Օրվա լրահոսը

«Պուտինը Դավոսում հայտարարում է, որ Արցախում կան սոցիալական խնդիրներ, մեր սոցապ նախարարն ասում է, որ այնտեղ սոցիալական բոլոր խնդիրները լուծված են»

Թաթուլ Պետրոսյանի եղբորորդուն հեռացրել են աշխատանքից, ըստ իրեն, միայն այն պատճառով, որ իր բարեկամն է։

Ներկայանալով որպես ոստիկանության աշխատակից և փոխվարչապետի օգնական՝ Արցախից տարհանված անձանցից խոշոր գումար են հափշտակել

Արցախի քաղաքացիներից մեկից պահանջել են 6 միլիոն դրամ ու ստացել՝ 3 միլիոն 800 հազար դրամ, մյուսից պահանջել ու ստացել են 3 միլիոն դրամ, իսկ երրորդից պահանջել են 4 միլիոն 475 հազար դրամ և 1000 դոլար, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ Արցախի քաղաքացին չի վստահել նրանց։

«Շատ անհասկանալի, ոչ օրինական ոճ են ընտրել». Վահրամ Դումանյանը` Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի դասադուլի մասին

Դիտարկմանը, որ նոր տնօրենին կապում են Շրջակա միջավայրի նախարարի ընտանիքի հետ, նախարարը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ՝ ով ում հետ ինչ է կապում»

ՄԻՊ-ն անձնական օգտագործման ապրանքներ Հայաստան արտոնություններով ներմուծելու վերաբերյալ ուղեցույց է հրապարակել

Հայաստա մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձինք, մեծամասամբ, ծանոթ չեն նշված արտոնություններից օգտվելու իրենց իրավունքներին և ընթացակարգին։

ԱԹՍ-ներ՝ մեջները մարդ չկա, բայց անընդհատ վնաս են տալիս. Աղվան Վարդանյանը` կառավարության մասին

«Հրաչյա Հակոբյանը ո՞վ է: Նա է՞լ է հիմա զրկված բարոյական աջակցությունից: Դուք ուզում եք, որ ես այդ մարդուկին մեկնաբանե՞մ»

«#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ բառակապակցությունից սկսվեց գերագույն սուտը». Հոգեբան

44 օրերի տառապանքն ու հետեւանքները ես համեմատում եմ 1915թ ցեղասպանության հետեւանքների հետ

Հակահամաճարակային որոշ սահմանափակումներ մեղմացվել են

Առկա է հիվանդացության աճի միտում, վերարտադրության ցուցանիշը հունվարի 30-ից աճել է՝ 0.59-ից հասնելով մինչև 0.95։

«Դուք «վշտից» նախարար դարձաք ու հիմա ուզում եք ունենալ գրպանային ռեկտորներ, ինչն անթույլատրելի է». Թագուհի Թովմասյանը՝ ԿԳՄՍ նախարարին

Թովմասյանը հարցադրում արեց. «Հիմա ի՞նչ է ստացվում, այսինքն, մենք մի բդեշխին փոխարինում ենք մյուս բդեշխով ու ստացվում է, որ նախկին արատավոր պրակտիկան մենք հիմա նորացված կիրառում ենք: Հետհեղափոխական Հայաստանում, կարծում եմ, այս սկզբունքները պետք է իսպառ բացառել»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Ատոմ Մարգարյան. «Այսօր այդ կարգի արժեթղթերը ավելի էժան են տեղաբաշխվում, քան մեր կառավարությունը տեղաբաշխել է»

Հայաստանը թողարկել է 750 մլն դոլարի եվրոբոնդեր՝ 10 տարի ժամկետայնությամբ, 3.8% եկամտաբերությամբ։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վստահեցրել է՝ թողարկված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երբեք այդքան բարձր չի եղել: Նա նշել է, որ այս պահի դրությամբ համաշխարհային ֆինանսական ինստիտուտների եւ ներդրողների մոտ մեծ գումար կա կուտակված, եւ իրենք նայում են, թե որտեղ կարելի է ներդրում անել:

Բորիս Նավասարդյան. «Եղանակը տաքանում է եւ մարդիկ ավելի պատրաստ կլինեն դուրս գալ բողոքի ցույցերի: Հարցն այն է, թե նրանք որ դրոշի տակ են դուրս գալու»

«Հոդված 3» ակումբը այսօր քննարկեց իշխող «Իմ քայլը» խմբակցության եւ դաշինքի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարից հրաժարվելու հայտարարությունը, որի մասին որոշ ժամանակ առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը եւ այդ ուղղությամբ քաղաքական քննարկումներ սկսել խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Սակայն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները հանդիպեցին Փաշինյանի հետ, արձանագրեցին եւ որոշեցին, որ ըստ իրենց՝ արտահերթ խորհրդարանական

Աբխազիան առաջարկում է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացել իր տարածքով

Լոգուան նշել է, որ Աբխազիան պետք է ապաշրջափակվի, և «համապատասխանաբար աշխատանքներ են տանում, որն աջակցում են խորհրդարանի և ԱԳՆ-ի իրենց գործընկերները»:

Ինչո՞ւ էր ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը եկել խորհրդարան

«Ցանկանում էի տեսնել` երկրում ռազմական դրության պայմաններում արդյոք պատգամավորները զրահաբաճկոններով եւ սաղավարտներո՞վ են, բայց միջանցքներում արտասովոր լռություն էր, կարծես՝ սենյակներից էլ դուրս չեն գալիս»:

ԼՂ-ում Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի. Ռուսաստանի փոխարտգործնախարար

«Եռյակը» հզոր միջազգային աջակցություն ունի և կարող է օգտակար լինել փոխադարձ ընդունելի մոտեցումների մշակման հետագա հարցերում, այդ թվում` կարգավիճակի հետ կապված հարցերում: Բայց զգույշ, առանց շտապելու, երբ կգա ժամանակը»,- ասել է Ռուդենկոն:

Ծուղակ՝ հաշմանդամության կարգը դատարանով վերահաստատվելուց հետո նպաստը չեն վճարում

«Ինքնուրույն տեղաշարժվելու կարողության» առաջին եւ «աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության» երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակումներով հաշմանդամը ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա նույն վիճակում է, սակայն հաշմանդամության երկրորդ կարգը դարձել է երրորդ: «Կրկին հաշմանդամ ճանաչվելու, կարգ ստանալու բողոքներում կան օրենսդրական խութեր» հրապարակումից հետո արձագանքներ եմ ստացել հաշմանդամներից, նրանց շահերը վարչական դատարանում ներկայացնող փաստաբաններից: Եթե ընթերցել եք,

Երկրպագուները կկարողանան ներկա գտնվել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի խաղերին

Խաղերը կանցկացվեն բնական խոտածածկով մարզադաշտերում:

«Դվորժակի թավջութակի կոնցերտը միեւնույն ժամանակ օրհնություն է եւ անեծք»

Հարցազրույց գերմանացի ճանաչված թավջութակահար Ալբան Գերհարդի հետ – Ընթացիկ տարին հոբելյանական է ձեզ համար. լրանում է ձեր բեմական գործունեության 30-ամյակը։ Առաջին անգամ եք Հայաստանում։ Դեռ մեկ փորձ եք կատարել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Կուզեինք լսել ձեր կարծիքը։ Տեղեկացված ենք, որ առաջին ելույթով՝ 1991թ. հանդես եք եկել Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ, իսկ հետո

«Պարո՛ն պատգամավոր, ձեզ կոչ եմ անում կոռեկտության, զսպվածության». ԿԳՄՍ նախարարին ԱԺ-ում մեղադրեցին ռասիզմի մեջ ու քննադատեցին «ցնդաբանության» համար

«Ինձ պետք չի հիշեցնել իմ զբաղեցրած պաշտոնը, ես չեմ մոռացել: Ես այստեղ ԵՊՀ-ի ներկայացուցիչը չեմ, այո, ես ԿԳՄՍ նախարարն եմ: Երկրորդ՝ ռասիստական գնահատականներ կգնաք այլ միջազգային դատարաններում կհնչեցնեք: Խնդրում եմ այլեւս բովանդակային դաշտում ձեւակերպեք բոլոր հարցերը, պրոֆեսիոնալ հարթության մեջ ես պատրաստ եմ ցանկացած կնճռոտ հարց քննարկել: Եկեք ԿԳՄՍ նախարարության տիրույթում գտնվող ցանկացած պրոֆեսիոնալ հարց քննարկենք»:

ՀՀ գլխավոր դատախազը մանրամասն հետաքրքրվել է պատերազմի նման ողբերգական ելքին հանգեցրած պայմանների, պատճառների վերաբերյալ քննվող քրեական գործերով

Համակողմանի քննարկման առարկա են դարձել հետպատերազմյան շրջանում զինված ուժերի վերափոխումների համատեքստում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զինված ուժերում հանցավորության վիճակի վերահսկելիության և այս համատեքստում զորամիավորումների ղեկավարության հետ գործակցության խնդիրները:

«Այդ ի՞նչ առանձնահատկություն ունի ԵՊՀ-ն ու նրա տված դիպլոմը՝ մյուս բուհերի համեմատ, որ պետք է ունենա հատուկ կարգավիճակ». Պապոյանի ու նախարարի զգացմունքային բանավեճը

«ԵՊՀ-ի մասով խնդրում եմ մի քիչ ավելի պատասխանատու ձեւով 2019 թվականից սկսած հաշվարկ արեք: Այսօր ԵՊՀ-ն ունի խնդիրներ եւ ոչ միայն ԵՊՀ-ն: Աշխատաշուկա եւ այլն՝ հնչեցրեք այդ թվերը, հրապարակե՛ք: ԵՊՀ-ն որեւէ խնդիր չունի այդ թվերից ինչ-որ նեղվելու, երբեք չի հաջողվի ձեզ հակառակը ապացուցել»:

Հայաստանում, այլևս ոչ թե սավառնում, այլ ամրապնդվում է բացարձակ ոստիկանական համակարգն ու անպատժելիությունը. Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը ՈՍՏԻԿԱ՞Ն, ԹԵ՞ ԵՆԻՉԵՐԻ Քիչ առաջ դիտեցի այսօր մի քանի քաղաքացիների ոստիկանության կողմից բերման ենթարկելու կադրերը։ Առաջին․ հավաքը բացարձակապես խաղաղ էր։ Երկրորդ․ ոստիկանական ուժերի քանակը, նույնպես՝ բացարձակապես, գերազանցում էր հավաքի մասնակիցների քանակին։ Երրորդ․ ոստիկանությունը, նույնպես՝ բացարձակապես անհիմն, այլ ոչ անհամաչափ, ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ։ Չորրորդ․ ոստիկանության կողմից

Երկրաշարժերը՝ Աշտարակի Սպիտակավոր եկեղեցում

Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին կանգուն է Աշտարակի հնագույն հատվածի՝ Բերդաթաղի հարավային մասում, Քասախ գետի կիրճի աջ եզրին, փոքրիկ հրվանդանի վրա: Այն, ինչպես ուսումնասիրողներից Ս. Սաղումյանն է նկատել, կարծես հին բերդի աշտարակ-դիտակետ լինի, որը հսկում է դիմացի լանջով կամուրջ իջնող ու Բերդաթաղ ելնող ճանապարհը: Նա միաժամանակ ենթադրել է, որ տեղում՝ հնում եղել է մեկ ուրիշ եկեղեցի,

«Բուհի կառավարման խորհրդի անդամների թիվը բարդ է հիմնավորել, ինչպես որ գիտականորեն բարդ է հիմնավորել, թե ինչու պատգամավորների թիվը պետք է լինի այսքան». Դումանյան

Նախարարը պատասխանեց, որ բացարձակ ճշմարտություն չէ դա, մոտեցումները տարբեր են. «Ինքնավարություն: Շփոթվում է դա այլ բանի հետ: Բուհի ինքնավարությունը սկսվում եւ ավարտվում է բուհի առաքելությունն իրականացնելու գործունեության մեջ: Բուհը ինքնավար է իր կանոնադրական նպատակները եւ խնդիրները իրականացնելու գործում: Ինչ վերաբերում է կառավարիչ նշանակելուն, կառավարիչը ընդամենը պետք է բուհի անձնակազմի համար ստեղծի կոմֆորտային պայմաններ»:

Հայտնաբերվել են գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ. Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով` անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65-ից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:

Ստեղծվում է «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոն

Նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը մանրամասներ է հայտնում Ստեղծվում է «ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոն: Վերջինիս նպատակն է հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ ապահովել այնտեղ բուժում ստացող անձանց հոգեբանական, մտավոր եւ սոցիալական վերականգնումը: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում նշեց նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը: Նա տեղեկացրեց, որ «Հերոսների վերականգնողական քաղաքում» հիմնվելու

Արտաշատի քաղաքային մարզադաշտը վերանորոգվելու է. նորոգման դեպքում ՀՖՖ միակ պայմանը բուն խոտածածկն աթլետիկայի մրցումների համար չօգտագործելն է

Ռոբերտ Էմմիյանը շուրջ 10 տարի փորձում է իրականություն դարձնել վազքուղու կառուցումը, այժմ խնդիրը վերջապես լուծման փուլում է: Եթե արտառոց ոչինչ չպատահի, մինչև մայիս կսկսվի վերանորոգման աշխատանքների առաջնային փուլը:

Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ռուստամ Մուրադովին՝ գերիների փոխանակման գործընթացում ակտիվ դերակատարում ունենալու, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին աջակցելու համար

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման համար իրականացվող քայլերի շարունակականության անհրաժեշտությունը։

Որոնողական աշխատանքները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել են

Որոնումներ են իրականացվելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Սպառնալիք՝ տարածաշրջանի բոլոր երկրների համար

Թուրքիայի զինված ուժերն ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններ են անցկացնում ՀՀ սահմանի մոտ Փետրվարի 1-12-ը Թուրքիան ու Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժություններն են անցկացնում Կարսում՝ Հայաստանի սահմանին մոտ։ «Դրանց նպատակն է համակարգել երկու երկրների գործողությունները պատերազմականին մոտ իրավիճակում», – օրերս հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հավելելով՝ զորավարժություններին կմասնակցեն տանկային ստորաբաժանումներ, թնդանոթներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ջոկատներ ու ուղղաթիռներ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031