Օրվա լրահոսը
Կարևորվել են ԱԶԲ-Հայաստան ակտիվ փոխգործակցության ապահովումը ինչպես տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման, այնպես էլ մասնավոր հատվածում գիտելիքի և փորձի փոխանակման ուղղությամբ
Ֆինանսների նախարարը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ Այսօր՝ փետրվարի 21-ին, Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ասիական զարգացման բանկի Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի տեղակալ Քերն Մյուրեյը, ԱԶԲ այլ պաշտոնյաներ, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչներ: Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ԱԶԲ-ի
Քաղաքացիները՝ ղարաբաղյան շարժման մասին. պայքարում էինք ազգային ինչ-որ միասնության համար
Միջին տարիքի կին պատասխանեց. «Չեմ հիշում ոչ մի բան, որովհետեւ այդ ժամանակ փոքր եմ եղել»: Նա չգիտեր՝ ինչի համար էր շարժումը:
Մի քաղաքացի էլ ասաց. «Ժամանակին մասնակցել եմ, ինչ-որ նպատակներ կային, ցանկությունները մեծ էին, բայց չարդարացվեց: Պայքարում էինք ազգային ինչ-որ միասնության համար, սեր կար ինչ-որ, տենց, էլի»:
«Ի՞նչ ծագում ունի եւ ի՞նչ իրական շահեր է հետապնդում Լաչինի միջանցքի շրջափակման պատճառ դարձած ադրբեջանական հանկարծակի բուռն էկոակտիվիզմը». Մերի Գալստյան
Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մերի Գալստյանը ելույթ է ունեցել Էներգետիկ անվտանգության հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԺ պատգամավոր, Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով՝ «Եվրանեսթ»-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը վեհաժողովի լիագումար նստաշրջանի շրջանակում փետրվարի 19-ին ելույթ է ունեցել Էներգետիկ անվտանգության հանձնաժողովի նիստում: Պատգամավորն իր ելույթում նշել է. «Հարգելի՛
Կրթության ոլորտի զարգացման գործընկերների հետ քննարկվել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը
«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքը շարունակվել է կրթության ոլորտի զարգացման գործընկերների մասնակցությամբ կազմակերպված հերթական հանդիպմամբ։ Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության,
ԱԳՆ-ում քննարկումների առանցքում էին ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների առանցքում էին ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր: Բարձր գնահատելով Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին
Հանձնառու ենք շարունակել սերտ հարաբերությունները և աշխատել Հայաստանի ու Հարավային Կովկասի երկրների հետ՝ Հայաստանում խաղաղություն, կայունություն հաստատելու նպատակով. ԱՄՆ նորանշանակ դեսպան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Նախագահ Խաչատուրյանը ողջունել և շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ: «Ուրախ ենք, որ Դուք արդեն Հայաստանում եք: Իմ դեպքում մի փոքր առանձնահատուկ է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելը. 1992 թվականից ես անընդհատ այդ գործընթացի մեջ եմ եղել: Հիշում եմ, երբ
Արման Սարգսյանը Ստեֆանո Տոմատի հետ քննարկել է ԵՄ մոնիտորինգի առաքելության գործունեությանն առնչվող հարցեր
Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության գործունեությանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է առաքելության դերը սահմանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում։ ՀՀ
«Արգելոցի վարիչը մանկապղծության մեջ է մեղադրվում․ ո՞րն է ձեր դիրքորոշումը»․ պատգամավորը՝ փոխնախարարին (տեսանյութ)
Կարծում եմ՝ առաջնահերթ պետք է լինի անմեղության կանխավարկածը, բայց եթե նման բան առկա է, ՊՈԱԿ-ը, մենք այս հարցով կզբաղվենք
Փաշինյանը ողջունել է ՀՀ-ում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: Վարչապետը ողջունել է Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը և ընդգծել, որ այն նպաստ կբերի տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովմանը:
Չինաստանը մոտ 15 միլիոն դրամ կտրամադրի, որը կուղղվի Հանրային հեռուստաընկերությանը
8-րդ տաղավարի նախագծման եւ շինարարության մասին է խոսքը, որին ուղղվելու է տրամադրվելիք գումարը
Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախկին վարչապետի այցը Հայաստան, Սյունիք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել պարոն Ֆիլիպի ջանքերը՝ դրանց ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախկին վարչապետի այցը Հայաստան, Սյունիքի մարզ: Էդուարդ Ֆիլիպը նշել է, որ Գորիսում հանդիպում է ունեցել արցախահայերի հետ, ովքեր Լաչինի
Նախագծով առաջարկվում է Արցախում պահեստազորայիններին վարժական հավաքների կանչել ըստ անհրաժեշտության
Փետրվարի 21-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Սերգեյ Առստամյանը: Նախագծով առաջարկվում է պահեստազորայիններին վարժական հավաքների կանչել ըստ անհրաժեշտության:
«Իշխանությունն այսպես ցույց է տալիս՝ կպայքարի նրանց դեմ, ովքեր ցավ են պատճառել Ադրբեջանին»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Անգամ եթե քրեական վարույթ է հարուցված, ապա երեք հնարավոր դեպքում կարելի է ձերբակալում անել
Օրենքի նախագծի ընդունմամբ՝ Արցախ բնակարանային պայմանների բարելավման ծրագրերից կօգտվեն բոլոր զինծառայողները
Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել է կենսաթոշակների մասին օրենքում լրացումների նախագիծը
Գորիսեցի փոքրիկները զարմացած նայում էին իրենց խաղին միացած մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներին (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Առաջիկայում լրացուցիչ խմբասենյակների հարց կլուծեն
Վաքըֆգիւղի մէջ նոր երկրաշարժեն մահ չէ պատահած. վնասուած է Ս. Աստուածածին Եկեղեցւոյ զանգակատունը
20 Փետրուար 2023, Երկուշաբթի գիշեր, ժամը 20.00-ի շուրջ Հաթայ կեդրոնով պատահած երկու երկրաշարժներ վախ ու աւեր պատճառեցին։ Ռիխտերեան 6,4 եւ 5,8 աստիճանով պատահած շարժերէն առաջինին կեդրոնը Տէֆնէ, իսկ երկրորդինը Սամանտաղ գաւառակն էր։ Երկու երկրաշարժները պատճառ դարձան նախորդ երկրաշարժներէ վնասուած բազմաթիւ շէնքերու փլուզման, իսկ այլ շէնքերու նոր ու լուրջ վնասներ կրելուն։ Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը
ՌԴ-ն կասեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին
Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին-3 (ՌՀՍ-3)։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե պայմանագրից դուրս գալու, այլ միայն դրան մասնակցության կասեցման մասին է ։ Այդ որոշումը նա հարկադրված է անվանել, այն ընդունվել է այն ֆոնին,
156 էջ՝ Ադրբեջանի կողմից կաշառված եվրաչինովնիկների մասին
«Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» աղմկահարույց զեկույցը հայերեն է թարգմանվել
Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է գործեի. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Le spectacle du monde պարբերականին
Ֆրանսիական հեղինակավոր Le spectacle du monde պարբերականում հրապարակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ծավալուն հարցազրույցը: «Ռուբեն Վարդանյան. Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է գործեի» խորագրով Անտուան Կոլոննայի հրապարակումը թարգմանաբար ներկայացվում է ստորև: Le spectacle du monde – Արցախն այս տարի ստիպված եղավ Սուրբ Ծնունդը նշել շրջափակման մեջ։ Դուք այնտեղ էիք: Ձեզ չճանաչողների համար պետք է ընդգծել, որ
«Պետք է հասնենք ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ու բացառմանը». ԱԺ-ում առաջարկվում է օրենսդրական կարգավորում
Առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն: Գործող օրենքով նման դեպքերի կանխարգելման երկու եղանակ է սահմանված հիմնականում: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտության որոշմանը, որն անմիջականորեն կայացվում է ոստիկանության համապատասխան ծառայողի կողմից: Երկրորդը՝ պաշտպանության մասին որոշումներն են, որոնք ենթակա են դատական կարգով կայացման: Այս մասին ասել է ՀՀ ներքին
«Վաղարշակ Հարությունյանի օրոք էլ են եղել նույն խայտառակ երեւույթները, բայց նա այսօր դեսպան է»․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
Եվ նա չի ներգրավվում որեւէ քրեական գործում
Դատախազությունը պահանջ է ներկայացրել Մհեր Սեդրակյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված 27-րդ հայցադիմումն ընդունվել է վարույթ
Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում 690 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 72-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 35 տեղեկագրի՝ 20.02.2023թ. դրությամբ Արցախում արդեն 277 երեխա ծնվել է շրջափակման մեջ, 755 օբյեկտ, շրջափակման հետևանքով 690, 5,100 մարդ կորցրել է աշխատանքը 6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում
«Սա լավ տեղ չի տանելու․ ՌԴ-արեւմուտք հակադրության պատճառով նորից կհայտնվենք հարվածի տակ»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Եթե այդ դիտորդները գային լրացնելու անվտանգային բաղադրիչը, դա լավ է, բայց իրար փոխարինելու մոտեցում կա
Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի կողմից որդուն սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նյութերը դատարանում են
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի կողմից որդուն սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի հուլիսի 24-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տներից մեկում 65-ամյա տղամարդու և որդու միջև ծագած վիճաբանության ընթացքում, վերջինս սկսել է
«Հեռու չէ այն ժամանակը, որ Էրդողանը կգնա իշխանությունից, սակայն դրանով Թուրքիայի դիրքորոշումը հենց ՀՀ-ի հետ հարաբերություններում չի փոխվի»․ Մուշեղ Խուդավերդյան
Ըստ Մուշեղ Խուդավերդյանի՝ հայ-թուրքական սահմանի բացումից Թուրքիայի ակնկալիքներն այն են, որ վերջնականապես կվերանա ռուսական ազդեցությունը։
«Դիմակավորված եւ զինված հատուկ ջոկատայինները մտել են սուպերմարկետ, անջատել տեսախցիկները»․«Նոր Զովքի» փոխտնօրենն ապօրինի է համարում ՊԵԿ-ի գործողությունները
Փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանն ասում է՝ «Զովքը» պատկանում է Արամ Արամյանին, Վեհափառի հետ կապը ասեկոսեներ են
Ռոբերտ Խաչատրյանը քննարկել է կիբեռանվտանգության ոլորտում ԱՄԷ-ի հետ համագործակցության հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին հանդիպել է ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ համագործակցության հնարավորություններին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կիբեռանվտանգության ոլորտին առնչվող Փոխըմբռնման հուշագիր
«Այդ մարդը գործակալ է․ նա կանգնել է 3 փսեւդո-փրկիչների կողքին»․ Վիգեն Խաչատրյան
«Այս կամ այն գործչի կենսաձեւը հիմք է տալիս համոզվելու, որ այդ մարդը գործակալ է»
«Եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, ապա Հայաստանը մնալու է 29800 քառակուսի կիլոմետրի վրա»․ Մուշեղ Խուդավերդյան
Ըստ թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի՝ ՀՀ-ի կողմից Թուրքիային մարդասիրական օգնության տրամադրումը լարվածությունը կթուլացնի, սակայն դա չի փոխի Թուրքիայի նախապայմանային քաղաքականությունը։96


















































