Օրվա լրահոսը
Երկրաշարժը հարվածել է նաեւ Թուրքիայի սպորտին
Թուրքիայի երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Մեհմետ Մուհարեմ Կասապօգլուն հայտարարել է, որ ավերիչ երկրաշարժի պատճառով երկրում բոլոր մարզական միջոցառումները չեղարկվել են։ Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրաշաչժից տուժածների մեջ կան նաեւ մեծաթիվ անվանի մարզիկներ։ Մասնավորապես, ֆուտբոլային դարպասապահ Ահմետ Էյուպ Տյուրկասլանը փլատակների տակ է։ Փրկարարները նրա կնոջը փրկել են, սակայն ֆուտբոլիստին առայժմ գտնել չի հաջողվում։ Hurriyet.com-ի փոխանցմամբ,
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 538-ի
Երեկոյեան ժամը 7։30-ի տուեալներով, Սուրիոյ մէջ երկրաշարժի զոհերուն թիւը հասաւ 538-ի, վիրաւորներունը՝ 1353-ի։ Միայն Լաթաքիոյ նահանգի զոհերուն թիւը հասած է 210-ի, վիրաւորներունը՝ 700-ի։ «Գանձասար»
Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը. Միրզոյանը` Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին
Արարատ Միրզոյանի հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահի հետ
Կոռուպցիայի ընկալման համաթվի նվազմանը նպաստել են դատաիրավական համակարգի խնդիրները․ Հովհաննես Ավետիսյան
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության տվյալներով ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթիվը մի քանի կետով նվազել է
Դեսպան Ծովինար Համաբարձումյանը կարևորել է պարոն Էռնեկյանի մեծ դերը
Փետրվարի 4-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելլայի հրավերով մասնակցեց արգետնտինահայ գործարար Էդուարդո Էռնեկայանին Ֆլորենցիա քաղաքի բանալիների հանձնման արարողությանը, որը տեղի ունեցավ պատմական Պալացցո Վեկիոյի սրահներից մեկում։ Ներկաների թվում էին Տոսկանայի նահանգապետ Էուջենիո Ջանին, քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ։ Պարոն Էռնեկյանին Ֆլորենցիայի հին դարպասների բանալիների կրնկնօրինակը հանձնելիս՝ քաղաքապետ Նարդելլան, պարգևատրման շարժառիթների թվում նշեց հայ
Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում
«Պետք է աշխատենք արդյունավետություն և զարգացում ապահովելու ուղղությամբ».
Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին
Կարևորվել է հայ-գերմանական միջխորհրդարանական սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Գերմանիա – Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահի հետ
Էմանուել Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
Ալմա-Աթայի հռչակագիրը կարող է դառնալ թակարդ Ադրբեջանի համար. Սուրեն Զոլյան
Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հոկտեմբերի 6-ի 2022թ. համատեղ հայտարարությունը վերջերս փորձում են դիտարկել որպես Արցախի նկատմամբ Հայաստանի իրավունքների ենթադրյալ ճանաչում։ Նման հնարովի մեկնաբանության համար թե իբր հիմք է ծառայում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին հղումը: Մինչդեռ Հայտարարությունում բառացիորեն ասվում է հետևյալը. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը
Արցախում փետրվարի 7-ից կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական ու նախնական, միջին մասնագիտական ուսհաստատությունների դասագործընթացը
Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ
Դատավոր չլինելու պատճառով «օրենքով գողերի» դատավարությունը հայտնվեց Մարալիկում
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գյումրեցի «օրենքով գողերի» դատավարությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Մարալիկի դատարան։ Փաստաբանների պարզաբանմամբ, պատճառն այն է, որ ԲԴԽ-ն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործերով մասնագիտացված 4 դատավորների, այդ թվում սույն գործը քննող Ռոման Սմբատյանին միանգամից տեղափոխեց Երևան: Շիրակի մարզում քրեական գործեր քննող միակ դատավորն առայժմ
Ահազանգ էր ստացվել. Սիփան գյուղում 8 ամսեկան երեխան բարձր ջերմություն ունի, շտապօգնության ավտոմեքենան առատ ձյան պատճառով չի կարողանում մոտենալ հիվանդին
Փետրվարի 6-ին, ժամը 16:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիփան գյուղում երեխան (8 ամսեկան) ունի բարձր ջերմություն, շտապօգնության ավտոմեքենան առատ ձյան պատճառով չի կարողանում մոտենալ հիվանդին․ բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բժիշկներին փրկարարական
Քննարկվել են հայ-վրացական մշակութային կապերի խորացմանն ուղղված հարցեր
Հայ-վրացական մշակութային կապերի խորացման համատեքստում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավերով փետրվարի 6-ին Հայաստանում էր վրացի աշխարհահռչակ բալետի արտիստ և Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին: Նինո Անանիաշվիլին ծանոթացել է թատրոնի և բալետային խմբի գործունեությանը, քննարկել համատեղ նախաձեռնությունների հեռանկարները: Այնուհետև Նինո Անանիաշվիլիին ընդունել է ՀՀ
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է բջջային հեռախոսների ներնետման դեպքը
Փետրվարի 3-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները ստացել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ երկարատև տեսակցության եկած դատապարտյալ Ա․ Ն․-ին ներնետման ճանապարհով փոխանցվելու են արգելված իրերով 2 փաթեթ։ Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, ըստ որոնց՝ ծառայողները միտումնավոր հեռացել են տեսադաշտից՝ հսկողության
ԿԳՄՍ նախարարը և ՀՀ-ում Իտալիայի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու Իտալիայի Հանրապետության մշակույթի նախարար Ջեննարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը:
Լեհաստանում ՀՀ դեսպանը պետքարտուղար Գերվելին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Փետրվարի 3-ին դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության, ՄԱԿ-ի, Ասիայի և Ամերիկայի հարցերով պետքարտուղար Վոյչեխ Գերվելին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներն ու հայ-լեհական տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ Կարևորվել է առաջիկայում տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը։ Դեսպան Ս․ Մկրտչյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակը և հումանիտար ճգնաժամի
«Ակադեմիական ինստիտուտների միավորումը ԲՈՒՀ-երի հետ չի կարող նպաստել ո՛չ կրթական, ո՛չ էլ գիտական գործի զարգացմանը». ԳԱԱ-ում ԿԳՄՍ նախարարին ներկայացվեցին գիտական հանրությանը հուզող հարցերը
«Ունենք կամք և կարողություններ՝ ակադեմիան բարեփոխելու»
Թիրախային աջակցությունը Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում
Հաճախ մեկուսանալու ձգտում, ընտանիքի շրջանակից դուրս՝ մարդկանց հետ շփվելու ցանկության բացակայություն և հոգեբանական կախում՝ մշտական խնամակալ հանդիսացող մայրիկից: Իրեն այսպես է դրսևորել մանկական ուղեղային կաթվածով (ՄՈւԿ) 13-ամյա Մոնիկան՝ մինչև անհատական օգնականի ծրագրից օգտվելը: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, «ՍՈՐՍ» հիմնադրամը փոխել է աղջկա և նրա ընտանիքի կյանքի ռիթմը, հասարակությանն ինտեգրվելու և զարգացման դինամիկան: Թիրախային աջակցության արդյունքում, չորս ամսվա
81 դրվագ. համակարգչային հափշտակության դեպքերով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ՕՀՏ և ՀՀԴՊ վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են համակարգչային տեխնիկայի
Ադրբեջանը կարող է խայծ դառնալ, որով փորձ կկատարեն Իրանին ներքաշել ռազմական պրոցեսների մեջ. Սուրեն Սարգսյան. «Ա1+»
«Ա1+». «ԱՄՆ-ն 1990-ականներից սկսած կուլիսային դիվանագիտության շրջանակներում իրականացրել է այն քաղաքականությունը, որ այս տարածաշրջանում կոնֆլիկտներ չլինեն որովհետև կոնֆլիկտների լինելը նշանակում է Ռուսաստանի ազդեցություն մեր տարածաշրջանում»,-նշում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակամարտությանը։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա ըստ քաղաքագետի՝ Իրանը ունի մի մարտավարական մոտեցում՝ ցանկացած տեսակի ռազմական բախում լինի իր տարածքից դուրս, հարևան
Անիի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում և Սասնաշեն-Դավթաշեն ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 6-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուքը շարունակվում է, կատարվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհը դժվարանցանելի է։ Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Արտաշավանից մինչև Ծիլքար ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական
«Ընդունում եմ, որ բազմաթիվ խնդիրներ ընդամենը արհեստածին են ու պայմանավորված են հաճախ նաև իմ լռությամբ»․ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները ներքին պառակտիչ, միմյանց հանդեպ թշնամություն հրահրող, մարդկանց մոտ առկա օբյեկտիվ մտահոգությունների ու դժգոհությունների օգտագործմամբ ներքին անկայունության տանող բոլոր քայլերն ու գործողությունները կանխելու ուղղությամբ, իսկ դրանց հանցավոր դրսևորումներին տալ իրավական գնահատական:
Հայաստանը Թուրքիային պետք է փրկարարական օգնություն առաջարկի առնվազն այս 4 պատճառով. Դանիել Իոաննիսյան
Թուրքիայում փլատակների տակ այժմ խեղդամահ են լինում հազարավոր սովորական մարդիկ (այդ թվում՝ երեխաներ): Չի կարելի ծալած ձեռքերով հետևել, թե ինչպես են մեռնում մարդիկ, ում դու կարող էիր օգնել: Չկա արժեհամակարգ, որտեղ դա նորմալ է:
«Այս քրեական գործն էլ չի բացահայտվելու օբյեկտիվորեն»․ նախկին դատախազը՝ 15 զինծառայողների ողջակիզման մասին
Դուք դատախազ եք: Դուք ստացե՞լ էիք փորձագիտական եզրակացությունը, մահվան պատճառները պարզվե՞լ էին: Դատաքիմիական փորձաքննությունն, անշուշտ, նշանակած կլինի՝ ինչի՞ց է առաջացել հրդեհը: Դա պարզե՞լ էիք: Եվ ամենակարեւորը. ամենակարեւոր վկան չէր հարցաքննվել: Դուք ո՞նց եք ասում, թե պարոն վարչապետ, ձեր վարկածը հաստատվել է:
Եվրոպական հանրությունը պետք է ստիպի իր իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ. Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել իսպանական և իտալական պարբերականներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել իսպանական EL PAIS և իտալական La Nuova Bussola Quotidiana պարբերականներին՝ ներկայացելով Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Երկու պարբերականներն էլ իրենց նախաբաներում հստակ գնահատական են տվել Արցախում ստեղծված իրավիճակին: «Գրեթե երկու ամիս է, ինչ Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից, սակայն ելքի ուղիներ դեռ չեն նշմարվում։ Հայ
«1991 ստորաբաժանման» կրթական և գիտահետազոտական ծրագրի կազմակերպումը կշարունակի ՀՀ ՊՆ-ն
6 փետրվարի, 2023, ԵՐԵՎԱՆ – Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) և ՀՀ Պաշտպանության նախարարությունը (ՀՀ ՊՆ) համագործակցում են դեռևս 2018 թվականից՝ գիտության և տեխնոլոգիաների նորագույն ուղղությունները ՀՀ Զինված ուժերում ներդնելու համար։ Այդ նպատակով, 2019 թվականին FAST հիմնադրամի կողմից իրականացվեց «Արհեստական բանականություն և տվյալագիտություն» 4-ամսյա պիլոտային դասընթացը ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանումներից մեկի համար։ Դասընթացը հաջողությամբ
Կարևոր է և՛ 3 միլիոնը, և՛ 120 հազարը, և՛ մեկ հայը՝ լինեն նրանք Հայաստանում, Արցախում, Սիրիայում, թե առհասարակ՝ հայկական աշխարհում. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Ավերիչ երկրաշարժի հետևանքով թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհեր կան, այդ թվում՝ նաև հայության շրջանում: Ցավակցում եմ ողբերգական աղետի բոլոր զոհերի ընտանիքներին ու մերձավորներին: Մաղթում եմ նրանց ուժ և տոկունություն այս ծանր փորձությունը հաղթահարելու համար: Ցավոք, մենք շատ լավ գիտենք, թե մարդկային ինչպիսի ողբերգությունների պատճառ կարող
Րոպեներ առաջ է կառավարությունը ԱԺ-ին տեղեկացրել, որ փոխնախարարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու չի գա
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը պետք է զեկուցեր էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը, բայց ստիպված այն ներկայացրեց այլ փոխնախարար՝ Ռաֆայել Գեւորգյանը:
Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017-2022թթ.-ին Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ի որդին՝ Ա. Մ.-ն, առանց համապատասխան շինարարության թույլտվության, 2015-2016թթ. Բերդ քաղաքում կառուցել է 1088,71 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք օրինականացնելու նպատակով Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք:


















































