Օրվա լրահոսը
Երբ երկրի ղեկավարին տրվում է բացարձակ իշխանություն, նա դառնում է կամ բռնակալ, կամ ծաղրածու. Լևոն Բաղդասարյան
Պետք չէ ստեղծել հերոսներ, հետո նզովել, անիծել։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի Սահմանադրություն, որը բացառի բռնակալի կամ ծաղրածուի գոյություն:
«Պատերազմից հետո կյանքը վերաիմաստավորվել է յուրաքանչյուրիս համար»
Պատերազմից հետո ՀՖՀՀ ուսանողները վերադառնում են քաղաքացիական կյանք եւ շարունակում կրթությունը, համալսարանն իր գործընկերների օգնությամբ ամեն ինչ անում է այս գործընթացն ավելի դյուրին դարձնելու համար։ Արցախյան երկրորդ պատերազմին, ի թիվս այլ երիտասարդների, իրենց մասնակցությունն են ցուցաբերել Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները: «Առավոտը» զրուցել է նրանցից մի քանիսի հետ: Ի՞նչ տվեց հայկական բանակում ծառայությունը, ի՞նչ փոխվեց նրանց
«Ես կարող եմ միջնորդ հանդիսանամ, հրավիրեմ մի տեղ, իրար հետ բարիշեք». Մարուքյանը՝ ներկա ու նախկին իշխանություններին
Մարուքյանը մտավախություն ունի, որ այս նախագծով թերթերին, ԶԼՄ-ներին դատի են տալու, իսկ «ֆեյքերի ֆաբրիկաները» շարունակելու են աշխատել. «Ինձ թվում է՝ ավելի հեշտ է ջենթլմենական պայմանավորվածությամբ դադարեցնել դա»:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի հետ քննարկել են սահմանամերձ համայնքների աջակցության ծրագրերի շրջանակներում արձանագրված ձեռքբերումները
Նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև ՄԱԶԾ ներգրավվածությունը Արցախի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրում
Լիզինգով ձեռք բերվող սարքավորումների արժեքի հանրագումարի առավելագույն շեմ սահմանվեց 1 միլիարդ դրամը
Կառավարությունը գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նոր որոշում ընդունեց
«Երբ իշխանությունները օրենք են գրում, պետք է հաշվի առնեն, որ միշտ իշխանություն չեն լինելու»
Հիմա նույն ձեւով այս իշխանությունն էլ պետք է մտածի, որ վաղը ինքն էլ է ընդդիմություն դառնալու, եւ եթե իրենցից մեկն ուզենա ռեկտոր դառնալ, եթե անգամ ամբողջ բուհն իրենց երկրպագի, այդ չորս ձայնը չի հերիքելու:
«Այս դահլիճում կան մարդիկ, որոնք անբարոյականության մարմնավորում են». Տիգրան Ուրիխանյան
Ուրիխանյանն ասաց, որ մշակույթ, կուլտուրա, կարգ, ամեն ինչ մոռացվել է. «Երեկ արթնացա ու իմացա, որ մահացել եմ նախորդ օրը, դուք գիտեի՞ք սրա մասին»:
«Խոսքի ազատության դեմ ուղղված ամենապարզունակ քայլը». «Մեդիա պաշտպան»-ը ԱԱԾ-ից պահանջում է չխախտել օրենքը
ԱԱԾ-ն քաղաքացիներին զրկում է տեղեկատվություն ստանալու իրավունքից
Մեզ ծանոթ եւ անծանոթ Արա Կիրակոսյանը
«Առավոտը» շուրջ քսան տարի ներկայացնում է սփյուռքահայ արվեստագետների, որոնք առաջին անգամ են ներկայանում հայաստանցի հանդիսատեսին։ Մեր անվանի արվեստագետներից քանիցս լսել ենք, որ արտասահմանում ծնված եւ գործունեություն ծավալած, աշխարհին հայտնի, բայց մեզ այդպես էլ անծանոթ անուններ էլ կան, որոնց առջեւ դեռեւս խորհրդային տարիներից ինչ-ինչ պատճառներով փակ մնացին հայրենիքի դարպասները։ Նրանցից ոմանք, ցավոք, արդեն ապրում են երկնային
Դատարանը մերժեց Յուրի Խաչատուրովի խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությունը
Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը
Նախագահն ընդգծել է` Ասկերանի տեղահանված և անօթևան մնացած բնակիչների տեղավորման հարցում պետք է առավելապես օգտագործվի շրջանի ներուժը
Նախագահ Հարությունյանը Ասկերանում ներկայացրել է վարչակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Ղահրամանյանին
«Ես անցնում եմ Գեւորգ Պետրոսյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի կողմը, պետք է լրջորեն մտածել այդ մասին». Արարատ Միրզոյան
«Եթե աղքատը մեկին ասում է՝ «անբարոյականի վաստակ», միջին ապրելակերպի տերը մեկին ասում է՝ «ավանակի զուգընկեր», մի հատ էլ շատ հարուստ մարդ ասում է՝ «հայրենիքի դավաճան ես դու», այսինքն, հիմա ասում եք՝ կարեւոր չի, թե ինչ է վիրավորել, վիրավորողի սոցիալական դրությունով պայմանավորված սանկցիա պետք է կիրառել: Սա ի՞նչ տրամաբանություն է: Դուք օրենքի նախագիծ եք բերում, անհարմար չե՞ք զգում այս ամեն ինչի համար»:
Համալսարանի կանոնադրությունը հայցվել է ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկման շրջանակում ուսումնասիրությամբ պայմանավորված. ԿԳՄՍՆ-ն անդրադարձել է Արմեն Դարբինյանի գրառմանը
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Ա. Դարբինյանի ֆեյսբուքյան էջի փետրվարի 10-ի գրառման մեջ շարունակվել են ԿԳՄՍՆ-ին ուղղված անհիմն մեղադրանքները
«Մի քանի ընտանիք հեռացել էին Մեղրիից՝ կապված պատերազմական վիճակի հետ, բայց արդեն վերադարձել են». նորոգվում է Մեղրիի մանկապարտեզը
Համայնքների խոշորացումից հետո (Մեղրիի համայնքի մեջ մտնում են Մեղրի եւ Ագարակ քաղաքները, ինչպես նաեւ 13 գյուղ՝ Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, ԿարՃեւան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն) Մեղրիի քաղաքապետարանը նախակրթարանների կառավարման գործընթացում կիրառեց Հայաստանում նախադեպը չունեցող պրակտիկա։ Մեղրիի եւ Ագարակի մանկապարտեզները դարձան հիմնական, բայց ունեն մասնաճյուղեր։
Այսօր առավել քան երբևէ կարևոր են դարձել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները. Արմեն Սարգսյան
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին` Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ
«Մարդը վեր է իր կարիքներից ու բնազդներից». Սեդա Վարդանյան
Մարդու կյանքում բոլոր դրական եւ բացասական հույզերն ունեն մեծ նշանակություն: Դրանք ճանաչելը եւ կառավարելը կարեւոր է նաեւ դպրոցականի համար: Հուզական ինտելեկտ. շատերին ծանոթ, մեծ մասին էլ` հետաքրքիր։ Այս թեմայի շուրջ զրուցել եմ հոգեբանական գիտությունների թեկնածու Սեդա Վարդանյանի հետ։ – Նախ հասկանանք, թե ի՞նչ է հուզական ինտելեկտը: – Բարդ անվանման պատճառով այս կարողությունը մարդկանց մեծամասնության համար
Հովհաննես Հովհաննիսյան. «Պետությունը միշտ էլ ունեցել է վերահսկողություն բուհերի վրա»
Բուհերը պետական գույք են տնօրինում եւ պետությունից ֆինանսավորվում են, պետությունը չի կարող ձեռքերը լվանալ եւ ասել, որ մասնակցություն չեմ ունենում:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիայի արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2020թ․ հոկտեմբերին մեկնարկել էր «Շահավետ ներդրում» ակցիան, որն իրականացվեց երկու փուլով: Այն հաճախորդները, ովքեր ակցիայի ընթացքում (27.10.2020-30.12.2020թթ.) ձևակերպեցին ՀՀ դրամով «Շահավետ» ավանդ 365-730 օր ժամկետով, տարեկան 10% տոկոսադրույքով (տարեկան տոկոսային եկամտաբերություն 9,97%), տոկոսագումարներն ավանդի ժամկետի վերջում ստանալու պայմանով, ստացան հնարավորություն ակցիայի ավարտին կրկնապատկելու իրենց ավանդի տարեկան տոկոսադրույքը: «Շահավետ ներդրում» ակցիային մասնակցում էին նաև
«Մարդկանց կենսամակարդակը վատանում է, ֆեյքերը շատանում են, տուգանքները՝ բարձրանում, ո՞րն է տրամաբանությունը». Ալեն Սիմոնյանի նախագծի քննարկումը
«Հա, ասենք, զրպարտությունը դրեք 10 մլն, ես կողմ եմ, որովհետեւ զրպարտությունը անբարոյականության ամենավերջին դրսեւորումներից մեկն է: Հլը ինչ-որ տեղ վիրավորանքը կարող է լինի զայրույթի արդյունք, էմոցիայի, բայց զրպարտության համար կողմ եմ, որ ազատությունից անգամ զրկվի»:
Վստահության բացակայություն. տնտեսությունը ծայրահեղ վիճակում է, մակրոտնտեսական միջավայրը՝ անկայուն. «Փաստ»
Ի՞նչ կայունության մասին կարող է խոսք լինել, երբ շուկայում թանկացումներն ահռելի չափերի են հասել, նվազել է բնակչության գնողունակությունը, իսկ մյուս կողմից էլ՝ մեր ազգային արժույթը՝ դրամը, էականորեն արժեզրկվել է։
Էրդողանն ու Ալիեւը չեն պատրաստվում երկարատեւ խաղաղության
Սկիզբը՝ այստեղ: Թուրքերը շարունակում են «կրթել» ադրբեջանցիներին Ադրբեջան-Թուրքիա ռազմաքաղաքական դաշինքը հետպատերազմյան իրավիճակում բոլորովին փորձ էլ չի անում ցույց տալու, որ պատրաստվում է երկարատեւ խաղաղության: Տպավորություն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին պատրաստվում են նոր ռազմական գործողությունների՝ թուրքերը շարունակում են «կրթել» ադրբեջանցիներին… Օրերս տեղեկություն ստացվեց այն մասին, որ թուրքական «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար» ընկերության տեխնիկական
ՀՖՖ-ն սխալ է մեկնաբանել ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումը նոր ֆուտբոլիստներ գրանցելու վերաբերյալ․ «Լոռի» ՖԱ
ՀՖՖ-ին հորդորում ենք հանել Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի հետ կապված վեճով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ կիրառված արգելքը, ինչպես նաև պահանջում ենք հրապարակել հայտարարության պաշտոնական հերքում
«Ունենք բյուջե, որը չի էլ արտացոլում մեր իրականությունն առհասարակ». Տիգրան Ջրբաշյան. «168 ժամ»
«Քաղաքականության փոփոխությունը լինելու է շատ ցավոտ. ցավը կարող է հասնել ամեն ինչին. օրինակ, 2023 թվականին ունենալու ենք թոշակառուների թվի կտրուկ աճ՝ առանց աշխատունակ բնակչության թվի աճի»
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս 4 զոհված զինծառայողի աճյուն
Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն:
«Չեմ նախանձի հաջորդ կառավարություններին, որոնք անգամ մեծ ցանկության դեպքում շատ լուրջ դժվարություններ կունենան այս անդունդից տնտեսությունը փրկելու համար». Նաիրի Սարգսյան. «Փաստ»
«Տնտեսությունը խորացող անկման փուլում է: Այն վատ վիճակում է, իսկ տնտեսական շարունակական անկումը բերելու է տնտեսական կոլապսի»
Ռուսաստանը պատրա՞ստ է ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ Հադրութի հարցը դարձնել բանակցային օրակարգի մաս և դնել դեօկուպացիայի խնդիրը. «Ժամանակ»
Հադրութը և Շուշին և՞ս եղել են, այսպես ասած, համանախագահության մշակումների շրջանակում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք, արձանագրվել է մահվան 5 դեպք
Ունենք 265 առողջացած
«Մենք մնալու ենք Աղավնոյում, եթե որոշեն ուժ կիրառել, պաշտպանվելու ենք». Անդրանիկ Չավուշյան. «Ժամանակ»
«Հիմա էլ այս հայտարարությունը Փաշինյանն է ստորագրել, բայց հայ ժողովուրդը կարող է ասել, որ հաշվի չենք առնում»
Սյունիքի ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը պետք է բացառվի և վերջ. Արման Թաթոյան
Նրանց ցանկացած ներկայություն կամ առավել ևս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին:
Սյունիքի համայնքապետերից ոմանք «գաղտնի» փաստաթղթին ծանոթ են եղել ավելի վաղ. «Հրապարակ»
«Իշխանություններն ինչքան հնարավոր է, ամեն ինչ գաղտնի են պահում․․․ Վատ երազում էլ այսպիսի բան չէր կարելի պատկերացնել»։

















































