Օրվա լրահոսը

«Լավրովի պլանը» ընդունելի՞ էր

Ակնհայտ էր, որ Հայաստանի երրորդ նախագահի՝ «Արմնյուզին» տված ծավալուն հարցազրույցից հետո իշխանության ներկայացուցիչները, կողմնակիցներն ու քարոզիչները անեծքների իրենց չափաբաժինն են արձակելու Սերժ Սարգսյանի հասցեին: Բայց անձամբ ինձ որեւէ մեկին գովելը կամ փնովելը չի հետաքրքրում, պարզապես արձանագրեմ, որ նախկին նախագահի քննադատության մի մասն, իմ կարծիքով, տեղին էր: Բայց կան սկզբունքային հարցեր, որոնցում Սերժ Սարգսյանի տեսակետն ինձ

Եթե իշխանությունը փոխանցվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Կարեն Կարապետյանին, ապա ինչո՞ւ 2018 թվականի մայիսին ՀՀԿ խմբակցությունը չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում. «Ժողովուրդ»

Այսինքն՝ ամենաքիչը երեք անգամ Հանրապետական կուսակցության ուղղակի ջանքերի շնորհիվ է հենց իշխանությունը փոխանցվել Նիկոլ Փաշինյանին:

«ՀՀԿ-ն անչափ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ձեռնտո՞ւ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին». «Հայացք Երեւանից»

Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀԿ-ի գլխավոր տարբերությունն այստեղ մեկն է՝ նախկին նախագահը իր մեջ ուժ ու խելամտություն գտավ լռելու եւ հանրային վարկանիշ ձեւավորելու։ ՀՀԿ-ն չի կարողանում ընդունել, որ իր յուրաքանչյուր քայլ այսօր ավելի է ամրացնում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ընկերս օրերս ասում էր՝ ՀՀԿ-ն բետոնապատում է ՔՊ-ի աթոռը։

Ձյուն է տեղում մի շարք մարզերում. Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում բուք է

Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Գյումրի քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Գավառ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում տեղում է ձյուն։

Արցախի պաշտոնական լեզուներն են գրական հայերենը և ռուսերենը. օրենսդրական նախաձեռնություն

Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում  համագործակցությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում

Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Երևան և Արտաշատ քաղաքներում՝ 2 բալ ուժգնությամբ

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

«Արցախի ապագայի հարցը լավագույն միջոցը չէ հայաստանյան ներքաղաքական կյանքում սեփական նիշան գտնելու համար». Արման Բոշյանը՝ Սերժ Սարգսյանին. «Հայկական ժամանակ»

«Եվ Սարգսյանը ոչ թե իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին, այլ ՀՀ քաղաքացին նրանից հետ է վերցրել ՀՀ իշխանությունը, իշխանություն ձեւավորելու իր լեգիտիմ իրավունքը: Ես դրանք մանիպուլյատիվ թեզեր եմ համարում, որովհետեւ հեղափոխության օրերին չի շոշափվել եւ հանրության կողմից չի ձեւակերպվել այլ հարց, քան ՀՀ ժողովրդավարական ընթացքը»,- հավելեց պատգամավորը:

Ադրբեջանի փոխանցած 106 աճյուններն անճանաչելի են. ենթադրվում է՝ տղաները նախապես հուղարկավորված են եղել

Hրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է:

Զգուշացում Հայաստանի ղեկավարներին. նորից մի՛ ընկեք թուրքական ծուղակը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Հայաստանի ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս ղեկավարները չեն ունեցել երկիր ղեկավարելու համապատասխան փորձառություն, որը վերաբերում է թե ներքին, թե արտաքին քաղաքականությանը: Այս անցանկալի իրավիճակը ուղղելու համար ոմանք առաջարկել են գտնել համապատասխան փորձագետներ, որոնք խորհուրդներ կտային Հայաստանի ղեկավարներին: Ցավոք, բոլոր նման ջանքերը ձախողվել են այն պարզ պատճառով, որ մինչ

Արա Այվազյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ շարունակել խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ տեսակապի միջոցով Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսակապի ձևաչափով հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին խաղաղ գործընթացի վերսկսման հնարավորությունների և վերջինիս շրջանակներում ԼՂ

«Ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը պետական համակարգի բարձր պաշտոններում». Սերժ Սարգսյանի հարցազրույցի երկրորդ մասը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին: -Մեկ հարց կա, պարո՛ն նախագահ, որին Դուք պետք է անձամբ պատասխանեք: Մենք հիմա պատերազմի մասին ենք խոսում, որը քիչ

Սերժ Սարգսյան․ «Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում եւ Շուշիի ուղղությամբ»

«Շուշին հանձնվել է, ես չեմ ասում կոպիտ ասած՝ միտումնավոր տրվել է, բայց Շուշին հանձնվել է։ Շուշին հանձնվել է, որովհետեւ արդեն հայտնի էր, գոնե ինձ հայտնի էր, թե պատերազմն երբ է ավարտվելու։ Հոկտեմբերի 19-ից հետո, իմ շատ ծանոթները ինձ հարցնում էին՝ ե՞րբ է ավարտվելու պատերազմը։ Ասում էի՝ երբ Ադրբեջանը գրավի Շուշին»,- այսօր «Արմնյուզի» եթերում 2-րդ (հարցազրույցի

«Սերժ Սարգսյանը գոնե հավասարության նշան դներ… եթե Ալիեւին էլ օրինակ «դա» ասեր, նրանց էլ ասեր՝ «դրանք», գոնե կհասկանայի». Արման Եղոյան

Այսօր Aravot.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանին հարցրեց՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ «Արմնյուզին» տված ամբողջ հարցազրույցի ժամանակ անձնական դերանուններով չէր դիմում ձեզ, ձեր իշխանության ղեկավարին, «սրանք, դրանք» էր ասում, «կապիտուլյանտ» էր ասում, այստեղ վիրավորական տարրեր չե՞ք տեսնում՝ Արման Եղոյանը պատասխանեց. «Դե եթե Ալիեւին էլ օրինակ «դա» ասեր, նրանց էլ ասեր՝ «դրանք», գոնե կհասկանայի: Բայց

«Գնել Սարգսյանը շատ անկեղծ էր․ իրենք, բնականաբար, հայ ժողովրդի նկատմամբ տարել են հաղթանակ»․ Կարապետ Պողոսյան

Երեկ Գյումրիում՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ դերասան Գնել Սարգսյանը իր ելույթում հայտարարեց․ «Ես համարում եմ՝ մենք էս պատերազմը հաղթել ենք, քանի որ միասնական ենք եղել: Մենք տանուլ ենք տվել ճակատամարտը, բայց պատերազմը մենք ենք հաղթելու՝ մեր միասնականության շնորհիվ՝ մեր հավատքով, մեր արած արժեքների, որոնք որ այսօր ամեն օր փորձում են տրորել,

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Արա Այվազյանը՝ Ուենդի Մորթընին

ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընի հետ Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Այվազյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար

Սերժ Սարգսյան․ «Շուշիի անկումն ուզում էին գցել Սեյրանի ջեբը»

«Պատերազմն արհավիրք է, արհավիրքի ժամանակ դու պիտի փորձես ամեն ինչ օգտագործել, ի՞նչ էր խանգարում հրավիրել Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, որպես Օնիկ Գասպարյանի խորհրդատուներ՝ առանց ակնկալիք ունենալու, որ, անպայման, այդ խորհուրդը կօգտագործվի։ Բազմափորձ մարդիկ են, իսկ Օնիկ Գասպարյանն ընդամենն երկու-երեք ամսվա Գլխավոր շտաբի պետ էր, իսկ ԳՇ պետ լինելը խաղուպար չէր եւ հատկապես ռազմական գործողություններ վարելը։

Արցախ մուտք գործելու հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ. ԱԳՆ

Վերջին օրերին տարբեր օտարերկրյա պետությունների քաղաքացիների՝ Արցախի Հանրապետություն մուտքի իրականացման հետ կապված դժվարությունները պայմանավորված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված հրամայականով։ Արցախ մուտք գործելու հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ. ԱԳՆ «Արցախպրես» լրատվական գործակալության՝ թեմային առնչվող հարցմանն ի պատասխան՝ ասել է ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը։ «Մուտքի

Սերժ Սարգսյան․ «ՍՈՒ-30-ը մի անգամ թռավ Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ, այն էլ առանց սպառազինության»

«Ալիեւը միշտ երազել է հաղթել մեզ, նրա երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ։ Մենք հաղթել ենք 90- ականներին Ալիեւի հորը, 2016-ին Ալիեւը պարտվել է ինձ, Ալիեւն ինձ պարտվել է ամբողջ բանակցային պրոցեսում։ 2008-2018 թվականներին,եւ նրա մեջ, վստահ եմ, ձեւավորվել էր անհագուրդ պահանջ ինձ ինչ-որ բանում հաղթելու։ Ալիեւը, վստահ եմ, հոգեպես ամբողջովին բավարարված չի, նա գիտի, թե

Շախմատիստները սկսեցին պայքարը Հայաստանի չեմպիոնի կոչման համար

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկեցին Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները: Առաջին տուրում երկու մրցաշարում էլ արդյունավետ ավարտ ունեցավ երեքական  պարտիա: Հաղթանակ տարան Նարե Առաքելյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գեւորգյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: Այս հերթականությամբ էլ շախմատիստները ստանձնել են կանանց եւ տղամարդկանց մրցաշարային աղյուսակները գլխավորողների դերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Աննկատ, բայց գարնան ավետաբերը ծաղկել է․ օրվա կադր

Առանց ձնծաղիկի՝ մանուշակ

«Անտեր մնացած» համաձայնագրին սպասելով

Հայաստան-եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վերջապես ավարտեց իր վավերացման՝ ավելի քան եռամյա ոդիսականը եւ, համաձայն վերջին պաշտոնական տեղեկատվության՝ ս.թ. մարտի 1-ից կգործի ողջ ծավալով։ Սա դե-յուրե, իսկ դե-ֆակտո, ինչպես տեսնում ենք փետրվարի դրությամբ՝ գլխին սեւ ամպեր են կուտակվել։ Անցյալ շաբաթ, Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորրելի Մոսկվա կատարած սկանդալային այցից հետո,

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տեսակապով առանձնազրույցներ են ունեցել Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Համանախագահները փետրվարի 16-ին տեսակապով առանձնազրույցներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցել է զրույցներին: Համանախագահները երկար և բովանդակային մտքերի փոխանակում են

«Ինչի՞ց են էդպես վառված, որ 3000 մարդ է հանրահավաքին մասնակցե՞լ»․ Արտյոմ Թումանյան

Երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում՝ ի աջակցություն Նիկոլ  Փաշինյանի կազմակերպված հանրահավաքը բազմաթիվ քննադատությունների արժանացավ․ մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ հանրահավաքի համար օգտագործվել է վարչական ռեսուրս, մասնակիցների մեծ մասը եղել են ոչ թե գյումրեցիներ, այլ  բերվել են մայրաքաղաքից, Շիրակի մարզի տարբեր գյուղերից։ Հանրահավաքի կազմակերպիչ, «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով քննադատություններին,

Նախկին իշխանությունից Կարեն Կարապետյանն է, ով ունի վարկանիշ. Սարգսյանը փորձեց վերջին հարվածը հասցնել․ Թագուհի Թովմասյան. «Ա1+»

Ստացվում է այնպես, որ Արցախի հարցում, որը մեզ համար ամենակարևորն էր, մենք չենք ունեցել պետական սինխրոն մտածողություն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Սերժ Սարգսյանից հետո իշխանությունը վերցրած Նիկոլ Փաշինյանը, երբ մեկ անգամ հարց հնչեց, թե ո՞ր դեպքում կհանդիպի Սերժ Սարգսյանին, ասաց՝ միայն Արցախի հարցով, ցավոք սրտի, այդ թեմայով էլ

Ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին. Արայիկ Հարությունյան

Հարգելի ՛ հայրենակիցներ Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին: Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ

Սեպտեմբերի 27-ին սանձազերծված մարտական գործողությունների մասնակիցների զինգրքույկներում համապատասխան գրառումների կատարման առնչությամբ ՊՆ-ն պարզաբանում է

Սեպտեմբերի 27-ին սանձազերծված մարտական գործողությունների մասնակիցների զինգրքույկներում համապատասխան գրառումների կատարման առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է․ 1․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցած և գործողությունների ավարտից հետո մարտական հերթապահության ընդգրկված զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված (կամ՝ այլ ընթացակարգերով զինվորական ծառայության ներգրավված) անձնակազմի զինգրքույկներում (7-րդ էջի 16-րդ սյունակ, նոր նմուշի զինգրքույկներում՝ 7-րդ

«Այն, ինչ արել է, կամ պետք է աներ Սերժ Սարգսյանը՝ կաներ միայն հայրենասեր եւ պետականամետ գործիչը». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ խորհրդի անդամը չի հասկանում Սերժ Սարգսյանի հարցազրույցի առիթով որոշ ընդդիմադիրների ակտիվությունը

Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են առողջապահական մի շարք հիմնարկների շենքային նոր պայմանների ապահովման հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված առողջապահական որոշ հիմնարկների շենքային բարեկարգ պայմանների ապահովմանը: Քննարկման առաջին թեման վերաբերում էր Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր շենքի շահագործմանը և այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին: Զեկուցմամբ նախ հանդես է եկել քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ ներկայացնելով կատարվելիք շինաշխատանքների ամբողջ ծավալն ու

Հիմա էլ օրակարգային է դառնում, «մեկուսարանայի՞ն դիվանագիտությունը»

Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանը այսօր խոսելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի որոշ դրվագների մասին՝ կարեւորեց մի քանիսը: Առաջինն այն է, որ ըստ նրա Սերժ Սարգսյանի օրոք վարված բանակցությունների արդյունքում մեր պետական շահերն ավելի ճիշտ էին գնահատվելու եւ գործընթացները ավելի շատ էին բխելու մեր պետական շահերից: «Այն գործընթացը, որ տասը տարի ղեկավարում էր

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031