Օրվա լրահոսը

21-ամյա Փոթորիկը «քամի էր» արել, թե իբր վայր է ընկել. նրան դանակահարելու կասկածանքով որոնվում է «Կայծակը»՝ Արմավիրի 23-ամյա բնակիչ . Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 12-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով։ Այդ օրը ժամը 21։05-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք, ձախ ազդրի և աջ հետ ականջային շրջանի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Զոլաքարի համայնքապետը հաղորդում է ներկայացրել. Աշխատակազմի քարտուղարը նպատակ է ունեցել խաթարել բնականոն աշխատանքը

Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Մխիթար Մկրտչյանը օգոստոսի 12-ին հաղորդում է տվել ոստիկանություն։ Ըստ հաղորդման, Զոլաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մնացական Ա.-ն առողջական խնդիրների պատճառով օգոստոսի 2-ից աշխատանքի չի հաճախել՝ նախապես համայնքապետարանի մատյաններն ու քարտուղարության կնիքը միտումնավոր փակելով երկաթյա չհրկիզվող պահարանի մեջ։ Իսկ բանալին վերցրել է իր հետ՝ նպատակ ունենալով խաթարել համայնքապետարանի բնականոն աշխատանքները:

Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչի հետ հանդիպմանը Տիգրան Խաչատրյանը կարևորվել է համագործակցության սերտացումը

Այսօր՝ օգոստոսի 13-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին։ Տիգրան Խաչատրյանը ողջունել է Մշտական ներկայացուցչին և նշել, որ Ֆինանսների նախարարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ունի համատեղ աշխատանքի մի շարք կարևոր ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրի կարևորությունը դժվար է գերագնահատել: ՀՀ ֆինանսների նախարարը կարևորել է ԱՄՀ-ի աջակցությունը Հայաստանում

Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ. նախագիծ

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող խորհուրդները  կառավարչական որոշումներ կայացնելիս, երբեմն, ունենում են օպերատիվության խնդիր, որը որոշ դեպքերում խոչընդոտում է բուհերի խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացներին: Մասնավորապես, նման իրավիճակ է առաջացել Երևանի պետական համալսարանում:

Խորհրդարանում հրապարակվող տվյալները հետաքրքրություն են ներկայացնում օտարերկրյա հատուկ ծառայությունների համար. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը զգուշավորության կոչ է անում

Թշնամի երկրների օտարերկրյա ծառայություններին սնում են ինֆորմացիայով, որը քողարկված եղանակով ստանալու համար ստիպված էին լինելու հսկայական ժամանակ ու նյութական միջոցներ ծախսել։

Հարություն Գևորգյանը՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 13 Օգոստոսի 2021, 851 – Ա ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի

Երկաթգծի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար առաջարկվում է օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 և Իջևան-Նոյեմբերյան-Մ6 այլընտրանքային երթուղիներից։

Ալեքսանդր Ազարյան. «Եթե ճնշվող է, էլ ի՞նչ դատավոր». News.am

«Ճնշվողը դատավորն է, դատավորը չպետք է թույլ տա, որ իրեն ճնշեն նախեւառաջ: Նշանակվել է այդ պաշտոնին չբացառելով, որ կարող են ճնշումներ լինել»:

Խմելու ջրի խնդիրը Ստեփանակերտում շարունակում է օրախնդիր մնալ

Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով և խմելու կենարար ջուրը հասցնում բնակչությանը:

Աշոտյան. Ինչով է հայ-ադրբեջանական սահմանի հնարավոր դելիմիտացիան վտանգավոր Արցախի համար

Պետք չէ Քիսինջեր կամ Բժեզինսկի լինել, հասկանալու համար, որ փաթեթի տակը մնացած այս խնդիրը առանձին, ինքնուրույն իրացվելու շանս այլևս երբեք չի ունենալու, այսպիսով խաչ դնելով հայկական Արցախ պահպանելու հնարավորության վրա:

Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչը անօրինական պահանջ է ներկայացրել կնոջը՝ սպառնալով նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրել

Քննությամբ պարզվել է, նաև որ տղամարդը 2019թ. հոկտեմբերի 4-ին համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Հայաստանյան բանկերից մեկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 8.094.875 ՀՀ դրամ գումար:

Արցախի դատախազությունը սկսել է պատերազմի հետեւանքով վնաս կրած անձանց պետական աջակցության գործընթացի օրինականության ուսումնասիրություն

Նշված ոլորտում հնարավոր ապօրինի երևույթները վեր հանելու, կանխարգելելու կամ բացառելու նպատակով ԱՀ գլխավոր դատախազությունը և շրջանային դատախազությունները սկսել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին կիրազեկվի լրացուցիչ:

Եվս 61 զինծառայող կամ նրանց ընտանիքներ են հատուցում ստացել

Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4316 -ն է:

Վարկանիշային քվեարկության միջոցով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընտրել է լսողական ծրագրերի մրցույթի հաղթողներին

Մայրաքաղաքային սփռման լիցենզավորման մրցույթի մասնակցության համար «ՇԱՐԿ», «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ընկերությունները և «:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ միաժամանակ հայտ էին ներկայացրել մայրաքաղաքային 93.2, 96.3 և 99.7 ՄՀց, «ԶԱՐԿ ՄԵԴԻԱ»-ն՝ 93.2 ՄՀց, իսկ «ԷՖ-ԷՄ» և «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ընկերությունները՝ 99.7 ՄՀց հաճախականությունների օգտագործման մրցույթի մասնակցության համար:

Անկարայում 76 մարդ է ձերբակալվել տեղացիներին սիրիացի փախստականների դեմ հրահրելու համար

Թուրքերը խմբերով դուրս են եկել սիրիացի փախստականների «որսի»

Երևանի թիվ 100 դպրոցի բակում հուշաքար է տեղադրվել պատերազմում զոհվածների հիշատակին

Միջոցառումից հետո հարգանքի տուրք է մատուցվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Կոչ են անում հետ կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ որոշումը, ապահովել լճի դրական հաշվեկշիռ

«Ոչ մի խոսք չեղավ, թե հավելյալ ջրառի արդյունքում ինչ հետևանքներ կլինեն Սևանա լճի համար, որն արդեն իսկ բացասական հաշվեկշիռ ունի».

Անդրադարձել ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի գործունեությանը, միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ու տարբեր գիտական կազմակերպությունների հետ համագործակցությանը

Ճարտարագիտական ակադեմիայի  նախագահության կողմից Սերգեյ Մինասյանը ԱԺ նախագահին է հանձնել պատվավոր դիպլոմ՝ կառավարման ոլորտի իրավական ապահովման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Լեզվի կոմիտեն 2 գործով դիմել է Վերաքննիչ դատարան

Վարչական դատարանում քննված 18 գործերից 7-ի դեպքում Լեզվի կոմիտեի պահանջը բավարարվել է, իսկ 11-ը` մերժվել:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Հիմա «ոչ մի թիզ հող» տվողը ոչ թե հայերն են, այլ ռուսներն են». Արամ Սարգսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ունենան նոր մանդատ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 776 քաղաքացու հետազոտություն, որից 994-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Այս ամպը նկարել են Սևանի արևմուտքում. Գագիկ Սուրենյան

Նման ամպից տեղում է ուժեղ կարկուտ, տեղատարափ անձրևներ, որը ուղեկցվում է ուժեղ քամիներով:

Մաքսային հսկողությունից թաքցված ավելի քան 1,5 կգ ոսկյա զարդեր են հայտնաբերվել 

Իջևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհին կանգնեցրել են ՀՀ քաղաքացի Հ.Մ-ի կողմից շահագործվող ավտոմեքենան, և ուղևորներ Ն.Ա-ի և Կ.Մ-ի մոտ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով հանրապետություն ներմուծված 1571 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում. ՊԲ

ՊԲ ստորաբաժանումները պատասխան գործողությունների են դիմում բացառապես ադրբեջանական սադրանքներին հակազդելու նպատակով

2 միլիոն դրամի վնաս՝ Գուգարքում հողի ապօրինի դուրսբերման հետևանքով

Գործի նյութերն ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն։

Իրենց «արմատական» համարող ընդդիմությունը կարծես սկսել է գործարքի գնալ իշխանության հետ. Արմեն Եղիազարյան

Բանն այն է, որ Ղալումյանը ստացել է 74 կողմ ձայն, մինչդեռ իշխանականները ունեն ընդամենը 71 պատգամավոր։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031