Օրվա լրահոսը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում մոտ 470 բեռնատար է կուտակված
Վարդենյանց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների և դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար
Անհրաժեշտ է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, ՀՀ բնակիչների իրավունքները սահմանների որոշման գործընթացում պետք է դրվեն որոշումների հիմքում. Արման Թաթոյան
Գյուղացիների իրավունքների մասով նույն վեճերը եղել են նաև Կապանի ու Զանգելանի, Խոզնավարի ու ադրբեջանական գյուղերի միջև:
«Հայկ Մարությանը դիտողություն է արել և պահանջել է քաղաքացուց հանրային տարածքում պահպանել բարեվարքության կանոնները»․ Հակոբ Կարապետյանի պարզաբանումը
Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը «Որոշ տելեգրամյան ալիքներում տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ հարկ եմ համարում հայտնել հետեւյալը. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անցած շաբաթ եւ կիրակի օրերին որդու հետ մաքրելիս է եղել իր տան հարակից տարածքները ձյան ծածկույթից: Կիրակի ցերեկը ակնհայտ անսթափ վիճակում գտնվող մի անցորդ հասարակական կարգը խախտող վարք է դրսեւորել, ինչին արձագանքելով՝
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներն ու 67 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն
Հունվարի 31-ի, ժամը 10։00-ի դրությամբ Գորիս-Սիսիան ավտոճանապարհը բքի պատճառով երկողմանի փակ է, կա կուտակված մոտ 300 տրանսպորտային միջոց, Իշխանասար գյուղի մոտակայքում՝ 500, իսկ միջանկյալ հատվածում՝ 30 տրանսպորտային միջոց։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ և Հայ-Ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի ամենագնացը։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 75 ավտոմեքենա և 67 քաղաքացու ցուցաբերել
«Ի պատասխան Բաքվի հերթական զրպարտության` Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է բացարձակապես իրավական հիմքով». Համլետ Պետրոսյան
Պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի (պրոֆեսորի ղեկավարած արշավախումբը 2005 թ․-ին հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնված Տիգրանակերտ քաղաքը) ֆեյսբուքյան գրառումը «Իմ պատասխանը Բաքվի հերթական զրպարտությանը: Ադրբեջանական մեդիա տիրույթում իմ ՖԲ էջից նկարներ են դնում, որտեղ պատկերված են ի թիվս այլոց նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարանի նյութերի փաթեթավորումը: Տիգրանակերտի պեղումների նյութերը արդբեջանցիները
Խոշորացումից գյուղացիներից ամեն մեկն իր կյանքում նշանակալի փոփոխություն է ուզում
Չարենցավան խոշորացված համայնք՝ հինգ գյուղ, մեկ քաղաք՝ մեկ համայնքում
Մամիկոն Ղարիբյանը միանձնյա առաջատարն է
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող տղամարդկանց 81-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարի ավարտին, որին մասնակցում է 14 շախմատիստ, դեռ չորս տուր կա: Այսօր կայացած իններորդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը Մամիկոն Ղարիբյան-Հովիկ Հայրապետյան դիմակայությունն էր, որում միջազգային վարպետ Ղարիբյանը սպիտակներով առավելության հասավ արցախցի գրոսմայստերի նկատմամբ եւ 6,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր պակաս
Ապաշրջափակման եւ Ադրբեջանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների մասին խոսել է Ռոբերտ Քոչարյանը. Մարսել Պետրոսյան
Aravot.am-ի զրուցակիցն է «Միասնական Հայրենիք» կուսակցության անդամ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Մարսել Պետրոսյանը – Հայաստանում Անվտանգության խորհրդի մի քանի ընդլայնված նիստ կայացավ, որոնց արցախցի պաշտոնյաներ մասնակցում էին, սակայն, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ներկա չէր: Սա, Ձեր կարծիքով, ինչի՞ մասին է խոսում: – Նախ` ոչ թե պաշտոնյաներ են մասնակցել, այլ ՀՀ անվտանգության խորհրդի նիստին մասնակցել է
Կանանց բարձրագույն խմբի առաջնության երեք ուղեգրերը գտան իրենց տերերին
Արդեն տեղեկացրել ենք, որ շախմատի Հայաստանի կանանց 76-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարի տասը մասնակիցները պայքարում էին նաեւ բարձրագույն խմբի առաջնության՝ կանոնակարգով սահմանված երեք ուղեգրերի համար: Դրանցից երկուսին ժամանակից շուտ տիրել էին Աստղիկ Հակոբյանը եւ Արփինե Գրիգորյանը: Մնում էր իմանալ, թե երրորդ ուղեգիրը ում բաժին կհասնի: Այսօր զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը՝ մեկ կարգ բարձր առաջնությանը մասնակցելու իրավունքը
Արսեն Բաբայանը՝ հարևանների կողմից Հայկ Մարությանին քաշքշելու դեպքի մասին․ «Կենցաղային շատ տհաճ միջադեպ է եղել»․ «Այսօր»
«Այսօր» – Այսօր «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաև Մարությանի հարևանն է, նկարել էր իրենց շենք տանող սառցակալած ճանապարհը՝ ամոթանք տալով Մարությանին: Մարությանն այդ լուսանկարի հրապարակումից հետո անձամբ է բահը վերցրել ձեռքը ու իջել բակը մաքրելու: Հարևանները, տեսնելով քաղաքապետի հերթական շոուն, իջել են բակ և հայհոյանքերի տարափ հնչեցրել Հայկ Մարությանի հասցեին: Երբ նա փորձել
Թեւան Պողոսյանը՝ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման մասին․ «Ներքաղաքական խնդիր չի դրվել եւ չի քննարկվել»
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն օրերս հանդիպել է մի խումբ քաղաքագետների եւ փորձագետների հետ։ Շարժման ֆեսյբուքյան էջն այս հանդիպման մասին տեղեկացնում է․ «Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Արցախի հարցի հետագա ճակատագիրն ու տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները, օրակարգային այս հարցերն այսօր Վազգեն Մանուկյանը քննարկել է մի խումբ քաղաքագետների և փորձագետների հետ: Քննարկվել է պատերազմից հետո Հայաստանում ստեղծված
Ախալքալաքում բնակիչները պահանջում են բացել վրաց-հայկական սահմանը․ «Ալիք մեդիա»
«Ալիք մեդիա»– Ախալքալաքի կենտրոնում այսօր բողոքի ցույց է տեղի ունեցել: Ինչպես հայտնի է, բնակիչները պահանջում են վերացնել կորոնավիրուսի պատճառով սահմանված արգելքներն ու բացել վրաց-հայկական սահմանը:
Արփինե Գրիգորյանը դարձավ շախմատի ՀՀ առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթող
Շախմատի Հայաստանի կանանց 76-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարի մասնակիցները ավարտեցին պայքարը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Վերջին տուրում երկու առաջատարներից Աստղիկ Հակոբյանը պարտվեց Միլենա Գասպարյանին, իսկ Արփինե Գրիգորյանը պարտության մատնեց Մանե Ղարիբյանին եւ 8,0 միավորով դարձավ միանձնյա հաղթող: Ասtղիկը 7,0 միավորով բավարարվեց երկրորդ տեղով, իսկ լավագույն եռյակը 6,0 միավորով եզրափակեց Վերոնիկա Խաչատրյանի հետ միավորը բաժանած
Հովհաննես Խոդերյանի՝ Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատարի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը
«Թևանիկ» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը «Ամիսներ առաջ, երբ ցավով կիսվեցի այս լուրով իմ էջում, ջնջեցի այն, քանի որ արթնացավ 1% չափ հույս, որ նա գուցե ողջ կլինի․․․ բայց այսօր՝ հուսահատված ու անասելի ցավով իմացա, որ վերջին հույսն էլ մարեց․․․ Ամիսներ առաջվա իրականությունը ճիշտ էր և նախորդիվ գրածս գրառումը այսօր, ցավոք, նորից դարձավ ճշմարիտ․․․
Դդմապուր եւ լցոնած դդում՝ ճաշատեսակներ վեգանների եւ ոչ վեգանների համար (տեսանյութ)
Օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ են հրաժարվում կենդանական ծագման մթերքներից: Շատերն էլ, եթե նույնիսկ մսից հրաժարվելու մասին չեն մտածում, տարվա որոշակի ժամանակաշրջաններում պահքի մեջ են լինում: Հենց այդ պատճառով էլ ուզում եմ ձեզ ներկայացնել երկու ճաշատեսակ՝ դդմապուր եւ լցոնած դդում, որոնք իրենց հերթին երկու տեսակի են՝ վեգանների եւ ոչ վեգանների համար: Անհրաժեշտ մթերքները Դդմապուրի
Տղայի դիակը հայտնաբերվել է կտորե պարանով ծառից կախված վիճակում․ ՔԿ
2021 թ. հունվարի 29-ին՝ ժամը 21:30-ին, հաղորդում է ստացվել 2005 թ. ծնված անչափահաս տղայի անհետ կորելու մասին: ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի 31-ին տղայի դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ կտորե պարանով ծառից կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ տաբատի գրպաններից
Արթիկ-Ալագյազ և Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ճանապարհահատվածներում բուք է
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Գորիս հատվածը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Գավառի, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում, Հարթավան-Քուչակ, Մարտունի-Վարդենիս, Արթիկ-Ալագյազ և Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ
Հայտնվել ենք որևէ քայլի անընդունակ խեղճի կարգավիճակում. Սենոր Հասրաթյան
Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը «Արցախյան առաջին և երրորդ պատերազմների արդյունքում ունեցած ռազմագերիների շուրջ հայկական և ադրբեջանական իշխանությունների կողմից դրսևորված և դրսևորվող մոտեցումների տարբերությունը կայանում է նրանում, որ առաջին դեպքում՝ լինելով հաղթող, թելադրողը մենք էինք, իսկ երկրորդ դեպքում, քանի որ պարտված ենք, հայտնվել ենք որևէ քայլի անընդունակ խեղճի կարգավիճակում… Իհարկե,
Հունվարի 30-ին հայտնաբերվել է 1 զինծառայողի դի․ «Լուրեր»
«Լուրեր» – Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 30-ին, հայտնաբերվել է 1 զինծառայողի դի. տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու: Իսկ հունվարի 30-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1345 աճյուն:
Դատարանը Իսրայել Հակոբկոխյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ, նա ազատ է արձակվել
Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի կալանքի միջնորդությունը դատարանը մերժել է
Ռուսաստանի ամրությունն ու կանխատեսելիությունը օրհասական են մեզ համար. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը «Կարճ՝ Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։ Ռազմավարական դաշնակցի ներսում ցանկացած ապակայունացում Հայաստանի համար հղի է կործանարար հետեւանքներով։ Հիշեք 1917-ի հեղափոխությունը ու դրան հետեւած ռուսական զորքի դուրս բերումը տարածաշրջանից։ Հատկապես այսօրվա վիճակում, երբ Արցախից մնացած հատվածի գոյությունը եւ Հայաստանի ներկա հարաբերական անվտանգությունը բացառապես ռուսական գործոնի արդյունք են, Ռուսաստանի ամրությունն ու կանխատեսելիությունը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 31-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 01-05-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 31-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ։ Փետրվարի 01-05-ը սպասվում է
Ռոմանոս Պետրոսյանի կինը, քենին, եղբոր կինն են դպրոցների տնօրեններ ընտրում
2020թ. հունվարի 22-ին Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցան գործադիր տնօրենի ընտրություններ: Թեկնածուները երկուսն էին՝ գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը և նույն քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը: Հանրակրթական դպրոցի տնօրենին ընտրում է կառավարման խորհուրդը, որը բաղկացած է 8 անդամից՝ 2-ը մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, 2-ը՝ ծնողական խորհրդի, ավագ դպրոցների
Հայկական բռնցքամարտի աշխարհը դատապարտում է բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ քաղաքական ոտնձգությունները. հայտարարություն
Հայկական բռնցքամարտի աշխարհը դատապարտում է աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ պատմության լավագույն բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ քաղաքական ոտնձգությունները: Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մեր լեգենդար բռնցքամարտիկին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Այսօր ժամը 15։00-16։00-ը Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում սպասվում է ձյունամրրկի պոռթկում
Հարգելի´ հայրենակիցներ, Սյունիքի տարածաշրջանում երեկվանից սկսված ուժեղ ձնաբուքը չի դադարում։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը շարունակում են փակ մնալ։ Այս պահին Գորիսի և Իշխանասարի ուղղություններով կան մեծ թվով տրանսոպորտային միջոցների կուտակումներ։ Հորդորում ենք այդ վարորդներին չսպասել իրավիճակի մոտալուտ փոփոխության, քանի որ այսօր ժամը 15։00-16։00 ընկած ժամանակահատվածում սպասվում է ձյունամրրկի պոռթկում՝ քամու արագությունը կհասնի 30մ/վ-ի, իսկ
Հրազդանի կիրճում հայտնաբերել են որոնվող պատանու դին
Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկատվություն տարածվեց, որ 15-ամյա տղա երեխա է կորել։ Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են․ Հունվարի 31-ին, 11։44-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են Հ․ Ն․-ի դին։ Հիշեցնենք, որ հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային
Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին մեկ նպատակով՝ սեփական քաղաքական օրակարգի թեզերն առաջ մղելու համար. Նազելի Բաղդասարյան
ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը. Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածած հաղորդագրությունը որևէ կերպ չի արտացոլում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած պարտավորությունների կատարումը։ Ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ազատ արձակումն ու հայրենադարձումը հստակորեն մատնանշված է հայտարարության 8-րդ կետում, և եռակողմ հայտարարության ընդունումից հետո ռազմագերիների հանդեպ որեւէ քրեական հետապնդման փորձը հայտարարության կոպիտ խախտման դրսեւորում է։ Կարեւոր
«Թատրոնն էկրանին» նախագծի շրջանակում ստեղծվել են 15 կարճամետրաժ վավերագրական-խաղարկային ֆիլմեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնն իրականացնում է «Թատրոնն էկրանին» նախագիծը, որի շրջանակում ստեղծվել են 15 կարճամետրաժ վավերագրական-խաղարկային ֆիլմեր, որոնք թատրոնը բացահայտում են ներսից: Ծրագրի նպատակն է սերտացնել թատրոն-հանդիսատես կապը, հանրությանը ներկայացնել թատրոնի ստեղծագործական կազմի, ադմինիստրատիվ անձնակազմի, թատրոնի շենքի պատմությունը, թատերասեր հանրությանը հնարավորություն ընձեռել բեմից դուրս տեսնել սիրելի դերասաններին, ռեժիսորներին,
Պետական պարտքի աճի նման ահագնացող տեմպերով քաղաքական ձախողակ այս խմբակը մսխում է նաև մեր երկրի ապագա զարգացման հնարավորությունները․ Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը «2020թ. ավարտին ՀՀ պետական պարտքն արդեն կազմում է 7,947 միլիարդ ԱՄՆ դոլար, որից միայն արտաքին պարտքը՝ 6,005 միլիարդ ԱՄՆ դոլար: 2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ պետական պարտքն աճել է շուրջ 5 անգամ ավելի բարձր տեմպով, քան ՀՆԱ-ն և կազմել է ՀՆԱ-ի մոտ 68
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
Հունվարի 30-ին կատարվել է 51 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3332 դեպք, որոնցից 31-ը`


















































