Օրվա լրահոսը

Վիրտուալ աշխարհում կարելի է ամեն օր «սրտիկներ» ուղարկել և ստանալ հազարավոր սարքովի լայքեր, բայց կարևորը ռեալ կյանքի թեստն էր, որը Նիկոլը կատարելապես ձախողեց․ Լևոն Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Գլխավոր գերագույն սրբապղծի ու օրինախախտի այսօրվա էպիկական ձախողումը կանխատեսելի էր: Իր ռեժիմի համար ճակատագրական նշանակության Երևանի 2023 թվականի ընտրությունների համար կարևորագույն երթի համար բոլոր ռեսուրսների պրկումով նա կարողացել էր ապահովել ընդամենը 4200 մարդ, ինչն արդեն ցույց էր տվել, որ Փաշինյանն այլևս չունի զանգվածային միջոցառումների օրգանական ռեսուրս:

Հրաձգության Եվրոպայի Կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Ալեքսանդր Ռատները

Երևանում՝ հոկտեմբերի 24-25-ը կայացավ Հրաձգության Եվրոպայի Կոնֆեդերացիայի (ESC) 30-րդ հոբելյանական ասամբլեան։ Միջոցառմանը մասնակցեց շուրջ 110 պատվիրակ 47 երկրից, ինչպես նաև ավելի քան 50 պատվավոր հյուրեր։ Ասամբլեայի շրջանակում անցկացվեցին Կոնֆեդերացիայի նախագահի և ղեկավար կազմի ընտրությունները։ Նախագահի պաշտոնի համար առաջադրված էին երկու թեկնածու՝ • Ալեքսանդր Ռատներ (Ռուսաստան) • Աննա Կարոլինա Նիսինեն (Ֆինլանդիա) Փակ քվեարկության արդյունքում, ձայների մեծամասնությամբ,

Քայլեք խաչի ճանապարհով, որը նեղ ճանապարհն է, և որը տանում է հավիտենական կյանք․ Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն

Հոկտեմբերի 26-ին՝ Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց նաև Փրկչի Խաչափայտի մասունքը։ Պատարագիչն էր Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան եկեղեցական տարբեր կառույցներում

Այսպես շարունակվելու դեպքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փորձելու են մասնատել՝ այն վերածելով շարքային աղանդավորական կառույցի. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Ամեն շաբաթվա նման, այսօր ևս մայրաքաղաքի Սուրբ Աննա եկեղեցին լեցուն էր իր հավատավոր զավակներով: Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր վանքերում մատուցվում էր կիրակնօրյա պատարագ: Միայն Հովհաննավանքում էր, որ կեղծվեց սուրբ պատարագը: Կեղծվեց ոմն մեկի կողմից, ով անկախ պատճառներից՝ փաստացի արտաքսվել է ՀԱՍԵ

Ալիևի և նրա երեւանցի գործընկերների մեթոդները նույնական են․ Կարեն Իգիթյան

Հայ-ռուսական համալսարանի դասախոս, փորձագետ Կարեն Իգիթյանի ֆեյսբուքյան գրառումը Ալիևի և նրա երեւանցի գործընկերների մեթոդները նույնական են։ Ժամանակին Ադրբեջանի ժառանգական նախագահի ոստիկանությունը սկսեց կիրառել այս մեթոդը: Մարդկանց ոչ միայն կոպիտ կերպով ձերբակալում էին, այլ նրանց տանում (քարշ էին տալիս, առեւանգում…)՝ փակելով բերանը, որպեսզի նրանք անգամ այդ պահին չկարողանան արտահայտել իրենց կարծիքը Ալիևի և նրա ռեժիմի մասին։

Երբեմն բռնության են ենթարկվում նաեւ բանտային բուժաշխատողները (ֆոտոշարք)

Պատիժ կրող դատապարտյալներից մեկը  դրսեւորել է բացահայտ ագրեսիվ վարքագիծ՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով բուժքրոջ հասցեին

Եվ ո՞վ ես դու, մարդ, որ մեղադրես նրան, ում ներել է Ինքն Աստված․ Գենադի Մնացականյան

Այսօր Հովհաննավանքում տեղի ունեցավ «պատարագ» ներկայացումը։ Գլխավոր դերում  Ստեփան Ասատրյանն էր, հանդիսատեսների շարքում էր նաև սցենարիստն ու բեմադրիչ ռեժիսորը։ Հաշվի առնելով, որ այն տեղի է ունեցել ո՛չ թե Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, ո՛չ թե Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, ո՛չ թե մարզահամերգային համալիրում, ո՛չ թե աղանդավորականների համար հատկացված ինչ-որ շենքում կամ որևէ

Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել, որը քաղաքական հետապնդման դրսևորում է մի քանի պարզ պատճառաբանությամբ․ փաստաբաններ

ՀՀ իրավապահ մարմինները երկու օր է, ինչ մտորում էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական բնույթ ունեցող նոր քրեական հետապնդում հարուցելու հարցի շուրջ։ Ի վերջո, հոկտեմբերի 25-ին՝ շաբաթ օրով, պարզ դարձավ, որ որոշում է կայացվել նոր քրեական հետապնդում հարուցելու մասին՝ դրանից ավելի քան մեկ ամիս առաջ՝ դեռևս 2025 թվականի սեպտեմբերի 16-ին և 23-ին, Գյումրիի քաղաքապետ

Ստիպված են քանակ ցույց տալ նախարարներով ու ստախոսներով. Թովմաս Առաքելյան

Գեթ մեկ հավատացյալ մարդ այս օրերին չեք տեսնի Հովհաննավանքում. Թովմաս Առաքելյան

Մենք պետք է պահենք ու պաշտպանենք հայ լինելու ու գաղափարական լինելու մեր իրավունքը․ Տաթև Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Հայ առաքելական եկեղեցին վերջին տասնամյակում մեկ «Յենի Ազերբայջան» կուսակցության ղեկավար Ալիեւն է քանդել ու պղծել, մեկ էլ «Քանդենք պետությունը» կուսակցության ղեկավարը… երկուսն էլ հավասարապես ատում են հայկականը, հային ու հայոց պետությունը, ատում են հայի ինքնությունը եւ գաղափարական հենքը, ատում են

Քննարկվում են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական ապրանքների տարանցման կազմակերպման հարցերը․ Ալեքսեյ Օվերչուկ

«Ռուսական երկաթուղիները» ներկայում իրենց տարածաշրջանային գործընկերների հետ քննարկում են ռուսական ապրանքների տարանցման կազմակերպման հարցերը՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն հանել է սահմանափակումները իր տարածքով Հայաստանի ուղղությամբ բեռների տարանցման վրա։ «Ադրբեջանական կողմը հաստատել է,

Լուվրի կողոպուտի մեջ կասկածվող երկու անձ ձերբակալվել է

Լուվրի թանգարանից զարդերի կողոպուտի մեջ կասկածվող երկու անձ է ձերբակալվել, Le Parisien թերթի հաղորդմամբ՝ փոխանցում է Ֆրանսիայի ոստիկանությունը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ երկու կասկածյալներից մեկը պատրաստվում էր լքել երկիրը: Նա ձերբակալվել է Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանում, իսկ մյուս կասկածյալը ձերբակալվել է Փարիզի հյուսիսում գտնվող Սեն-Սեն-Դենի արվարձանում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կարող են մեր եւ իշխանության շահերը համընկնել. Հովհաննավանքում «պատարագին» մասնակցած Տեր Տարոն քահանա Հունանյան

Տեր Տարոն քահանա Հունանյանի համար Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի կողմից կարգալույծ հռչակված «տեր Արամի»՝ Ստեփան Ասատրյանի մասին որոշումը անվավեր է: Նա այսօր եզակի հոգեւորականներից էր, որ Հովհաննավանք էր եկել՝ մասնակցելու Ստեփան Ասատրյանի «պատարագին»: «Կարգապահական հանձնախմբում քննված հարցը ըստ պատշաճի չի քննվել: Քանի որ Տեր Արամը ներկայացրել է նամակ, ըստ որի պետք է ներկայանար: Բայց հանձնախմբի

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 26-ի և 29-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-28-ին և 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 26-ի և 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-28-ին և 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 27-28-ին աստիճանաբար

Գյումրու ամբողջ քաղաքապետարանը և համայնքի բնակիչներին սկսել էին գաղտնալսել դեռևս մայիսից. AntiCor

AntiCor-ը ներկայացնում է փաստաթուղթ, համաձայն որի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետի որոշմամբ Գյումրու քաղաքապետարանում քաղաքապետի և բոլոր աշխատակիցների նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները սկսվել են դեռևս 2025 թվականի մայիսից։ AntiCor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության 4-րդ բաժնի ավագ օպերլիազորը գաղտնի միջնորդություն է ներկայացրել իր ղեկավարին՝ թույլտվություն ստանալու համար երկու ամսվա ընթացքում իրականացնել օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ։

Դու քեզ կոռեկտ պահի, թե չէ դուրս կգաս ստեղից. Փաշինյանի աջակից հայտնի Ռուստամի սպառնալիքները

Հեռախոսը վեր ես կալել, ասում ես՝ Փաշինյանը կոչերով է մարդկանց բերում: Կոչերով մարդ մենակ դուք եք էստեղ բերում. Փաշինյանի աջակից

Իրավունք չունի պատարագ մատուցել. Հովհաննավանքում կարգալույծ եղածի «պատարագը» միակ դատապարտողին հեռացրին տարածքից

Ակտիվիստ Հայկ Դորունցին Հովհաննավանքում կարծիքն արտահայտելու համար մեկուսացրին

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն են պատկանում թե՛ Հովհաննավանքի հողամասը, թե՛ դրա վրա կառուցված շենք-շինությունները․ Փաշինյանի հայտարարությունն անհիմն է․ «Հետք»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ կրկին բորբոքված կրքերին եւ, մասնավորապես, Հովհաննավանքի այլեւս նախկին հոգեւոր հովիվ տեր Արամին, որը Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ է հռչակվել եւ այժմ պաշտոնապես աշխարհական է՝ Ստեփան Ասատրյան անունով, հայտարարեց. «Եթե ես ճիշտ գիտեմ, Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են Կառավարության հաշվեկշռում, եւ մի շարք

Տեր Շնորհք աբեղային թույլ չեն տվել գնալ Հովհաննավանք, երկու քահանայի էլ բռնել են. Արա Զոհրաբյան

Ծեսի կատարմանը խոչընդոտելը հանցագործություն է, իսկ պետական իշխանությունը բարձր մակարդակով այսօր խոչընդոտեց. Զոհրաբյան

Հեռո՛ւ մնացեք պաշտոնեական դիրքի չարաշահումներից․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն իր կոչով դիմում է ՆԳՆ և ԱԱԾ ծառայողներին

Սույն թվականի հունիս 27-ին, ողջ աշխարհն ականատես եղավ, թե ինչպես են հարյուրավոր (այդ թվում նաև զինված) ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ ներխուժում համայն հայության հոգևոր կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որպեսզի  քննչական կոմիտե ուղեկցեն 1 հոգևորականի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որը ո՛չ զինված էր, ո՛չ էլ բռնություն էր ցույց տալիս։ Հոկտեմբերի 20-ին նմանատիպ իրավիճակի

Սեպտեմբերին սեկտեմբեր ասող ՔՊ-ական պատգամավորը Հովհաննավանք մտնելուց առաջ ծայրից ծայր ասաց Տերունական աղոթքը

Այսինքն՝ ուզում եք փորձել, տեսնեք Քոչարյանը չգիտի, ես գիտե՞մ. պատգամավոր

Այսօր ազգային եկեղեցու դեմ այս սրբապիղծ գրոհը տոնում են Թուրքիայում ու Ադրբեջանում․ Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Հետաքրքիր է, չէ՞, որ այսօր Հովհաննավանքը գրավելու ու եկեղեցին փաստացի գրավելու, հետո այն վերացնելու պայքարին միացել են, օրինակ` մեր տղերքի մասունքները ամիսներով պադվալներում պարկերի մեջ պահողը, մեզ բոլորիս օրեր ու շաբաթներ հաղթանակ քարոզած ստախոսը, Շուշին դժգույն ու ադրբեջանական համարողը, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնողների դեմ չխոսողն ու փաատացի էդ ոչնչացումը

Առաջիկայում պարզ կլինի՝ ով է վեհը, նա կլինի իրականում հոգեւոր արժեքներ կրող մարդ. Պալյան

ՀՀ քաղաքացին փորձելու է եկեղեցին ազատել նմանատիպ մարդկանցից. Պալյան

Փաշինյանը, «մերկացնելով» իր սեփական ընդդիմախոսներին, մերկացրեց իր անբարո ռեժիմի դեմքը, որը չի խորշում Սահմանադրության, օրինականության, պարկեշտության և բարոյականության որևէ նորմի ցուցադրական ոչնչացումից․ Լևոն Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման և հնազանդեցման նպատակով, երկրի ղեկին կանգնած առաձնյակի բարոյական ազատ անկման մի նոր ապացույց չէ զուտ: Եկեղեցու դեմ Փաշինյանի առաջին իսկ հրապարակային գործողություններից և «դոմփելու» մասին մայիսի

Երբ որեւէ երկիր իր դերը չի կատարում, խաղեր է տալիս, պարզապես, գլխին խփում են ու պատժում. «Հայացք Երևանից»

Հիմա Ուկրաինայից են ուզում թափարգել սարքել, որպեսզի Ռուսաստանը չկարողանա մեծ դեր ու ազդեցություն ունենալ Եվրոպայում: Իսկ Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ թափարգելի դեր կատարում է անծայրածիր Մոնղոլիան, հակառակ դեպքում մի քանի միլիոն մոնղոլները նման ահռելի տարածք չէին կարող ունենալ, առավել եւս՝ վերահսկել այն: Օրինակներ շատ կարելի է բերել: Նույնը կատարվել է Հայաստանում եւ Վրաստանում: 1828 թվականին

Ուրեմն իրեն լավ չի պահել Տեր Մանուկը, թող առուն թռնի, անցնի. Օհանավանի բնակիչ

Ուժեղացված հսկողություն՝ Հովհաննավանքում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031