Օրվա լրահոսը

Տաջիկստանը գնահատում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ. Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Փաշինյանին

«Պատրաստ ենք աստիճանաբար զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով»

Վահե Ղալումյանը չի բացառում, որ Տավուշի «անկլավները» փոխանակվեն. «Ես գտնում եմ, որ կա խնդիր եւ պետք է նստել, խոսել»

Հարցին՝ այսինքն, դուք կո՞ղմ եք, որ մեր սահմանին ռուս կամ ՀԱՊԿ-ի սահմանապահ զորքեր տեղակայվեն՝ նա պատասխանեց. «Ես կողմ եմ խաղաղությանը եւ եթե այդ խաղաղությանը պետք է հասնել այդ ճանապարհով, կարելի է այդ ճանապարհով»:

Էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ նախնական քննարկումները սկսվել են դեռևս 2017 թվականից. Դավիթ Անանյան

Մի շարք գնահատականների համաձայն, էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման ՌԴ համակարգը համարվում է աշխարհում լավագույններից մեկը, որը և ներկայացվեց ՌԴ հարկային ծառայության ղեկավարի տեղակալ պրն․ Ալեքսեյ Օվերչուկի (ներկայիս՝ ՌԴ փոխվարչապետ), ինչպես նաև ՌԴ հարկային ծառայության այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։

«Ինչո՞ւ չկա Արցախի հանձնաժողով»․ Վլադիմիր Վարդանյանի հիմնավորումը

Այդ մակարդակից հարցը 8-րդ գումարման ԱԺ-ի հանձնաժողովի մակարդակին իջեցնելը տրամաբանական չէ

Բենզասղոցով երկու քամատապալ կաղնի և մեկ կանգուն լորենու ճյուղեր էր հատել

Մարց գյուղի սկզբնամասում ստուգել են 49-ամյա բնակչի շուրջ 5 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» բեռնատարը:

«Չի մարելու վերադառնալուս հավատն ու ձգտումը»

1828թ. փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրից հետո պարսկահայերին հնարավորություն է տրվում հաստատվել Արեւելյան Հայաստանի՝ Ռուսաստանին անցած տարածքներում: Պարսկաստանի Խոյ նահանգից, Շահովա եւ Բեդերբեյով գյուղերից են գաղթել Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի հիմնադիրներն ու բնակիչները: Գալով Արեւելյան Հայաստան՝ գյուղ հիմնելու եւ ապագայում այն իրավամբ հարստացնելու համար ամենահարմար վայրը Թարթառ գետի ափն էր, որտեղ էլ ստեղծվում է ամբողջ

Անահիտ Ավանեսյան․ «58108 պատվաստվածներից 56010-ը ՀՀ քաղաքացիներ են»

Առողջապահության նախարարի ներկայացմամբ՝արձանագրվել է կորոնավիրուսի դելտա շտամի 25 դեպք

Սփայս տեսակի թմրամիջոցը գնել էր «Տելեգրամի» միջոցով, մի մասը հյուրասիրել էր ուղևորին

Արենի գյուղի Հին շուկա կոչվող տարածքից բաժին բերման են ենթարկվել Քաջարան քաղաքի 30 և 32 տարեկան երկու բնակչի՝ «Միցուբիշի Կոլտ» մակնիշի մեքենայով հանդերձ:

Բաքվի կեղծ օրակարգն ավելի հնչե՞ղ է

Մակրոնն էլ «հույժ կարեւորեց» Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծումն ու սահմանազատումը Օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանը՝ ՊՆ-ում Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին եւ իր ելույթում արձանագրեց, որ Հայաստանի շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ։ Նա փաստեց, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապօրինի կերպով հատել են ՀՀ սահմանը, եւ քննադատություններին, թե ինչու

«FM» տիրույթում առկա է կրկնվող ազդանշան ադրբեջանական կողմից, ինչը խլացնում է տեղական հաճախականությունները. հանգամանքների մասին հաղորդվել է նաև Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատարին

Ադբեջանական կողմը միտումնավոր փորձում է խոչընդոտել Արցախում հասարակության տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը

ՀՀ-ին կհատկացվի 3 մլն դոլարի դրամաշնորհ՝ COVID-19-ի դեմ պայքարի համար

Գումարն ուղղվելու է համակարգի արդիականացմանը

Փաշինյան. Աջակցության ծրագրերը պետք է վերափոխել Արցախի զարգացման ծրագրերի

Չարեքթար-Գետավան հատվածում սկսել ենք 17 մեգավատ հզորությամբ մեկ հիդրոէլեկտրոկայանի շինարարության աշխատանքները: Երկրորդ մեր կարևոր ծրագիրն առնչվում է Սարսանգ-Մատաղիս հատվածում մինչև 25 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրոկայանի կառուցմանը, այդ պարագայում արդեն մենք դառնալու ենք ինքնաբավ:

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 547 քաղաքացու հետազոտություն, որից 975-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

3-րդ փորձից Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

Իշխան Սաղաթելյանի օգտին կողմ է քվեարկել 64, դեմ՝ 37 պատգամավոր

«Ինչպե՞ս է պատրաստվում ՀՀ կառավարությունը կառուցել հարաբերություններ աշխարհի հզորագույն երկրի հետ՝ տարրական դիվանագիտական հարաբերությունների փորձ չունեցող անձի միջոցով». «Հրապարակ»

Ոչ միայն փորձի եւ գիտելիքի բացակայությունն է ի վնաս Մակունցի, այլեւ այն, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանները միշտ եղել են բարձր պրոֆեսիոնալներ՝ էրուդիտ, փայլուն դիվանագետ Ռուբեն Շուգարյանից եւ գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանից սկսած, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանով ու ԱԳՆ համակարգի հնաբնակ Վարուժան Ներսեսյանով ավարտած:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 303 նոր դեպք

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5040 պացիենտ

Տարօրինակ է, գյուղատնտեսությունը սպասում էր՝ թշնամու կողմից տարածքները գրավվեն, որպեսզի արտադրանքի ծավալներն աճե՞ն. Հրանտ Բագրատյան

43 հազ մարդ, աշխատող, մահացել է, զոհվել է պատերազմում, համաճարակի զոհ է դարձել և/կամ հեռացել է երկրից։ Նրանց աշխատատեղերը զբաղեցրել են հերթի կանգնած գործազուրկները։ Եվ սա մենք գովու՞մ ենք։ Սա էլ ասենք. 2017-ի 1-ին եռամսյակում զբաղվածների թիվը եղել է 974.5 հազ. մարդ։ «Ժողովրդական» իշխանության շնորհիվ վերջին 4 տարում աշխատողների թիվը պակասել է ուղիղ 40 հազ. մարդով։ Եվ իրոք, 2021-ի 1-ին կիսամյակում 94338 մարդ լքել է երկիրը։ Սա էլ եղել է գործազրկության իջեցման հիմնական գործոնը։ Մարդ չկա, ուրեմն գործազուրկ չկա։

Եթե Սաշիկ Սուլթանյանը հնչեցրել է երկրին ուղղված քննադատական խոսք ու անգամ, եթե դա որոշ մասերով իրականությանը չի համապատասխանում՝ նա չպետք է պատժվի քրեական պատասխանատվությամբ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից լրացուցիչ պարզաբանումների հարցով գրություն կհասցեագրվի Գլխավոր դատախազություն:

ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը 3 տարի շարունակ հերքում էր իր՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու լուրերը. «Հրապարակ»

Ծաղրել ու հեգնել է լրատվամիջոցներին այդ լուրերի համար, նրանց անվանել «իր երազանքները» գուշակողներ, «Քոչարյանի գրասենյակից սնվողներ», «փողոցում ճվճվացողներ»

«Խայտառակ դեպք է խոսքի ազատության տեսանկյունից, երբ արգելվում է Panorama.am-ի ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ»․ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ ՄԻՊ-ն իր հայտարարությամբ մանրամասն ներկայացրել է լրագրողներին առնչվող խնդրի էությունը

Քննարկել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին

Մրցավարների կասկածելի որոշումով Հովհաննես Բաչկովը չմտավ եզրափակիչ

Հովհաննես Բաչկովը ստիպված է բավարարվել օլիմպիական բրոնզե մեդալով:

Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել. «Ժողովուրդ»

Մի շարք մասնագետների խոսքով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը:

«Սեւ-սպիտակ» փաստարկման թերությունները

Կա լատինական մի արտահայտություն՝ «nоn sequitur», որը, ինչպես կարող եք կռահել, տրամաբանության հին դասագրքերից է: Բառացիորեն դա նշանակում է՝ «չի հետեւում». А պնդումից բխեցվում է B պնդումը, որը, սակայն չի կարող բխել, չի հետեւում A -ից: Օրինակ, ես ասում եմ, որ չեմ հրճվում Թուրքիայում շարունակվող հրդեհներից: Դրանից հետեւություն է արվում. «ուրեմն, դուք ասում եք, որ

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Մեսսիի հեռանալու մասին

Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր չի ստորագրել աշխատավարձի չափը սահմանափակելու եւ Լա Լիգայի ներկայացրած պահանջների պատճառով: Այս մասին հայտարարել է ակումբի պաշտոնական կայքը: Այսպիսով, արգենտինացի ֆուտբոլիստը, որ կատալոնյան ակումբի սանն է, հունիսի 30-ից ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հայաստանի վերջին ըմբիշն էլ պարտվեց Տոկիոյում

Հիմա հույսն այն է, որ Ռաշիդովը հասնի եզրափակիչ, որպեսզի մեր ըմբիշը սփոփիչ գոտեմարտով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանա:

«Ցույց տվեցինք կապը ադրբեջանական հայատյաց քաղաքականության և խախտումների միջև». Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միջազգային հարթակներում արդյունքների հասնելու և արդյունքներ ստանալու համար մենք ինքներս պետք է ճիշտ ձևակերպենք մեր խնդիրները, ճիշտ ու ժամանակին աշխատեցնենք միջազգային մեխանիզմները, լինենք հետևողական ու սպառիչ կատարենք մեր աշխատանքը: Անցյալ շաբաթ Հայաստանում գործող միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵՄ, ԵԽ և այլն) և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին

«Գիտե՞ք՝ քանի ծնող վատացավ, երբ տեսավ այդ շիրմաքարը»․44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ուզում են փոքր, համեստ շիրմաքար ու պուրակ

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատները վրդովված են․ Պաշտպանության նախարարությունից ամիսներ առաջ խոստացել էին՝ Եռաբլուրի այն հատվածը, որտեղ հուղարկավորվել են տղաները, վերածելու են գեղեցիկ պուրակի, եւ շիրմաքարերն էլ լինելու են այնպիսին, ինչպիսին ծնողներն են կամենում՝ փոքր ու համեստ մի բան։ Երեկ ծնողները պարզել են, որ շիրմաքարերը բոլորովին այն չեն, ինչ խոստացել էին։ Aravot.am-ի հետ զրույցում

Գյումրու Սայաթ-Նովայի փողոցի ոսկերչական խանութ-սրահի հետնամասի պատուհանը կոտրել են, ներս են մտել

Օգոստոսի լույս 3-ի գիշերը ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողը ոստիկանության Կումայրիի բաժնում հայտնել էր, որ Գյումրու Սայաթ-Նովայի փողոցի ոսկերչական խանութ-սրահի հետնամասի պատուհանը կոտրել են։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզեց հետևյալը։ Անհայտ անձինք, օգտագործելով տեխնիկական միջոցներ, կոտրել էին պատուհանն ու ներս մտել։ Գողության պահին անվտանգության ձայնազդանշանային համակարգը միացել էր, նրանք էլ փախել էին: Տեղում կազմվեց

«Մխիթար Զաքարյանը ներկայումս ևս օժտված է քրեական հետապնդման ենթարկվելու և ազատությունից զրկվելու անձեռնմխելիությամբ». Երեմ Սարգսյան

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկնաբանությունները, թե իբրև Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը ներկայումս օժտված չէ պատգամավորական անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության կարող է պահվել կալանքի տակ, ոչ միայն անօրինական են, այլև՝ բնորոշ են միայն ԱՎՏՈՐԻՏԱՐ իշխանությունների պետական մարմիններին և պաշտոնատար անձանց։ Այսօր միջնորդություն եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան Մխիթար Զաքարյանին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031