Օրվա լրահոսը

ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը 3 տարի շարունակ հերքում էր իր՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու լուրերը. «Հրապարակ»

Ծաղրել ու հեգնել է լրատվամիջոցներին այդ լուրերի համար, նրանց անվանել «իր երազանքները» գուշակողներ, «Քոչարյանի գրասենյակից սնվողներ», «փողոցում ճվճվացողներ»

«Խայտառակ դեպք է խոսքի ազատության տեսանկյունից, երբ արգելվում է Panorama.am-ի ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ»․ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ ՄԻՊ-ն իր հայտարարությամբ մանրամասն ներկայացրել է լրագրողներին առնչվող խնդրի էությունը

Քննարկել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին

Մրցավարների կասկածելի որոշումով Հովհաննես Բաչկովը չմտավ եզրափակիչ

Հովհաննես Բաչկովը ստիպված է բավարարվել օլիմպիական բրոնզե մեդալով:

Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել. «Ժողովուրդ»

Մի շարք մասնագետների խոսքով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը:

«Սեւ-սպիտակ» փաստարկման թերությունները

Կա լատինական մի արտահայտություն՝ «nоn sequitur», որը, ինչպես կարող եք կռահել, տրամաբանության հին դասագրքերից է: Բառացիորեն դա նշանակում է՝ «չի հետեւում». А պնդումից բխեցվում է B պնդումը, որը, սակայն չի կարող բխել, չի հետեւում A -ից: Օրինակ, ես ասում եմ, որ չեմ հրճվում Թուրքիայում շարունակվող հրդեհներից: Դրանից հետեւություն է արվում. «ուրեմն, դուք ասում եք, որ

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Մեսսիի հեռանալու մասին

Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր չի ստորագրել աշխատավարձի չափը սահմանափակելու եւ Լա Լիգայի ներկայացրած պահանջների պատճառով: Այս մասին հայտարարել է ակումբի պաշտոնական կայքը: Այսպիսով, արգենտինացի ֆուտբոլիստը, որ կատալոնյան ակումբի սանն է, հունիսի 30-ից ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հայաստանի վերջին ըմբիշն էլ պարտվեց Տոկիոյում

Հիմա հույսն այն է, որ Ռաշիդովը հասնի եզրափակիչ, որպեսզի մեր ըմբիշը սփոփիչ գոտեմարտով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանա:

«Ցույց տվեցինք կապը ադրբեջանական հայատյաց քաղաքականության և խախտումների միջև». Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միջազգային հարթակներում արդյունքների հասնելու և արդյունքներ ստանալու համար մենք ինքներս պետք է ճիշտ ձևակերպենք մեր խնդիրները, ճիշտ ու ժամանակին աշխատեցնենք միջազգային մեխանիզմները, լինենք հետևողական ու սպառիչ կատարենք մեր աշխատանքը: Անցյալ շաբաթ Հայաստանում գործող միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵՄ, ԵԽ և այլն) և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին

«Գիտե՞ք՝ քանի ծնող վատացավ, երբ տեսավ այդ շիրմաքարը»․44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ուզում են փոքր, համեստ շիրմաքար ու պուրակ

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատները վրդովված են․ Պաշտպանության նախարարությունից ամիսներ առաջ խոստացել էին՝ Եռաբլուրի այն հատվածը, որտեղ հուղարկավորվել են տղաները, վերածելու են գեղեցիկ պուրակի, եւ շիրմաքարերն էլ լինելու են այնպիսին, ինչպիսին ծնողներն են կամենում՝ փոքր ու համեստ մի բան։ Երեկ ծնողները պարզել են, որ շիրմաքարերը բոլորովին այն չեն, ինչ խոստացել էին։ Aravot.am-ի հետ զրույցում

Գյումրու Սայաթ-Նովայի փողոցի ոսկերչական խանութ-սրահի հետնամասի պատուհանը կոտրել են, ներս են մտել

Օգոստոսի լույս 3-ի գիշերը ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողը ոստիկանության Կումայրիի բաժնում հայտնել էր, որ Գյումրու Սայաթ-Նովայի փողոցի ոսկերչական խանութ-սրահի հետնամասի պատուհանը կոտրել են։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզեց հետևյալը։ Անհայտ անձինք, օգտագործելով տեխնիկական միջոցներ, կոտրել էին պատուհանն ու ներս մտել։ Գողության պահին անվտանգության ձայնազդանշանային համակարգը միացել էր, նրանք էլ փախել էին: Տեղում կազմվեց

«Մխիթար Զաքարյանը ներկայումս ևս օժտված է քրեական հետապնդման ենթարկվելու և ազատությունից զրկվելու անձեռնմխելիությամբ». Երեմ Սարգսյան

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկնաբանությունները, թե իբրև Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը ներկայումս օժտված չէ պատգամավորական անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության կարող է պահվել կալանքի տակ, ոչ միայն անօրինական են, այլև՝ բնորոշ են միայն ԱՎՏՈՐԻՏԱՐ իշխանությունների պետական մարմիններին և պաշտոնատար անձանց։ Այսօր միջնորդություն եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան Մխիթար Զաքարյանին

ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը ԱԺ նիստի ընթացքում խաղ է խաղում. factor.am

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը ԱԺ նիստի ընթացքում խաղ է խաղում: Խորհրդարանում քննարկվում է ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածության հարցը, որի շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում:   

Անվավեր է ճանաչվել պաշտպանության նախարարի հրամանը. Զորամասի (բրիգադ) հրամանատարը կվերականգնվի իր պաշտոնին

Միաժամանակ դատական ակտով նրան է տրամադրվելու հարկադիր պարապուրդի գումարն ամբողջությամբ:

Ցայտաղբյուր և հուշաքար է տեղադրվել գյումրեցի հերոսների հիշատակին

Եթե խորապես գիտակցենք, որ սերը դեպի հայրենի երկիրն ու ժողովուրդը ավելի մոտ է կանգնած մեծ ու գեղեցիկ արևին, քան մեր հայրենիքի ամենաբարձր լեռները՝ այն ժամանակ մահը մեզ համար թռչունի փետուրից էլ թեթև կթվա: Այս խոսքերն են գյումրեցի հերոս Արտակ Էդվարդի Դարբինյանի հուշաքարին դաջված։ Լեյտենանտ Դարբինյանն այսօր կդառնար 21 տարեկան, բայց 44 օր անընդմեջ կռվեց հանուն

ԱԺ ղեկավարության ձեռնարկած քայլերն ուղղված են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն. ՀԺՄ–ն դատապարտում է

Ազգային ժողովի ղեկավարության ապօրինի որոշմամբ, օգոստոսի 5-ից արգելվել է Panorama.am հրատարակության լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքը խորհրդարան։ Նման որոշում է կայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն և իրազեկող նամակ ուղարկել խմբագրության էլեկտրոնային փոստին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լիլիան Գալստյանը Panorama.am-ում հրապարակել է խորհրդարանում անվտանգության միջոցառումների վերաբերյալ լուսանկարների շարք, որը մեծ արձագանք է

Բազում համայնքում տեղադրվեց հուշաղբյուր՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արգամ Սելիմյանի

Հուշաղբյուրի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, մի խումբ պաշտոնյաներ ու համայնքի բնակիչներ: Տեր Վահան քահանա Ազարյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օծման արարողություն և հոգեհանգստյան կարգ: Ներկաները միասնական աղոթք հղեցին առ Աստված՝ հայցելով խաղաղություն ու հանգստություն զոհված տղաների հոգիների համար, ապա ծաղիկներ խոնարհեցին հուշաղբյուրին: Փոխմարզպետն իր

Անհապաղ վերականգնել «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի իրավունքը՝ մտնելու խորհրդարան և լուսաբանելու ԱԺ աշխատանքները

Օգոստոսի 5-ի առավոտյան «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի մուտքն Ազգային ժողով արգելվել է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա առհասարակ զրկվել է խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու հնարավորությունից։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը խմբագրություն ուղարկած նամակում տեղեկացրել է, որ լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս խախտել է «ՀՀ Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող կանոնները

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին

«Այսօր, օգոստոսի 5-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր», ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ

Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ. ՀՀ ՊՆ

Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։  ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։ ԻԻՀ նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ։ Երդմնակալության արարողության սկզբում ներկաներին դիմել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, այնուհետև ելույթ է ունեցել Իրանի դատական համակարգի

Ադրբեջանը՝ որպես դիտորդ, ՀԱՊԿ-ին միանալու հայտ չի ներկայացրել. ՌԴ ԱԳՆ

«ՀԱՊԿ պետությունները և անդամները կառույցը ավելի բաց դարձնելու կուրսը պահել, այդ թվում նաև ինֆորմացիոն դաշտում, և կազմակերպության արտաքին կապերի ընդլայնման համար» Ադրբեջանը դեռ չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով միանալու համար: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը, հայտնում է ТАСС-ը: «Միանգամից կարող

Արշակ Կարապետյանը խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ

Օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, հակառակորդի կողմից իրականացվող սադրանքներին և դրանց հակազդելու քայլերին։ Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ։ Կոլեգիայի նիստին քննարկվել է նաև ձմռան հետ կապված նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Արշակ

Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սուրեն Ղամբարյանին: Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Մանուկյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար՝ ակնկալելով վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ աշխատանք: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետը նշել

Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։

Մակրոնը և Ալիևը համաձայնության են եկել տարածաշրջանային կայունության հարցերի շուրջ. RT

«Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմմանուել Մակրոնը և Իլհամ Ալիևը համաձայնության են եկել համագործակցել տարածաշրջանում կայունության ուղղությամբ»

«Հայաստան» հիմնադրամի միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը, ծառայությունների մատուցումը կազատվի ԱԱՀ-ից՝ Արցախի կառավարության սահմանված կարգով

«Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված որոշակի ծառայությունների գծով պետական տուրքի չափերի նվազեցում և պետական տուրքի վճարումից ազատում:

Ընդարձակ քարե տուն՝ հողաշեն, կիսավեր սենյակի փոխարեն

Գալստյանների երիտասարդ ընտանիքը տարիներ շարունակ ապրել է վաթսունականներին կառուցված՝ փոքրիկ, հողաշեն պատերով մեկ սենյակում: Գեղարքունիքի մարզի կլիմայական պայմանները զգալի են դարձրել կենցաղավարության տարրական պայմանների բացակայության խնդիրը: Փոքրիկ սենյակում երկու երեխա մեծացնելը բավականին բարդ է եղել: Ընտանիքի հայրը՝ զինվորական Արմանը, որոշել է ընդարձակել տարածքն ու քարե տուն կառուցել, սակայն երազանքը հեշտ իրականացվողներից չի եղել: Հայրենիքի պաշտպանությունն

ՌԴ ԱԳՆ. Օգտակար ենք համարում ռուսական խաղաղապահ գործողության անցկացման գոտում ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավումը մարդասիրական գործունեությանը

Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի ներկայացուցիչը ստորագրել էր Մինսկի խմբի համանախագահների հերթական հայտարարության տակ, որում հերթական անգամ նշված է, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցային գործընթացը Մինսկի խմբի հովանո ներքո։

Հետախուզվում է ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031