Օրվա լրահոսը

Աճ է արձանագրվել սպանության, խարդախության և խուլիգանության դեպքերով․ տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ

Հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:   Կոլեգիայի նիստի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների մարտական գործողությունների

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 120 ավտոմեքենա

Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ ժամը 15։30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 120 ավտոմեքենա: Փրկարարների կողմից տվյալ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել․ ՊՆ

Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը

«Ձեր պատասխանը` լրագրողական մանիպուլյացիայի շատ կոնկրետ օրինակ». հասարակական-քաղաքական գործիչների արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի մասին հայտարարություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում կրկին խոսել է Շուշի քաղաքի մասին իր աղմկահարույց հայտարարությունների մասին։ Վարչապետի «լայվին» արձագանքել են հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ, նաև Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը, որը հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանին հարցրել էր՝ պարոն վարչապետ, այստեղ Շուշիում ընկած մեր զինվորներն են, դուք բարձր ամբիոնից հայտարարում եք, որ Շուշին ադրբեջանակա՞ն է: «Պարոն

«Մի Նավալնի էլ մենք ունեինք, անունը Նիկոլ Փաշինյան էր, որը եկավ իշխանության և քանդեց երկիրը». Վահրամ Մկրտչյան

Վահրամ Մկրտչյանի համոզմամբ՝ մենք պիտի մեր ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ, նոր ձևաչափի միութենական պայմանագիր կնքենք, և առաջնահերթության կարգով այնտեղ լուծվի մեր անվտանգության, մեր արտաքին քաղաքական օրակարգի հարցը:

Ավտոմեքենան ընկել է ձորը․ կա զոհ

Հունվարի 30-ին, ժամը 10։25-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ Սառնակունք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․

Շուշին օր-օրի նորից ադրբեջանականացվում է, իսկ բռնազավթված հայկական տարածքների բնակչությունն այսօր՝ գաղթականի կարգավիճակում ժամանակավոր կացարաններ է փնտրում. Սենոր Հասրաթյան

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը «Այսօր «Շուշիի կարգավիճակի» վերաբերյալ լայվով արդարացում որոնող ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ելույթից հետո նորից համոզվեցի, որ կա մարդու տեսակ, ով ժողովրդի անունից զավթած լինելով իշխանությունը՝ կարող է ոչ միայն անտեսել իրեն իշխանական աթոռին բերած ժողովրդի հետաքրքրությունները, այլև անընդհատ անամոթաբար նրան ստել… Մարդու այդ տեսակը

Ջալալ Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ. «Արմենպրես»

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, և 13-րդ կետերով, և 185-րդ հոդվածի

Սուրեն Պարսյան․ Հայաստանի ղեկավարներից ով ինչքանով է ավելացրել պետական պարտքը

Ռ․ Քոչարյանի օրոք պետական պարտքը ավելացել է մոտ 700 մլն դոլարով, Ս․ Սարգսյանի օրոք՝ մոտ 5 մլրդ դոլարով, Ն․ Փաշինյանի օրոք՝ դեռ 1,2 մլրդ դոլարով։ Լ. Տ․- Պետրոսյանի ժամանակաշրջանի պետական պարտքի վերաբերյալ պաշտոնական և վստահելի տվյալներ առկա չեն: Դեռևս հայտնի չէ վերջին Արցախյան պատերազմի ժամանակ ձևակերպված զենքի վարկի մեծությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից բանկերին

Երկնքին հասնելու համար շատ ճանապարհ պիտի անցնես (պատմվածք)

Արդեն շատ ժամանակ էր անցել, բայց Արջուկ անունով արջուկը նստած էր պատուհանագոգին, հենց այնպես՝ ինչպես որ թողել էին, և հիմա նա չէր կարողանում ըմբռնել ուշ գիշերով հավաքվող մարդկանց մտքերը, որ փակ զարդատուփեր էին հիշեցնում, և չէր կարողանում հասկանալ, թե տան անդամներն ինչ են քննարկում՝ մերթ ընդ մերթ գրկախառնվելով ու փոշոտ հատակին թողնելով արցունքների հետքերը թարմ:

«Ալյանսը» մասնակցելու է ընտրություններին իր ցուցակով, վարչապետի թեկնածուով և ծրագրով». Տիգրան Ուրիխանյան

Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ մենք այլընտրանք չունենք. պետք է միություն կազմենք Ռուսաստանի հետ:

Ճանապարհներին կատարվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

Այսօր գիշերվանից հանրապետության ամբողջ տարածքում ձյան տեղումներ են։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպությունները մի քանի հերթափոխով կատարում են իրենց վերապահված աշխատանքները։ Մենք զրուցեցինք ձմեռային պահպանում իրականացնող կապալառու մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու ճանապարհներին տիրող իրավիճակը։ Հավելենք նաև, որ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները շուրջօրյա ժամանակացույցով տեղերում հետևում են միջպետական և հանրապետական

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 30-ին կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար, 31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 30-ի կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար, 31-ին սպասվում են թույլ տեղումներ։ Փետրվարի 1-4-ը սպասվում է

«Քաղաքացիական հագնված մտնեն ու դիվերսիա անեն․․․․»․ շուռնուխցիները մտահոգ են

Տները կորցրած շուռնուխցիները կառավարության կողմից փոխհատուցում կստանան

Հաստատվել է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը: Անվանակոչման ընթացակարգ Ըստ ներկայացված նախագծի` պետական ուսումնական հաստատության անվանակոչման մասին որոշումներն ընդունում է ուսումնական հաստատության լիազոր մարմինը՝ ըստ ենթակայության։ Դասասենյակների, կաբինետների և դահլիճի անվանակոչման մասին որոշումներն էլ ձայների մեծամասնությամբ ընդունում է մանկավարժական խորհուրդը։ Անվանակոչման առաջարկություններ կարող են ներկայացնել ՀՀ պետական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը և Հորդանանը համընդհանուր հետաքրքրություններ և համագործակցության մեծ հեռանկարներ ունեն: Վերջին շրջանի հանդիպումներն ու արդյունավետ քննարկումները երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացման և խորացման տեսանկյունից նոր ուղիներ են նախանշում: Հայաստանի նախագահը համոզմունք

ՊԵԿ-ում քննարկվել է «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի ընթացքը

Համագործակցության ընդլայնում՝ «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում

Վլադիմիր Սանոսյան. «Ավելի ծանր հանդիպում, քան ռուսների դեմ, այլևս չենք ունենա»․ Ffa.am

Հունվարի 29-ին՝ ռուսական Շչոլկովո քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2022 որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումը։ Մեր ազգային հավաքականը զիջեց մրցակցին 0:6 հաշվով։ Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հետխաղային բրիֆինգի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին: –Պարոն Նազարեթյան,  պարտվեցիք խոշոր հաշվով, բայց թիմը պայքարեց,

Վերլուծաբան․ «ՀՀ-ն ու Ադրբեջանը հայտնվել են հակամարտության պարադիգմի փակուղիում․ Գերիների փոխանակման հարցը դիտարկվում է ոչ թե մարդասիրական, այլ քաղաքական հաշվարկների հարթակում»․ «Ամերիկայի ձայն»

London School of Economics-ը քննարկել է ԼՂ հակամարտության վերջին զարգացումները մարդասիրական ոլորտի տեսանկյունից վերլուծաբան Բրոյերսի և պատմաբան Լեյքոկի մասնակցությամբ։ Չնայած վերջին պատերազմը տևել է համեմատաբար ավելի կարճ, այն մեծ ավերածությունների ու մարդկային զոհերի պատճառ է դարձել, ասում է վերլուծաբան Լոուրենս Բրոյերսը London School of Economics կազմակերպած քննարկմանը ՝ ԼՂ հակամարտության մարդասիրական ոլորտի հետևանքների մասին: Պատերազմը

«Պիտի գայ պահը վերականգնելու Արցախի իրաւունքներն ու ամբողջական սահմանները»․ «Դրօշակ»-ի հարցազրույցը Յակոբ Տէր Խաչատուրեանի հետ

«ԴՐՕՇԱԿ».- 2020ի Սեպտեմբերի 27ին, Արցախի դէմ լայնամասշտապ յարձակումից ժամեր անց, ՀՅԴն յայտարարեց, որ կոչ է անում մէկ կողմ դնել ներքաղաքական տարակարծութիւնները եւ համազգային միասնութեամբ լծուել հայրենիքի պաշտպանութեան գործին։ Հէնց ժամեր անց էլ Դաշնակցութեան առաջին վաշտը ճանապարհուեց մարտադաշտ, իսկ որոշ ժամանակ անց վերջինիս միանալու էին կուսակցութեան միւս վաշտերը։ ՀՅԴի ներգրաւուածութիւնը չսահմանափակուեց այս, առանց այն էլ ծանրակշիռ

Պատգամավոր․ Արցախի իշխանությունը ոչ թե պետականաշինության հարցեր է լուծում, այլ՝ անձնական․ «Հրապարակ»

Նախօրեին Արցախի ԱԺ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության հարցը։ Հանձնաժողովը 4 կողմ եւ 2 դեմ ձայներով հաստատել է Արայիկ Հարությունյանի մտերիմ Վահրամ Բաղդասարյանի թեկնածությունը, Հարությունյանի «Ազատ հայրենիքի» պատգամավորներին միացել է Սամվել Բաբայանի կուսակիցը։ Մրցակից «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի օգտին գրանցվել է 2 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ։ Մենք օրերս

Քաղաքական վերլուծաբան․ «Այս իշխանությունը նահանջի տեղ չունի»․ «Փաստ»

Իշխանությունը չի ուզում հեռանալ, որովհետև շատ լավ գիտի, որ եթե այս պահին հեռանա, իր համար շատ վատ կլինի: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, որի խոսքով, այսօրվա իշխանությունները իշխանությունը չտալու համար ամեն ինչ անելու են: «Սա պարզ տրամաբանություն է. այս իշխանությունը նահանջի տեղ չունի, մինչդեռ նախկին իշխանությունները նահանջի տեղ ունեին: Իրենց, օրինակ՝ մեղադրում էին

Սարգիս Քլոյան․ «Նա պարզապես ժողովրդի նյարդերի հետ է խաղում, թե մասնակցելու եմ և հաղթելու եմ»․ «Ժամանակ»

Ռոբերտ Քոչարյանը օրերս հարցազրույց է տվել և նշել, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին և «կրելու է»: Մարտի 1-ի զոհերի հարազատները վստահ են, որ Քոչարյանն ընտրվելու որևէ հնարավորություն չունի: Քոչարյանի ակտիվացման մեղավորը, ըստ ծնողների, իշխանությունն է, որ մինչև հիմա նա ազատության մեջ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նշեց,

Գեղամ Նազարյան․ «Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է անպայման տրվեն դատարանում»․ «Փաստ»

Վերջին օրերին ամենահաճախ տրվող հարցերն են՝ «եղե՞լ է արդյոք դավաճանություն», «ինչո՞ւ հասանք նրան, որ նման խայտառակ համաձայնագիր ստորագրվեց» և այլն։ Այս և մի շարք այլ հարցերին պատասխան ստանալուն է ուղղված Գեղամ Նազարյանի «Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնությունը։ Դրա հայտարարության մեջ նշվում է, որ սա մի կողմից լինելու է փաստահավաք խումբ, մյուս կողմից՝ հարթակ, որտեղ ի

«Դուք բզբզում եք»

Արամ Սարգսյանը՝ հնարավոր նոր Հոկտեմբերի 27-ի, պարտության եւ ընտրությունների մասին Երեկ Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին «զենքով ֆիզիկապես վերացնելու», «ճիպոտով հեռացնելու» հայտարարություններ էին հնչում: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հարցին՝ եթե վարչապետն իր կամքով լեգիտիմ ճանապարհով պաշտոնից չհրաժարվի, չե՞ք գտնում, որ կարող է Հոկտեմբերի 27 կրկնվել կամ ի վերջո այլ ճանապարհներով

Հենզել Մկոյանը՝ իր եղբոր կնոջ ինքնասպանության դրդապատճառների մասին․ «Ժամանակ»

Ջավախքում հունվարի 27-28-ը տեղի է ունեցել 3 ինքնասպանություն: Ինքնասպանություն գործածներից մեկը Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր կինն է: Եթե մյուս երկու ինքնասպանությունները, հավանական է, որ սոցիալական խնդիրներով էին պայմանավորված, Հենզել Մկոյանը պնդում է, որ իր եղբոր կնոջ հետ տեղի ունեցածը քաղաքական պատճառների հետևանք է: Հիշեցնենք, որ 2020-ի մարտի 26-ին Ախալքալաքի «Գոլդ» սրճարանի մոտակայքում

Արա Զոհրաբյան․ Մասնագիտացված դատավորներ ունենալու այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան ուղղակի քաղաքական միջամտություն մինչդատական վերահսկողության գործերին․ «Հրապարակ»

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել օրենքների նախագծերի մի փաթեթ, որով նախատեսվում է ունենալ առանձին մասնագիտացված դատավորներ, որոնք կքննեն, այսպես կոչված, կալանավորման միջնորդությունները եւ հակակոռուպցիոն բնույթի գործերը։ Նշված փոփոխությունների նախագծերի փաթեթը, որը վերաբերում է դատական, քրեական դատավարության օրենսգրքերում եւ Արդարադատության ակադեմիայի մասին օրենքում փոփոխություններին, արտահերթ նիստով քննարկվելու է փետրվարի 3-ին։ Ինչի՞ է ուզում հասնել կառավարությունն այս փոփոխություններով։

ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները մաքրել են Շուշիի տանկ-հուշարձանի տարածքը․ «Ապառաժ»

Հայրենյաց պաշտպանի օրը ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության մի խումբ անդամներ այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված նահատակների հիշատակին: Այնուհետև միության անդամները բարձրացել են Շուշիի տանկ-հուշարձանի մոտ։ Պատերազմի օրերին հուշարձանի տարածքը ենթարկվել էր հրետակոծության, վնասվել է նաև բուն հուշարձանը և ակնհայտ էր, որ դրանից հետո այնտեղ մաքրման և վերականգնման

Կրկին հաշմանդամ ճանաչվելու, կարգ ստանալու բողոքներում կան օրենսդրական խութեր

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք․ ԱՀ ԱՆ

Հունվարի 29-ին կատարվել է 41 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնելը հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2326 դեպք, որոնցից 31-ը`

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031