Օրվա լրահոսը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր

Ավելի շատ երեխաներ են մահացել, անձի դեմ ուղղված հանցագործություններն էլ ավելացել են

2021թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը կազմում է 2 միլիոն 964.1 մարդ, որից 1 միլիոն 565.6 կին, 1 միլիոն 398.5-ը՝ տղամարդ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Երեկ կոմիտեն հրապարակեց Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020 թվականի հունվար-դեկտեմբերին: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ մինչեւ 1 տարեկան երեխաների մահացությունը, նշյալ ժամանակահատվածում 1 000

Ռուս խաղաղապահներն օգնել են ադրբեջանցիներին 150 տոննա մարդասիրական բեռ տեղափոխել Քարվաճառի շրջան

Արցախում ռուս խաղաղապահներն օգնել են ադրբեջանցիներին 150 տոննա մարդասիրական բեռ հասցնել Քարվաճառի շրջան: Այս մասին հաղորդվում է ռուս խաղաղապահների տելեգրամյան ալիքում: Նշվում է, որ Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական երկրորդ շարասյունը՝ բաղկացած 20 ռազմական ԿամԱԶ ավտոմեքենաներից և 5 ուղեկցող մեքենաներից, Քարվաճառի շրջան է տեղափոխել ավելի քան 150 տոննա շինանյութ՝ սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրա- և ջրամատակարարման

Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և հատուկ քննչական ծառայություն. Էդգար Ղազարյան

Իմ հանդեպ իրականացված ապօրինի գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու, ենթադրյալ հանցագործության և կարգապահական նորմերի խախտումների դեպքերը քննելու և բացահայտելու, իմ օրինական իրավունքները պաշտպանելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով

Արսեն Ջուլֆալակյան. Պետական քարոզչամեքենան լավագույնս աշխատում է, ցավոք՝ ի վնաս պետականության

Այդ նույն մտածելակերպով կարելի է վաղն էլ հրաժարվել Սյունիքից, Գեղարքունիքից, Լոռուց և այդպես շարունակ

Ինչու այդպես էլ չհաջողվեց հետ բերել թալանված գումարները

Թե 2018թ. Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից մինչ այսօր ինչ իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանում, իհարկե, մանրակրկիտ վերլուծությունների ենթակա թեմաներ են, սակայն կփորձենք թռուցիկ անցնել դրանց վրայով, որպեսզի հասկանալի լինի հետագա ասելիքը: 2018թ. դրությամբ Հայաստանում ստեղծված իրավիճակը ժողովրդական հուժկու ալիքի միջոցով իշխանության բերեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հենքի վրա ձեւավորված «Իմ քայլը» դաշինքին, նրան ապահովելով

Անհնարին ոչինչ չկա, եթե մարդն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները. կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը

ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է՝ նախորդ տարվա շուրջ 29 միլիոն դրամի փոխարեն դառնալով շուրջ 104 միլիոն դրամ:

Ակնհայտ հակասահմանադրական այս նախագիծը ուղղակի միջամտություն է խմբագրության քաղաքականությանը

Հունվարին «Առավոտին» տված հարցազրույցում ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը անդրադառնալով ապատեղեկատվության խնդրին, մի այսպիսի կարծիք էր հայտնել. «Ընդհանրապես քաղաքական լարված իրավիճակներում ապատեղեկատվությունը ծաղկում է ապրում՝ դա կլինի հեղափոխություն, պատերազմ, թե հեղաշրջման փորձ: Ցանկացած քաղաքական լարված իրավիճակում ապատեղեկատվությունն ամենակարեւոր գործիքներից մեկն է, որն օգտագործվում է երկու կողմից: Ընդ որում, սա միայն Հայաստանին չէ բնորոշ, ցավոք, դա աշխարհում

Օլգա Թումանյանի կյանքի պատմությունը թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի գրառումների տեսքով

Լրահոսը տեղեկացնում է, որ բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը արժանացել է Հայաստանի գրողների միության 2020 թվականի Հովհաննես Թումանյանի մրցանակին՝ «Օլգա Թումանյան» հայերեն եւ ռուսերեն լեզուներով հրատարակած գրքերի համար։ Ծանոթ եմ այդ հրատարակություններին, քանի որ դրանք տպագրվել են նաեւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության աջակցությամբ՝ մեծն լոռեցու 150-ամյա հոբելյանի առթիվ։ Բնականաբար, հեղինակը իր առջեւ նպատակ պիտի դներ

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ևս 2 զոհված զինծառայողի աճյուն

Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված, այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի:

«Մեկ անգամ չէ, որ մեր ժողովուրդը նման փորձությունների միջով է անցել»

Դիմանկար-հարցազրույց Կան արվեստագետներ, որոնք կյանքի լուսանցքում են հայտնվում։ Չեն ներկայանում, ներկայացնում, իրենց ցուցադրում, անտեսվում են. միայն լուռ ու մունջ իրենց գործն են կատարում։ Այդպիսիների թվին է պատկանում ՀՀ նկարիչների միության անդամ Հենրիկ Վահանյանը, ով օրերս դարձավ 85 տարեկան։ Թվում է, թե նա շփվող չէ, ինքնամփոփ է, միայն իր խոհերի հետ է, սակայն, երբ խորամուխ ես

Արման Աբովյան. ԲՀԿ-ն հրաժարվել է Փաշինյանի հետ քննարկել միայն ընտրություններ անցկացնելու պայմանները

Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում իշխանափոխությունն այլընտրանք չունի, իսկ Փաշինյանի հեռանալուց հետո, անցումային շրջանից հետո պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար. ռուսական կողմում կուտակված է 600 բեռնատար

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Հայաստանի կառավարութեան բանակցային կարողականութեան ու պետութեան ամրապնդման մտահոգութեամբ, կ՛առաջարկեմ կազմել վերլուծական կեդրոն մը

«Չէ՞ք փափաքիր ձեր յաջող փորձառութիւնը տրամադրել ի նպաստ Հայաստանի:»

«Ինչո՞ւ։ Կա՞յ որեւէ մէկը որ կարիքն ունի խորհուրդի կամ կը փափաքի օգուտ քաղել փորձառութենէս»:

Պարոն Փաթրիք Տէվէճեանը կը պատասխանէր հարցիս Երևանի տնտեսական համաժողովի ընթացքին՝ որ տեղի կ՛ունենար 2018 թուի Ֆրանքոֆոնիայ Վեհաժողովի ծիրէն ներս ուր մենք համաբանախօսներ էինք:

Նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը. Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրավունքի գերակայությունը և հետևաբար՝ զուրկ է իրավական որևէ հիմքից: Նրանք այդ վայրերում են հայտնվել, քանի որ՝ 1) Արցախում հայերի նկատմամբ իրականացրել են էթնիկ

Մասնակցել եմ Արցախի թեմի առաջնորդի մատուցած առաջնորդական առաջին պատարագին․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել եմ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մատուցած առաջնորդական առաջին պատարագին, որտեղ ընթերցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի նորակարգության վերաբերյալ: Թեմակալ գործունեության ընթացքում հաջողություն մաղթելով Վրթանես

Ռուստամ Բաքոյանը մասնակցել է Սինջարում ցեղասպանության զոհ դարձած 104 եզդի զոհերի հուղարկավորության արարողությանը (ֆոտոշարք)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը փետրվարի 4-ին Բաղդադում մասնակցել է Սինջարում ցեղասպանության զոհ դարձած 104 եզդի զոհերի հուղարկավորության արարողությանը: ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը

Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի

«Ուշ գիշերով գնացեք Եռաբլուր, այնտեղ ամեն օր ԵՐԿՐԻ ՏԵՐԵՐԸ խորհուրդ են անում». Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը Նայում եմ սեփական Հայրենիքի համար արժանապատիվ պայքար մղելու անկարող, անկարողությունից ուրիշի (բոլորովին էական չէ՝ ռուսի, թուրքի, թե ամերիկացու) ստվերի տակ «ապահով» ապրելու ցանկությամբ տառապողներին ու մորմոքվում՝ դուք կարծում եք դրա համա՞ր մարտի նետվեցին ու զոհվեցին մեր տղաները, որ դուք սկուտեղի վրա իրենց Հայրենիքի անկախությունը ուրիշի՞ն մատուցեք…

«Մեկ աստղանի» տաքսի Մեղրիում․ օրվա կադր

Aravot.am-ի ֆոտոխցիկը Մեղրիում նկատեց տաքսու վարորդներից մեկի՝ Արթուրի ստեղծագործ մոտեցումը իր գործի նկատմամբ։ Ավտոմեքենայի բեռնախցիկին վարորդը՝ Արթուրն իր անունն է տեղադրել, իսկ մեքենայի հետին ապակու վրա աստղ է փակցրել։ Թերեւս, նրա «մեկ աստղանի» տաքսին տարբերվում է բոլորից եւ գուցե կրեատիվ մտածելակերպ ունեցող ուղեւորներին գայթակղի։ Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Զինվորի տանը ուսում ստացած զինվորն է նախագծել տղաների պրոթեզարանը․ Արմեն Մուրադյան լուսանկարներ է հրապարակել

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը «Զինվորների պրոթեզարանն այսպիսին է լինելու։ Ի դեպ, կարևոր փաստ, Զինվորի տանը ուսում ստացած զինվորն է նախագծել տղաների պրոթեզարանը»։

Հավի կրծքամիսը՝ փայտիկների վրա (տեսանյութ)

Այս տարբերակով պատրաստված հավիկը ոչ միայն շատ համեղ է, այլեւ շատ գրավիչ տեսք ունի, եւ երեխաների սիրելի ուտեստներից է: Ընդամենը 0,5 կգ կրծքամսից, 1 գլուխ սոխից եւ 1 թարմ պղպեղից կարելի է ստանալ 4-5 հոգու համար թեթեւ ընթրիք: Եթե կողքը նաեւ խաշած բրինձ կամ տապակած կարտոֆիլ դնեք՝ հրաշալի ճաշ կդառնա: Անհրաժեշտ մթերքները Հավի կրծքամիս- 0,5կգ

Անուններն ու մենք

Երեկ հրապարակվեց անցյալ՝ 2020թ․ Հայաստանում ծնված երեխաների թիվն ու նրանց ամենաշատ տրված անունները։ Ինչպես միշտ և ինչպես արդեն տասնյակ, եթե ոչ ավելի տարիներ, անունների գերակշիռ և ամենատարածվածներն օտար, բայց «բարեհնչյուն» անուններն են (հատուկ չեմ նշում, քանի որ և իմ շատ ընկերների, ծանոթների, և նրանց զավակների անունները նույնպես օտարահունչ են)։ Իհարկե, մենք վաղուց սովորել ենք սրան,

Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի՛ հայրենակիցներ Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերը Արցախի շուրջ, ընդ որում՝ ցավոք, գլխավորապես հայկական շրջանակներից: Ում խելքին ինչ փչում է կամ ում նեղ անձնական շահերն ինչ թելադրում են, այն էլ ասում է՝ առանց մտածելու, որ դրանով հանցավոր կերպով խաղում է Արցախի ճակատագրի ու ժողովրդի նյարդերի հետ: Մասնավորապես,

Արծրուն Հովհաննիսյանը, Հայաստանի ժողովրդավարության անկումն ու ինքնաքննադատության բացակայությունը. «Դժվար է միգուցե ընդունելը, որ դա հաջող քարոզ չէր»

Երբ որ մարդն ինքն է իրականացրել այդ ամենը, շատ հազվադեպ եմ տեսել, որ ինքնաքննադատորեն մոտենան դրան: Կողքից ավելի լավ է երեւում, թե ինչպես է ինքը աշխատել: Մեծ հաշվով ես իրեն չեմ մեղադրում, որովհետեւ ինքը ՊՆ ներկայացուցիչ էր ու հաղորդում էր այն, ինչ իրեն ՊՆ-ն տրամադրում էր կամ թույլ էր տալիս հասարակությանը հաղորդել: Անձամբ իր մեղավորությունը մինիմալ է ու չարժե բոլոր սլաքներն ուղղել նրա կողմ:

Բավրա-Նինոծմինդա անցակետը վերսկսել է իր աշխատանքը․ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն վակցինացիայից հետո. հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօր ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը և սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։ Անցակետը կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Նշենք, որ անցակետով բեռնատարների երթևեկը շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։ Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան

«Դու չես կարող պայքարել մի բանի դեմ, որը դու խրախուսում ես, դա մարդկանց աչքին թոզ փչելու համար է». Անի Սամսոնյանը՝ Ալեն Սիմոնյանի նոր նախագծի մասին

Լավ կլինի իշխանությունը առաջին հերթին պայքարի այն ֆեյք օգտատերերի դեմ, ովքեր զբաղվում են իշխանության քարոզչությամբ ու ոչ թե զբաղվում են սիրողական, այլ՝ բավականին համակարգված:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031