Օրվա լրահոսը

Մորթընը կարեւորել է կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը

Ազգային ժողովի նախագահն ընդունեց ՄԹ Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարարին

Հունաստանի դեսպանության ռազմական կցորդն այցելել է ռազմական համալսարան

Փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնիտիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն ռազմական կրթության ոլորտում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել են ռազմական համալսարանում հունարենի լսարանի վերաբացման և դասընթացների կազմակերպման աշխատանքները։ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ

Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Քննարկվել են Հանրապետության կենսագործունեությանը­ վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել անօթևան մնացած քաղաքացիների խնդիրներին և դրանց լուծումներին: Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ քննարկված հարցերի վերաբերյալ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

Հայրենիքի փրկության շարժման վրանը հրապարակից «ապամոնտաժեցինք». Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայրենիքի փրկության շարժման վրանը հրապարակից «ապամոնտաժեցինք»: Քիչ հետո կմաքրենք նաև տարածքն ու կսկսվի պայքարի վճռական նոր փուլը»:

Վազգեն Մանուկյան․ «Արմեն Գրիգորյանը ստում է»

Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն անդրադառնում է Սերժ Սարգսյանի հարցազրույցին եւ ԱԽ քարտուղարի հայտարարությանը

Արմեն Սարգսյանը շնորհավորել է «Ազգ»-ի գլխավոր խմբագրին և խմբագրության աշխատակիցներին՝ թերթի հիմնադրման 30-րդ տարեդարձի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ: Հանրապետության նախագահը շնորհավորել է «Ազգ»-ի գլխավոր խմբագրին և խմբագրության աշխատակիցներին թերթի հիմնադրման 30-րդ տարեդարձի առթիվ: Նշելով, որ «Ազգ»-ը նորանկախ Հայաստանի Հանրապետության մամուլի ընտանիքի առաջատարներից էր հիմնադրման օրվանից, նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 30 տարի առաջ իր այցելությունը «Ազգ» թերթի խմբագրատուն:

«Ես զինված չեմ եղել, որ ահաբեկվեն»․ նոյեմբերի 10-ին կառավարության շենք մտած անձ

Բռնի գործողությունների ճնշման տակ կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ահաբեկված աշխատակիցները մի կողմ են գնացել՝ այդպես խուսափելով ապօրինի գործողություններ կատարողների հետ բախումից

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ

Չորս անձի մեղադրանք է առաջադրվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

«Դուք հետ եք ընկնում ընդդիմությունից, կա՛մ եկեք հասեք ընդդիմությանը, կա՛մ հանձնաժողովի արդյունավետության վրա բացասական մի ազդեք». Անի Սամսոնյանը՝ իմքայլականներին

Պապոյանն ասաց, որ դիրքորոշում են որդեգրել որեւէ կերպ չխանգարել հանձնաժողովի ընդդիմադիր անդամներին ու ավելին՝ նույնիսկ պատրաստ են օգնել, որ կառավարության անդամներին հրավիրեն հանձնաժողով: Արկադի Խաչատրյանն էլ պատասխանեց, որ արդեն կարող են գնահատական տալ, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացրել 2020-ին ու դա պետք է նրա համար, որ մեր երկիրը ձեւավորի կարողություն՝ նմանատիպ համաճարակները հաղթահարելու համար:

Բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող ԲԲ ընկերության տնօրենին և նրա ծանոթին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող ԲԲ ընկերության տնօրենի և նրա ծանոթի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերոնշյալ ընկերության տնօրենը, որը 2011թ.

Դեպի ՌԴ ավիատոմսերի գների կտրուկ բարձրացման հարցով ՏՄՊՊՀ–ն պարտավոր էր դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակել է Հայաստան-Ռուսաստան ավիատոմսերի գների բարձրացման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները, ըստ որի՝ ավիատոմսերի գների բարձրացումը մի կողմից պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծման արդյունքների հետ, իսկ մյուս կողմից՝ զգալի բարձր պահանջարկով պայմանավորված առավել էժան արժեք ունեցող ավիատոմսերի սպառմամբ։ ՏՄՊՊՀ-ի այս

Կոտայքի մարզպետը Գառնի և Գողթ համայնքներում հետևել է սուբվենցիոն և այլ ծրագրերի ընթացքին

Հերթական աշխատանքային այցով ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը եղել է մարզի Գառնի և Գողթ համայնքներում: Այցի առաջին կանգառը Գառնիում էր, որտեղ համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի ուղեկցությամբ Մեսրոպ Մեսրոպյանը նախ այցելել է Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել՝ ի հիշատակ զոհված հերոսների, ապա շրջել կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքում իրականացվող աշխատանքների շին.հրապարակներում,

Շրջակա միջավայրի նախարարը հավաստիացրել է, որ կառավարության և իր անհատական միջնորդությամբ կնպաստի ՀՀ համայնքներում ՄԱԶԾ որդեգրած «կանաչ» և կայուն սկզբունքների խթանմանը

Հանդիպման ավարտին նախարար Ռոմանոս Պետրոսյանը պարոն Մարիյասինին է նվիրել «Կովկասյան ընձառյուծի» արծաթե հուշադրամ՝ ի հիշատակ և որպես երախտիք կատարած աշխատանքի համար։

«ՀՊՏՀ ղեկավարները կեղծ տվյալներ են ներկայացրել ԿԳՄՍՆ-ին և ԱԺ-ին՝ քրեական գործից խուսափելու հույսով». ուսանողներ

«Պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն ուսումնական գործընթացը ապօրինաբար դադարեցնելու, այլև պետական մարմիններին կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար»

«Պարալիմպիկ խաղերի հետ կապված վիճակագրությունը գոհացուցիչ չէ, պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե 2 մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ». Կարեն Գիլոյան

Առաջիկայում ստեղծվելու է սպորտային հեռուստաալիք, որը մարզական կազմակերպություններին իրենց կազմակերպած առաջնությունները ցուցադրելու և այդպիսով մարզաձևերն ավելի մասսայական դարձնելու հնարավորություն կտա:

ՀՀ նախագահը կարևորել է Հայաստանի ու Լիտվայի միջև բարեկամական հարա­բե­րությունների և արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու խորացումը

Հայաստանի նախագահը Լիտվայի իր գործընկերոջը մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի համայնքներում իրականացվող ծրագրերին՝ ելակետում ունենալով համայնքների տեղական կարիքները հաշվի առնելու ու տարածքային համաչափ զարգացման սկզբունքները

Փոխվարչապետը մատնանշել է այն ուղղությունները, որոնք պետք է վերափոխվեն առկա պահանջներին համապատասխան, ինչպես նաև առանձնացրել այն ոլորտները, որոնք նոր են և կարող են հետաքրքիր լինել ներդրողների համար՝ նպաստելով բիզնես միջավայրի ընդլայնմանը:

Երեք ամսում հազարավոր բիզնեսներ փակվել են, բայց կորոնավիրուսն ու պատերազմը պետական համակարգի կողքով են անցել

ՊԵԿ-ի ցանկից տեղեկանում ենք, որ այդ ամիսների ընթացքում մեր երկրում ոչ մի օտարերկրյա կազմակերպություն չի լուծարվել, գործունեությունը ժամանակավորապես չի դադարեցրել:

Սուրբ Նշան մատուռը պղծած անձը հուշարձանների պահպանության կառույցի անդա՞մ է

«Այդպես թողնել չի կարելի». համայնքապետարանը տվյալ խնդրով պատրաստվում է դիմել համապատասխան կառույցներին

«Կապի՛ր ինձ մահճակալին». ֆրանսիական ներկայացում` հայկական «փաթեթավորմամբ»

Ռաֆֆի Շարտի  հայտնի գործը կհանձնվի հայ հանդիսատեսի դատին

Նախատեսվում է իրական շահառուների և սեփականատերերի ինստիտուտների միասնականացմամբ ներդնել իրական սեփականատերերի բացահայտման գործուն մեխանիզմ

Վարչապետը կարևորել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ աշխատանքը. կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը

«434 տնտեսություն ունեցող Խնձորեսկն այսօր կանգնած է ապրուստի միջոցն իսպառ կորցնելու առաջ»

«ՀՀ կառավարություն, լուրջ հարցերում մի՛ «վռազիր», իսկ հավանությունն այդքան էլ քոնը չէ կարևոր, այլ՝ սահմանին ապրող գյուղացունը. ամեն ինչ պետք է համապատասխանի իրականության»

Կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովը 251 հարց է պատրաստել, որ կառավարությանն ուղարկի, «Իմ քայլն» ընդդիմանում է, թե կառավարությանը մի ծանրաբեռնեք

Հանձնաժողովի ընդդիմադիր խմբակցության անդամները 251 հարցից բաղկացած հարցաշար են կազմել ու ուղարկել կառավարություն: «Իմ քայլը» խմբակցությունը ոչ միայն չի մասնակցել հարցաշարի կազմմանը, այլեւ դեմ է, որ այդ հարցերն ուղղվեն կառավարությանը:

«Անհիմն պահում են ռազմական դրությունը, որը լիազորություն է տալիս նման սահմանափակում կիրառելու նաև լրատվամիջոցների նկատմամբ». Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանն ասաց՝ դիմել են դատարան, վիճարկել դատախազության և ՀՔԾ-ի անգործությունը: Երեկ նիստ կայացավ, հաջորդը կկայանա փետրվարի 26-ին:

Շուշան Պետրոսյանը` «ականջները կախ» հրաման կատարելու ու «մլիցայությունից» ձերբազատվելու մասին

Երկրից թանկ բան կա՞, ո՞նց եք այդ ամենը հանդուրժում, հրամաններ կատարում

«Շվեդիան նախագահում է ԵԱՀԿ-ում եւ կուզենար հասկանալ՝ ինչպես կարող է նպաստել նման հակամարտությունների լուծմանը». դեսպան

Դեսպանը եւս միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից անհրաժեշտ համարեց գերեվարված անձանց վերադարձի հարցը:

Յուրի Խաչատուրովի համար շտապօգնություն էր հրավիրվել դատարան

Դատարանը գտավ, որ նման պայմաններում հնարավոր չէ նիստը շարունակել

Հաշվարկային փաստաթղթերում արտացոլված շրջանառությունն աճել է. ՊԵԿ-ը վերլուծել է 2020 և 2021 թվականների փետրվարի նույն ժամանակահատվածների ցուցանիշները

2021թ. փետրվարի 1-15-ը դուրս է գրվել շուրջ 20.2 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ (գումարով` շուրջ 259 մլրդ դրամ), ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը շուրջ 604.4 հազար հատով կամ 3%-ով:

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031