Օրվա լրահոսը

Հայաստանն արժանացել է մրցանակային տեղերի ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ամենամյա մրցույթում

Հայաստանը հանդես է եկել 10 անվանակարգերում, ներկայացված գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի:

Ռուս զինվորականները սահմանամերձ Ոսկեպարում ուղեկալ են տեղադրել. պետական մարմինները չեն արձագանքում. «Հետք»

Հարցին, թե Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունն ինչով է պայմանավորված՝ Ղալումյանը պատասխանեց․ «Իրավունք ունեն»

Էդուարդ Շարմազանով. «Սրանք ոչ միայն ղեկավարելու, վերընտրվելու, այլեւ պառլամենտում ֆրակցիա ունենալու ոչ բարոյական, ոչ քաղաքական, նույնիսկ առաջադրվելու իրավունք չունեին»

Տեսեք, Նիկոլ Փաշինյանը գնում ՊՆ-ում ասում է, թե ճանապարհների ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը մեր օրակարգն է: Լո՞ւրջ: Կարող է՞ վաղն էլ ասեք՝ Սոթքում, Շուռնուխում, որ եկել նստել են, դա էլ է մեր օրակարգը, որ թուրքը Շուշիում նստել է, դա էլ է մեր օրակարգը: Բա որ ձեր օրակարգն էր, ինչի ձեր ազգային ռազմավարության ծրագրի մեջ չէք գրել, չէք արձանագրել, որ Ադրբեջանը Նախիջեւանով Թուրքիային միացնելու պանթուրքիզմի մայրուղի բացելը ձեր օրակարգի մեջ է:

Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՑԱԿԱՆՅԱՆԻՆ 3-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ալեքսանդր ՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2021թ. օգոստոսի

Հնդկաստանում Ֆրունզիկին չեն մոռացել

Թեպետ հայ-հնդկական հարաբերությունները գալիս են դեռ հին ժամանակներից, կարծում եմ, որ դրա ողջ ներուժը մնում է չօգտագործված:

ՄԻՊ դիրքորոշումներն ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների առնչությամբ

Այս ամենը պետք է անել պատշաճ իրավական ակտով՝ լրագրողների, առաջնահերթ՝ ԱԺ-ում հավատարմագրվածների հետ նախապես քննարկելով:

«Թիվ ասեք․ մենք չենք ակնկալում, որ դուք մեզանից ձայներ խնդրեք կամ մուրաք»․ Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմությանը

Մենք պետք է իմանանք նվազագույն թիվը, որի պարագայում պարոն Սաղաթելյանը կընտրվի։ Այդ թիվը դուք պետք է մեզ ասեք

Նոր օրենքով կխստացվի վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ

Յուրաքանչյուր տեսակի թվաքանակի նվազումը կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում էկոհամակարգերի ամբողջականությանը, խախտում դրանց հավասարակշռությունը, սնուցողական կապերն ու փոխազդեցությունները:

ԲԴԽ-ն Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով գնաց խորհրդակցական սենյակ

Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանը պնդեց՝ միջնորդությունը ենթակա է մերժման:

Գորիսի մշակույթի տան տնօրենը ազատության մեջ է

Հերթական դատական նիստը օգոստոսի 17–ին է

Պարեկային ծառայությունը 2023 թվականին կգործարկվի Հայաստանի ամբողջ տարածքում

Այս պահին հայտարարված է նաև Պարեկային ծառայությունը Լոռու և Շիրակի մարզերում գործարկելու, ինչպես նաև Երևան քաղաքի Ծառայությունը նոր կադրերով համալրելու բաց մրցույթ: Իսկ մինչև 2023 թվականի առաջին եռամսյակը նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում։

«Ասում եք, թե մենք այնքան ենք ստել, որ ժողովուրդը հավատում է․ բա ձեզանից ենք սովորել, եթե անգամ այդպես է»․ Լուսինե Բադալյան

Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Իշխան Սաղաթելյանի մանկության երազանքը չի ԱԺ փոխնախագահ լինելը»

Հարթակում գրանցված է 750 արտադրող, առաջարկում են շուրջ 5500 ապրանքատեսակ. Վահան Քերոբյանը մասնակցել է buyarmenian.com առցանց վաճառքի հարթակի մեկնարկին

Նպատակն է` խթանել հայկական արտադրանքի արտահանումը և միասնական ջանքերով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ համախմբելով աշխարհասփյուռ հայկական ներուժը։

«Ոնց խաբեցիք, թե Արցախն արդեն վաճառել են ու խեղճ հարիֆի ջեբը պատերազմ գցել, նույնն էլ հիմա այստեղ եք անում»․ Գեղամ Նազարյանը՝ ՔՊ-ին

Այն տղաները, որ սահմանին զոհվում էին, մեծապես թքած ունեին, թե մենք ինչ քաղաքական հայացքներ ունենք

Ucom ընկերությունն առաջինն է Հայաստանում առաջարկում 4K որակի հեռուստաալիք

Օգոստոսի 20-ից Ucom ընկերությունն առաջինը Հայաստանում կսկսի հեռարձակել 4K որակի «Love Nature» հեռուստաալիքը, որին հասանելիություն կստանան Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդները՝ իրենց դիմումի համաձայն: 4K որակի 3840 × 2160 թողունակության շնորհիվ բաժանորդները կդիտեն SD հեռուստաալիքների այսօրվա չափանիշները մինչև 20 անգամ գերազանցող պատկեր: Իսկ HD հեռուստաալիքների հետ համեմատության մեջ 4K որակի պատկերը մինչև 4 անգամ ավելի

«Մենք կմնանք գերի մեծամասնության այդ խաղին, տեսնենք ինչքան կխաղան, «Հայաստան» դաշինքը որեւէ կոմպրոմիսի չի գնալու». Գեղամ Մանուկյան

«Երբ ԱԺ պատգամավորի ձեռքը տալիս են քվեաթերթիկ՝ որեւէ մեկին ընտրել կամ չընտրելու, պետք է ունենան տղամարդկություն, ասեն՝ «դեմ» ենք քվեարկում, ոչ թե խաղ խաղան, մուկն ու կատու խաղան»:

Բնակշինարարության առաջին փուլով Արցախում նախատեսվում է կառուցել 817 բնակարան և 290 տուն. Արմեն Սարգսյանը Հայկակ Արշամյանի հետ քննարկել է նաև Սյունիքում ծրագրերի ընթացքը

Բոլոր միջոցներն ու ջանքերը պետք է գործադրել աջակցության կարիք ունեցող մեր համայնքներին ու հայրենակիցներին սատար կանգնելու համար

«Յա՜, մեզ էսքան հարիֆ եք տեսե՞լ»․ ընդդիմությունը «գնդակը քցեց» ՔՊ-ի դաշտ․ Սաղաթելյանը վերջինիս «սրտի թեկնածուն» չէ

Չեք քվեարկում, շարունակեք նույն կերպ։ Եթե ուզում եք, որ այս ամբիոնից խնդրեմ ձեզ, որ քվե տաք, ապա չեմ խնդրելու

Կոնգրեսականը նշել է՝ հայկական խնդիրներին իր աջակցության հանձնառությունը մնայուն է

Արմեն Բայբուրդյանը հայկական օրակարգի գերակայություններն է քննարկել Միշել Սթիլի հետ

Էդուարդ Շարմազանով. «Ոչ թե Ալիեւը չի ուզել պատերազմ սկսել, այլ իշխանություն կոչվածը ապիկար քաղաքականությամբ Ադրբեջանի առջեւ պատերազմ սկսելու կանաչ լույս է վառել»

Արցախի 75 % տված իշխանությունը, շուտով երեք ամիս հազար ադրբեջանցի զինվորականի Հայաստանի սահմաններից ներս գտնվելը հանդուրժող իշխանությունը ասում է եկեք համագործակցե՞նք: Հանուն ինչի՞: Համագործակցում են ընդհանուր գաղափարի, ընդհանուր տեսլականի շուրջ: Իմ տեսլականի Հայաստանն ուրիշ է, սրանցը՝ ուրիշ: Իմ տեսլականում Հայաստան պետությունը պետք է ունենա ազգային նկարագիր»,- ասում է Էդուարդ Շարմազանովը:

Վահագն Աբգարյանի շահերը ներկայացնելուց հրաժարվելու հետո իրավապաշտպանին սպանության սպառնալիքներ են տվել. հարուցվել է քրեական գործ

Վ. Աբգարյանը և նրա եղբայրը չեն ընդունել սպանության սպառնալիքներ տալու հանգամանքը:

«Երրորդ անգամ էլ ենք կողմ քվեարկելու, 4-րդ անգամ էլ, 15-րդ անգամ էլ». Վանեցյանը վստահեցնում է, որ Իշխան Սաղաթելյանին «դեմ» կամ անվավեր քվեարկողը իրենցից չէ

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ պարզապես ԱԺ-ն թատրոն են սարքել: Հարցրեցինք՝ հնարավո՞ր է երրորդ անգամ քվեարկելիս քվեախցում գոնե քվեաթերթիկները նկարեք, որ ապացույց լինի՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Մենք մեր վրա չենք կասկածում, որ նկարենք»:

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ միջամտություն իրավապաշտպան գործունեությանը. պարզաբանում 

Սաշիկ Սուլթանյանը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել. Հայաստանը օտարերկրյա լրատվամիջոցով ներկայացրել է որպես քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի այլ բնագավառներում ազգային խտրականություն դրսևորող պետություն, որն, իբր, արտահայտվել է հայերի կողմից եզդիների իրավունքների և ազատությունների՝ ազգությամբ պայմանավորված կոպտագույն խախտումներով և սահմանափակումներով:

«Եթե չեն ընտրում, որ գնանք գործարքի, մենք գործարքի չենք գնա». Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ նույնպես չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում, 5 անվավեր քվեաթերթիկ կար: ԱԺ աշխատանքները 20 րոպեով ընդմիջվեցին՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե ի՞նչ հետեւություն է անում այս ամենից՝ պատասխանեց. «Հետեւությունները դուք արեք: Եթե չեն ընտրում, որ գնանք գործարքի, մենք գործարքի չենք գնա»: Հարցին՝ ընդդիմության ներսում տարաձայնություններ կան՝ նա պատասխանեց.

Պարենային ապրանքների համաշխարհային գները նվազում են արդեն երկրորդ ամիսն անընդմեջ

Հացահատիկը, բուսական յուղերը և կաթնամթերքը` երկրորդ ամիսն անընդմեջ նպաստում են ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազմանը

Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Սաղաթելյանի օգտին կողմ է քվեարկել 49, դեմ՝ նույնքան պատգամավոր

«Ի՞նչ վատ է, ի՞նչը դուրներդ չի գալիս, ի՞նչ լիներ, որ ձեր դուրը գար». Վահրամ Դումանյանը լրագրողներին՝ Հովհաննես Հովհանիսյանի թեկնածության առիթով

ԿԳՄՍ նախարարը լրագրողներին վստահեցրեց՝ Հովհաննես Հովհաննիսյանը փորձ ունի, կամք ունի:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031