Օրվա լրահոսը
Հունիս ամսում Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 8 ընտանիք
2021 թվականի հունիս ամսում Օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 8 ընտանիք (թվով 39 մարդ)։ 10 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է: Ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 76 ընտանիք (թվով 376 մարդ)։ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ
Մեր մարզիկները երեք անգամ հանդիպեցին ադրբեջանցի մարզիկներին և ունեցանք երեք վստահ հաղթանակ․ Արցախի մարտարվեստների ասոցիացիա
Արցախի մարտարվեստների ասոցիացիայի մարզիչ Ալեքս Աղաբալյանի ֆեյսբուքյան գրառումը Մրցաշարի ընդացքում մեր մարզիկները երեք անգամ հանդիպեցին ադրբեջանցի մարզիկներին և ունեցանք երեք վստահ ՀԱՂԹԱՆԱԿ։ Նշենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում անցկացվող մուայթայի միջազգային առաջնության ժամանակ արցախցի Վլադիսլավ Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Օջան Ահմեդովին։
Երբ և ինչպես ընդունել վիտամինները՝ դրանց արդյունավետ յուրացումն ապահովելու համար
Երբեմն մենք ստիպված ենք լինում վիտամիններ կամ հանքանյութեր ընդունել՝ մեր առողջությունը բարելավելու, առողջական, ինքնազգացողության հետ կապված այս կամ այն խնդիրները հարթելու նպատակով և հաճախ հարց է առաջանում՝ ե՞րբ և ինչպե՞ս ընդունել դրանք՝ ավելի լավ արդյունք ստանալու համար։ Վիտամիններ, որոնք ավելի լավ է ընդունել առավոտյան Վիտամին C, B խմբի որոշ վիտամիններ, Վիտամին D։ Վիտամիններ ու հանքանյութեր,
Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են` վանկարկելով՝ «Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը». «Ալիք մեդիա»
Բաթումիում հուլիսի 3-ին Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են միջադեպի ընթացքում: Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է: Այս մասին տեղեկություն են հայտնում Ախալքալաքի բնակիչները: Ըստ նրանց՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են վանկարկելով՝ «Ղարաբաղը մերն է, թե՞
Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն Մինաս Լուրյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով
ՀՀ նախագահի հրամանագիրը Մ. ԼՈՒՐՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը. Հայկական մշակութային ժառանգության պահպանման, հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն Մինաս ԼՈՒՐՅԱՆԻՆ պարգևատրել
Ռիկարդո Անտոնիո Մուտին Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով
ՀՀ նախագահի հրամանագիրը Ռ. Ա. ՄՈՒՏԻԻՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը. Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային համագործակցության, հայ-իտալական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռավեննայի երաժշտական փառատոնի հիմնադիր, դիրիժոր Ռիկարդո Անտոնիո ՄՈՒՏԻԻՆ
Ներքին տարագրի ցուպը
Ներքին տարագրության (էմիգրացիայի) մասին սկսել են խոսել դեռեւս 19-րդ դարի կեսերից: Դա մարդու այնպիսի մի հոգեվիճակ է, երբ նա իրեն կամավոր հեռու է պահում պետությունից, չի ցանկանում մասնակցել հասարակական-քաղաքական կյանքին, կրավորական կերպով մերժում է իշխող քաղաքական ռեժիմի կողմից իր վզին փաթաթվող նորմերը: Աստիճանաբար, երբ 20-րդ դարում զարգանում էին կիսաժողովրդավարական, ոչ ժողովրդավարական, իսկ տեղ-տեղ նաեւ՝ բացահայտ
Ռավեննայի երաժշտական փառատոնի հիմնադիր Մարիա Քրիստինա Մաձավիլանին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով
ՀՀ նախագահի հրամանագիրը Մ. Ք. ՄԱՁԱՎԻԼԱՆԻԻՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը. Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային համագործակցության, հայ-իտալական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռավեննայի երաժշտական փառատոնի հիմնադիր, պատվո նախագահ Մարիա Քրիստինա
Սպագետտի՝ կարբոնարա թանձրուկով (տեսանյութ)
Իտալական խոհանոցի ամենատարածված ուտեստներից մեկն է՝ շատ հագեցնող եւ շատ նրբահամ: Իտալացիները շատ ծանր են տանում, երբ այլազգիները հավելյալ մթերքներ են ավելացնում իրենց հեղինակած այս ուտեստին, ինչպես օրինակ՝ սերուցք, կարագ կամ սխտոր: Ես ներկայացնում եմ հնարավորինս օրիգինալ տարբերակը՝ մի փոքր հարմարեցված մեր շուկայում եղած մթերքների հետ: Անհրաժեշտ մթերքները Սպագետտի- 250 գրամ Խոզի ապախտած միս- 50
Բնության գրկում ձեր հանգիստը կազմակերպելիս մի՛ վնասեք շրջակա միջավայրը. Ռոմանոս Պետրոսյան
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Լուսանկարներում վերջերս հաճախ հիշատակվող հայկական որորն է։ Հայկական որոր թռչնատեսակը որորների ընտանիքին պատկանող խոշոր թռչուն է, որը բնակվում է Հայկական լեռնաշխարհում, Կովկասում և Միջին Արևելքում։ Այս թռչնատեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում բնադրող Հայկական
Լեւոն Արոնյանը հաղթեց հեղինակավոր առցանց մրցաշարում
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը դեռ պաշտպանում է Հայաստանի մարզական դրոշի պատիվը, Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի երկրորդ օրը նույնպես պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Արտեմեւին ու նվաճեց հաղթողի կոչումը: Համաձայն շրջանառվող լուրերի, Լեւոն Արոնյանը օգոստոս ամսից տեղափոխվելու է ԱՄՆ եւ հանդես է գալու այդ երկրի հավաքականի կազմում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՊԶՄԿ-ն զեկույցում դիտարկումներ է ներկայացրել կոնկրետ տեղամասերի վերաբերյալ
2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում իր դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ հրապարակած համառոտ զեկույցում «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրել է իրենց արձանագրած խախտումներն ավելի քան 30 կոնկրետ տեղամասերում: Ըստ այդմ, մասնավորապես, քաղաքացուն տրամադրվել են ոչ բոլոր համարների քվեաթերթիկներ, փորձ է արվել խոչընդոտել ՊԶՄԿ դիտորդի գործունեությունը, գրանցվել է կրկնաքվեարկության դեպք՝ հանձնաժողովի անդամների վրիպակի
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» զեկույցում արձանագրվել են մի շարք խախտումներ
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն հրապարակել է 2021 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում իր իրականացրած դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ համառոտ զեկույցը: Ընդհանուր դիտարկումներ բաժնում որպես խախտումներ, թերություններ եւ բացթողումներ արձանագրվել է, որ տեղամասային կենտրոններում հիմնականում բացակայում էին հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար նախատեսված հարթությունները, ինչի արդյունքում մի խումբ քաղաքացիներ ֆիզիկական հնարավորություններից
Երկրի ամենամեծ անասնաշուկա շրջայցի ընթացքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Այսօր առավոտյան ՀՀ սննդամթերքի անվտանգության Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել ում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում: Այցի նպատակն էր ստուգել-հասկանալ, թե արդյո՞ք կենդանի վաճառողները կատարում են այն պահանջներն ու պայմանները, որոնք պետք է պահպանվեն կենդանիներին անասնաշուկա տեղափոխելու համար: Շրջայցին հետևել են նաև Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Արթուր Շատվորյանը: Հատկապես ուշադրություն
Մենք ձեզ հետ ենք, սիրելի՛ բժիշկներ, մենք կանգնելու ենք ձեր թիկունքին և շարունակելու ենք պայքարել․ Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին օրերին լրատվական միջոցները ողողված են Արցախյան պատերազմի մասնակից, նշանավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի աշխատանքային հետագա գործունեությանը վերաբերող իրարամերժ մեկնաբանություններով, հնարավոր հեռանկարներով։ Ու թեև ներքաղաքական բարդ, լարված իրավիճակում և հատկապես մյուս ականավոր բժիշկ, օրթոպեդ-վնասվածքաբան Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող անընդունելի գործընթացներից հետո ոչինչ այլևս չի
Լիճք գյուղի Սրտերի ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում
Հուլիսի 4-ին, ժամը 11։39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի Սրտերի ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը (ջրասուզակ)։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հուլիսի 4-9-ը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 7-9-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ
Դիլիջանի թունելում իրականացվող աշխատանքներն ավարտված են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Դիլիջանի թունելում իրականացվող աշխատանքներն ավարտված են։ Թունելը բաց է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ի միջնորդությամբ այս տարածաշրջանում պիտի լուծվեն սահմանային և տնտեսական հարցերը. «Հանրապետություն» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է բարեկամ ԱՄՆ-ի ժողովրդին անկախության 245-րդ ամյակի կապակցությամբ: Ամերիկան քաղաքակիրթ աշխարհում և հայ ժողովրդի կյանքում միշտ ունեցել է իր ուրույն և կարևոր դերը: «Հանրապետություն» կուսակցությունը կարևորում է այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «Հայոց Ցեղասպանության» ընդունումը, որը ևս մեկ անգամ ապացուցում է ԱՄՆ-ի բարեկամությունը Հայաստանի հետ: «Հանրապետություն» կուսակցությունը, պաշտպանելով արևմտյան արժեքները
ԱՄՆ դեսպանը՝ 30 տարվա հայ-ամերիկյան գործընկերության, մարտական գործողություններից հետո ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող մարդասիրական աջակցության մասին (տեսանյութ)
ԱՄՆ անկախության տոնը այս տարի կրկին նշում ենք վիրտուալ տիրույթում և հրավիրում ենք ձեզ հետևել մեր տոնական հրապարակումներին ողջ օրվա ընթացքում։ Վերջին տարվա ընթացքում նոր կորոնավիրուսի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանն անցավ ծանր փորձությունների միջոցով ու կորուստներ կրեց։ Մենք այդ ամենը քաջ գիտակցում ենք։ Միաժամանակ, մենք փաստում ենք մեր երկու երկրների
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք
Հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 553 դեպք, որոնցից 217 131-ն` առողջացած, 4526-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2796 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 201 725 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4074 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Ունենք 57 առողջացած
Մեծապես կարևորում ենք ԱՄՆ-ի միջնորդական ակտիվ դերակատարությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում. Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ջո Բայդենին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով: Անկախության հռչակագրով հիմնադիր հայրերը ԱՄՆ-ի ժողովրդին ու համայն մարդկությանը ժառանգություն են թողել պետականաշինության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների վեհ գաղափարներ։ Ուրախ ենք,
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոզեֆ Բայդենին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Բազում զրկանքների գնով ձեռք բերված անկախությունը, ինչպես նաև դրան հաջորդող շրջանի նվաճումներն Ամերիկայի ժողովրդի հաստատակամության և անկախության սկզբունքներին հավատարմության ապացույցն են։ Այս տարի Անկախության օրվա տոնակատարություններն առանձնահատուկ նշանակություն ունեն միլիոնավոր
Հրդեհ Երևանի Արաբկիրի 35-րդ փողոցում
Հուլիսի 3-ին, ժամը 23։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիրի 35-րդ փողոցում տան տանիք է այրվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։53-ին, մարվել՝
Բռնությունը կնոջ, երեխայի, ծնողի կամ ընտանիքի որևէ այլ անդամի նկատմամբ չի կարող լինել ընդունելի, դա իրավունքների կոպիտ խախտում է․ Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Այս տեսանյութը մի երիտասարդ կնոջ իրական կյանքի մասին է, ում ամուսինը և նրա մեծ ընտանիքի անդամները պարբերաբար ենթարկում էին բռնության: Ինքս էլ պատմում եմ: Երիտասարդ կնոջ կյանքը բոլորովին այլ ընթացք կստանար, եթե նրա ազգականերից մեկն ահազանգած չլիներ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին: Այս կնոջ պատմությունն օրինակ
Հայրենիք վերադարձած 15 հայ գերիները Շիրակի մարզից են․ հրապարակվել են նրանց անունները
Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ: Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև. 1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի – Շիրակի մարզ 2. Ասատրյան Գևորգ Նորայրի – Շիրակի մարզ 3. Գասպարյան Գոռ
Հրդեհ էր բռնկվել Բյուրեղավան քաղաքի ապակիների գործարանում
Հուլիսի 3-ին, ժամը 11։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի ապակիների գործարանում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հարոյան փողոցի թիվ 50 հասցեում գտնվող «Բելգլաս» ապակիների արտադրամասում վառարանից տեղի
Հայաստանի անվտանգային մարտահրավերները թողնել ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի հույսին, նշանակում է Հայաստանը դատապարտել դանդաղ կործանման. Արման Բաբաջանյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, նոր նշանակումներից և կազմավորումից հետո, պարտավոր է Հայաստանի անվտանգության մարտահրավերները ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի շրջանակից դուրս բերել միջազգային մանդատի, ու հարաբերությունների դաշտ: Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այսօրվա պատասխանից հետո դրանց լուծումը բացառապես միջազգային իրավունքի տիրույթում է։ Հայաստանի անվտանգային մարտահրավերները
Հայ ռազմագերիների ևս մեկ խումբ առաջիկա ժամերին Բաքվից տուն կվերադառնա. Sputnik Արմենիա
Հայ ռազմագերիների ևս մեկ խումբ առաջիկա ժամերին Բաքվից տուն կվերադառնա։ Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները՝ խումբը բաղկացած է մոտ 15 գերիներից, նրանց կուղեկցի Արցախի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք այն շրջաններից են, որոնք անցել են


















































