիտի անգլերեն (եւ ռուսերեն), որպեսզի կարողանա շփվել ցանկացած արտասահմանցու հետ: Բայց, երբ գործը հասնում է դասախոսության կամ բանավեճի՝ այստեղ պետք է լեզվին տիրապետելու բարձրագույն մակարդակ՝ մտքերը ճշգրիտ եւ սահուն շարադրելու համար:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031