Օրվա լրահոսը
ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը մեկ տարի ժամկետով անցավ Թուրքիային. «Ազատություն»
ՆԱՏՕ-ի «Շատ բարձր պատրաստվածության միացյալ օպերատիվ ուժերի» (VJTF) հրամանատարությունը հունվարի 1-ից անցել է Թուրքիային, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Անկարան 4 հազար 200 զինծառայողներից կազմված մոտոհրաձգային բրիգադ է միացնելու նշված ուժերին, իսկ ընդհանուր առմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների զինծառայողներով միասին 2021-ին արագ արձագանքման ուժերում ընդգրկված են լինելու 6 հազար 400 զինծառայողներ։ Նման ուժեր ստեղծելու որոշումը ընդունվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Արման Թաթոյանը «Ռիա Նովոստիի» հետ հարցազրույցում պնդել է, որ Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողները ռազմագերիներ են եւ պետք է վերադարձվեն Հայաստան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՖԲ գրառումը. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Риа Новости-ի հետ հացազրույցում հաստատել է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայման. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են: Սրանք են հետպատերազմական մարդասիրական գործընթացի և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային
Շանթ Հարությունյան. «Ազատությունն ու անկախությունն է այն գինը, որի համար արժե զոհել ամեն ինչ»
«Ցեղակրոն» կուսակցության, Նժդեհական շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանի ՖԲ գրառումը. Դժվար է որևէ շնորհավորական խոսք ասել, բայց, այնուամենայնիվ, ցանկանում եմ հույս հայտնել, որ այս տարի կկարողանանք վերականգնել հայ ժողովրդի ազատ, արժանապատիվ ապրելու և Հայաստանի անկախ պետություն լինելու իրավունքները։ Ազատությունն ու անկախությունն է այն գինը, որի համար արժե զոհել ամեն ինչ։
Արդյո՞ք Սյունիքի մարզում տեղի ունեցած ցավոտ և միակողմանի զիջումները սպասվում են Հայաստանի մյուս մարզերում. Արա Զոհրաբյան
1-ին եւ 2-րդ դասարանցիներն էլ հունվարի 11-ից դպրոց կգնան:
Ինչպես պատվաստանյութերը փոխեցին աշխարհը
Կովիդ-19 համավարակը մարդկությանը հիշեցրեց, թե որքան վտանգավոր ու կործանարար կարող են լինել ինֆեկցիոն հիվանդությունների բռնկումները, և թե որքան անհրաժեշտ են այդպիսի դեպքերում պատվաստանյութերը։ Կորոնավիրուսը մարդկության առաջին «թշնամին» չէ, որի դեմ պայքարող զենքը պիտի դառնա պատվաստումը։ Միլիոնավոր մարդկանց այս աշխարհում հաջողվել է ողջ մնալ, քանի որ գտնվել է անտեսանելի «մարդասպաններին» սանձող միջոցը՝ պատվաստանյութը։ Bbc գործակալությունը առանձնացրել
Հայությունը մեր ժամանակի Նժդեհի կարիքն ունի․ Խոսրով Հարությունյան
Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ ու ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Հայությունը մեր ժամանակի Նժդեհի կարիքն ունի: Նայեք քարտեզին և իսկույն կհասկանաք, թե Հայաստանի անվտանգության ինչպիսի սպառնալիքներ են առաջանում Սյունիքի մարզի Քարահունջ, Որոտան և Շուռնուխ գյուղերում, վարչապետի խոսքով, տեղանշման արդյունքում ադրբեջանական զինված ուժերի սահմանային կետերի հայտնվելու պարագայում: Պետք է կույր լինել, որպեսզի
«Ամուսնուս պապին ու քեռուն 92-ին Որոտանի ճանապարհից թուրքերը առևանգել ու սպանել են». Շահանե Մեժլումյանը չի հավատում ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությանը
Ամանորը Գորիսում շատ տխուր է անցել, մարդկանց հոսքը գերեզմաններ չի դադարել
Հավի կրծքամսի պատրաստման շատ մատչելի եւ շատ արագ եղանակ (տեսանյութ)
Այս եղանակով՝ սխտոր+ մաղադանոս, ֆրանսիացիները հիմնականում պատրաստում են ծովամթերքները եւ գորտի տոտիկները, սակայն հավի կրծքամիսն էլ անչափ համեղ է ստացվում: Եվ ամենակարեւորը, որ նախապես հավը համեմելու, մարինացնելու կարիք չկա, ամեն ինչ արագ եւ հեշտ է ստացվում: Անհրաժեշտ մթերքները Հավի կրծքամիս- 2 կտոր՝ եթե ոսկորով է, ամբողջական է, կամ 4 կտոր ֆիլե Ձիթապտղի յուղ-3 ճաշի գդալ
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցությանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ փոխվարչապետին Ամանորի կապակցությամբ և կարևորել նրա այցը հայ-ռուսական փոխգործակցության, Արցախում իրավիճակը քննարկելու համատեքստում: ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է այն մեծ դերը, որ Ռուսաստանի Դաշնությունն ունեցել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և
Արդեն շուրջ 1,5 տարի է, ինչ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվում է Բյուրականի աստղադիտարանի թիրախավորված հետապնդում և վարկաբեկում․ Արեգ Միքայելյան
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի (ԳԿՄՍԵՍ ՄՀ) նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ 2020թ․ դեկտեմբերի 31-ի գրառման կապակցությամբ հարկ եմ համարում հայտարարել հետևյալը․ 1․ Ինչպես և շատ այլ կառույցների նկատմամբ, ՀՀ իշխանությունների կողմից գիտության նկատմամբ ևս շարունակ իրականացվում է ապակառուցողական քաղաքականություն։ Դրա վկայությունն է
Բերձորում մարդիկ չեն ապրում, բայց նրանց շունչը դեռ զգացվում է. բնակարաններում լույսը վառվում է, պատերից էլ հագուստ է կախված
Շենքի բնակիչներն իրենց անվտանգությունն ապահովելու համար շենքից ռուսական դրոշ էին կախել:
Շուռնուխը չպետք է ևս մեկ անգամ հայաթափվի. Շուշան Արշակյան
Ու ինչքան էլ աջուձախ քայլեցինք, ելք չգտանք, ելքը նախկին «ելք կա»-ի տղեն վաղուց տվել է թշնամու ձեռքը։
Մի քանի հարց հայաստանյան «սկզբունքային» հանրային գործիչներին և նրանց քարոզչության զոհ «ժողովրդին»․ Ավետիք Իշխանյան
Արժանապատվություն ունեցող, քաղաքակիրթ ազգերի համար կարևորը պետությունն է, ոչ թե օրվա կամ նախկին իշխանությունը։
Հենրիխ Մխիթարյանը 2020 թ. վերջին ամսվա լավագույն ֆուտբոլիստն է
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ երկրպագուները դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու նպատակով ակումբի կազմակերպած հարցման ժամանակ ամենաշատ ձայնը տվել են թիմի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հունվարի 1-ին հանրապետությունում հայտնաբերվել է 23, հունվարի 2-ին՝ 35 ոչ սթափ վարորդ
ՀՀ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։
Արոնյան-Ռաջաբով դիմակայությունը կշարունակվի այսօր
Արագ շախմատի Aitthings Masters օնլայն մրցաշարի եզրափակչի առաջին օրվանից հետո Լեւոն Արոնյան-Թեյմուր Ռաջաբով դիմակայությունում հաշիվը 1,5:2,5 է: Այսօր մրցակիցները կրկին կհանդիպեն համակարգչի առջեւ եւ կորոշեն ընդհանուր հաշվով հաղթողին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սուրբ Գայանեի բակում Վեհափառն օրհնեց իրեն պաշտպանելու եկած քաղաքացիներին
Քաղաքացիներն՝ ի աջակցություն Հայ Առաքելական եկեղեցու եւ Վեհափառի, հավաքվել էին Մայր Աթոռի բակում
Չեմ զարմանա, եթե Նիկոլն ապագայում դատական հայց ներկայացնի ՀՀ և Արցախի նախկին իշխանությունների դեմ. Արտակ Զաքարյան
Առջևում՝ Տավուշի սահմանամերձ մի շարք տարածքների հանձնման-ընդունման արարողություններն են։
Սովետական քարտեզներով ո՞ւմ եք ինչ բացատրում, ո՞ւմ եք ապացուցում, որ զիջվող տարածքները ի սկզբանե և հետագայում էլ եղել են Հայկ. ԽՍՀ կազմում. Գեւորգ Դանիելյան
Հետագա բանակցային գործընթացներում չափազանց խոցելի ստարտային վիճակ է ստեղծվում:
Ներկայացրեք այդ «բանավոր պայմանավորվածությունների» ամբողջ «ցանկը». Երեւանի ավագանու անդամ
Ո՞վ է տեսել, որ սահմանազատում իրականացնեն զորք մտցնելով ու տեղի բնակչությանը ահաբեկելով՝ օր նշանակելով, թե երբ պիտի իրենց տները լքեն: Միջնադարո՞ւմ ենք:
Ու ինչո՞ւ պիտի գյուղապետերը բանակցեն
Շնորհակալ ենք Ազիզ Թամոյանին ու ողջ եզդի ժողովրդին՝ ծանր մարտահրավերների ժամանակ Արցախի կողքին անվերապահորեն կանգնելու համար. Արայիկ Հարությունյան
Տակավին երեք ամիս առաջ ընդունել էի Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը, որը այցելել էր Արցախ միանալու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
«Թուր-թվանքը ձեռներիս կանգնած ենք»․ Շուռնուխի վարչական շրջանի ղեկավար
Ադրբեջանցիներն արդեն իրենց դրոշն են բարձրացրել գյուղում
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք. ունենք մահվան 14 դեպք
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 688 է:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Տավուշում, Սյունիքում և Արցախում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը շատ բարձր է. Գագիկ Սուրենյան
Շատերը Երևանի այս ցրտերը տեսնելով մտահոգվում են, որ սահմանային գոտում մրսում են նաև մեր զինվորները։
«Ա1+»-ը 30 տարեկան է՝ Հայաստանի անկախ Հանրապետության տարիքին
«Ա1+»-ն իր 30-ամյա պատմության մեջ եղել է հայաստանյան լրատվական իրականության մեջ առաջամարտիկ՝ չվախենալով իրականացնել տարբեր նորարարական ծրագրեր եւ խթանելով այս ոլորտի զարգացմանը։
Վիրավորում ստացած զինվորականների` կյանքին լիարժեք ինտեգրման համար արդյունավետ պայմանների ստեղծումը լինելու է նախարարության առաջնահերթություններից մեկը. նախարար
Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, զրուցել իր ղեկավարած գերատեսչությանը վերաբերող հարցերից:
Ո՞ւր մնաց անվտանգային նոր հուսալի համակարգերի ձևավորման մասին ճոռոմաբանությունը. Խոսրով Հարությունյանը՝ Շուռնուխում կատարվածի մասին
Ուստի ինձ մոտ շատ տրամաբանական հարց է առաջանում. ո՞ւր է վարչապետը, ինչո՞ւ նա շուռնուխցիների կողքին չէ: Ո՞ւր է ԱԱԾ տնօրենը կամ նրա տեղակալը, ինչո՞ւ նա շուռնուխցիների կողքին չէ: Ո՞ւր է տարածքային կառավարման նախարարը: Ինչո՞ւ նա շուռնուխցիների կողքին չէ: Ո՞ւր է մարզպետը, ինչո՞ւ նա շուռնուխցիների հետ չէ, այլ իր աշխատասենյակից հորդորներ է հնչեցնում:


















































