Օրվա լրահոսը

Հաղթելու ենք՝ պարտադրելով խաղաղություն. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Այս պահին կենսականորեն անհրաժեշտ է պատերազմում հերոսաբար մարտնչող հայ զինվորին անվերապահորեն աջակցել առաջին հերթին ներքին համերաշխությամբ ու միաբանությամբ՝ քաջությունը համադրելով բանականության հետ

Թուրքիայի ներկայությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար․ Արմեն Սարգսյանը՝ Ժոզեպ Բորելին

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նախագահ Սարգսյանը հանգամանալից անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, ադրբեջանական զինուժի կողմից Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելուն։

Գագիկ Ծառուկյանին ազատ արձակելու որոշումը կհրապարակվի քիչ անց

Դատարանը խորհրդակցական սենյակում է

Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը արտասահմանյան առաջատար ԶԼՄ-ներում

Լրատվամիջոցն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղում տարածում է ստանում կորոնավիրուսը՝ ծանր մարտերի ֆոնին։

ՀՀ նախագահը ստորագրել է Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու վերաբերյալ օրենքներ

Օրենքի փոփոխության արդյունքում հնարավորություն է ընձեռվում բանկերին և վարկային կազմակերպություններին առանց հարկային հետևանքներ կրելու ներել այն անձանց կողմից ստացված վարկի գումարը, դրանց տոկոսները, տուժերը և (կամ) տուգանքները

«Նոա» թիմում 9 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է

VBET Հայաստանի Պրեմիեր Lիգայի ևս 2 հանդիպում հետաձգվել է

«Թե՞ սպասում ենք, որ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի վերջնականապես, հետո հայտարարություն անենք». Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ին

Սամադ Սեյիդովի հայտարարությունը բալիստիկ հրթիռներով Գյանջան ռմբակոծելու մասին պարզապես կեղտոտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը

Աստղերը՝ զինվորների կողքին. Մերլին Մոնրոյից մինչեւ Արցախյան գոյամարտ

Հայ հայտնիները խոստացան հարցազրույցներ տալ հաղթանակից հետո՝ ասելով, որ չեն ցանկանում առաջնագծում կանգնած հայ զինվորի հաշվին PR-վել

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը պարգևատրվեց Հայրենիքի շքանշանով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Տ. Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի

Մայր Աթոռը նվիրատվություններ է ստանում՝ ի զորակցություն Արցախի

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից փոխանցվել է ևս ութ միլիոն ռուբլի գումար

Անկարայի պայմանները եւ Մոսկվայի մերժումները. Շահան Գանտահարյան

Պարզ է դառնում, թե Անկարան ինչո՛ւ սկսեց պատերազմը եւ ինչ առաջադրանքներ է փորձում իրականացնել հրահրելով արցախյան պատերազմը։

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները սկսվել են. առաջնահերթությունը` ռիսկի խմբերին

ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ, ԱՆՎՃԱՐ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ:

Կորոնավիրուսից ՀՊՏՀ դասախոս է մահացել

4 դասախոսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ուսանողների շրջանում ևս կան վարակման դեպքեր

Այս դժվարին օրերին զգալի օգնություն է ցուցաբերում նաեւ Լիդիանը

Ու սա աջակցության մի փոքր մասն է, միայն այն մասը, որի մասին կարող ենք հրապարակավ խոսել։

Կամավորի աշխատանքը՝ կորոնավիրուսի համավարակի օրերին

«Սկզբում հիվանդները գիտեին անունս, լսում էին ձայնս, բայց դեմքով ինձ չէին տեսել։ Հետաքրքիր զգացողություն էր, երբ մարդու հետ երկար շփվում ես, բայց ինքը քեզ առաջին անգամ է դեմքով տեսնում ու չի ճանաչում․․․»,- նշում է Վահեն։

Կրեմլը մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ներգրավման հնարավորությունը

Պեսկովը նաև դժգոհություն է հայտնել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի ռեժիմի և հումանիտար դադարի պայմանավորվածության չպահպանման կապակցությամբ։ «Ցավոք, կողմերը չեն պահպանում այդ պայմանավորվածությունը»,- ասել է նա։

Կատալոնիայի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի ԶՈւ կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները

Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել

Իրանի տարածք է ընկել արդեն ավելի քան 70 հրթիռ, արկ, ռումբ. ի՞նչ է արձանագրում պաշտոնական Թեհրանը

Իրանում անհանգստացած են այդ փաստի առթիվ եւ եւս մեկ անգամ զգուշացնում են իրանական տարածքը չդարձնել պատերազմի թատերաբեմ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Եկեղեցու ռմբահարումը նույն բանը չէ, ինչ ռազմահենակետինը». Րաֆֆի Հովհաննիսյան

Ցեղասպանության ուրվականը կրկին պաշարել է «սեւ այգին»

Կորոնավիրուսի թեստավորման արդյունքները ցույց են տալիս, որ ամեն 2-րդ, 3-րդը վարակված է

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը ծայրահեղ ծանր է։ «Առավոտ»-ի հետ զրույցում այսպիսի բնութագրում տվեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։ Վերջին օրերին գրանցված վարակման դեպքերը նույնիսկ համեմատելի չեն կորոնավիրուսի տարածման առաջին ալիքի հետ՝ մայիսի վերջին, հունիս ամսին գրանցած թվերի հետ։ Հոկտեմբերի 20-ին, ըստ պաշտոնական

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը «Հայկական ջարդեր» բաժինը վերանվանել է «Հայոց ցեղասպանություն»

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը վերանվանել է «Հայկական ջարդեր» բաժինը՝ դարձնելով այն «Հայոց ցեղասպանություն»։ Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։ «Կոնգրեսի գրադարանի վերջին ուղղումը շատ սկզբունքային և փաստերի վրա հիմնված դիրքորոշում է՝ ի պաշտպանություն օտարերկրյա ազդեցության դեմ ամերիկյան ինստիտուտների։ Դա տեղի է ունենում ամերիկահայերի համար նման կարևոր ժամանակաշրջանում»,- ասել է Հայ դատի գրասենյակի գործադիր

Արայիկ Հարությունյան. Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով

Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար:

Հաղթական զանգերը որպես կոչնակ հնչեն՝ օդային տագնապի ազդանշանների փոխարեն

Որ եկեղեցիների զանգակատների ուժգին ղողանջների ներքո հաղթանակած մեր զինվորները մտնեն իրենց օջախները, որ այլեւս հայոց վանքերի զանգերը որպես գուժկան չհնչեն ու ոչ մի զոհի չուղեկցեն հուշահամալիր․․․

Կալիֆոռնիայի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը

Քաղաքը կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ Արցախի անկախության ճանաչմանը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031