Օրվա լրահոսը

ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել ատամնաբուժական կաբինետներում և բժշկական ամբուլատորիաներում

Տրվել են խախտումները հրատապ վերացնելու կարգադրագրեր։

ԱԻՆ-ում անցյալ շաբաթ գրանցվել է 319 դեպք, արձանագրվել է 12 մահ

Արձանագրվել է թունավորման 5 դեպք

«Գինը վճարելու է կամ Ադրբեջանը, կամ Հայաստանը. մինչ այժմ Ռուսաստանի կողմից վարած եւ-եւ-ի քաղաքականությունն այլեւս իր դարն ապրած կարող ենք համարել»

«Առավոտը» զրուցել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ: – Պարո՛ն Մելիքյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Վալդայ» միջազգային ակումբում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, պատերազմական գործողությունների, Հայաստանի, Ադրբեջանի հետ կապված հայտարարություններից հետո հայաստանյան փորձագիտական շրջանակներում եւ հանրության շրջանում կան իրարամերժ, հաճախ ծարահեղական դիրքորոշումներ: Դուք ինչպե՞ս կգնահատեք նրա դիտարկումները, Պուտինի հայտարարություններից պարզ

Նպատակը հաղթանակն է. սարի նման կանգնած ենք. կամավորները խոստանում են. տեսանյութ

Կամավորները խոստանում են. Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել

«Եթե վաղն էլ նման վերաբերմունք լինի, ավելի մեծ բազմությամբ ենք գալու». Արցախի կանայք եւ երեխաները՝ ԵՄ գրասենյակի առաջ

Տարիների ընթացքում նմանօրինակ կառույցների անգործությունը տարեցտարի մեզ, մեր իրավունքները ոչնչացրել է մեր իսկ պատմական հողերում

«Ատելութեան սովորական մթնոլորտ». Թուրքիոյ մէջ հայերու նկատմամբ սպառնալիքները աշխուժացած են

Կարօ Փայլան եւս Թուրքիոյ մէջ թիրախ դարձած է` ազրպէյճանական-արցախեան տագնապի գօտիին մէջ զինադադարին կողմնակից ըլլալուն եւ խաղաղութեան կոչ ուղղելուն համար:

Հրամանատար Դավիթը վաշտի զինվորների կյանքն է փրկել, ինքը՝ անմահացել

Դավիթ Արզումանյանի մասին պատմությունը չի ավարտվում: Կինը, ընկերներն ու հարազատներն իրար հերթ չտալով նրա սխրանքներն են պատմում, ապրած կյանքից դրվագներ ու անցած, գնացած հիշողություներ: Դավիթը նույնպես այն հարյուրավոր քաջորդիներից է, որը կյանքի գնով հատուցեց հայրենիքը պաշտպանելու համար: Կինը՝ Շուշանիկը, որը մի քանի երջանիկ տարիներ է ապրել Դավիթի հետ, «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ «Բնավորության վատ

Էրդողանի ռազմական արկածները հետզհետե խայտառակում են ՆԱՏՕ-ն. deVolkskrant-ի անդրադարձը

Հազվադեպ է պատահում, որ Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելող որևէ նախագահ մեղադրում է ՆԱՏՕ-ի մաս կազմող երկրին արյունալի պատերազմ հրահրելու և ստորագրված զինադադարն արգելափակելու մեջ

Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը, ընդհանուր առմամբ, պահպանվում է. Փաշինյան

Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին

Սակրավորները ոչնչացնում են Ստեփանակերտում հայտնաբերված զենք-զինամթերքը

Պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել։

Այսօրվա պատերազմի մասին էն ապրիլյա՛նը, էն Ալիեւի հոխորտա՛լը, էն հուլիսյա՛նը մեզ համար զգուշացում չէի՞ն…

Արդեն բոլորին է պարզ, որ 1988-ից սկսած նախ հրացաններով, ապա ավտոմատներով ռազմական գործողություների ժամանակը վաղուց անցյալ է։ Անցյալ է նաեւ այն վիճակը, երբ սահմանում փոխհրաձգությունների ժամանակ երբեմն զոհեր էինք ունենում: 21-րդ դարի պատերազմներին բնորոշ են այլ ձեւեր եւ մենք հիմա արդեն դրա ականատեսն ու մասնակիցն ենք։ Մարտահրավերներն ակնհայտորեն չափազանց արդիականացվել են եւ խիստ ուժգնացել։ Ռազմաճակատը

ՄԱԿ-ը ողջունում է հրադադարի մասին Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատել հոկտեմբերի 26-ից հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը։ «Գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարությունը, որում ասվում է, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված և հոկտեմբերի 17-ին Փարիզում վերահաստատված հումանիտար հրադադարը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին՝ ժամանակով ժամը 08:00-ին», – ասված

Վալերի Բուայեյից մինչեւ ԱՄՆ կին կոնգրեսականներ՝ հանուն Արցախի

Կանայք քաղաքականության մեջ համարձակությամբ չեն զիջում տղամարդկանց

Սահմանապահները

Սահմանապահները   Լուսանկարիչ` Արեգ Բալայան

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո՛ շնորհիվ. Աննա Հակոբյան

Մենք քեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում

Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա

Ստի պայքարը ճշմարտության դեմ. ինչպե՞ս են Արցախում հարձակման ենթարկվել լրագրողները

Հետաքննություն Արցախից․ ինչպե՞ս են հարձակման ենթարկվել լրագրողները

Ադրբեջանի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը

Համանախագահները եւ արտաքին գործերի նախարարները համաձայնել են հոկտեմբերի 29-ին կրկին հանդիպել Ժնեւում

ԵԱՀԿ Մինսկի խմբի մամուլի հաղորդագրությունը Վաշինգտոն, 25 հոկտեմբերի, 2020թ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից եւ Էնդրյու Շոֆերը ԱՄՆ-ից) հանդես եկան հետեւյալ հայտարարությամբ․ Համանախագահները Վաշինգտոնում հոկտեմբերի 24-ին հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»:

Հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ. Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»:

Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է. ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Բոլոր ուղղություններում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը

Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը ժամը 8:45 խախտել է հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը

«Բացեք ձեր աչքերը, Արցախը Հայաստան է». Նյու Յորքի հայերը պահանջում են Ճանաչել Արցախի անկախությունը

Մենք թույլ չենք տա, որ ցեղասպանությունը կրկնվի, Հայկական սփյուռքն էլ է հայկական բանակ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե հայկական ուժերը հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը. ԱՀ ՊՆ

Թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում:

ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը. Լիլիթ Մակունց

Եթե գիտես ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել ենք Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ

Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տարածել է հետեւյալ հայտարարությունը Ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները։ Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031