Օրվա լրահոսը

ԱՀԿ-ն Հայաստանի կողքին է կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութեր ձեռք բերելու, բուժման գործընթացում հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառումը կանխելու աշխատանքներում»

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առցանց հանդիպում-քննարկում է ունեցել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի և ԱՀԿ այլ ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հետպատերազմյան շրջանում վերականգնողական ծառայությունների և հոգեկան առողջության բարելավմանը, Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմանը, բնակչության համար մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության բարելավմանն ուղղված հարցերը: «Հայաստանը մեզ համար կայուն գործընկեր է, և պատրաստ ենք առողջապահության նախարարության և կառավարության

«Նաև Ադրբեջանին չեմ համարում հաղթած. հաղթողն ատելությամբ չի առաջնորդվում». Ռուբեն Բաբայան

Ռուբեն Բաբայանը հիշեցրեց՝ Ադրբեջանն անկախությունից հետո ուզում էր՝ իր երկրի տարածքում որևէ օտար երկրի զորք չլինի, հայտարարում էր, որ որևէ ռազմական ալյանսի մեջ չեն մտնելու: Հաջողվե՞ց դա: Ոչ:

Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղերի համար կմրցեն Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Գագիկ Գինոսյանը

Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին  հանձնաժողովի չորս անդամները՝ Արամ Սուքիասյանը, Նունե Հախվերդյանը, Աղասի Թադևոսյանը և Վահե Գևորկյանցը: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 (երկու) թափուր տեղի համալրման մրցույթի համար ներկայացրած հայտերը, որոնք թվով չորսն էին, իսկ հայտատուները՝ Վահագն

Սուսաննա Գաբոյանը միավորներով հավասարվեց Մարիա Գեւորգյանին եւ մրցաշարային աղյուսակում շրջանցեց նրան

Հայաստանի կանանց 76-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի երրորդ տուրից հետո առաջատարի փոփոխություն եղավ: Այն բանից հետո, երբ Մարիա Գեւորգյանը միավորը բաժանեց Վերոնիկա Խաչատրյանի հետ, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը պարտության մատնեց Վերոնիկայի քրոջը՝ Աննա Խաչատրյանին, 2,5 միավորով հավասարվեց Մարիա Գեւորգյանին, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցաշարային աղյուսակում շրջանցեց նրան՝ ստանձնելով առաջատարի դերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԳԴՀ արտաքին գործերի նախարարությունների միջև

Փետրվարի 18-ին հեռավար ձևաչափով կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Միխայել Զիբերթը։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-գերմանական հարաբերությունների օրակարգում ընդգրկված հարցերի լայն շրջանակ՝

Տարոն Մարգարյանն այս ֆարսին վերաբերում է հումորով. փաստաբան

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեռևս 2018թ. օգոստոսին հարուցված և մինչ օրս ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող զավեշտալի մի քրեական գործով (իսկ զավեշտը նրանում է, որ այս քրեական գործը ոչ մի բանի մասին է կամ, ինչպես կարտահայտվեր հայտնի լրագրողը, ով համատեղության կարգով զբաղեցնում է ՀՀ վարչապետի

Արման Փաշիկյանը 39-րդ քայլում հաղթեց Զավեն Անդրիասյանին

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 3-րդ տուրում գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանի եւ Արման Փաշիկյանի դիմակայությունը շարունակվեց ընդամենը 39 քայլ: Սեւ խաղաքարերով հանդես եկող Փաշիկյանը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը եւ 3,0 միավորով  մրցաշարային աղյուսակը գլխավորում է այլեւս միանձնյա: Այս պահին տուրը դեռ շարունակվում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլիին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև նոր խթան կստանան և առաջիկայում ավելի կզարգանան: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բիձինա Իվանիշվիլիին մաղթել է քաջառողջություն

Էդուարդ Սպերցյան. «Հպարտության զգացողություններ ունեմ»

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: 20-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացնելուց հետո առաջինը պատասխանել է ՀՖՖ Telegram-ի ալիքի հարցերին. – Էդուարդ, ի՞նչ եք զգում այս պահին, երբ հասկանում եք, որ խաղալու եք Հայաստանի ազգային հավաքականում: – Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ: Ինձ հայ եմ համարում, չնայած որ ծնվել եմ

Զախարովան գնահատել է Արցախում իրավիճակը

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի գոտում շարունակում է մնալ կայուն, հրադադարի խախտման դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Լեռնային Ղարաբաղի շփման գոտում վերջին օրերին իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել: Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն իրականացնում են իրավիճակի վերահսկողություն… Շարունակվում է տեղանքի մաքրումը

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները։ Աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ

Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել` 4 մլն ՀՀ դրամ գրավ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև Սյունիքի մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքում  քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից ս.թ. փետրվարի 17-ին որոշում է կայացվել` Մեղրի համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այն բանի համար, որ վերջինս, 2008թ. նոյեմբերի 13֊-ից մինչ

Ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, որից հետո անձնակազմը անմիջապես պատսպարվել է ժամանակավոր կացարաններում

Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում տարածվող «Լիսագոր գյուղի հատվածում հերթապահող զինվորներն անմարդկային պայմաններում են մնում. ահազանգում է զինծառայողի մայրը» վերտառությամբ հոդվածի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ նշված հատվածում, իրոք, ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, որից հետո անձնակազմը անմիջապես պատսպարվել է ժամանակավոր կացարաններում:4 Ներկա պահին համապատասխան քայլեր են ձեռնարկվում զինծառայողների կենցաղային պայմանները լիարժեք

Տարոն Մարգարյանին եւ նախկին այլ պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետին, Երևանի նախկին քաղաքապետին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել

Արսեն Բաբայան. «Մարդիկ ցանկանում են րոպե առաջ հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու շատ դեպքերում պահանջները կոշտ են»

Իր աջակիցների հետ ամեն օր հանդիպող ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանից բացի «Ազատության» հրապարակում են լինում նաեւ նրա թիմակիցներն ու գործընկերները, որոնք նույնպես պատասխանում են քաղաքացիներին հուզող հարցերին: Aravot.am-ը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե մարդիկ ամենից շատ ի՞նչ են ցանկանում: «Մարդիկ, ովքեր դիմում են ինձ,  ուզում են րոպե առաջ Նիկոլին հեռացնել:

Էրդողանը և Պուտինը քննարկել են Արցախում ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքները

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիփ Էրդողանի հեռախոսազանգով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի աշխատանքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր և քայլեր, որոնք կձեռնարկվեն ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման համար: Նախագահ Էրդողանը նշել է, որ Աղդամի շրջանում համատեղ կենտրոնը հաջողությամբ մեկնարկել է կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման աշխատանքները: Նա նաև անհրաժեշտություն

Օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված կիրառվող սահմանափակումների մասին

Հաշվի առնելով COVID-19 համավարակով պայմանավորված՝ օտարերկրյա պետություններում կիրառվող սահմանափակումների մասին քաղաքացիներից ստացվող բազմաթիվ հարցումները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ամփոփել է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններից ստացված տեղեկությունները, որոնք պարբերաբար թարմացվելու են։ Օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված կիրառվող սահմանափակումների մասին կարելի է ծանոթանալ ՀՀ ԱԳՆ կայքի հետևյալ՝ հղումով:

Հայկական կողմի արձանագրած զոհերի թիվը ոչ թե 4005 է այլ 3577. Տեղեկատվության ստուգման կենտրոն

428 մարմինները, որոնցից վերցված փորձանմուշները ԴՆԹ փորձաքննություն են անցնում ներառված են ԱՆ կողմից հրապարակված 3577 զոհերի թվի մեջ։

Արցախից ժամանակավոր ապաստանած նախադպրոցական երեխաների մեծ մասն ունի ընկճված հոգեբանություն, որը կապված է նաև իրենց փակ ապրելակերպի հետ

Նախադպրոցական տարիքի երեխաների մոտ հիմնականում կան ծնողներից փոխանցված վախեր՝ տան կորստի, իր միջավայրի, անգամ խաղալիքների կորստի անհանգստություն:

Քննարկել են նաև ԶՈՒ կարիքների բավարարման հետ առնչություն ունեցող երկաթուղային ցանցի որոշ ենթակառուցվածքների վերազինման վերաբերյալ հարցեր

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է երկաթուղային հաղորդակցության ռազմավարական նշանակությունը և իրականացվող բեռնափոխադրումների կարևորությունը

«ԵՄ-ն հավելյալ 3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է հատկացնում ԼՂ հակամարտության ազդակիր բնակչությանը»

«Ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանում շարունակվում է ծանր մարդասիրական ճգնաժամը, որի սրմանը ներկայում նպաստում են  խստաշունչ ձմեռը և կորոնավիրուսային համավարակը»

«Նույն կինն ինձ էլ է ասում թագավոր»․ Վահան Թումասյանը՝ վարչապետի պատվին շոուներ կազմակերպելու ու Գյումրին նորովի կառուցելու մասին

Ես ուզում եմ հասկանալ նորովի բառի իմաստը, ի՞նչ ի նկատի ունի։ Դա բազմիմաստ բառ է ու գրեթե որևէ հիմք չունեցող բառ է։ Նորովի կառուցում են Գյումրի՞ն, երբ Գյումրիի մասին խոսում ենք՝ որպես ավանդապաշտ, հնամենի, մշակութային, ամենահայկական քաղաքի։ Դրանից երկու տարի առաջ խոսում էին Ալեքսանդրապոլի արմատները վերականգնելու ու պահպանելու մասին, խոսում էին համաշխարհային զբոսաշրջային կենտրոն հիմնելու մասին։

Իշխանությունները հետադիմական նախաձեռնություններով անընդունելի սահմանափակումներ են նախատեսում արտահայտվելու ազատության համար. հայտարարություն

Միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական ռեգրեսիվ գործընթացները, որոնք ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով սպառնում են հանգեցնել լուրջ հետընթացի:

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

«Թող մյուսները օրինակ վերցնեն Սերժ Սարգսյանից». Ժիրայր Սեֆիլյան

Սեֆիլյանի խոսքով՝ «Սերժ Սարգսյանները» հարմար առիթ են գտել, զոհերը շատ են ու մեղադրում են այսօրվա իշխանություններին՝ մոռանալով, որ դրա հիմքերը իրենք են գցել. «Ոչ սերժսարգսյանները արդարանալու իրավունք ունեն, ոչ էլ այսօրվա ղեկին գտնվող անձնավորությունը: Բոլորն էլ, վստահ եմ, պատասխան են տալու»:

Հայաստանի արտահանման կառուցվածքը 2020 թվականին. Սևադա Ղազարյան

Հայաստանից արտահանվող ապրանքների աշխարհագրական ուղղությունների առումով փոփոխություն 2020 թվականին, կարծես, չի նկատվում, սակայն ծավալային առումով այդ փոփոխություններն ակնհայտ են։

Արցախցի միջին ընտանիքին պետական աջակցությունը կազմում է 320 հազար դրամ. Մեսրոպ Առաքելյան

Սոցապնախարարը վստահեցնում է՝ պատերազմից տուժած արցախցիների սոցիալական խնդիրները լուծված են

Վրաստանի քաղաքացու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում

Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

Դիլիջանի թիվ 2 դպրոցի ՆԶՊ-ի դասասենյակն անվանակոչվել է Արցախյան պատերազմում զոհված լեյտենանտ Սամվել Ռևազյանի անունով

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ իր կյանքը զոհաբերած լեյտենանտն արդեն 3 տարի է՝ աշխատում էր Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցում որպես ՆԶՊ-ի ուսուցիչ:

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031