Օրվա լրահոսը

Քամու հետևանքով ծառեր են վնասվել

Հունիսի 26-ին, ժամը 20։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարախանյան փողոցում քամու հետևանքով ծառն ընկել է ավտոտնակի վրա։ Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները ծառը հեռացրել են ավտոտնակի վրայից։ *** Հունիսի 26-ին, ժամը 21։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել,

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 69 նոր դեպք

Հունիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224797 դեպք, որոնցից 216558-ն` առողջացած, 4508-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2633 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1174852 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3755 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 69 նոր դեպք: Ունենք 69 առողջացած և 2 մահվան դեպք: Նախորդ

Մեկնարկել են Եվրո 2020-ի «փլեյ-օֆֆ»-ի հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի ավարտից հետո հայտարարված երկօրյա հանգստից հետո պայքարի մեջ մնացած 16 ազգային հավաքականները վերսկսել են հանդիպումները 1/8 եզրափակչում: Երեկ առաջինը միմյանց դեմ ելան Ուելսն ու Դանիան, որում հյուրի կարգավիճակում հանդես եկած դանիացիները չորս անպատասխան գնդակ անցկացրին մրցակցի դարպասը եւ վստահ անցան քառորդ եզրափակիչ: Համառ պայքարում է անցել Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած

Լեւոն Արոնյանը մրցաշարային աղյուսակը գլխավորողների խմբում է

Երեկ մեկնարկել է արագ շախմատի Goldmoney Asian Rapid առցանց մրցաշարը, որին մասնակցում են 16 ուժեղագույն գրոսմայստերներ: Նրանց թվում են Լեւոն Արոնյանը, որն առայժմ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո եւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Առաջին փուլում գրոսմայստերները շրջանային մրցակարգով որոշում են ութ լավագույններին, որոնք այնուհետեւ նոկաուտ համակարգով ի հայտ կբերեն հաղթողին: Երեկ խաղացված հինգ տուրից

Հետպատերազմյան փուլում Ադրբեջանը հասցրել է թարմացնել կամ նոր պայմանագրեր կնքել. Հայաստանը մեկնարկային առումով արդեն 7-8 ամիս հետ է մնացել. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի նախագահն այսօր հայտարարել է, որ ավելացնելու է զինված ուժերի թվաքանակը, իսկ բանակը նոր սպառազինությամբ է համալրելու։ Հետպատերազմյան փուլում Ադրբեջանն արդեն հասցրել է թարմացնել կամ նոր պայմանագրեր կնքել մի շարք պետությունների հետ, որոնց հետ ավանդական ռազմատեխնիկական համագործակցության մեջ է։ Ադրբեջանը պատերազմից հետո առաջին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին կամփոփի ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին կամփոփի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները: Ընտրությանը մասնակցել են 21 կուսակցություն և 4 դաշինք, անցողիկ շեմը հաղթահարել են 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։ Խորհրդարան կմտնի նաև շեմը չհաղթահարած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 3-րդ ուժը։

Մեր գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են. Արման Թաթոյան

Մեր գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են, արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են միայն նրա համար, որ ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ: Ադրբեջանական իշխանությունները գերիների անհապաղ վերադարձի հումանիտար պարտադիր պահանջն ի սկզբանե են արհամարհել: Փոխարենը` զբաղվել են քաղաքական սակարկություններով ու մարդկանց առևտրով.

Բազմաթիվ առերևույթ հանցագործություններ կատարած վարչախումբը պետական մակարդակով անցել է քաղաքական հայացքներով պայմանավորված բացահայտ ահաբեկման և բռնաճնշումների. «Հայաստան» դաշինք

Չսպասելով 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքների պաշտոնական հաստատմանը, հատկապես, երբ դրանք վիճարկվում են, ՀՀ ժամանակավոր ռեժիմով աշխատող գործադիր իշխանությունն ու նրան հնազանդ կամակատարներն ավելի սանձարձակ են դարձել: Բազմաթիվ առերևույթ հանցագործություններ կատարած վարչախումբը, պետական մակարդակով անցել է քաղաքական հայացքներով պայմանավորված բացահայտ ահաբեկման և բռնաճնշումների: «Իրավունքի և օրենքի դիկտատուրայի» մասին խոսող վարչախումբը, ոտնահարելով մարդու հիմնական

Վստահ ենք, որ նորընտիր իշխանութիւնները աչալուրջ, վճռակամ եւ հետեւողական պիտի ըլլան Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծման հարցում․ ՌԱԿ

Իրողութիւն է, որ Հայաստանի մէջ ընթացած վերջին խորհրդարանական արտահերթ ընտրութիւնները, որոնք կը միտէին Արցախեան պատերազմէն ետք ստեղծուած լարուածութիւնը եւ քաղաքական դաշտի վտանգաւոր բեւեռացումը լիցքաթափելուն, կայացան Հայաստանի եւ հայ ժողովուրդի պատմութեան համար ճակատագրական եւ անկիւնադարձային ծանր շրջանի մը: Սակայն, այդուհանդերձ, իշխանութիւնները յաջողեցան պահպանել ազատ եւ արդար ընտրութիւն կատարելու ժողովրդավարական սկզբունքները եւ նոր խորհրդարանի կազմութեան մէջ որոշիչ

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Դորտմունդի մրցագորգ կմտնի ութ ըմբիշ

Հունիսի 28-ին Գերմանիայում մեկնարկող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանը մասնակցելու է ութ ըմբիշով: Դորտմունդի մրցագորգում մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ՝ Լեւիկ Միքայելյանը, 65 կգ՝ Տիգրան Ղազարյանը, 70 կգ՝ Նարեկ Հարությունյանը, 74 կգ՝ Մուշեղ Մկրտչյանը, 79 կգ՝ Կնյազ Իբոյանը, 92 կգ՝ Սերգեյ Սարգսյանը եւ 125 կգ՝

Չեմ կարող լռել

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման հարցով, հրճվանքի մեջ են Հայաստանի, իրենց առաջադեմ, եվրոպական արժեքներ կրող համարող, այսպես կոչված քաղ․ հասարակության ներկայացուցիչները։ Որո՞նք են նրանց փաստարկները․ ընտրակեղծարարը պետք է պատժվի, բա էդ որ բժիշկները ցույցեր են անում, էդ ինչո՞ւ Վահե Ավետյանի համար չէին անում, բա Հաց բերո՞ղը։ Սրանք են դրանց հիմնական փաստարկները։ Այժմ ուզում եմ այդ «առաջադեմներին»

«Թող հույսերը կտրեն». Արման Աբովյանը՝ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման, ընտրություններում ձախողման եւ պատճառների մասին

Արման Աբովյանն արձագանքեց. «Ոչ, սա շինծու կարծիք է, առավելապես ակտիվ էինք: Սակայն քանզի այս ընտրություններում հաղթեց ատելությունը եւ վախը, մենք ատելության եւ վախի տիրույթ չենք մտել, չենք մտնում եւ չենք էլ մտնելու: Միշտ եղել ենք եւ կմնանք, մեր նպատակները կլինեն այն, որ երկիրը զարգանա եւ բարգավաճի, ոչ թե ատելություն սերմանվի, կամ ինչ-որ վախեր լինեն»:

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը դուրս է գրվել

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը (11 երեխա և 4 մեծահասակ) այսօր դուրս է գրվել: Մնացած 8 հիվանդի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է թեթև՝ դրական դինամիկայով: Նախորդ օրը երեկոյան չհոսպիտալացվածները վերադարձել են Տավուշի մարզ, որտեղ նրանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: Երեխաներից մեկն ունեցել է սրտխառնոց և փսխում, որի պատճառով հոսպիտալացվել է

«Մենք ոչ մի կերպ ու ոչ մի կապ չենք ունենա ընտրակաշառքի հետ». Արման Աբովյանը՝ ԲՀԿ-ի օգտին ձայներ բերելու համար 300 հազար դրամ տալու ու բռնվելու մասին

Արարատի մարզի Ազատաշեն համայնքի ղեկավար Սարգիս Ստեփանյանը, ըստ այդ տեղեկությունների, քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ի օգտին քվեներ ապահովելու համար ընտրակաշառք բաժանելու նպատակով 300 հազար դրամ է տվել Արարատի մարզի հարեւան գյուղերից մեկի Հայանիստ համայնքի բնակիչ Գ. Մ.-ին:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ղազախստանի ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Քվեարկության արդյունքները համոզիչ վկայությունն են այն բանի, որ

Ադրբեջանական զինծառայողների կողմից միջազգային լրատվամիջոցի լրագրողին զենքով սպառնալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը՝ այսօր լրատվամիջոցները տեղեկատվություն էին հրապարակել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում Հայաստանի պետական սահմանից 2 կիլոմետր դեպի երկրի ներսն ընկած տարածքում իր մասնագիտական գործունեությունն իրականացնող միջազգային լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, զենքով նրան սպառնալու մասին։ Ըստ ՀՀ ՄԻՊ-ի և նրա հայտարարությունը հրապարակած ԶԼՄ-ների՝ դեպքը

Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը հունիսի 26-ը հռչակել է Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր։ Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է երեք կոնվենցիա: Հայաստանի Հանրապետությունը, 1993 թվականին անդամակցելով ՄԱԿ-ին, վավերացրել է այդ կոնվենցիաները։ Այս տարվա կարգախոսն է. «Պատմիր

Նիկոլ Փաշինյանը եկել, Արմավիրի բնակիչներին խոստացել է` ոռոգման ջրի խնդիր չեն ունենա, սակայն նրա հեռանալուց հետո ընդհանրապես կտրել են ջուրը․ «Ա1+»

Երևան-Արմավիր ավտոճանապարհը առավոտյան 10-ից մասամբ փակել են Արմավիրի մարզի շուրջ 13 գյուղի բնակիչներ` իրենց բողոքի ձայնն այդպես հայտնելով ոռոգման ջուր չլինելու խնդրի վերաբերյալ: «Ա1+»-ին ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ այս տարի երկու անգամ միայն ցորենի արտերն են կարողացել ջրել, հիմա մնացած բերքը ջրելու համար ընդհանրապես ջուր չեն ստանում, իսկ հատկապես նման շոգ եղանակին լոլիկը, վարունգն ու

Առաջիկա օրվա եղանակի կանխատեսում. հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

Ուշադրություն Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +38․․․+40 աստիճան։ Հունիսի 26-ից հուլիսի 1-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը

Գյումրի քաղաքում վրաերթի ենթարկված կինը մահացել է

Հունիսի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում վրաերթի է ենթարկել 55-ամյա Անահիտ Զախարյանին, որը մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ

Մեկ օրով կդադարեցվի Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 28-ի ժամը 07.00-ից մինչև հունիսի 29 ժամը 07.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

«Իլհամ Ալիեւը կաշկանդված է Մոսկվայի վերաբերմունքով»

 «Չեմ կարծում, թե ՔՊ գրասենյակ այցելելը մեղք է, այն սրբագրելու կարիք նախագահ Հարությունյանը չունի». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: – Ի՞նչ է կատարվում Արցախում, թեեւ Արայիկ Հարությունյանը նախօրեին փորձեց բացատրել-սրբագրել ընտրությունների օրը ՔՊ գրասենյակ իր այցելությունը, ապա ՀՀ իշխանությանն ուղղված իր շտապողական շնորհավորանքը, բայց ակնհայտ է, որ դա համոզիչ չէր եւ

«Եթե սիրում ես քո Հայրենիքը, մերժիր հանցավոր պարտվողականության գնով քո վզին փաթաթվող խաղաղության խաբկանքը»․ Սենոր Հասրաթյան

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը «Հակառակ հայկական կողմի նվաստացուցիչ պարտվողականության, պաշտոնական Բաքուն հաղթողի դիրքերից ամեն ինչ անում է դեպքերի հետագա զարգացումն ուղղորդել դեպի մեր պետականության վերջնական ոչնչացում: Թե որքանով են այս ամենի լրջությունը գիտակցում վերջին (կեղծված, թե չկեղծված դա արդեն էական չէ) ընտրություններում պատերազմում պարտված իշխանության օգտին քվեարկած քաղաքացիները, դժվար

«Երբ Ֆրանսիայի դեսպանատնից միջնորդվեց վերցնել «Ն եւ Ն» ՍՊԸ-ի նամակը, Նաիրի Հունանյանը տեղեկացրեց, որ նամակը ինքը ստորագրել է ոչ որպես գլխավոր խմբագիր»

20 տարի առաջ՝ 2001թ. հունիսին որ դատական գործընթացների մասին էր գրում «Առավոտը» Հունիսի 1-ի առավոտը հերթական անգամ բացվեց ՀՀ քրեական նոր օրենսգրքի հնարավոր ընդունման մասին խոսակցություններով, որի մասին խոսվում էր ավելի քան չորս տարի։ Իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ձգձգում էին դրա ընդունումը։ ՀՀ քրեական նոր օրենսգրքի երկու մասերը (ընդհանուր եւ հատուկ) օրենսդիր մարմնի կողմից քննարկվել

Լրացավ «նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակը

Այսօր լրանում է արևմտահայ մեծանուն գրող, «նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակը: Հոբելյանական տարվա շրջանակում «Հալեպ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Խղճմտանքի ձայներ. արևմտահայերեն թատերգություն» նախագիծը, որը կրում է Գ. Զոհրապի համանուն ժողովածուի խորագիրը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ: Գրիգոր Զոհրապի «Խղճմտանքի ձայներ» ժողովածուից ընտրվել է «Փոստալ» նորավեպը

«Ես մշտապես առաջ եմ նայում եւ ոչ երբեք՝ հետ»

Հարցազրույց կոմպոզիտոր Գայանե Կեսոյանի հետ – Օրերս Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայացավ ձեր ստեղծագործական երեկոն։ Վերջին 30 տարիների ընթացքում դա երրորդն էր։ Ստացվում է՝ յուրաքանչյուր 10 տարին մեկ ներկայանում եք նման ձեւաչափով… – Այդպես է ստացվում։ 1997թ. ներկայացրել եմ միայն երգարվեստի ժանրի ստեղծագործություններ, 2008-ին՝ կամերային, իսկ հիմա՝ հոգեւոր, գործիքային եւ հայրենասիրական երգեր։ – 1980-ականներին ներկայանում

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել

Հունիսի 25-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8793 քաղաքացու հետազոտություն, որից 904-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի

Հրաչյա Աճառյանը Շուշիում

Շուշին 1902թ. օգոստոսին, Բ մաս Օգոստոսի 11-ին Ս. Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանող Ե. Բաղդասարյանը Խանդամիրյանի թատրոնի դահլիճում համերգ է տվել, որը բաղկացած է եղել երկու մասից՝ «խմբերգներ եւ արեւելեան օրկեստր»: Նշվել է, որ «խմբերգները շատ թոյլ անցան շնորհիւ այն բանի, որ երգեցիկ խումբը լաւ չէր կազմակերպուած, չնայած, որ պ. Բաղդասարեան մի ամիս է շարունակ աշխատում էր

Վրաստանը կրկին պատրաստ է միջնորդել գերիների վերադարձի հարցում. Ղարիբաշվիլի

Վրաստանը պատրաստ է ևս մեկ անգամ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր՝ գերիների վերադարձ կազմակերպելու հարցում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Ցանկանում եմ վերահաստատել լիարժեք պատրաստակամությունը շարունակել միջնորդի դերն այդ գործընթացում»,- ասել է նա: Ղարիբաշվիլին նշել է, որ դա աննախադեպ դեր էր իր երկրի համար և շնորհակալություն է հայտնել Հայաստանի ու

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին: «Լիահույս եմ, որ Հայաստանի և Իսլանդիայի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ համալրվելով տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված նոր ծրագրերով»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031