Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 14-ին շրջանների մեծ մասում, 15-19-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ
Մարիա Գեւորգյանն ընդհուպ մոտեցել է առաջատարներին
Հայաստանցի կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության 5-րդ տուրից հետո ընդհուպ մոտեցավ մրցաշարային աղյուսակի առաջատարներին: Մարիան եւ Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը 4,0-ական միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի 6-րդ եւ 7-րդ հորիզոնականներում: Հետաքրքիր է, որ Մարիա Գեւորգյանը մեկնարկային տուրում պարտություն կրելուց հետո կարողացել է հավաքվել եւ տանել չորս
Կարեն Խաչանովը երկրորդ անգամ անհաջողության մատնվեց Տորոնտոյում
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակչի ճանապարհին 3:6, 2:6 հաշվով հույն Ստեֆանոս Ցիցիպասին պարտվելուց հետո անհաջողության մատնվեց նաեւ տղամարդկանց զուգախաղերում: Նա ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի հետ ընկերակցությամբ երկրորդ շրջանում 3:6, 4:6 հաշվով զիջեց նաեւ Կոլումբիան ներկայացնող Խուսան Սեբաստյան Կաբալյու/Ռոբերտ Ֆարա զույգին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Երբ 2019թ․-ին հաշվարկվել էր լայնածավալ պատերազմի դեպքում X թվով զոհ ունենալը․ մարդիկ տեղում քարացել էին զարմանքից»․ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնում է
«Եթե հանկարծ կանոնավոր զորքը փախներ ու չհավատար, դուք թուրքին Երեւանում էլ չէիք կանգնեցնելու, եւ ոչ մեկ չէր կանգնեցնելու»
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել
Օգոստոսի 13-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 816 քաղաքացու հետազոտություն, որից 996-ի մոտ արձանագրվել է դրական թեստի
Դեսպանի քրոջ գործով վտարելու են իմ բազմանդամ ընտանիքին
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի քույրը` Աղավնի Տոլմաջյանը աճուրդով ձեռք է բերել ՀՀ Կոտայքի մարզ Նոր Գեղի համայնք, Ցոլակ Ղազարյան փողոց 8 հասցեի բնակելի տունը ընդամենը 3.462.690 դրամով (որտեղ ապրում են ավելի քան 8 հոգի, այդ թվում 3 անչափահաս երեխա և ես`թոշակառու մայրը): Եղվարդի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները խախտել են «Դատական ակտերի հարկադիր կատարումն
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 430 նոր դեպք
Օգոստոսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 227 դեպք, որոնցից 222 397-ն` առողջացած, 4685-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6013 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 428 670 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 430 նոր դեպք: Ունենք 214 առողջացած,
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կան զոհեր
Օգոստոսի 14-ին, ժամը 08։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը և հայտնվել ոչ
Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի 51 քանդակ հանվել է. «Երկիր Մեդիա»
Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10 -ից հունիսի 5 -ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի 51 քանդակ հանվել է, և տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունը: Կազմակերպությունը մտահոգված է այս արվեստի գործերի վիճակով, որոնք այդ թանգարանի սեփականությունն են: Կազմակերպությունը հարցադրումներ է ուղղում ադրբեջանական
Նիկոլ Փաշինեանի ու իր նման մտածողներուն համար հայ ժողովուրդը հողային պահանջատիրութիւն չունի Թուրքիայէն ու Ատրպէյճանէն․ «Հայրենիք»
«…Մենք տարածքներ նուաճելու որեւէ տրամադրութիւն չունենք…» Այս յայտարարութիւնը կատարեց Նիկոլ Փաշինեան՝ Հայաստանի կառավարութեան 12 Օգոստոսի նիստին, խօսելով բանակի արդիականացման անհրաժեշտութեան մասին … Հեռու՝ դիմատետրային ընթացիկ գրառման տրամաբանութենէ, որ այլապէս տարբեր հակազդեցութիւն կրնար ունենալ թէ՛ ոճի եւ թէ՛ բառամթերքի առումով, կառավարութեան ղեկավարին այս յայտարարութիւնը յամենայն դէպս առնուազն հպանցիկ նշմարի մը արժանի է, նոյնիսկ եթէ նոր յայտնութիւն
Ո՞վ ավելի բարձր կբղավի՝ «հողատու» կամ «թալանչի»
Իսրայելցի հանրաճանաչ պատմաբան եւ քաղաքագետ Յուվալ Հարարիին իր դասախոսություններից մեկի ժամանակ դահլիճից հարցնում են՝ «ի՞նչ կարծիք ունեք «հետճշմարտություն» (post truth) դարաշրջանի մասին»: Հարարին պատասխանում է մոտավորավորապես այսպես. «Ձեր հարցից կարելի է ենթադրել, որ մարդկությունը երբեւէ ապրել է ճշմարտության դարաշրջանում»: Ըստ այդ հետազոտողի՝ մարդիկ, տասնյակ հազարավոր տարիներ առաջ առանձնանալով կենդանական աշխարհից, սկսել են իրար ինչ-որ պատմություններ
Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել. ՊՆ
Օգոստոսի 13-ին, ժամը 22:00-ից 22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարցը շատ աւելի լուրջ է եւ փշոտ, նոր վտանգները կը կուտակուին օրէ օր․ «Հայրենիք»
Շատեր կը հետեւին Օգոստոս 2-ին սկիզբ առած՝ նորընտիր Ազգային Ժողովի նիստերուն։ Պէտք է ընդունիլ, որ հետեւողը անսպառ համբերութեան կը կարօտի՝ դիմանալու եւ «մարսելու» համար կարգ մը պատահարներ եւ ելոյթներ, յատկապէս երբ բազմիցս կը կատարուին անտեղի միջամտութիւններ, արտայայտութիւններ եւ կ’արձանագրուին տարօրինակ եզրակացութիւններ, որոնք աներկբայօրէն կը մերկացնեն մեծամասնութիւն կազմող «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեան անդամներուն նպատակը. բաց աչքերով կը
Հրաժարական պահանջողներից հերթականի հրաժարականը
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ, դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2021 թվականի օգոստոսի 13-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ արձակուրդում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնազրկվել է 2021 թվականի փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը՝ ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյան։ Այս պահի դրությամբ հրաժարականը պահանջող և
Երևանում վթարի է ենթարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի որդին. shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Աճառյան փողոցից դեպի Ծարավ Աղբյուր փողոց հատվածում՝ արագաչափի մոտ, բախվել են Գևորգ Դումանյանի վարած Mercedes մակնիշի, Արտյոմ Հայրապետյանի վարած Toyota մակնիշի և Թելման Աթանյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Գ. Շամշյանի
Մարդիկ չեն կարողանում վճարել վարկերը, զրկվել են հողատարածքներից ու կենդանիներից ադրբեջանական զինված ուժերի արարքների պատճառով. ՄԻՊ-ը հանդիպել է Տեղ համայնքի բնակիչներին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք (Տեղի համայնքապետարան): Տեղ գյուղում հանդիպմանը մասնակցել են համայնքի Արավուս, Խոզնավար, Խնածախ և մի շարք այլ գյուղերի բնակիչներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև պատերազմից հետո Արցախի Բերձոր, Քաշաթաղ և մի շարք այլ բնակավայրերից տեղահանված բնակիչներ: Մարդիկ բարձրացրել են ադրբեջանական զինծառայողների
Կարեն Բրուտյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ
ՈՐՈՇՈՒՄ ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա- պետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Բրուտյանին ազատել ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Բրուտյանին
Կտրուկ ավելացել են Հայաստանից մեղրի արտահանման ծավալները
2021թ. հունվար-հուլիս ամիսներին արտահանվել է շուրջ 65 տոննա մեղր, այն դեպքում, երբ նախորդ ողջ տարվա ընթացքում արտահանվել է 19 տոննա Ավելացել է նաեւ մեղր արտադրողների թիվը. Հայաստանից արդեն 11 կազմակերպություն մեղր է արտահանում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Միջազգային հանրությանը կոչ ենք անում՝ անտարբեր չմնալ Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների նկատմամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արհամարհելով պատմական ճշմարտությունները, իր հայտարարություններում պարբերաբար աղավաղում է իր և հարևան ժողովուրդների պատմությունը, դիտավորյալ կեղծիքներ տարածում, Բաքվի գիտական շրջանակներին ստիպում, որ ամեն ջանք գործադրելով հաստատեն իր սուտը: Նախ՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) մասին: Նա, ինչպես և որոշ երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը, իմանալով ողջ ճշմարտությունը,
Պարզվում են «Դավինչի» տուրիստական գործակալության կողմից կատարված առերևույթ խարդախության հանգամանքները
2021թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: Փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որոնք
«Ադրբեջանն ուզում է տնտեսապես թափանցել Սյունիք, 5-10 տարում հասնել Արցախի հայաթափմանը»․ քաղաքագետ
«Միանշանակ է, որ Ադրբեջանը հիմա խոշոր ռազմական նվաճում իրականացնելու կարիք չունի։ Նա նախ պետք է փորձի մարսել իր գրաված տարածքները» Aravot.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ -Պարոն Պողոսյան, վերջին շրջանում թշնամու կողմից Երասխի հատվածում, եւ ոչ միայն, ռազմական ոտնձգությունները պարբերաբար կրկնվել են։ Ձեր գնահատմամբ` այսպիսի գործելաոճով ինչպիսի՞ ռազմաքաղաքական նպատակներ է հետապնդում նա։ -Կարելի է ասել՝
Համամասնական ընտրակարգով ընտրություններ՝ Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում
Սյունիքի մարզպետի 2021թ․ օգոստոսի 12-ի N 324-Ա որոշմամբ 2021թ․ հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ ու Տեղ բազմաբնակավայր համայնքներում նշանակվել են համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Սյունիքի մարզպետարան
Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերների և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր
Ընթացիկ շաբաթվա սկզբից Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերների և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր՝ ծանոթացել «Լույս»-ի օժանդակությամբ Ամարասում իրականացվող մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին: ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
Հայաստանի երիտասարդ ըմբիշները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Օգոստոսի 16-ից 22-ը Ուֆայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է 52 երկրի 500 մարզիկ: Հայաստանը մասնակցելու է ազատ եւ հունահռոմեական ոճերի մրցաշարերին: Ազատ ոճում հանդես կգա յոթ ըմբիշ: Նրանք են. 57 կգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Լեւիկ Միքայելյան, 65 կգ՝ Դավիթ Մարգարյան, 70 կգ՝ Նարեկ Հարությունյան, 74 կգ՝ Արմեն Մուսիկյան, 92 կգ՝
Կալիֆոռնիան պարտադիր պատվաստումներ է սահմանել ուսուցիչների համար. «Ամերիկայի ձայն»
Նախկինում նման կանոններ էին մտցվել նահանգի որոշ խոշոր դպրոցական շրջաններում
«Ինչ է փորձում ապացուցել Ադրբեջանը ավարներին ու Դաղստանին». Թիմուր Այթբերով
Պետական կառույցներից մարդահամարի վարչությունում հատկապես թուրքական ֆաշիզմն ուժեղ եւ ընդգծված է
Արշակ Կարապետյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ, քննարկել գերեզմանների կառուցապատման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ Արշակ Կարապետյանը նշել է, որ արվելու է ամեն ինչ՝ աշխատանքները պատշաճ որակով իրականացնելու համար, բնականաբար՝ հաշվի առնելով ծնողների և հարազատների ցանկություններն
Սուրեն Վարոսյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու
ՈՐՈՇՈՒՄ ՍՈՒՐԵՆ ՎԱՐՈՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Վարոսյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու։ Նիկոլ Փաշինյան
Ժիրայր Պողոսյանը 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվել է
Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ժիրայր Պողոսյանին 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի. Ժիրայր Պողոսյանին ազատել 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
«Հանուն Հանրապետության» կուսակցությունն արտահերթ համագումար կանցկացնի
Արտահերթ համագումարի նպատակներից է նաև կուսակցության անցած 11 ամիսների գործունեության ամփոփումը։


















































