Օրվա լրահոսը

Երբ պետությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների անվտանգության ու շահերի պաշտպանությունը, ժողովրդի բնական իրավունքն է այդ պաշտպանությունը վերցնել իր ձեռքը. Վազգեն Մանուկյան

Փոխարենը մենք անընդհատ լսում ենք ինքնարդարացման սուտ, տգետ բացատրություններ իշխանության կողմից, որը պատերազմի վերսկսման սպառնալիքով նորից փորձում է մոլորության մեջ դնել մեր ժողովրդին

«Կառավարություն չունենք, բայց մենք էլ հո չե՞նք մեռել». Առուշ Առուշանյանը՝ շուռնուխցիներին

Առռւշ Առուշանյանը և Հակոբ Արշակյանը հանդիպել են շուռնուխցիների հետ

Պարգև Սրբազանը խաղաղապահների հետ քննարկել է Ամարասի վանքի անվտանգության հարցը

Այնուհետև սրբազան հայրն այցելեց Ճարտար քաղաքի սուրբ Վարդան եկեղեցին և ապա Մարտունի քաղաքի սուրբ Ներսես մեծ եկեղեցին։

Ամենամոտ ընկերը Հայրենիքն էր, որին անմնացորդ նվիրվեց

Լույսից ծնված ու լույս դարձած Վահե Խաչատրյանն է` ծնունդով արդեն սահմանամերձ Ճարտարից։ Նա բարության իրական մարմնավորում էր. զուսպ, բայց իսկական հայրենասեր։ Ինչպես շատ հայորդիներ, այնպես էլ 25 տարեկան Վահեն զենքը վերցրեց, պաշտպան կանգնեց հայրենիքին՝ գեթ մեկ վայրկյան չվախենալով մահից։ Վահեն դրսևորեց անձնական խիզախություն և սերունդներին թողեց իր բաժին հերոսապատումը։ Բնավորությամբ տարբերվում էր։ Հանգիստ, մարդամոտ, իրական

«Քյարքիի դիմաց պահանջեք Բաքվի կենտրոնը, Արմենիքենդը պահանջեք՝ իր եկեղեցիով». Հրանտ Բագրատյան

Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանի կարծիքով, պետք է դատարանի առաջ պատասխան տա՝ թե ինչպե՞ս Արմեն Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ, որը չէր բավարարում ՀՀ քաղաքացիության պահանջին

Ինչպես մարտական ընկերները լուծեցին նահատակված 22-ամյա Նորիկի վրեժը

«Ես շատ հպարտ եմ՝ եղբայրս հերոս է, բայց մեզ հերոս պետք չէր, ինքն էր պետք»

Մեզ այլընտրանք տրված չէ. Արամ Սարգսյան

Մենք պետք է ՄԻԱՍԻՆ գործենք, այլապես ներքին տրոհումները հանգեցնելու են պետականության կորստին՝ պարտադրելով մեզ գործել մեր թշնամիների ծրագրով:

«Նախագահը գնացել է Գյումրի, Նոր տարին այնտեղ է անցկացնում, գնար Շուռնուխում անցկացներ». Հրանտ Բագրատյան

Նախկին վարչապետի գնահատմամբ, ՀՀ նախագահն ու վարչապետն «իրենց պահում են որպես Իլհամ Ալիեւի հարճ»

44-օրյա պատերազմի ծագումը. ՀՀ վարչապետի հոդվածը

Հիմա, իհարկե, հետահայաց կարելի է ասել՝ դա ավելի լավ է, քան այն ինչ ունենք, առնվազն մարդկային հազարավոր կյանքեր փրկած կլինեինք: Բայց՝ հետահայաց: Հետահայաց՝ այդ նույնը կարելի էր անել 1997-ին, 2004-ին, 2011-ին, 2016-ին ի վերջո: Այո, կարելի էր անել նաեւ 2020-ին: Բայց ինքներս մեզ ի՞նչ փաստարկով էինք համոզելու: Որ կպարտվենք պատերազմո՞ւմ: Այս փաստարկը, իհարկե, կար:

«Ինչո՞ւ էին ինկասացիայի մեքենաները Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ գալիս Հայաստան». ոստիկանության գնդապետ

«Ինչո՞ւ պաշտոնից հանելուց հետո, Արգիշտի Քյարամյանին նոր պաշտոն տվեցին. Ինչ-որ պարտքի զգացո՞ւմ կա այդ անձի նկատմամբ»

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրեն Հիսուս Քրիստոսի տեղը դնել. Թաթուլ Պետրոսյանը՝ կապիտուլյացիայի ակտի մասին

Կատարվածը, ոստիկանության գնդապետը համարում է լավ պլանավորված գործողություն

Կարեն Օհանջանյան. Հստակ կարող եմ ասել, որ այս ապաշնորհ խմբակն ի վիճակի չէ լուծել մեր ժողովրդի առջև ծառացած որևէ խնդիր. 1in.am

Պատճառները բխում են 2018-ի հույսերի հեղափոխության մեր էյֆորիայից, որը իշխանության բերեց բացարձակ անգրագետ, ոչ պրոֆեսիոնալ և ոչ ազգային կառավարություն, մի կառավարություն, որը երբեք չի գիտակցել, թե ինչ է նշանակում պետություն, ինչ է նշանակում ազգ, և ինչ է նշանակում պատիվ և արժանապատվություն: Մենք  ազգի «մնացուկին» բերեցինք իշխանության և հիացանք միայն նրանով, որ վերջապես ազատվեցինք ավելի քան 20 տարի երկիրը ղեկավարած կոռումպացված իշխանություններից:

Լեւոն Արոնյանը բավարարվեց 2-րդ տեղով

Արագ շախմատի Airthings Masters առցանց մրցաշարի եզրափակչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթողի կոչումը վիճարկեց Թեյմուր Ռաջաբովի հետ: Պայքարի երկրորդ օրը նույնպես հաջողությունն ուղեկցեց Ռաջաբովին, որը առավելության հասավ 2:1 հաշվով ու դարձավ հաղթող: Արոնյանը բավարարվեց երկրորդ տեղով, իսկ երրորդ հորիզոնականը բաժին հասավ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, որը առավելության հասավ ռուսաստանցի Դանիիլ Դուբովի նկատմամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի սահմաններին, ամենևին չի տանում դեպի ամուր խաղաղություն և հարևանություն. Լիլիթ Բլեյան

Ոչ մի ռուս խաղաղապահ մեզ չի օգնի, եթե մենք չունենանք խաղաղապահ իշխանություն։ Էս իշխանությունները պարզ ցույց են տվել, որ իրենք խաղաղություն պահող չեն։ Էնպես որ իրենց հիմիկվա խոսքերը` խաղաղության ու հարևանության մասին, էժան դեմագոգիկ հնարքներ են, որոնք մեզ վրա չափից դուրս թանկ նստեցին և շարունակում են նստել։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունվարի 4-ի ցերեկը և 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քաղաքի ցածրադիր գոտում սպասվում է ամպամածություն և մառախուղ։

«Որքան էլ դուք տարածեք ցանցում քարտեզներ, որտեղ Շուռնուխը ՀԽՍՀ մի մասն է, դա ոչինչ չի տալու։ ՀՀ կառավարությունը համաձայնել է առաջնորդվել ադրբեջանական քարտեզներով». Վարուժան Գեղամյան

Ադրբեջանը այս պահին էլ չի վիճարկում բուն Շուռնուխ գյուղի՝ Հայաստանի կազմում լինելը։ Բաքուն պնդում է, որ գյուղի մի մասը Ադրբեջանի տարածքում է։

Ջաբրայիլի եւ Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին․ News.am

Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ հունվարի 3-ին, Ջաբրայիլի եւ Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։ Նա ասաց, որ քաղաքացիական անձը տարեց տղամարդ է. «Հայտնաբերվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքից։

Ավտոերթ ու մոմավառություն անմահացածների հիշատակին

Նախատեսվում է ավտոերթ ու մրցարշավ կազմակերպել Սյունիքում

1201 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք

Հունվարի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160220 դեպք, որոնցից 144831-ն` առողջացած, 2864-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11834 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 598705 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1201 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք: Ունենք 740 առողջացած և 14 մահվան դեպք:

Շուռնուխցիները վերջնաժամկետից շուտ քանդեցին տները

Շուռնուխցի Խաչիկ Ստեփանյանի ձեռքը չգնաց այրելու իր տունը, որն արդեն անցել է ադրբեջանցիներին։ Նրա հետ անելանելի դրության մեջ են հայտնվել 12 տանտերեր։ Այդ տներում արդեն ադրբեջանցիներն են նստած։ Ալիևի «ՋիՊիԷս»-ն է սահմանազատում իրականացնում՝ իրենով անում հայկական տարածքներ։ Իսկ Հայաստանում թշնամու դեմ կանգնած են միայն գյուղացին ու համայնքի ղեկավարը։ Մանրամասները՝ Zangezur.tv-ի տեսանյութում:

Բղենո Սբ Նորավանքում կատարվեց մատաղի օրհնության կարգ. նպատակը Սյունյաց քաջորդիների միասնության ուխտի ամրապնդումն է․ Առուշ Առուշանյան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ֆեյսբուքյան գրառումը Շուռնուխի բնակիչների հետ համատեղ նախաձեռնությամբ ու Տեր Ահարոն քհն. Մելքումյանի ձեռամբ, այսօր Բղենո Սբ. Նորավանքում կատարվեց մատաղի օրհնության կարգ: Մատաղը բաժանվեց Շուռնուխի բնակիչներին, հայրենանվեր հայորդիներին, սահմանապահներին, նաև՝ բարեկամ ռուս սահմանապահներին: Նպատակն էր՝ Սյունյաց քաջորդիների միասնության ուխտի ամրապնդումը և հաստատումը մեր սերունդներին հաղթական գալիք պարգևելու պարտավորվածության համոզմունքի մեջ: Տեր հայրը

Երևանի Սարի թաղի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ

Հունվարի 3-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել

Ճանապարհների վիճակը ՀՀ տարածքում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Սյունիքի մարզի Շուռնուխ-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի

Օվերչուկն Ալիևին փոխանցեց Պուտինի ողջույնները, իսկ Փաշինյանին՝ Միշուստինի

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այսօր հունվարի 3-ին, կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Ըստ գործակալության՝ Ալեքսեյ Օվերչուկը, որը նաև ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, Ադրբեջանի նախագահին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները: Հանդիպմանը կողմերն արձանագրել են, որ Ռուսաստանի

ՀՀ-ում և Արցախում մարտական հերթապահության իրականացման հարցում պետք է արմատական փոփոխությունների գնալ. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ-ում և Արցախում մարտական հերթապահության իրականացման հարցում պետք է արմատական փոփոխությունների գնալ։ Այս հարցը արագ լուծում է պահանջում, հակառակ դեպքում առաջիկայում բարդ իրավիճակում կհայտնվենք։ Անհրաժեշտ է հրատապ ձևով վերանայել մարտական հերթապահության իրականացման մոտեցումները՝ տեխնիկական միջոցների գերհագեցմամբ, ինժեներական նոր լուծումներով և մոբիլ ստորաբաժանումների կազմավորումների-վերախմբավորումների միջոցով։

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Սամպդորիայի դեմ «Ռոմայի» ամբողջ հանդիպմանը

Հորդառատ անձրեւի պայմաններում «Սամպդորիայի»  նկատմամբ 1:0 նվազագույն հաշվով հաղթանակ տանելուց հետո  «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է. «Մեր համար ամենակարեւորը հաղթանակն է: Թիմում ամեն բան լավ է, մենք շատ ենք աշխատում եւ դառնում ենք ավելի կայուն: Այսօր մենք ամբողջությամբ վերահսկում էինք խաղը եւ արժանի էինք երեք միավորի: Մենք կարող էինք նաեւ ավելի շատ գոլ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031