Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզում էլ սահմանամերձ համայնքի կարգավիճակ չստացած համայնքներում որոշակի դժգոհություն կա. «Ժամանակ»

Մենք առաջարկել էինք այն համայնքների, բնակավայրերի ցանկը, որոնք իրենց հողատարածքներով սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը։ Տրամաբանությունը դա է եղել, բայց կառավարությունը համայնքները մի քիչ այլ տրամաբանությամբ է ընտրել։ Որոշիչ է եղել պաշտպանության նախարարության խոսքը։ Իսկ իրենք մի քիչ այլ մեթոդով են ընտրել համայնքները։

Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում տեղումներն առատ են, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքում և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում բուք է։

Միակ ճանապարհը՝ ապահովել Արցախի անվտանգությունը, տեսնում ենք Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության մեջ. Արցախի ԱԺ փոխնախագահ. «ՀԺ»

Սահմանադրության այդ հոդվածը, ըստ որի՝ հայերենը պետական լեզու է, մնում է անփոփոխ: Խոսքը ռուսերենի՝ որպես պաշտոնական լեզու ընդունելու մասին է: Բոլոր պաշտոնական փաստաթղթերը շարունակելու են մնալ հին լեզվով՝ հայերենով:

Ինչո՞ւ է մեզ համար սա մնում մի խնդիր, որի մասին ցնցումից ցնցում ենք հիշում, եւ ո՛ր պարագայում կկարողանանք ասել, որ հաջողել ենք խնդրի լուծումը. «Հայաստանի Հանրապետություն»

«2019 թ. կառավարությունը տարեսկզբի նիստերից մեկում անդրադարձավ դպրոցների սեյսմակայունության խնդրին։ Այդ ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, թե կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է 4 դպրոցի ուժեղացման նախագծումը։ Նախատեսվում է սկսել նաեւ երկու դպրոցի նախագծային աշխատանքները։ Տեղեկացրեց նաեւ, թե ծրագրի պահանջներից է, որ

Պուտինն ասում է, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի խորհրդարանական ընտրությունները օտարերկրյա միջամտությունից

ՄՈՍԿՎԱ, «Ռոյթերս» .- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ապահովի, որ իր խորհրդարանական քվեարկությունը, որը նախատեսված է սեպտեմբերին  զերծ լինի օտարերկրյա միջամտությունից `իր ամենախիստ քննադատներից մեկին ազատ արձակելու կոչով։ Անցյալ ամիս տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ՝ Ռուսաստանին հորդորելով ազատել Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիին` սեպտեմբերյան ընտրություններին ընդառաջ: Ռուսաստան վերադառնալուն

Կրակոցներ արձակած ադրբեջանցի զինվորականներն գտնվում են այնպիսի տարածության վրա, որ անզեն աչքով հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի 2021թ. փետրվարի 16-ի այցը վեր հանեց բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական կարևորության այլ իրավունքների վտանգներ կամ խախտումներ: Այցը տեղի ունեցավ Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, համայնքային այլ իրավասու

Գառնիկ Իսագուլյան. «Ժողովրդին իսկապես հետաքրքրում է, թե ի՞նչ է տեղի ունեցել, Սյունիքը ի՞նչ վիճակում է, Հայաստանը որպես անկախ պետականություն մնալո՞ւ է, թե՞ չէ»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը այսօր «Ազատության» հրապարակում խոսեց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ հանրության հետ հանդիպումների արդյունավետության մասին: Նա, մասնավորապես, ասաց. «Կարծում եմ՝ ժողովրդի հետ այսպիսի ձեւաչափով հանդիպումները աշխատում են եւ սա պետք էր շուտ անել: Ամենեւին էլ կարեւորն չէ, թե քանի մարդ է գալիս «Ազատության» հրապարակ: Հիմա ամեն բան հեռարձակվում է,

Հրանուշ Հակոբյան. «Այո՛, հանձնում էր՝ առանց մեր ծաղիկ երիտասարդների արյան, տալիս էր՝ ամբողջական Արցախը պահելով, տալիս էր՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա»

ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը տարատեսակ մեկնաբանությունների առարկա դարձավ։ 1994 թվականին մեր Հաղթական Բանակն ազատագրեց 7 շրջան՝  ապահովելու համար  Արցախի անվտանգությունը, ինչպես նաև հիմք ստեղծելով բանակցությունների, փոխզիջումների միջոցով Արցախի կարգավիճակը որոշելու համար։ Այն Արցախի խնդիրը լուծելու կարևորագույն կռվանն էր։ Այո՛, հրապարակի վրա

Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Հրանտ Բագրատյան. «Ըստ Նիկոլ Փաշինյանի, շուռնուխցին հիմա թշնամու ավտոմատի նշանառության տակ ապրելու եւ աշխատելու բացառիկ առավելությո՞ւն ունի»

«Ազատության» հրապարակում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին խնդրեցին հասարակ քաղաքացուն մատչելի լեզվով բացատրել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե պետք է անել այնպես, որպեսզի գյուղերի սահմանամերձ դառնալը դիտվի առավելություն: «Կան հարկային արտոնություններ եւ բիզնեսի արտոնություններ: Օրենքով դա կա, տնտեսական առումով դա կա: Ավելի ուշ կարող է եւ տղամարդկանց եւ կանանց շաբաթը մեկ կամ երկու անգամ ներգրավեն

ԱՆ-ն առաջարկում է քրեականացնել պետական պաշտոնյային վիրավորելն ու զրպարտելը․ մինչեւ 2 տարի ազատազրում՝ եթե վիրավորանքը ԶԼՄ-ի միջոցով է եղել

Ըստ նախագծի, պատիժ է սահմանվում հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու դեպքում՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ

«Քոչարյանն էլ էր Ս․Սարգսյանի թիմակիցը, բայց իրավահաջորդը չդարձավ». Վահագն Խաչատրյան. «Ա1+»

«Թող սուտ չխոսեն, մեր բանակն այդպիսին չի եղել, և մենք սխալ ենք եղել, որ չենք բարձրաձայնել, թե ինչ վիճակ էր բանակում։ Թող ոչ ոք չվիրավորվի, մենք ըստ էության բարձր պատրաստականության բանակ չենք ունեցել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի՝ բանակին վերաբերող հատվածին։ Տնտեսագետը գովելի է համարում այն,

Հակոբ Արշակյանը ԱՄԷ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու #ArmHiTec2021 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին

Հակոբ Արշակյանը տեսազրույց է ունեցել Արաբական Միացյալ էմիրությունների գործընկերոջ հետ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ էմիրությունների (ԱՄԷ) արհեստական բանականության, թվային կառավարման և հեռավար աշխատանքի նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ տեսազրույցի ընթացքում քննարկել է արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները: Արաբական կողմը նշել է, որ իրենք անցում

Վազգեն Մանուկյան. «Նիկոլը դատվելու է ու նրա նկատմամբ լինելու է երկու դատ»

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում շարունակում է հանդիպումները քաղաքացիների հետ: Լրատվամիջոցները Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են մարդիկ քիչ, ինչին նա պատասխանեց. «Կշատանան: Փետրվարի 20-ին այստեղ շատ մարդ կլինի: Իսկ դրանից հետո այս հրապարակը մենք կօգտագործենք որպես շտաբ: Այսինքն, ոչ միայն ես կլինեմ այստեղ, այլեւ իմ մյուս գործընկերները կլինեն: Չնայած, Իշխան

Ուշադրություն. հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում սաստիկ ձյուն է տեղում, իսկ Վայքի, Կոտայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են

Արմեն Ռուստամյանն ու Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Սերգեյ Կոպիրկինի հետ

Փետրվարի 17-ին ՌԴ դեսպանատանը ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում են ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացների, Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության, Ադրբեջանից հայ գերիների վերադարձի, ԵԱՀԿ Մինսկի խմբի

Ավետ Ադոնցն ու Ուենդի Մորթոն մասնակցել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության նոր գրասենյակի բացմանը

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոնի մասնակցությամբ տեղի ունեցավ ՄԹ դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացումը Երևանում։ Այդ առիթով ողջույնի խոսքով հանդես եկան Ավետ Ադոնցը և Ուենդի Մորթընը՝ երկուստեք կարևորելով հայ-բրիտանական երկխոսությունը և

Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Փոխվարչապետը հեռահար հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին

«Վարչապետի հայտարարությունների վերաբերյալ նախկինում արդեն իսկ ներկայացվել են հանցագործության մասին հաղորդումներ»

«Ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա բռնության կոչեր է կատարել»

Փաշինյանն ու Պուտինը ընդգծել են ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը: Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները: Քննարկվել են նաև Հայաստանի

«Միայն ուժեղ Հայաստանով է ամուր Վրաստանի հարավը». Վրաստանի դեսպանը մեջբերել է Իլյա Ճավճավաձեի միտքը

ԿԳՄՍ նախարարը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ

Լեոյի փողոցում բնակիչներն աղբը թափում են հենց իրենց տների կողքին

Լեոյի 1 հասցեն է՝ Երևանի կենտրոնում, Կոնդ թաղամասի հարակից հատվածը, որն ամեն օր աղբավայրի է վերածվում։ Աղբամանների փոխարինման գործընթացը Երևանի քաղաքապետարանը սկսել է 2019թ.-ից: Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 8900 նոր աղբաման կա տեղադրված, որոնցից երկուսը հենց այս տարածքի բնակիչների համար է նախատեսված: Բայց քաղաքացիներից շատերը աղբը թափելու ավելի հեշտ տարբերակ են գտել:«Այնքան, որքան աղբաման

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ մինչև 2022թ. մարտի 1-ը ԱՀ համայնքներում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռազմական դրությամբ պայմանավորված, փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիր՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ: Հրամանագրով սահմանվել է, որ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը: Իսկ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում՝

Հայտնի են 2020 թվականի լավագույն ուսանողները

Այսօր ԿԳՄՍ-ում տեղի է ունեցել 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին գոյամարտի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը։ Հաղթողներին հանձնելով հավաստագրեր ու նվերներ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Լավագույն

Արմեն Սարգսյան. Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին: Ողջունելով նախարար Մորթընի աշխատանքային այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու երկրները փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն: Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և տարածաշրջանում անվտանգության և կայունության

Ռուսաստանը, Ուկրաինան և արևմտյան ծայրահեղ աջերը․ հարցազրույց ճանաչված քաղաքական առաջատար փորձագետ Անտոն Շեխովցովի հետ

«Մեդիա» կենտրոնի այսօրվա հյուրը «Ժողովրդավարական ինտեգրացիա» կենտրոնի տնօրեն (Ավստրիա), Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի փորձագետ (Գերմանիա) և Շվեդիայի միջազգային հարցերի ինստիտուտի (Շվեդիա) հետազոտող Անտոն Շեխովցովն էր։ Անտոն Շոխովցովը խոսեց իր ուսումնասիրությունների մասին, թե արդյոք մեծացել է ծայրահեղ աջ ուժերի ազդեցությունը ժողովրդավարական պետություններում։ Նշելով, որ Ռուսաստանը մեծացնում է իր ազդեցությունը արևմտյան Եվրոպայի աջ ծայրահեղականների վրա 2012-2013 թվականներից, 

Սեյրան Օհանյան. Ամեն ինչ արել է այս իշխանությունը, որ պատերազմ լինի. «Այսօր»

«Ես, միանշանակ, ասում եմ, որ մենք այս պատերազմը ոչ միայն կարող էինք, այլ՝ պարտավոր էինք հաղթել»

«Ադրբեջանական լրատվամիջոցները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում են ադրբեջանաֆոբիա տարածելու մեջ` կեղծելով ՄԻՊ հայտարարությունները»

Հրապարակումները պարունակում են Արման Թաթոյանի նկատմամբ վիրավորանքներ ու ատելության խոսք:

Քաղաքացիները կանգնեցրին վարչապետի շարասյունը եւ իրենց աջակցությունը հայտնեցին կառավարության ղեկավարին. Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Գյումրի-Երեւան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում եւ Ուջանում քաղաքացիները կանգնեցրին վարչապետի շարասյունը եւ իրենց աջակցությունը հայտնեցին կառավարության ղեկավարին։

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031