Օրվա լրահոսը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք. ունենք մահվան 14 դեպք

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 688 է:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տավուշում, Սյունիքում և Արցախում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը շատ բարձր է. Գագիկ Սուրենյան

Շատերը Երևանի այս ցրտերը տեսնելով մտահոգվում են, որ սահմանային գոտում մրսում են նաև մեր զինվորները։

«Ա1+»-ը 30 տարեկան է՝ Հայաստանի անկախ Հանրապետության տարիքին

«Ա1+»-ն իր 30-ամյա պատմության մեջ եղել է հայաստանյան լրատվական իրականության մեջ առաջամարտիկ՝ չվախենալով իրականացնել տարբեր նորարարական ծրագրեր եւ խթանելով այս ոլորտի զարգացմանը։

Վիրավորում ստացած զինվորականների` կյանքին լիարժեք ինտեգրման համար արդյունավետ պայմանների ստեղծումը լինելու է նախարարության առաջնահերթություններից մեկը. նախարար

Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, զրուցել իր ղեկավարած գերատեսչությանը վերաբերող հարցերից:

Ո՞ւր մնաց անվտանգային նոր հուսալի համակարգերի ձևավորման մասին ճոռոմաբանությունը. Խոսրով Հարությունյանը՝ Շուռնուխում կատարվածի մասին

 Ուստի ինձ մոտ շատ տրամաբանական հարց է առաջանում. ո՞ւր է վարչապետը, ինչո՞ւ նա շուռնուխցիների կողքին չէ: Ո՞ւր է ԱԱԾ տնօրենը կամ նրա տեղակալը, ինչո՞ւ նա շուռնուխցիների կողքին չէ: Ո՞ւր է տարածքային կառավարման նախարարը: Ինչո՞ւ նա շուռնուխցիների կողքին չէ: Ո՞ւր է մարզպետը, ինչո՞ւ նա շուռնուխցիների հետ չէ, այլ իր աշխատասենյակից հորդորներ է հնչեցնում:

Փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները

Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած մեկ ամիս դադարը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի՝ ներկայումս նվազող թվերը և առաջիկա ամիսներին կանխատեսվող հնարավոր նոր ալիքը:

Թրամփը 3 ամսով երկարաձգում է վիզային սահմանափակումները. «Ամերիկայի ձայն»

Կասեցվել է ներգաղթի և աշխատանքային վիզաների մի շարք կատեգորիաների տրամադրումը

Թուրքիան մեծ հաջողությունների է հասել Ադրբեջանում և Լիբիայում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն հայտարարել է, թե 2020 թվականը շատ ծանր տարի էր Թուրքիայի, ինչպես և ամբողջ աշխարհի համար, բայց Թուրքիան կարողացել է մեծ հաջողությունների հասնել Ադրբեջանում և Լիբիայում։ Anadolu գործակալության փոխանցմամբ` Էրդողանը տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել երկրի արևելքում տրանսպորտային կամրջի բացման արարողությանը։ Նա նաև նշել է, որ Էլյազիգ նահանգը Մալաթիային կապող Կյումյուրխան կամուրջը

Ալինա Նիկողոսյան. «Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում»

Առողջապահության խոսնակ Ալինա Նիկողոսյանը սոցցանցի իր էջում նշում է. Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ: Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են

Մահացել է եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը

Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի ղեկավար Սայիդ Ավդալյանի ՖԲ գրառումը. Այսօր 83 տարեկան հասակում մահացել է Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը։ Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ազգի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը։ Ցավակցում եմ Թամոյան գերդաստանի ներկայացուցիչներին և ողջ եզդի ազգին։

Տիգրան Աբրահամյան. «Պետք է ամբողջությամբ վերանայել Արցախում անվտանգության ապահովման մեխանիզմները՝ սահմանային պահպանությունից ներքին անվտանգային կարգավորումներ»

Արցախում սահմանին դեմ դիմաց շարունակում են կանգնած մնալ հայերն ու ադրբեջանցիները՝ նվազագույն միջդիրքային հեռավորության վրա. հատվածներ կան, որ մի քանի տասնյակ մետրերի վրա։

Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը. «Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար»

Հարգելի՛ սյունեցիներ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները։ Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։ Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար: ՀՀ զինված ուժերն ու հայ

Ի՞նչ է կատարվում զինվորների մասունքներն ամփոփող Կապանի դիահերձարանում

Արսեն Ղուկասյանը ահազանգ է հնչեցնում՝ դուք նույնիսկ զոհերի մարմինները չեք հարգում

Նա ամբողջովին քոնն է, Հայրենիք…

Գևորգ Կոստանյանը ծնվել է 1996 թվականի հուլիսի 2-ին, Վայք քաղաքում։ Ընտանիքում մեկ քույր ու եղբայր են եղել։ Գևորգը մեկ տարեկան էր, երբ հայրը լքեց։ Երկու զավակին մայրն է պահել։ Ինքը փոքրուց շատ խելացի ու օրինակելի էր։ «Սիրտն էլ ուզեիր` կտար։ Մենակ լավություն աներ։ Շատ խղճով էր» ,-ասում են ճանաչողները։ 2011-ին գնացել էր Ռուսաստան, բայց 2015-ին

«Անվտանգության ապահովման» ուղղությամբ ևս մեկ քայլ. ադրբեջանցիները՝ Շուռնուխ համայնքում

Հայաստանի իշխանությունների անմեղսունակ լռության պայմաններում:

Հայաստանը պետք վճռականությամբ դատապարտի Ադրբեջանի նման լկտի պահվածքը և միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները. Նորայր Նորիկյան

Վերը նշվածից ակնհայտ է դառնում, որ այս պահին Ադրբեջանում կան գերեվարված բազմաթիվ հայ զինվորականներ, որոնց Ալիևը չի ցանկանում վերադարձնել:

Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել

Ադրբեջանցին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։

Որո՞նք են 2021 թվականի գլխավոր ֆուտբոլային իրադարձությունները

Եվրոպա լիգայի եզրափակիչը, որ կայանալու է Լեհաստանում, թերեւս, վերջինը լինի գործող ձեւաչափով: ՈՒԵՖԱ-ն պլանավորում է այս մրցաշարին կշիռ հաղորդել՝ ստեղծելով նորը՝ Կոնֆեդերացիաների գավաթ անվանմամբ: այնպես որ, ապագայում այս մրցաշարում հաղթելն ավելի դժվար կլինի:

«Մինչեւ ամսի 5-ի առավոտ ստեղ մի հոգի էլ չպիտի մնա». Շուռնուխի համայնքապետ

Բիզիմդիր արեցիք…նենց «ուվերեննի» են քայլում թուրքերը

Ինչ պետք է անեն նրանք, ովքեր ստացել են ռազմական գույքին պատճառված վնասը հատուցելու ծանուցագրեր

«Հավելեմ, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինծառայությանն է հավասարեցված նաև զորահավաքային ծառայությունը, պարզապես, մեղքը հաստատվելու դեպքում, վերջիններս վճարում են ոչ թե պաշտոնային դրույքաչափից, այլ իրենց միջոցներով», – նշել է Գ. Դանիելյանը:

«Ապատեղեկատվության աճին նպաստում է կառավարության սխալ տեղեկատվական քաղաքականությունը». Շուշան Դոյդոյան

Իշխանությունները նստած սպասում են, թե ով ինչ կգրի, որպեսզի հերքեն

Իշխան Սաղաթելյանը՝ Շուռնուխում կատարվածի մասին. «Նոր տարին սկսում ենք նոր կորուստներով»

Ու դեռ ոմանք շարունակում են արդարացնել կամ հանցավոր անտարբերությամբ մասնակից դառնալ հայրենիքը թիզ առ թիզ հանձնելու գործընթացին:

Ո՞վ իր միջոցները կխնայի իր երեխայի անունը «բարձր գիտելիքներ ունեցողների» ցուցակում ընդգրկելու համար.

Այդ ցուցակներում ընդգրկողները դառնում են «շատ կարևոր դեմքեր» և ոչ մի նշանակություն չունի՝ նրանք կաշառք կվերցնեն, թե ոչ: Այդ «կարևորների» հետ որևէ կերպ կապ հաստատելու և պայմանավորվելու պրոցեսը հենց կոռուպցիոն հարաբերություններն են: Հենց իրենց «կարևորությունը» արդեն իսկ կոռուպցիայի դրսևորում է:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Ամեն ինչին մատների արանքով նայեցիք. 2019թ.-ի զորավարժության ավարտին ադրբեջանական բանակը սա գրեց». Կարեն Հովհաննիսյան

Իսկ թեման արծարծողներին, վերահաս վտանգի մասին խոսողներին պիտակավորեցիք` նախկիններից մնացածներ…

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կոտրել են աղբամանները

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ առանց մեկնաբանության։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ

Լեւոն Արոնյանը եզրափակչում կխաղա ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ

Նախավերջին փուլում Արոնյանը հաղթել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին

Օր առաջ պետք է դուրս գանք այս կործանարար ոլորապտույտից. Կարեն Հովհաննիսյան

Այս առումով մեր իշխանությունը մատը մատին չի տալիս, ավելին, հասկացնում է, որ պետք է համակերպվել պարտվողի հոգեբանության հետ և հաղթող կողմն ինչ ուզում է, պարտավոր ենք անել։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031