Օրվա լրահոսը

Արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցները իրենց բանկային հաշվին վերադարձնելու փորձերը մերժվել են. Արցախի տեղեկատվական շտաբ

ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ այդ գումարները պետք է տեղափոխվեն ՀՀ կուտակային համակարգ՝ մասնակցի դիմումով կամ ավտոմատ: Այս ավտոմատ տեղափոխման մեխանիզմի սահմանադրականությունը վիճարկվել է ՀՀ Սահմանադրական դատարանում, սակայն բարձր դատարանը մերժել է գործի քննությունը:

«ՌԴ-ն շարունակում է մնալ մեր մոտ գործընկերը»․ Արարատ Միրզոյան

Խոսելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի մասին՝ Արարատ Միրզոյանն ասաց․ «Խոսքը մեծ ապաշրջափակման մասին է»։

Փաստաբանը ոչինչ չէր անում, բացի ձեռքերը վեր պարզելուց։ Նրա ազատությունը սահմանափակելու որևէ հիմք չկար. ՔԻՀԿ

Ռուբեն Մխիթարյանի կամայական կալանավորման համատեքստը Հոկտեմբերի 20-ին ձերբակալվեց, այնուհետև՝ կալանավորվեց Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Քաղաքապետարանում շուրջ 6 ժամ տևած քննչական գործողություններին զուգահեռ շենքի առջև հավաքվել էին քաղաքապետի աջակիցները, լրագրողներ, փաստաբաններ և այլ քաղաքացիներ։ Նրանց մեջ էր նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Հավաքի ընթացքում, քաղաքապետարանի մուտքի մոտ Ռ․ Մխիթարյանը բանակցում էր ոստիկանության ներկայացուցիչների

«Հայաստանի տարածքն անընդհատ փոքրանում է ձեր թեթեւ ձեռամբ, բայց դուք միշտ իրար շնորհավորելու առիթ եք գտնում»

«Ես կարող եմ ասել, որ պատանդառված անձանց ազատ արձակումը մեր ամենօրյա աշխատանքն է, բայց դա կարող է հնչել որպես շաբլոն նախադասություն՝ թեմայից խուսափելու համար։ Քանի դեռ շոշափելի արդյունք չկա, քանի դեռ հերթական արդյունքը չկա, չեմ ուզում այդ շաբլոն նախադասությունն ասել»։

«Շարունակվում է անտեսվել վրաց ժողովրդի կամքը». «Վրացական երազանք»-ը նույնպես չի մասնակցի Երևանում Եվրանեսթի նիստին

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին, որն անցկացվում է Երևանում։ Ինչպես տեղեկանում ենք Վրաստանի «Առաջին ալիքից»՝  հայտնել է իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունը։ Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Լևան Մախաշվիլին նամակով դիմել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին։ Ինչպես նշում է Մախաշվիլին, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի վերջին գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում՝ Վեհաժողովի հիմնադիր ակտի և

ՀԾԿՀ-ն մտադիր է ՀԷՑ-ն անաղմուկ զրկե՞լ լիցենզիայից

MakaryanNews. ՀԾԿՀ-ն մտադիր է մինչև նոյեմբերի 18-ը ՀԷՑ-ն անաղմուկ զրկել լիցենզիայից Ռոմանոս Պետրոսյանին իբրև թե միանձնյա, «սեփական կամքով» ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակած ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մտադիր է ՀԷՑ-ին անաղմուկ զրկել լիցենզիայից: Նոյեմբերի 18-ին լրանում է ՀԷՑ-ի դեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարուցած վարույթի ժամկետը, որից հետո ՀԾԿՀ-ն պետք է որոշում կայացնի, թե ինչպես է

«Մենք շատ ստացանք, Ադրբեջանը՝ քիչ, էս լույսի ներքո չեմ նայում հարցին․ ստորագրվածը փոխշահավետ է»․ Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանի բնութագրմամբ՝ մանիպուլյացիաներ են, որ ասում են՝ Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, ՀՀ-ն՝ ոչինչ կամ հանձնեց ամեն ինչ։

Բաքուն չի մասնակցի Երևանում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին

«Այս որոշումը կապված չէ այն փաստի հետ, որ միջոցառումը անցկացվում է Հայաստանում։ Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն իսկ ապահովված է, և գործնական քայլեր են ձեռնարկվում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա:

Յունիբանկը գործարկել է առցանց հերթագրման համակարգ

Յունիբանկը գործարկել է հերթի ամրագրման առցանց ծառայություն, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս նախապես պլանավորել մասնաճյուղ այցելությունը՝ ընտրելով սպասարկման համար հարմար օր ու ժամ: Առցանց հերթագրման համակարգը նախատեսված է բանկում սպասարկման հարմարավետությունն էլ ավելի բարելավելու և հաճախորդների համար սպասման ժամանակը կրճատելու համար։ Ամրագրումը ձևակերպելու համար անհրաժեշտ է մուտք գործել Յունիբանկի կայք և ընտրել հետաքրքրող ծառայությունը, մասնաճյուղը,

«Բա որ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ». Աննա Մկրտչյան

Անդրանիկ Քոչարյանն այս պետության դժբախտությունների շահառուներից մեկն է: Ինքն այդ դժբախտությունների վրա կարիերա է արել. Աննա Մկրտչյան

«Մեր ձևով» շարժման անդամները ներկա են գտնվել Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագին

Սուրբ Սարգիս եկեղեցին մշտապես բազմամարդ է, փառք Աստծո, մեր եկեղեցին Աստծու օրհնությամբ մշտապես լեցուն է։ Այս մասին ասել է Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևորականներից մեկը։ Խոսելով «Մեր ձևով» շարժման անդամների՝ հատկապես Նարեկ Կարապետյանի ներկայությանը պատարագին՝ նա նշել է․ «Նարեկին ես մոտավորապես 10 տարի գիտեմ։ Նա մեր հավատացյալներից է, մշտապես հաճախում է Սուրբ պատարագին, հաղորդություն ստանում և

«Կարո՞ղ է պարզվի՝ օգոստոսի 8-ի թուղթն էլ է Վահե Հակոբյանը ստորագրել»․ Արթուր Խաչատրյանը՝ Ծովինար Վարդանյանին

Արթուր Խաչատրյանը Վահե Հովհաննիսյանին հարցրեց․ «Ամուլսարի հետ կապված խոստանում եք բարձր տեխնոլոգիական տնտեսություն, հարց է առաջանում՝ ինչո՞ւ 2018-ից մինչև այս տարվա սկիզբ այդ հարցը չէր լուծվում և միայն Ամուլսարի՝ մեծահոգի նվերից հետո որոշվեց ընթացք տալ այդ հարցին»։

Ոչ իրավաչափ են ճանաչվել ոստիկանության կողմից Դեմիրճյան փողոցի մուտքը փակելու և «Դիմադրություն» շարժման երթի ընթացքն արգելելու գործողությունները  

2022 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 19։10-ին, «Դիմադրություն» շարժման մասնակիցները Հանրապետության հրապարակից երթով շարժվել են դեպի Պարոնյան փողոց։ Երթի մասնակիցները ժամը 20։10-ին կանգ են առել Պարոնյան-Դեմիրճյան փողոցների հատման տարածքում, որտեղ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից արդեն իսկ արգելափակված են եղել կառավարական առանձնատներ տանող մուտքը և Դեմիրճյան փողոցը։ Ժամը 20։31-ին հավաքի մասնակիցները բարձրախոսով հայտարարել են, որ երթը շարունակվում

Հոկտեմբերի 27-ի կատարողների թիկունքում Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն են եղել. Մինասյան

Չարագործներն ուղղակի կոնտակտ իրենց տերերի հետ չեն ունեցել: Այդ ամեն ինչը իրենց վրա ներգործության տարբեր ձեւերով է տեղի ունեցել. Մինասյան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Հոկտեմբերի 29-ին առանձին շրջաններում հնարավոր է

«Էդ ի՞նչ նախադասություն է». ազատամարտիկը՝ Փաշինյանի՝ «մեր բանակը չպետք է լինի մարտունակ» հայտարարության մասին

Տաքսու վարորդը պսակը շալակած գալիս է, դա կառավարության ուղարկած պսակ չէ. ազատամարտիկ

Արմեն Գրիգորյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ հանդիպմանը։ Վարչապետի որոշման մեջ նշվում է. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 966 – Ա ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով

«Ադրբեջանի կողմից հայկական բեռների հանդեպ մոտավորապես այն նույն ռեժիմն է սահմանվում, որը կիրառվում է Թուրքիայի կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանի համար»

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։  -Ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով Հայաստան բերելն իշխող ուժի ներկայացուցիչները մեծ հաղթանակ են համարում։ Սա ապաշրջափակո՞ւմ է։ Կարելի՞ է համարել, որ Ադրբեջանը սահմանը բացում է։ -Սա, առայժմ, Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան եկող բեռների տարանցման արգելքի վերացում կարող ենք համարել։ Այդ բեռները դեռեւս

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Իրազեկում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Հարգելի՛ քաղաքացիներ, նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե 1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, 2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում

Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար նպաստավոր պայմաններ են. խոչընդոտող անձինք չկան. Ջհանգիրյան

Կարճված մասով նախաքննությունը վերսկսած է հետեւաբար, բացահայտման կարիք կա. Ջհանգիրյան

«Պաշտպանության ծախսերը 2026-ի բյուջեում կնվազեն»․ Վահե Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարարն ասաց, որ վերանայել են տնտեսական աճի կանխատեսումները ու մանրամասնեց․ «2026-ի համար 5,1 տոկոսից տնտեսական աճը վերանայվել է՝ հասնելով 5,4 տոկոսի»։

«Մենք չպետք է հալվենք ալիեւյան այս հերթական հնարքից. իրենք Հայաստանը դիտարկում են որպես մահվան համակենտրոնացման ճամբար եւ ՀՀ համար նախատեսում են նույն ճակատագիրը, ինչ արել են Արցախի հետ»

«Առավոտի» զրուցակիցն է ադրբեջանագետ, պատմաբան Գրիգորի Այվազյանը։ -Պարոն Այվազյան, Ալիեւը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն կներկրվի Հայաստան։ ՀՀ իշխանությունները ներկայացնում են, թե գործում է փոխադարձության սկզբունքը՝ Ադրբեջանը ՀՀ համար բացում է ճանապարհները։ Իրականում ի՞նչ է կատարվում։ -Այսպես կոչված՝ «ալիեւյան կառուցողական մոտեցումը» ունի  տարբեր շերտեր։ Պետք է չմոռանանք, որ Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակված

Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի, որ այդ էջը փակվի. Քոչարյան

Գագիկ Ջհանգիրյանի կողմից քննչական խմբի աշխատանքների ու հատորների մեջ կարելի է տեսնել շատ բան. Քոչարյան

Մանասյանը և Բովկունը քննարկել են նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հայաստանի և Ղազախստանի հետ ծրագրերի բաժնի ղեկավար Տատյանա Բովկունին։ Հանդիպմանը մասնակցել է նաև հիմնադրամի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը։ Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի և IRZ հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով հիմնադրամի երևանյան

«Պետք է մարտունակ բանակ հասկացությունը փոխենք պաշտպանունակ բանակի»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2026-ի պետբյուջեի եկամտային մասը նախատեսում են ավելացնել 253,4 միլիարդ դրամով կամ 8,9 տոկոսով։

Քրիստոնէական զօրակցութեան միջազգային կազմակերպութեան նախագահի հետ հանդիպմանը Արամ Ա-ն շեշտեց Պաքուի մէջ հայ բանտարկեալներու ազատ արձակման անյետաձգելի հրամայականը

Շաբաթ, 25 Հոկտեմբեր 2025-ի առաւոտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր իջեւանած պանդոկին մէջ ընդունեց Քրիստոնէական զօրակցութեան միջազգային (Christian Solidarity International – CSI) կազմակերպութեան նախագահ դոկտ. Ճոն Այպնըրը։ Սոյն կազմակերպութեան կեդրոնը կը գտնուի Ցիւրիխի (Զուիցերիա) մէջ։ Ան տարբեր երկիրներու մէջ գրասենեակներ ունի։ Դոկտ. Այպնըր Հայրապետին պարզեց կազմակերպութեան աշխատանքները՝ Հայաստանի ու Արցախի եւ յատկապէս Պաքուի մէջ

«Եղել եմ կալանավայրում եւ չէի կարող ստանալ ծանուցագրեր»

Գառնիկ Իսաղուլյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է «Ենթադրաբար իմ դեմ ներկայացվել է հայցապահանջ եւ նշված դատական վարույթին ֆիզիկապես մասնակից չեն դարձել՝ չեմ ծանուցվել, քանի որ ես Իսագուլյանը չեմ, այլ Իսաղուլյանը եւ դա է պատճառը, որ իմ հասցեով չի եկել ու չի փոխանցվել ինձ երբեւէ այս մասով ծանուցումներ: Ավելին, ուսումնասիրելով Դատալեքս համակարգը` տեսնում եմ, որ ապացույցների բեռն է բաշխվել, դրանից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031