Օրվա լրահոսը
Ալ Անանյանի եւ Գայանե Իսկանդարյանի «Կյանքի գույները»
Դժվար է սահմանամերձ համայնքում ապրելը և ստեղծագործելը
Ընդդիմության արձագանքը շատ կարևոր է նաև արտաքին խաղացողների համար, հակառակ դեպքում մենք վերածվելու ենք համր պետության. ով և ինչպես կպատասխանի Ալիևին. Վահե Հովհաննիսյան
Իսկ առանց այս խնդիրները լուծելու՝ մենք երկիրը կորցնելու ենք. սա պետք է պարզ ասել։
Օրենքների չկատարումը բերում է ձեր գործունեության իմաստազրկման. ինչպես ասում են՝ «մեռնեմ օրենքին». բաց նամակ-դիմում
Ձեր կոլեգայի ներկայացրած հոդվածներից 8-ը ընդգրկված չեն ԲՈԿ ցուցակում և դոկտորական թեզի մեջ ընդգրկված հոդվածների թիվը չի բավարարում աստիճանաշնորհման կանոնակարգին
Հ2-ի փոխտնօրեն. «Եթե կա անաչառության պակաս, ոչ մի նշանակություն չունի՝ հատկապես ով է ոչ անաչառ եղել»
Հեռարձակողները պետք է ապահովեն որևէ անձի անվանական ուղղված խոսքի պատասխանի իրավունքը
Երկրաշարժն ահուդող է առաջացրել նաև Գյումրիում
«Նայեցի ջահին. այսպես ակնհայտ, հորիզոնական երբեք չէր ճոճվել։ Ուրեմն ուժգին էր ցնցումը, քանզի նախորդ ցնցումների ժամանակ առաստաղի ջահը մեր մոնոլիտ շենքում (Գյումրի,Անի կամ 58 թաղամաս),սկի չէր տեղաշարժվում»,- գրել է օգտատերը։
«Համատեղ ջանքերով հնարավոր է լինելու կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ արձանագրել կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ». Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 14-ին աշխատանքային այցով գտնվել է Մարտունու շրջանի Գիշի, Սպիտակաշեն, Մուշկապատ և Հաղորտի համայնքներում: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի և Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի հետ պետական նախարարը հանդիպումներ է ունեցել բնակչության հետ՝ առաջին ձեռքից տեղեկանալով տեղերում առկա ներուժի ու խնդիրների մասին: Պետական նախարարը հանգամանալից անդրադարձել է բնակիչների բարձրացրած հիմնահարցերին,
Պաշտոնական լիազորությունների բազմաթիվ չարաշահումներ Քանաքեռ-Զեյթուն համայնքում
Դատախազությունը նյութեր է պատրաստում մի շարք չարաշահումների գործով
Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի
«Աշխարհագրություն» առարկայի հերթական միջազգային օլիմպիադան պետք է անցկացվեր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, բայց համավարակով պայմանավորված այն անցկացվել է առցանց:
Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել. մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող. ՊՆ
Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի
ԱԻՆ-ն անցյալ շաբաթ գրանցել է 758 դեպք, արձանագրվել է մահվան 18 դեպք
11 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար
Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթունում
Կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Քանաքեռի 1-17 փողոցներ, Ֆանարջյան և Զաքյան փողոցներ, Ծարավաղբյուրի փողոցի 1-53 համարներ, Բեստ Լայֆ բժշկական կենտրոն, Ուռուցքաբանության ազգային կենտրոն և Սարկավագի փողոց՝ բացառությամբ 126, 128, 145-151 շենքերի իրենց կոտորակներով:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք, արձանագրվել է մահվան 7 դեպք
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 440 147 թեստավորում: Ունենք 188 առողջացած
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Սև լճի հատվածում փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել. հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր. ՊՆ
Հայկական կողմից տուժածներ չկան, հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ:
Ստեփանակերտում բռնկված հրդեհը մեկուսացվել է. կանչի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 18 :04-ին մարվել՝ ժամը 19:00-ին:
Մինչ այժմ կատարվել է 220.236 պատվաստում
«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
«Ապրելու երկիր պետք է դառնա յուրաքանչյուրիս միջավայրը՝ մեր տունը, բակը, աշխատավայրը, գյուղն ու քաղաքը». Մանե Թանդիլյան
Հավատում ենք, որ հայ լինելը և Հայաստանում ապրելը ոչ թե շարունակելու է լինել ճակատագրի կամ բնության որոշում, այլ հենց մարդու անբեկանելի կամք։
Վրաստանը կորոնավիրուսով վարակման՝ մեկ միլիոն բնակչության դեպքերի թվով աշխարհում 12-րդն է, Հայաստանը՝ 47-րդը. Jamnews
Ադրբեջանը՝ 103-րդը:
Գիշերը եւ լուսադեմին երկրաշարժ է եղել Շիրակի մարզում՝ Բավրայի մոտ
ԱԻՆ-ից տեղեկացնում են. Օգոստոսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:42-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է
Գազարով տորթ վեգանների եւ պահք պահողների համար՝ առանց կաթնամթերքի եւ ձվի (տեսանյութ)
Եթե դուք չեք ուտում կաթնամթերք եւ ձու՝ գաղափարական կամ առողջական պատճառներով, դա դեռ չի նշանակում, որ չպիտի ուտեք համեղ տորթեր: Իսկ այս տորթն այնքան համեղ է, որ կհավանեն բոլորը, անկախ նրանից՝ վեգան են, պահքի մեջ են, կաթնա-ձվային հակացուցումներ ունեն, թե ոչ: Ձուն փոխարինում ենք չիայի սերմերով՝ մեկ ձվի փոխարեն 1 ճաշի գդալ չիայի սերմի եւ
Ուջանցի երեխաները սովորում են բջջային հեռախոսներով սեփական կարճամետրաժ ֆիլմերը նկարահանել
Արագածոտն մարզի Ուջան գյուղում 2019 թվականից ի վեր կինոդպրոց է գործում, որը հիմնադրվել է «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում՝ «Ֆիլմադարան» ՀԿ-ի կողմից։ Ուջանցի երեխաները սովորում են բջջային հեռախոսներով սեփական կարճամետրաժ ֆիլմերը նկարահանել, որոնք այնուհետ կցուցադրվեն «Ծիրանի ծառ» 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությանը՝ օգոստոսի 29-ին։ Հիշեցնենք, որ փառատոնը տեղի է ունենալու օգոստոսի 22-29-ը
Վերափոխման տոնը Բրազիլիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում
Բրազիլիայի հայաշատ Սան Պաուլո քաղաքի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում նշվեց Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը: Այն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Պատարագիչն էր բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպս. Բերբերյանը, ով գրեթե 8 տարի խոնարհաբար և մեծ պատասխանատվությամբ հովվում է հայաշատ բրազիլահայոց թեմը: Սրբազան Հայր
Հայ երիտասարդներից շատերը դադարել են երազել․ հրապարակվել է ուշագրավ հետազոտություն
«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի պատվերով ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամը 2020-2021 թվականներին հետազոտել է կորոնավիրուսի ազդեցությունը 16-24 տարեկան հայ երիտասարդների հոգեկան առողջության վրա։ Ու քանի որ հետազոտման ընթացքում սկսվել են ռազմական գործողություններ Արցախում, պատերազմի ազդեցությունը ևս ուսումնասիրման թեման է դարձել։ Երեկ Գյումրիում ներկայացվեցին համապետական հետազոտության արդյունքները, որից ակնհայտ է
Հայաստանն ու Հնդկաստանը ձևավորել են միջպետական համագործակցության դինամիկ ձևաչափ. Արմեն Գրիգորյան
Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը մասնակցեց Հնդկաստանի անկախության 75-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես եկավ ելույթով, որում մասնավորապես ասաց․ «Հարգարժան դոկտո՛ր Սահարսաբուդհե, Ձերդ Գերազանցություն պարո՛ն դեսպան և տիկին Դևալ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Սիրելի՛ բարեկամներ, Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ ողջունել Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի պատվիրակությանը Հայաստանում: Ուրախ եմ նաև
«Ասեք, որ հրամանը չեղարկել եք, պետք չէ կեղտ լցնել մեր սպաների վրա». Վլադիմիր Պողոսյան
Բանակը պետք է իր գործն անի, ոչ թե հայտարարություններ անի
Ուրցաձոր գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
Օգոստոսի 15-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։ Մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են ծխացող օջախներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 11։00-ին, մարվել՝ 12։52-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ․ սահմանվել է հերթապահություն։ Հիշեցնենք, որ օգոստոսի
Վարորդը չի ենթարկվել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու՝ ոստիկանների պահանջին և վթարի է ենթարկվել․ կա 2 զոհ, 4 անձ ձերբակալվել է․ ՔԿ
2021թ. օգոստոսի 14-ին` ժամը 21:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում, վթարի է ենթարկվել, որի հետևանքով երկու անձ մահացել է: Նույն օրը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 14-ին Lոռու մարզի Մարց գյուղի շրջակայքում իրականացրել են
88-ի երկրաշարժից տուժած վանաձորցի 16 ընտանիքի համար բնակարան է կառուցվում
Արկադի Հովհաննիսյանը Վանաձորի Սանկտ Պետերբուրգ տնակային ավանի բնակիչներից է: 88-ի երկրաշարժից հետո նրա ընտանիքը եւս մնաց առանց սեփական տանիքի: 33 տարի անց ի թիվս այլ ընտանիքների, Արկադիի 5 հոգուց բաղկացած ընտանիքը նույնպես վերջապես բնակարան կունենա. «Պետք է ապրեն մարդիկ, որ հասկանան տնակների ապրելակերպը, շատ դժվարությունով է: Իսկ երբ արդեն նոր բնակարան են տալիս, քո գլխին
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: «Արժևորելով մեր երկրների բազմադարյա բարեկամությունը՝ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն զարգացմանը և համագործակցության ընդլայնմանը։ Համոզված եմ, որ ձևավորված միջպետական երկխոսությունը կնպաստի փոխգործակցության հետագա խորացմանը և ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես
Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը
Օգոստոսի 15-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա առիթով, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորապես նշեց. «Երկու հազար տարի առաջ
Ժոզե Մոուրինիոն անհամբերությամբ սպասում է մրցաշրջանի մեկնարկին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռաջա Կասաբլանկայի» հետ տնային ընկերական հանդիպումից հետո, որն ավարտվել է 5:0 խոշոր հաշվով, ինստագրամի իր էջում գրել է. «Տանն ենք: Տունը տուն է մնում, եւ հիանալի էր զգալ «Ռոմայի» հիասքանչ երկրպագուների կիրքն ու սերը: Հիմա սկսվում է իսկական ֆուտբոլը եւ մենք անհամբերությամբ ենք սպասում մեկնարկին»: Մրցաշրջան 2021/2022-ում Մոուրինիոյի գլխավորած թիմը


















































