Օրվա լրահոսը
Ձնաբքի պատճառով Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը փակ է
Հարգելի´ վարորդներ, տեղեկացնում ենք, որ ձնաբքի պատճառով փակ է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Ճանապարհային ոստիկանության, ԱԻՆ փրկարար ծառայության, տարածքային ինքնակառավարման մարմինների և այլ գերատեսչությունների ուժերով միջոցներ են ձեռնարկվում արգելափակված տրանսպորտային միջոցները դուրս բերելու և քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Հորդորում ենք չերթևեկել նշված ճանապարհահատվածի ուղղությամբ: Ճանապարհահատվածի բնականոն երթևեկությունը վերականգնվելու դեպքում կտրամադրենք հավելյալ տեղեկատվություն։ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Գոռացին Նիկոլ՝ վարչապետ, հիմա էլ՝ թե դավաճան․ բա միամի՞տ չեն երեւանցիք»
Մեղրեցիների խոսքով, թոշակի հույսին չեն մնում, միրգ են վաճառում
Խոսրովի անտառի մոտ կովկասյան հովազի նոր առանձնյակ է հայտնվել` Նովան
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում կովկասյան հովազի նոր առանձնյակ է նկարահանվել, որը, հավանաբար էգ է: Այս մասին տեղեկանում ենք Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։ Սա մեծ ձեռքբերում է ամբողջ տարածաշրջանի համար: ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1957 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք
Հունվարի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167026 դեպք, որոնցից 157519-ն` առողջացած, 3080-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5658 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 648520 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Ունենք 205 առողջացած և 9 մահվան դեպք:
8-12-րդ դասարանցիների, ուսումնարանների և քոլեջների սաների շրջանում կանցկացվի «Սպարտակիադա» մրցույթը
Սպարտակիադա՝ 8-12-րդ դասարանցիների, ուսումնարանների և քոլեջների սաների համար ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, կարևորելով մարզական-մասսայական միջոցառումներին պատանիների ներգրավումը, նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարելավումը, աշխատունակության բարձրացումը և առողջության ամրապնդումը, 8-12-րդ դասարանների աշակերտների, արհեստագործական պետական ուսումնարանների և քոլեջների սաների (մինչև 18 տարեկան) շրջանում անցկացնելու է «Սպարտակիադա» մրցույթը: ԿԳՄՍ նախարարի 11 հունվարի 2021 թվականի 13-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ մրցույթն
Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններին, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Մանթաշ-Ալագյազ, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր»
Աննա Հակոբյանն այցելել է պատերազմում անմահացած ավագ լեյտենանտ Հովիկ Վարդանյանի ընտանիքին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը «Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած ավագ լեյտենանտ Հովիկ Վարդանյանի ընտանիքին՝ Արարատի մարզ, քաղաք Արտաշատ։ Հերոսի դուստրը՝ Ադրիանան, 7 օրական է»։
Իսրայել Հակոբկոխյանն ազատ կարձակվի՞. դատարանի որոշումը՝ վաղը
Վարույթ իրականացնող մարմինը Իսրայել Հակոբկոխյանին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով։
ՀՀ տղամարդկանց առաջնության 1-ին խմբում պայքարը շարունակվում է
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը: Խաղացված ութ տուրից հետո միջազգային վարպետ Դավիթ Շահինյանն ու գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը 6,0 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը: Տղամարդկանց առաջնության 14 մասնակիցները դեռ պիտի անցկացնեն հինգ տուր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արշակ Զաքարյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց. դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբակալումը
Քննիչն ընտրեց խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին:
Աստղիկ Հակոբյանն ու Արփինե Գրիգորյանը բարձրագույն խմբի ուղեգիր նվաճեցին
Շախմատի Հայաստանի կանանց 76-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում այսօր կայացան նախավերջին տուրի հանդիպումները: Մասնակից 10 աղջիկները պայքարում են ոչ միայն մրցանակային տեղերի, այլեւ բարձրագույն խմբի երեք ուղեգրերի համար: Ութերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում առաջին տեղը 7,0-ական միավորով բաժանում են Աստղիկ Հակոբյանն ու Արփինե Գրիգորյանը: Նրանց հետապնդում են 5,5-ական միավոր վաստակած Աննա Խաչատրյանը եւ Նարե Առաքելյանը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային, համակցված փոխադրումների և այլ հարցերով
Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը: Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով: Ենթախմբերի ձևավորումը նախատեսված
«Դատարանը Արագած Ախոյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ». պաշտպան
Վարույթ իրականացնող մարմինը Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով։
«Փաշինյանը վարկաբեկում է անցյալում կատարվածի իմաստն ու նշանակությունը՝ անվտանգությանը միտված գործողությանը տալով էթնիկ զտման երանգներ»․ իրավապաշտպան
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը «Ինձ համար ուղղակի զարհուրելի է փաշինյանական մտածելակերպը։ Շուշիի բնակիչների վերադարձի ու հայկականության շուրջ շարունակվող և վարչապետի վիճակն առավել ծանրացնող բացատրությունները ակնհայտ խտրական են, միաժամանակ, մարդու իրավունքների ողջ կոնցեպտին հակասող։ Փաստացի, Փաշինյանն իր մեկնաբանություններում պատկերում է մի անընդունելի պատկեր, որով փորձում է համոզել, որ հայերը չափազանց խտրական, իրենց տարածքում այլ
Թուրքական «Գորշ գայլերը» Շուշիում. հակաահաբեկչության պլանավորման անհրաժեշտությունը
Aravot.am-ի զրուցակիցն է ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական, ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Նելլի Բաղդասարյանը – 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանը բավական փխրուն է, հայկական պետությունների անվտանգային հարցերն առաջնային. որո՞նք են հիմնական անելիքները: -Ելնելով միկրոտարածաշրջանում` Արցախի Հանրապետությունում և նրա շուրջը տեղի ունեցած զարգացումներից, պատերազմով և հետպատերազմյան իրողություններով պայմանավորված զարգացումներից, կարևորվում եմ հակաահաբեկչական գործողությունների պլանավորումը: Փաստացի, դարձյալ ստիպված եմ վերադառնալու իմ նախկինում առաջ քաշված և հիմնավորած թեզին՝ հակամարտության բնութագրիչի առումով ադրբեջանա-ղարաբաղյան «սողացող հակամարտությանը»: Փորձագիտական մակարդակում՝
Գնդապետ Արմեն Վարդանյանը նահատակվեց հանուն հայրենիքի․ հրամանատար-ռազմիկը չդադարեց լինել առաջնորդ ու հայր` կյանքում ու ծառայողամարտական գործունեության մեջ
Գնդապետ Արմեն Մամիկոնի Վարդանյանը նահատակվել է հանուն հայրենիքի։ Հրամանատար Վարդանյանին զինվորական կարգով հրաժեշտ տալու արարողությունը տեղի կունենա ս/թ. հունվարի 31-ին, ժ. 17։30-ից, ոստիկանության զորքերի 1033 զորամասում (Իսակովի 25), հուղարկավորությունը` փետրվարի 1-ին, ժ. 13։00-ից, Էջմիածնի Արամ Մանուկյան 69 հասցեից, քաղաքային գերեզմանատանը։ Արցախյան 2-րդ պատերազմն, ավա՜ղ, մեզանից խլեց ընտրյալներին։ Կորուստն անդառնալի է, վիշտն` անբուժելի։ Ոստիկանության զորքերի համար
Հոգալ լյարդի, նյարդերի մասին՝ ձու ուտելով․ խոլինը՝ առողջության համար կարևոր սննդանյութ
Խոլինի վերաբերյալ գրավոր առաջին տեղեկությունը թվագրվում է 1862 թ․-ին, երբ գերմանացի քիմիկոս Ադոլֆ Շթրեքերը բացահայտեց, որ լեցիտինը տաքացնելիս քիմիական նոր նյութ է ձևավորվում, որը քիմիկոսը խոլին անվանեց։ 3 տարի անց բժիշկ ու դեղագործ Օսկար Լիբրեյխը մարդու գլխուղեղում հայտնաբերեց մի նոր մոլեկուլ, որն անվանեց «նեյրին», որը, ինչպես պարզվեց հետագայում, նույնական է խոլինին: Սակայն որպես առողջության համար
Վահան Բադասյանի` մշտական բնակության վայր չունենալու հանգամանքի վրա որևէ կոնտեքստում որևէ հղում չի կատարվել. Գոռ Աբրահամյան
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Առանձին փաստաբանների կողմից իրականության ակնհայտ խեղաթյուրմամբ արված հայտարարությունների արդյունքում լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տիրաժավորվում է այն ապատեղեկատվությունը, թե ՀՀ քր․ օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահան Բադասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը կազմելիս և դատարանում ներկայացնելիս դատախազի կողմից
Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները հարբած վիճակում կրակոցներ են արձակում․ Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով նաև հարբած վիճակում: Նշված բոլոր գյուղերի բնակիչները և համայնքային մարմինները Մարդու իրավունքների պաշտպանին, մասնավորապես, ահազանգեր են ներկայացնում այն մասին, որ կրակոցներն
Հայկ Մարությանը՝ Երեւանում ձնամաքրման աշխատանքների մասին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը Խոսել եմ Երեւանում ձնամաքրման աշխատանքների մասին եւ այդ աշխատանքներում տնտեսվարողների եւ քաղաքացիների մասնակցության մասին։ Շնորհակալ եմ իրենց պարտականությունները պատշաճ կատարող տնտեսվարողներին եւ բնակիչներին:
Շուշիի մայր տաճարում և մյուս վանական համալիրներում հոգևոր առաքելություն իրականացնելու ուղղությամբ բանակցություն է տարվում. «Արցախպրես»
«Արցախպրես» – Արցախի թեմի նորանշանակ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակումից հետո լրատվամիջոցների հետ իր առաջին հարցազրույցում «Ռադիոլուրի» հետ խոսել է առաջիկա անելիքների ու կարեւոր քայլերի մասին։ Արցախ կմեկնի արդեն օրերս։ Փետրվարի 7–ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցում կմատուցվի թեմակալ առաջնորդի առաջին պատարագը։ Իսկ այս ընթացքում մի շարք կարեւոր քայլեր արդեն ձեռնարկվել են։ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Տիգրան Չոբանյանի ձերբակալումը․ փաստաբան
Փաստաբան Միքայել Շխիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, բավարարեց իմ կողմից ներկայացված բողոքը և ոչ իրավաչափ ճանաչեց վստահորդիս՝ Հայ Ազգային Գվարդիայի նախագահ, երեք պատերազմի մասնակից, հրամանատար Տիգրան Չոբանյանի ձերբակալումը, միևնույն ժամանակ, նույն որոշմամբ մերժեց վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը (հիմնավոր կասկածի բացակայությամբ): Տ. Չոբանյանը մեղադրվում
«Արցախը հատեց մեր ճանապարհները ու դեպի նոր ճանապարհ ուղղորդեց». ապագա բժիշկները պատերազմի դաշտում գտան իրենց սերն ու պատրաստվում են ամուսնանալ
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ Կան մարդիկ, որոնց ներկայությունը մեր կյանքում սովորական է թվում, սակայն կարող է գալ մի ժամանակ, երբ միասին ապրած դժվարությունները ստիպեն ավելի լավ ճանաչել իրար, ցավի ու հույսի կողքին մտերմանալ, ի վերջո սկսել սիրել իրար։ Հենց այսպես պատահեց ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողների կյանքում։ Սերգեյի
ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են․ Ռուստամ Բադասյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ֆեյսբուքյան գրառումը Առանձին իրավապաշտպաններ, անդրադառնալով չորս օր առաջ արված իմ հայտարարությանը, ըստ որի՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժ ենք արձանագրել, ու ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է, նշել են, որ «թվերը ոչինչ չեն ասում, քանի չկա վերլուծություն, որը պետք է իրականացված լիներ
Վախճանվել է Հայաստանի Հանրապետության Կապի առաջին նախարար Գրիգոր Պողպատյանը
Ilur.am – Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 76-րդ տարում վախճանվել է Հայաստանի Հանրապետության Կապի առաջին նախարար Գրիգոր Պողպատյանը։ Գրիգոր Պողպատյանը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 9-ին, Երևանում։ 1968 թվականին ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ռադիոտեխնիկի մասնագիտությամբ։ 1970-1982թթ․ աշխատել է Համամիութենական էլեկտրատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղում՝ որպես ինժեներ, սեկտորի վարիչ, կոնստրուկտոր։ 1982-1991թթ․ աշխատել է «Լազերային տեխնիկա»
Ադրբեջանը սկսել է պետական կառույցներ հիմնել Արցախի՝ իր հսկողության տակ անցած տարածքներում
Ադրբեջանը սկսել է Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում հիմնել տեղական ինքնակառավարման և այլ պետական մարմինների կառույցներ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունը: «Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կենտրոնական, տեղական գործադիր և այլ պետական մարմինները պետք է մինչև 2021 թ. մարտի 1-ը Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնեն առաջարկներ դրանց համար անհրաժեշտ
Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը փակ է երթևեկության համար
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սիսիան-Գորիս ավտոճանապարհի` Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը փակ է երթևեկության համար։ Հարգելի՛ վարորդներ, խնդրում ենք զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթևեկելուց։ Ճանապարհահատվածը բաց լինելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը հանդիպել է Զաքիր Հասանովի հետ
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը երկկողմ հանդիպում է անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել այսօր Աղդամի շրջանում բացված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տարածքում: «Իսկապես, Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների բացումը շատ կարևոր իրադարձություն է: Կցանկանայի համոզմունք հայտնել, որ Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինծառայողները, իհարկե, Ադրբեջանի աջակցությամբ, հնարավոր ամեն բան
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, ուղևորներից մեկը մահացել է
Հունվարի 30-ին, ժամը 11։05-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes С» (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 1946 թ.), «ԳԱԶել» (վարորդ՝ Վ․ Ս․,
Աղդամի շրջանում հանդիսավոր բացվել է ռուս-թուրքական համատեղ կենտրոնը
Ադրբեջանի Քիյամադդինլի բնակավայրում (Աղդամի շրջան) իր գործունեությունն է սկսել Լեռնային Ղարաբաղի գոտում կրակի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Կենտրոնը կզբաղվի կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ, ամփոփմամբ և ստուգմամբ: Վերահսկողությունը կիրականացվի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման ճանապարհով: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել


















































