Օրվա լրահոսը
Սա է այս իշխանության որդեգրած՝ պետության արդյունավետ կառավարման դոկտրինը. Վահան Հովհաննիսյան
Որոշումն ուղարկվել է փոստով։ Միայն ծրարի համար պետության կողմից վճարվել է 220 ՀՀ դրամ՝ չհաշված կատարողական վարույթի կատարման վրա ծախսված պետական ռեսուրսը։
Արգելոց թանգարանի տարածքը վարձակալության է տրված, հենց այդ հատվածում է 15 ծառ հատվել. «Հայկական ժամանակ»
Ծառահատումը տնօրենը կապում է արգելոց թանգարանի տարածքի հետ կապված դեռեւս անլուծելի խնդրի հետ
Տապալված դիվանագիտություն, եկավ հեղափոխության դրոշներով, բայց Սարգսյանից շատ ավելի վատ դիվանագիտություն տարավ. Ստանիսլավ Տարասով. «Հրապարակ»
Առանց այն էլ ամեն ինչ տանուլ են տվել, տանուլ կտան նաեւ այն, ինչ մնացել է
Սկզբունքները պետք է անփոփոխ լինեն
Միշտ համոզված եմ եղել, որ անձերի նկատմամբ պետք է լինել հնարավորինս բարյացակամ, նրանց հայացքների հանդեպ՝ հանդուրժող, իսկ ողջունել կամ դատապարտել պետք է միայն երեւույթները: Ինչի՞ վրա պետք է հիմնված լինի երեւույթների հանդեպ բացասական վերաբերմունքը: Պարզ է՝ սկզբունքների վրա, որոնք չեն կարող փոխվել այս կամ կոնյունկտուրային նկատառումներով: Օրինակ, եթե 3 տարի առաջ սխալ էր քաղաքում 100
Մշտադիտարկումն, ի վերջո, ի՞նչ է ցույց տվել․ լոլիկի վիրուսը եղե՞լ է, թե՞ ոչ. «Հայաստանի Հանրապետություն»
Լոլիկի վիրուսն այդ կարճ ժամանակահատվածում վերացա՞վ, որ սահմանափակումը հանվեց
Պատմական այս փաստերից պետք է դասեր քաղենք և մի քանի պաշտպանող մակարդակով երաշխավորենք Հայաստանի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքները. Արման Թաթոյան
Պատմական փաստաթղթերը վկայում են, որ ադրբեջանական տեղական վարչակազմերը և Ադրբեջանի ԿԳԿ-ն Զանգեզուրի սահմանամերձ բնակավայրերում ապրող հայ գյուղացիներին մշտապես տեղի-անտեղի մեղադրել են սահմանախախտումների և սեփական տարածքում ոչ օրինական գործունեություն ծավալելու մեջ:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում բնակված, գույք կորցրած պայմանագրային զինծառայողներին աջակցություն կտրամադրվի. «Ժողովուրդ»
«Մենք հիմա ստանում ենք համապատասխան տվյալներ, որոնք ուսումնասիրելուց հետո կընդունվի որոշում կամ փոխհատուցում կլինի»
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Փաշինյանն ավելի խորացրեց իներցիան՝ պետությանը զրկելով ռեստարտ ապրելու շանսից, որը գոնե տեսականորեն կարող էին ապահովել արտահերթ ընտրությունները. «168 ժամ»
Եվ եթե ֆորսմաժորներ չլինեն ու Նիկոլ Փաշինյանը հաջողի թիթեռի կյանքով ապրելու իր մարտավարությամբ շարունակել մնալ իշխանության, ապա մինչև հերթական ընտրություններ պետությունը ևս 2.5 տարի ապրելու է այս կազմալուծող ու մաշող, զարգացման որևէ հեռանկարից զուրկ իներցիայի ռեժիմով։
Անկարան եւ Մոսկվան արդեն ավարտել են բանակցությունները «C-400»-ի երկրորդ խմբաքանակի մատակարարման շուրջ. «Հայաստանի Հանրապետություն»
«Պետք չէ դրանք անընդհատ օգտագործել: Մենք կարող ենք դրանք օգտագործել՝ կախված սպառնալիքների ի հայտ գալուց», – ասել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։
Սերժ Սարգսյանը՝ «Հայրենիքի փրկության շարժման» վրանում
ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հանրապետության հրապարակում գտնվող Հայրենիքի փրկության շարժման վրան. ՖԲ էջում տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը:
Հաղթանակը նշանակում էր, որ կարող ես անել այն, ինչ ուզում ես․ Ժիրայր Լիպարիտյան
Հնարավոր աղետների ցանկը, որ կարող են սպառնալ Հայաստանին ու Արցախին, սպառված չէ…
«Հավատացեք, համառ, քրտնաջան և ոչ դյուրին աշխատանք է տարվում». ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Այսօր Դեսպանության դիմաց տեղի ունեցավ հերթական ցույցը՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցը լուծելու պահանջով։ Լիովին հասկանում և կիսում ենք այն ընտանիքների վիշտը և անհանգստությունը, որոնց հարազատները և մտերիմները այս պահի դրությամբ չեն վերադարձել տուն: Գիտակցում ենք ստեղծված իրավիճակի ողջ սրությունն ու զգայունությունը։ Դա, իսկապես, մեծ մարդկային ողբերգություն է։ Ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Հայաստանի
Արեն Մկրտչյանն այցելել է երեկ գերությունից վերադարձած մեր հինգ տղաներին, նրանց առողջական վիճակը լավ է
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ այցելել եմ երեկ գերությունից վերադարձած մեր հինգ տղաներին։ Առողջական վիճակը լավ է, մասնագետների պատշաճ վերահսկողության ներքո են գտնվում տղաները։ Նրանց թվում է նաև Գալստյան Արայիկը` Լոռու մարզի Աքորի գյուղից։ Ավելի քան 70 օր առաջ եղել եմ Արայիկենց տանը, մայրիկի` տիկին Անիչկայի հետ կապի
Ադրբեջանի 2020թ. պաշտպանական ծախսերը գերազանցել են բյուջեով նախատեսվածը. «Ռազմինֆո»
«Ռազմինֆո». Ադրբեջանում 2020թ. պաշտպանական ծախսերը կազմել են 4 մլրդ 426,8 մլն մանաթ (~2 մլրդ 604 մլն ԱՄՆ դոլար՝ փետրվարի 10-ի փոխարժեքով), ինչը ~12,9 տոկոսով ավելի է 2019թ. հաստատված բյուջեի պաշտպանական ծախսերից և ~14 տոկոսով էլ ավելի է 2020թ. ընթացքում կորոնավիրուսի հարուցած վնասների պատճառով կրճատված բյուջեով նախատեսված պաշտպանական ծախսերից։ 2020թ. բյուջեի կատարողականի մասին տվյալները հրապարակել է
Լրագրողները Սյունիքի սահմաններին թեմաներ լուսաբանելու համար պետք է ստանան ՀՀ ԱԱԾ համաձայնությունը
Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն գործընկերներ, Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով)
Վահան Բադասյանի կալանքը անարդար է և ոչ իրավաչափ
Հայ ռազմական և քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը բերման ենթարկվեց, ձերբակալվեց, ապա դատարանի որոշմամբ կալանավորվեց հայոց հերոսության ու ցավի սրբավայր դարձած պանթեոնում՝ Եռաբլուրում, հնչեցրած իր խոսքերի համար, որոնք հուսահատ ցասման զգացմունքային պոռթկում էին: Հայրենազրկման ու ավերի, Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականության կորստի, սահմանների բռնի վերաձևման, մեր անվտանգության սպառնալիքների ուղղակի մեղավորները
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը լիովին համապատասխանում է Հայաստանի բարեփոխումների ընդարձակ օրակարգին
Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ս.թ. մարտի 1-ից
Էդվարդ Միլիտոնյան. «Սովորաբար լինում են մարդիկ, ովքեր առավոտյան արթնանում են ու հայտնագործություն են անում, թե ում են պետք մրցանակները»
Հայտնի են գրողների ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները
Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ. Արա Այվազյան
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Գոռ Գևորգյան. Շնորհակալություն: Պարոն վարչապետ, այլևս ունենք նոր իրողություններ, բախվել ենք շատ բարդ մի իրադրության հետ, և տպավորություն է ստեղծվում, որ զարգացումները, որոնք որ, ըստ էության, պետք է որոշակի հստակության դաշտ տեղափոխվեին, շարունակում են որոշակի անորոշություններ ստեղծել: Փետրվարի 1-ից, Դուք
«Հայերն իրավունք ունե՞ն Շուշին ու Հադրութը հետ ուզելու». Հովիկ Աղազարյանի պատասխանը
«Քաղաքացիական պայմանագիր», «Իմ Քայլը», ձեր պատգամավորը ձեր քաղաքական գծին հակառակ հայտարարություն է անում, շուտ ազատեք ու ձեր պաշտոնական տեսակետը կրկնող մեկին բերեք
«Եթե ինչ-որ խմբեր պատկերացնում են, որ սենյակներում պայմանավորվածությունների արդյունքում պետք է ձեւավորվի իշխանություն, նման բան չի լինելու». Ավինյան
Քարտուղար Գեւորգ Գորգիսյանը վարչապետին ասաց, որ մի շարք քաղաքական ուժեր ու գործիչներ պահանջել ու պահանջում են վարչապետի հրաժարականը, բայց վարչապետը շարունակում է չսպասարկել պետական շահերը, օրինակ, Սյունիքով գնացող ճանապարհների անվտանգության համար լուծում էին առաջարկել, որը չկարողացավ գլուխ բերել:
Դիլիջանի դպրոցներից մեկը կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով փակել է դռները
Դպրոցի տնօրեն Էրիկա Սևանյանի փոխանցմամբ՝ կորոնավիրուսային վարակման դեպքեր են գրանցվել ուսուցիչներից 8 -ի մոտ, որից 4-ը նույն ընտանիքի անդամներ են եղել:
Դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չնայած քրեական գործով մեղադրյալ Վահան Բադասյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության դատական քննության վերաբերյալ դատախազության պարզաբանումներին, առանձին շրջանակների կողմից իրողությունների աղավաղմամբ հանրության զգացական ընկալումների վրա խաղալով շարունակվում է ձևավորվել այն անհեթեթ կարծիքը, թե, իբր, Վ. Բադասյանը կալանավորվել է մշտական բնակության վայր չունենալու հիմքով:
«Դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, դժգոհություն կա նաեւ կառավարությունում, բոլորս էլ դժգոհ ենք». Նիկոլ Փաշինյան
Վարչապետն ասաց, որ ռուս գործընկերները ակտիվ ներգրավված են ու զբաղվում են խնդրով: ՌԴ նախագահն էլ ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որով ամրագրված է գերիների, ռազմագերիների, այլ պահվող անձանց վերադարձը:
Հայ-ռուսական համալսարանը միայն «լավ բուհ» չէ. Արմեն Դարբինյան
ԿԳՍՄ փոխնախարար Մարտիրոսյանը, վարչության պետ Սուքիասյանը, ԿԳՍՄ այլ պաշտոնատար անձիք վերջին ամիսների ընթացքում իմ և համալսարանի այլ աշխատակիցների միջոցով բազմաթիվ անգամներ հետաքրքրվել են համալսարանում ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի մասին, այդ թվում Մարտիրոսյանի կողմից հղում է արվել վարչապետի աշխատակազմի ուղիղ հանձնարարականին:
«Ինչ ասես՝ չեն ասում, որ իբր այդ գումարները գողացել են, իբր բաժանվել են պաշտոնյաներին». Ալեն Սիմոնյանի հարցը՝ կառավարությանը
Մհեր Գրիգորյանն ասաց. «Այդ միջոցների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու ենք օրենքով սահմանված կարգով բյուջեի հաշվետվության շրջանակներում: Ավելի հրապարակային ձեւ միջոցների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու ես չգիտեմ»:
Շիրակցի գերեվարվածների հարազատները փակել էին ճանապարհները․ մարզպետի պարզաբանումը
Շիրակի մարզից 54 գերեվարվածների հարազատներն այսօր փակել էին Արմավիր-Գյումրի, Գյումրի-Երևան մայրուղին, հավաքվել Հոռոմի խաչմերուկում, ավելի ուշ փակել էին նաև Գյումրի-Վանաձոր մայրուղին։ Նրանք առավոտյան եղել են նաև Շիրակի մարզպետարանում, զրուցել նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ։ Հարազատների պահանջը մեկն է՝ ամեն ինչ անել վայրկյան առաջ իրենց տղաներին տուն վերադարձնելու, սպասել այլևս անհնար է։ Նրանց հանդիպումները, բողոքի ցույցերը տեղի
Հայաստանի իշխանությունն, առողջապահության թեմաներով, ԱՄՆ-ին պետք է վերջնագիր ներկայացնի՝ Հայաստանում ԱՄՆ բիոլաբորատորիաները փակելու և ոչնչացնելու վերաբերյալ, այլ ոչ թե բանակցի՝ Կորոնավիրուսի դեմ վակցինաներ ձեռք բերելու համար. Խաչիկ Ասրյան
Համաշխարհային բժշկական և բժշկագիտական հանրությունը հիացած է կորոնովիրուսային համավարակի դեմ ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի արձանագրած աննախադեպ հաջողություններով: Նույնիսկ ամենակասկածամիտներն ու չարակամներն են ստիպված արձանագրել, որ ռուսական պատվաստանյութը լավագույնն է տարբեր երկրների և դեղագործական ընկերությունների կողմից ստեղծված և փորձարկված տասնյակ պատվաստանյութերի մեջ:շ Հայաստանի կառավարությունը և առողջապահության նախարարությունը, որը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, պատճառ դառնալով հարյուր
Զավեշտալի վրիպում՝ ԱԺ-ում. Վաղարշակ Հարությունյանը Իլհամ Ալիեւին շփոթեց Հեյդարի հետ ու ստացվեց, որ Մուրադովը կապ է հաստատել անդրաշխարհում Ալիեւի հոր հետ
Թագուհի Թովմասյանն էլ հետաքրքրվեց. «Քիչ առաջ ահազանգ ստացա, կուզենայի, որ դուք պաշտոնապես հերքեիք, թոթափեիք այդ կասկածները: Խոսքը Սյունիքի մարզի Շիկահող եւ Սրաշեն համայնքների մասին է, մարդիկ լսել են անկանոն կրակոցներ, ըստ ամենայնի, ադրբեջանական կողմից: Դուք ունե՞ք այդ ահազանգը»:

















































