Օրվա լրահոսը

Նուրհան Պատրիարք Մանուկյանը դեսպանին խնդրեց իր խնդրանքը փոխանցել Պուտինին, որպեսզի նրա անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը և Ադրբեջանից վերադարձվեն ռազմագերիները

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանի ֆեյսբուքյան գրառումը Երկուշաբթի, փետրվարի 6-ին, Երուսաղեմի հայոց պատրիարքարան այցելեց Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը և հանդիպում ունեցավ Ն.Ա.Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում Պատրիարք Սրբազան Հայրը դեսպանին խնդրեց, որ իր խնդրանքը փոխանցի Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նրա անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը

«Այդօրինակ արտահայտությունները չեն բխում հայ ժողովրդի շահերից. Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտում են Գուրգեն Արսենյանի վարքագիծը»

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում  հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում: Նմանատիպ հայտարարությամբ  վերջերս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն

Պարտքը չտալու պարագան հղի է ահավոր վտանգներով. տնտեսագետ

Պարտքը չտալու պարագան հղի է ահավոր վտանգներով: Պարտք տվողն այդքան միամիտ չէ, վաղը մյուս օրը նա պարտքի փոխարեն մեր երկիրն է վերցնելու: Հիմա, երբ մենք ասում ենք՝ շեմը հատել է, ՀՆԱ-ին անցել ենք, այստեղ մասնագիտական ու տնտեսագիտական առումով կարևոր է, թե գումարը որ ուղղությամբ է ծախսվելու:

Արցախյան մի շարք ՀԿ-ներ շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց են հրապարակել

Արցախյան 23 հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվել է զեկույց, որում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով մարդու իրավունքների լայնածավալ և համատարած խախտումների վերաբերյալ բազմաթիվ հիմնավոր փաստեր։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված, սույն զեկույցը՝ որպես այլընտրանքային զեկույց ուղարկել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։ Այն հասանելի է նաև Արցախի ՄԻՊ պաշտոնական կայքում

«Ես հաղթանակած բանակի գեներալ եմ։ Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը հանդես է եկել տեսաուղերձով, որի տեքստային տարբերակը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ ժողովուրդ, քույրեր և եղբայրներ Այսօր մենք շատ բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք: Հայաստանի ու Արցախի շուրջ օղակը սեղմվում է։ Եվ դա տեղի է ունենում ոչ միայն մեր թշնամիների գործողությունների, այլև Հայաստանի իշխանությունների վարած ապազգային

Երկրաշարժի հետևանքով վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը

«Հայերն այսօր». Երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ են կրել Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը:  

«Սա պատմական ձեռքբերում է, մեծ քայլ Արցախի անկախության ճանաչման գործընթացում»

Պատմական է նաեւ այն առումով, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպումը տեղ գտավ բանաձեւում

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, խմբավորմանը մասնակցելու վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 4 անձի, մեկը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննության արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, հիշյալ խմբավորմանը մասնակցելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի մի շարք հանգամանքներ: ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների

Երկրաշարժի հետեւանքով Քեսապի Ս. Աստուածածին եկեղեցին թեթեւ վնասներ է կրել

«Երկուշաբթի, 6 Փետրուար 2023-ին, վաղ առաւօտեան ժամը 4։17-ին, Թուրքիոյ հարաւային շրջանին մէջ եւ Թուրքիա-Սուրիա սահմանին տեղի ունեցան երկու յաջորդական ուժեղ երկրաշարժներ։ 7.7 եւ 6.4 ռ. ուժգնութեամբ։ Ամէնէն ուժեղ ցնցումները եղան Իտլիպ, Հալէպ եւ Լաթաքիա։ Այս երկրաշարժին յաջորդեց տասնեակէ աւելի յետցնցումներ։ Երկրաշարժին ուժեղ ցնցումները նաեւ զգացին Քեսապի եւ շրջակայ գիւղերու բնակիչները։ Ցնցումներու հետեւանքով Քեսապի մէջ մարդկային

Երկրաշարժի հետևանքով Հալեպում զոհվել է 4, Թուրքիայում՝ 2 հայ

«Հայերն այսօր». Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով Հալեպում զոհվել է 4, Թուրքիայում՝ 2 հայ։

Քրեական վարույթներից 3307-ը քննվում է 8 ամսից ավելի. գլխավոր դատախազն անդրադարձել է նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Հունվարի 1-ի դրությամբ Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներից 3 հազար 307-ը քննվում է ութ ամսից ավելի ժամկետով:

«Ամազոն»-ից ձեռք է բերել դեղամիջոցներ, իրացրել ֆեյսբուքյան էջի միջոցով

Իրականացվում են համապատասխան միջոցառումներ` պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար

Արցախում արդեն 204 երեխա ծնվել է շրջափակման մեջ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 57-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 23 տեղեկագրի՝ 05.02.2023թ. դրությամբ 6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 204 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 580 քաղաքացի

Ամանորյա ուղերձում Նիկոլ Փաշինյանն էլ էր հիշատակել Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը. Էդգար Ղազարյան

Աննա Հակոբյանի արտասահմանյան եւ մարզային այցելությունների ծախսերի մասին հարցումներին կառավարությունը չի պատասխանում

Թողնելով մնայուն ժառանգություն՝ 86 տարեկանում կյանքից հեռացել է ականավոր ցեղասպանագետ, Զորյան ինստիտուտի՝ Ցեղասպանության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի ղեկավար Ռոջեր Սմիթը

Զորյան ինստիտուտը կհիմնի Ռոջեր Սմիթի անվան ամենամյա մրցանակ՝ ի հիշատակ մեծ գիտնականի։ Սմիթների ընտանիքը խնդրել է Ռոջեր Սմիթի հիշատակին ծաղիկներ խոնարհելու փոխարեն, նախատեսված գումարը նվիրաբերել Զորյան ինստիտուտին

Հայաստանի բոլոր առաջատար շախմատիստուհիները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությանը մասնակցելու ցանկություն հայտնողների քանակն օր-օրի ավելանում է:

Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Երևանում, Գյումրիում

Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է

«Ադրբեջանը դառնում է ՌԴ-ի էքսկլյուզիվ գործընկերը». Էդգար Ղազարյանը՝ Սերգեյ Լավրովի հայտարարության մասին

Դիվանագետը ուշագրավ է համարում, որ ՌԴ ԱԳ նախարարը խոսում է 7 շրջանների մասին՝ Արցախն առանձնացնելով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում շատրվանային համալիր կկառուցվի

Այս օրերին տեղացած ձյան ընթացքում ու տեղումները դադարելուց հետո ձնամաքրող տեխնիկան աղով ու ավազով մշակել է մայրաքաղաքի փողոցները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացն իրականացվել է նաև գիշերային ժամերին, ի մի է բերվել ողջ հատուկ տեխնիկան, աշխատանքներում ներգրավվել են պատասխանատու բոլոր կառույցները, այդ թվում` համայնքին աջակցել է պարեկային ծառայությունը: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է

«ՀՀ-ն հետամուտ է ՄԱԿ կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին՝ անկախ ՄԱԿ անդամ այլ պետությունների մոտեցումներից»․ ԱԳՆ

ԱԳ նախարարությանը խնդրել էինք պատասխանել հարցադրմանը, թե ո՞րն է ՀՀ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը Սերգեյ Լավրովի մոտեցման առիթով։

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասնում է մոտ 1000-ի, Սիրիայում կա 326 զոհ

Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում զոհերի թիվը 326 է, ավելի քան 1000 վիրավոր կա: Ըստ սիրիական լրատվամիջոցները՝ Համայում զոհվել է Սիրիայի վարչապետի քույրը, վերջինիս մի քանի երեխաներ և թոռներ:

«ՀՀ իշխանությունը հակառուսական այնպիսի մի դեմարշ խաղարկեց վերջին ամիսներին․ այդ ամբողջ հակառուսական ֆոնը չի կարող մնալ անպատասխան»․ Դավիթ Ջամալյանը՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունների մասին

Դավիթ Ջամալյանը նաև վստահեցրեց՝ ռուսական կողմին ձեռնտու չէ Արցախի՝ սահմանադրորեն ամրագրված մոտ 10 հազար քառակուսի կիլոմետրի թուրքական օկուպացիան, քանի որ այդ տարածքները դառնալու են պլացդարմ Ռուսաստանի հարավին հարվածելու համար որոշ ժամանակ անց, եթե Ալիևին հաջողվի ամբողջապես կուլ տալ Արցախը։

Երկրաշարժի հետևանքով վնասվել է Հալեպի Ս. Քառասնից Մանկանց եկեղեցին

«Արևելք». Հալեպի հայաբնակ շրջանները նույնպես վնասներ են կրել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Երկու զոհից բացի, վիրավորվել են նաեւ նրանց ընտանիքի անդամները: Հաղորդվում է, որ այս պահին հայտնի է Հալեպի Ս.Քառասնից Մանկանց եկեղեցու պատի ճաքերի եւ քարաթափման մաին: Եկեղեցին 15-րդ դարի կառույց է:

Թուրքիայում երկրաշարժից հետո գազատար է պայթել

Ermenihaber. Թուրքիայի պետական գազանավթային ընկերություն «BOTAŞ»-ը հայտարարել է, որ տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո հարավ-արևելյան Հաթայի նահանգի Քըրըքհան շրջանի Թոփբողազը գյուղի տարածքում գազատար է պայթել։ Դրա հետևանքով նաև հրդեհ է բռնկվել: Այդպիսով Քահրամանմարաշ-Հաթայ գազատար խողովակը շարքից դուրս է եկել և ներկա պահին դադարեցվել է գազամատակարարումը: Պետական գազանավթային ընկերությունը նշել է նաև, որ իրենք տեղանշել են

Արագածոտնի մարզպետի տեղակալը հայհոյել ու սպառնացել է սպանել զինվորականին՝ ըստ հանցագործության մասին հաղորդման

Արարատի բնակիչը ահազանգել է, որ գումարային հարցերի շուրջ զրույցի ժամանակ է Էդգար Փարվանյանը սպառնացել իրեն

«Խաղաղություն չենք կարող ունենալ, քանի դեռ վտանգ կա արցախցիների համար». Արցախի շահերի պաշտպանության օրեր՝ ԱՄՆ Կոնգրեսում

Հայ դատի Ամերիկայի Արևելյան ափի հանձնախումբը փետրվարի 1-2-ն ԱՄՆ Կոնգրեսում իրականացրել է Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված լոբբիստական երկօրյա գործողություններ։ Հայ դատի կամավորներին էին միացել նաև գործընկեր համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես «Ամերիկա-հունական առաջնորդության խորհուրդից», «Գործողության պահանջ» և «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպություններից։ Ձեռնարկին միացել էին նաև ցեղասպանություն հանցագործության հետազոտեղներ ԱՄՆ Արևելյան ափից։ Հայ դատի կամավորները Կալիտոլիումի բարձունքում

«Խորին կարեկցանքս եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին». թվիթերում արաբերենով գրառում է արել ՀՀ ԱԺ նախագահը

«Ցավով տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Ցավակցում և խորին կարեկցանքս եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին», – թվիթերում արաբերենով գրառում է արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։        

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031