Օրվա լրահոսը

«Կան մարդիկ, որոնք կարծում են, որ պարտված իշխանությունը չի կարող մնալ իշխանության, ես համաձայն չեմ». Արփի Դավոյանի ուշագրավ մտքերը

Դավոյանը պատասխանեց, որ այսօր բազմաթիվ խնդիրներ կան՝ գերիների հարց. «Դուք հասկանո՞ւմ եք ՀՀ-ում ու Արցախում այս պահին ինչ իրավիճակ է ու գալիս են ինչ-որ մարդիկ եւ ասում են՝ վարչապետը պետք է հեռանա»:

ՍԴ-ն ստացել է Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով՝ Ազգային ժողովի խորհրդի դիմումը

Դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժ. 09։49-ին։

«ՀՀ-ի վրա կախված է Թուրքիայի վտանգը. մեր սահմանների մոտ պրոֆեսիոնալ ահաբեկիչներ կան». Իգիթյան

ՌԴ-ի մեր բարեկամներն ասում են, որ նման վտանգ Հայաստանը վերջին անգամ տեսել է ցեղասպանության ժամանակ

«Թույլ չտալ Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական պատերազմական հանցագործության իրագործումը հայ ռազմագերիների նկատմամբ»

Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք

«Մեզ ասվել է off the record, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ են Արցախի՝ Հայաստանի կողմից ճանաչմանը». Մարուքյան

Մարուքյանն ասաց, որ վերջին պատերազմի ընթացքում տարբեր ուժերի ներկայացուցիչներ իրեն են դիմել՝ Արցախի ճանաչման հարցով լսումներ անելու, ինքն էլ դիմել է Արարատ Միրզոյանին, պատասխանը եղել է հետեւյալը՝ շատ լավ առաջարկ է, բայց կարող է խանգարենք պատերազմին, հլը սպասենք:

«Այստեղ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական հաշվեհարդար տեսնելու հետ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ». Իվետա Տոնոյան

Ըստ նրա, իշխանությունները ռազմական դրությունը չեն հանում, որովհետեւ վախենում են, որ ընդդիմությունը անմիջապես հետո՝ 48 ժամվա ընթացքում անվստահություն կհայտնի վարչապետին:

«Կյանքը կարող է շատ բան թելադրի իրենց արդեն, որովհետեւ շատ վատ է իրենց վիճակը». Մարուքյանի արձագանքը՝ Անդրանիկ Քոչարյանին

Հարցին՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց խորհրդարանում հնարավո՞ր է իրականացնել՝ Մարուքյանը պատասխանեց, որ վարչապետի հրաժարական կարող է լինել, բայց անվստահություն հայտնելու գործընթաց հնարավոր չէ. «Մենք նման օրակարգ չունենք, մենք ԲՀԿ-ի հետ 1/3 ստորագրություն էլ չունենք, որ ահ ու սարսափի մեջ են: Բայց ընդդիմության մեխանիզմները պետք է միշտ գործեն ու ոչ մի ռազմական դրություն չպետք է խանգարի»:

Արցախցիները վերադառնում են հայրենիք. «Եթե մենք Ղարաբաղ չգնանք, դա լրիվ մեր պարտությունը կդառնա»

Հիմա հույսը ռուսի հետ է կապում. «Ռուսական բանակը, որ գտնվում է Ղարաբաղում, ես կարծում եմ, որ եթե ղարաբաղցիներին Ռուսաստանի քաղաքացիություն տան, այդ դեպքում եւ՛ Ղարաբաղը կլինի ապահով, եւ՛ Հայաստանը: Կամ պետք է Ղարաբաղի անկախությունը լինի»:

Զինծառայողների ծնողները դեմ են, որ 44 օր դժոխային պատերազմի միջով անցած իրենց երեխաներին հիմա էլ ստիպեն խրամատ փորել

Զինվորները քնում են գետնին՝ քնապարկերում, պատշաճ բուժօգնություն չեն ստանում: Զինծառայողների ծնողները պահանջում են հետպատերազմյան արձակուրդ, որ երեխաներին տիրություն անեն

«Ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան և բնակություն հաստատեն Արցախում». Նիկոլ Փաշինյան

Արցախցիներին աջակցության 2 ծրագիր ընթացքի մեջ է, քննարկվում են մի քանի միջոցառումներ ևս

«Չեմ կարծում, որ թերացումներն այն աստիճանի են, որ պետք է մենք հենց հիմա ամբողջ կազմով հեռանանք ու ուրիշներին ասենք՝ եկեք տեսեք ինչ եք անում». Թունյան

«Եթե ինձ ապացուցեք, հիմնավորեք, ցույց տաք, որ եթե այլ կառավարություն լիներ, մենք այլ արդյունքներ էինք ունենալու ու ցույց տաք, որ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը պայմանավորված է կառավարության սխալներով ու միայն դրանով, այլ ոչ այն հանգամանքով, որ պատերազմել ենք Ադրբեջանի, Թուրքիայի դեմ, որ մենք 25 տարի սպառազինությամբ, բոլոր առումներով հետ ենք մնացել, եթե ցույց տաք, որ իրավիճակը մենակ կառավարության սխալների հետեւանք է, ու եթե ուրիշ կերպ վարվեր՝ արդյունքը այլ էր լինելու, ես կհամաձայնեմ, որ դա մեր մեղքն է»:

Եվրասիական բանկի կանխատեսումներով 2021-ին տնտեսական բարենպաստ միջավայր է սպասվում

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը, ըստ վերլուծությունների, նահանջի միտում ունի

«Եթե վստահում եք ռուս խաղաղապահներին, ինչո՞ւ չեք վերացնում ռազմական դրությունը». Ուրիխանյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

Իշխանությունն ունի՞ մտավախություն, որ ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն կարող է չկատարել իր ստանձնած ռազմական պարտավորությունները

Վրաստանի կառավարության որոշմամբ տեղաշարժի արգելք կսահմանվի. «Ալիք մեդիա»

Կլինեն բացառություններ կան Ամանորի և Սուրբ Ծննդի տոների հետ կապված:

Բերձորի բնակիչները տարհանվում են անհստակության հիմքով. վարկած կա, որ քաղաքն ադրբեջանցի ղեկավար է ունենալու

Հնարավոր է, որ չլինի ադրբեջանական ղեկավարություն, բայց նաեւ հայկական բնակչություն չլինի,-ասում է շրջվարչակազմի ԺՊ-ն

Արա Այվազյանը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը և դրա հետևանքները տարածաշրջանի համար

Այվազյանը Գլխավոր քարտուղար Գուտերեշին համապարփակ տեղեկություն տրամադրեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և բռնության այլ դրսևորումների վերաբերյալ։

«Փաշինյանը, փոխանակ իր վրա վերցներ պարտության խարանն ու ամոթը եւ հեռանար, փորձում է մեղադրել բոլորին». Գորգիսյան

Հակառակ դեպքում պարտության խարանը սկսում է կրել հասարակությունը, ժողովուրդը, եւ դա հղի է վատ հետեւանքներով

«Այն, որ ներկայացնում են, թե մարդիկ փողն ուղարկել են հիմնադրամին, հիմնադրամից գնացել է պաշտոնյաների պարգևավճարներին՝ դա շահարկում է». Թունյան

Aravot.am-ի դիտարկմանը, որ մարդիկ, երբ հիմնադրամին փող էին փոխանցում, վստահում էին կառավարությանը, հիմա չեն վստահում, որովհետեւ այս կառավարությունը հող հանձնող է, հիմա ավելի ազնիվ չէ՞ սառեցնել հիմնադրամի միջոցները այս պահին՝ Թունյանը պատասխանեց. «Երբ ասում եք՝ հասարակությունը վստահում է կամ չի վստահում, ինչի՞ հիման վրա եք ասում, կա՞ն վերլուծություններ, պրոֆեսիոնալ հարցումներ, որ հասկանանք՝ հասարակության ո՞ր մասն է վստահում, որ մասը չի վստահում: Չեմ կարծում, որ հիմնադրամի միջոցները պետք է սառեցվեն»:

Ադրբեջանի ԶՈւ կողմից պատմամշակութային արժեք ունեցող բազմաթիվ հայկական հուշակոթողներ են ոչնչացվել, վնասվել կամ պղծվել. ՀՀ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը նաև միջոցներ է ձեռնարկում նշված արձանագրված փաստերի վրա Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO), ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանությամբ և պահպանությամբ զբաղվող միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ

Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է պատվիրել 300 հազար բնակչի համար

Արսեն Թորոսյանի ներկայացմամբ՝ պատվաստանյութը հասանելի կլինի գարնանը

Շտապել էր առաջնագիծ՝ անառիկ պահելով Քարվաճառի հայկական դիրքերը. մերօրյա հերոսները. Սամվել Գասպարյան

«Մենք Քարվաճառի ամենավտանգավոր դիրքերից մեկում էինք… Թշնամուն էինք սպասում, բայց, ցավոք, թշնամին վերևից էր գալիս…»

«Օնիկ Գասպարյանի խնդրանքից անցել է 16 օր, դա բավարար ժամկետ էր կառավարության համար». Գորգիսյան

Այն ժամանակ ԳՇ պետը հայտնեց, որ առաջնագծում դեռեւս ռազմական խնդիրներ կան լուծելու: Մանրամասները հրապարակային չեմ կարող ասել

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը Սերժ Սարգսյանի անունով շարունակում է ցավակցություններ ստանալ՝ Ռիտա Սարգսյանի` կյանքից անժամանակ հեռանալու կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահին խորին վշտակցություն ու զորակցություն են հայտնել բազմահազար մեր հայրենակիցներ

«Գիշերվա 1-ին, 2-ին 4-5 անգամ փակ համարից զանգել են, պատասխանում ենք, ձայն չեն տալիս, մտածում ենք՝ կարող է երեխեն լինի, վախից չի խոսում». Անհայտ կորածների հարազատները ցույց են անում

Անհայտ կորած զինծառայողների հարազատները ՊՆ-ից կառավարություն են գնում, այնտեղից էլ ՊՆ, որ որդիներից գոնե մի լուր իմանան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Ձեր փափուկ աթոռները թողնելով՝ գերադասեք պատիվն ու թասիբը». ԱԺ-ի մոտ ցույց են անում՝ պահանջելով կողմ քվեարկել ռազմական դրության չեղարկմանը

Ցուցարարները սպասում են ԱԺ-ի քվեարկությանը, որից հետո կորոշեն իրենց հետագա քայլերն ու բողոքի արտահայտման ձեւերը: Նրանք հայտարարեցին. «Ամեն պատգամավոր իր այսօրվա ելույթի եւ քվեարկության համար կրելու է անձնական պատասխանատվություն»:

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել վերանայել հարաբերությունները Ֆրանսիայի հետ

«Դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից բացառելու համար: Վերանայել և խորությամբ վերլուծել քաղաքական և տնտեսական կապերը Ադրբեջանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև»,- ասվում է հայտարարության մեջ:

«Քանի որ գեներալը շփոթ առաջացրեց իշխանության ներսում, նրան այսօր փոխարինել է ՊՆ գլխավոր քարտուղարը». Մարուքյան

Դեռեւս նիստի մեկնարկին Լենա Նազարյանը հայտարարել էր, որ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանն է ներկայացել, որին զեկույցի իրավունք տալուն խորհրդարանը կողմ քվեարկեց

Իմ հիմնական գործունեությունն առաջիկա տարիներին, որպես խիստ առաջնահերթություն, միտված է լինելու վիրավոր զինվորների վերականգնմանը. Գայանե Աբրահամյան

2020 թվականին ՄԱՐՏ ամսից ի վեր որեւէ պարգեւավճար չեմ ստացել, բացառությամբ սեպտեմբերի 21-ին` Անկախության տոնի կապակցությամբ (ի դեպ, շեշտեմ, որ պատգամավորական պարգեւավճարը մշտապես կազմել է ոչ ավել քան աշխատավարձի 30 տոկոսը` շուրջ 140 հազար դրամ)։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031