Օրվա լրահոսը
«Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ այն հնարավոր է». Նիկոլ Փաշինյան
Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի ԼՂ-ի անկախությունը. վարչապետը՝ «Ինտերֆաքս»-ին
«Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը, իսկ միջազգային հանրությունը լռում է»
«Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը, իսկ միջազգային հանրությունը լռում է»,-գրում է իսպանացի սենատոր Կարլես Մուլետ Գարսիան և կիսվում Արցախից ստացված լուսանկարներով: Իսպանիայում Հայաստանի դեսպանություն
«Դա ես չեմ ընդունում». Գագիկ Ծառուկյանը՝ 13 կուսակցությունների հայտարարության մասին
ԲՀԿ նախագահն այսօր դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից
«Խաղաղությունն էն է, օրինակ, որ մենք խաղում ենք, նկարում ենք, կավով ու պլաստիրինով խաղում ենք ու ոչ մեկ մեզ չի խանգարում»
«Հանրային լրագրության ակումբ»-Պատերազմին «դեպքի վայրում» ականատես եղած երեխայի աչքերում ասված ու չասված մի շարք պատմություններ կան, որոնք կարող են լինել շատ նման կամ շատ տարբեր: Նրանց աչքերում կյանքը յուրովի արտացոլանք ունի։ Այս երեխաներից շատերի կյանքում սա առաջին պատերազմն է, ի տարբերություն նրանց ծնողների, տատիկների ու պապիկների, որոնք ականատես ու մասնակից են եղել տարբեր պատերազմների, ներառյալ
Ադրբեջանցի ռազմագերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին
Ադրբեջանցի ռազմագերին N հոսպիտալում պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին: Տեսանյութը վերցված է Դավիթ Ղահրամանյանի ֆեյսբուքյան էջից: Արցախի Տեղեկատվական շտաբ
Խորվաթիայի հայ համայնքի ցույցը Զագրեբում
Հոկտեմբերի 21-ին Խորվաթիայի հայ համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ Զագրեբում տեղի է ունեցել լուռ ցույց, որի ընթացքում կոչ է արվել Խորվաթիայի իշխանություններին չլռել և համարժեք արձագանք տալ թուրք-ադրբեջանական ագրեսիային և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Ցույցին ընթացքում միացել են խորվաթներ՝ իրենց աջակցությունը ցույց տալով Արցախին և հայ ժողովրդին։ Համայնքի կողմից նաև պատրաստվել և Խորվաթիայի իշխանություններին են փոխանցվել հայ
Մեզ համար ռուս խաղաղապահների ներկայությունն ընդունելի է. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի խաղաղապահներ մտցնելն ընդունելի է հայկական կողմի համար, և դրանք կարող են լինել ռուս խաղաղապահներ: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում: «Մեզ համար ընդունելի է խաղաղապահներ մտցնելը: Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Եթե
Ռուսաստանը առանձնահատուկ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ. Պուտին
Ռուսաստանը միշտ առանձնահատուկ կապեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «Վալդայ» ակումբում իր ելույթում: «Դուք ասացիր, որ Ռուսաստանը միշտ առանձնահատուկ կապեր է ունեցել Հայաստանի հետ: Բայց մենք միշտ առանձնահատուկ կապեր ենք ունեցել նաև Ադրբեջանի հետ: Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 միլիոն հայ և մոտ
Կանգնեցրե՛ք Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմը
Նիդերլանդների մասնագիտական և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների բաց նամակը։ Նամակը Նիդերլանդների վարչապետին, արտաքին գործերի նախարարին, խորհրդարանին և կուսակցությունների ղեկավարներին է ուղարկվել հոկտեմբերի 22-ին։ Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը հարձակումներ է գործում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վրա։ Մենք՝ որպես Նիդերլանդների մասնագիտական և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ, խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից միակողմանիորեն սանձազերծած ռազմական հարձակումը և շարունակական ագրեսիան տարածաշրջանի էթնիկ հայերի
Ոչնչացվել է թուրքական արտադրության հերթական «Բայրակթարը»
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը: Արցախի Տեղեկատվական շտաբ
Խուճապ չկա, բնակիչների մարտական ոգին բարձր է
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանդիպում ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրում. խուճապ չկա, բնակիչների մարտական ոգին բարձր է` հայրենի հողին ամուր կառչելու վճռականությամբ»:
Անձնակազմի կյանքը փրկած 34-ամյա գյումրեցի Արթուրն ավարտել էր ռազմական ավիացիոն համալսարանը
Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ահաբեկչական պատերազմի ժամանակ նահատակվել է 34-ամյա գյումրեցի կապավոր Արթուր Գրիգորյանը։ Նա երկու դուստր ունի՝ 3 և 5 տարեկան։ Մարտական ընկերներն ու հարազատները նրան բնութագրում են որպես բացառիկ հայրենասերի, որն իր ողջ կյանքում չի իմացել՝ ինչ է վախը։ Արթուր Գրիգորյանը մեծ ներդրում ուներ Կապի զորքերի կազմավորման, ինչպես նաև բանակաշինության մեջ․ իր ծառայության
Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ կար 71% վստահություն, հիմա այդ վարկանիշն ընկնում է»․ Գրիգոր Երիցյան
ՀԿ ղեկավարն ասում է՝ միջազգային կազմակերպություններն իրենց հռչակած արժեքներին չեն դավանում եւ արժեզրկում են Հայաստանի հետ հարաբերությունները
ՆԱՏՕ-ն Թուրքիային կոչ է արել նպաստել Ղարաբաղում լարվածության թուլացմանը
ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել «տարածաշրջանում իր նշանակալի ազդեցությունը» Լեռնային Ղարաբաղում լարվածությունը թուլացնելու համար։ Համապատասխան հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Թուրքիան ՆԱՏՕ-ի համար արժեքավոր դաշնակից է, սակայն ես նաև ակնկալում եմ, որ Թուրքիան կօգտագործի տարածաշրջանում իր նշանակալի ազդեցությունը Ղարաբաղում լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է Ստոլտենբերգը դաշինքի անդամ պետությունների պաշտպանության
«Իսրայել, արթնացիր, վաղն այդ զենքերը քո դուռը կարող են թակել». Երուսաղեմի հայերը բողոքի ցույց են արել
Կան պետություններ, որոնք պայքարում են տեռորիզմի դեմ, իսկ հիմա, երբ հայերը պայքարում են միջազգային տեռորիզմի դեմ, այդ պետությունները զենք են վաճառում Ադրբեջանին
Կանադան 350 հազար դոլարի չափով հումանիտար օգնություն է տրամադրել Ղարաբաղին
Կանադան 350 հազար դոլարի չափով հումանիտար օգնություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին հայտնել է Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը։ «Կանոնավոր շփումներ ունեմ Զոհրաբ Մնացականյանի հետ։ Կոչ եմ անում պահպանել Լեռնային Ղարաբաղում հրադադարը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 350 հազար դոլար ենք նվիրաբերել մարդասիրական ջանքերի համար։ Մենք արտաքին կողմերին կոչ ենք անում հեռու մնալ հակամարտությունից։ Կոչ ենք
Մերօրյա հերոսներ
Արդյունավետ հակահարձակողական գործողությունների, հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան ոչնչացնելու, թշնամական դիրքեր գրավելու համար մայոր Սամվել Սերժիկի Հարությունյանը, կապիտան Իշխան Արամի Կարապետյանը, ավագ լեյտենանտներ Արմեն Գրիգորիի Սարգսյանն ու Մոնթե Խաչատուրի Գրիգորյանը և լեյտենանտ Նոյ Արթուրի Սողոմոնյանը հրամանատարության կողմից ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների: Նույն կարգի պետական պարգևների են ներկայացվել նաև փոխգնդապետ Սուրեն Սլավիկի Ավագյանը, փոխգնդապետ Միքայել
ԱՄՆ սենատորները ողջունում են «Հայոց ցեղասպանության» շուրջ Կոնգրեսի գրադարանի որոշումը. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Սենատոր Բոբ Մենենդեսը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ և Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերն այսօր տարածել են այս հայտարարությունը՝ ողջունելով Կոնգրեսի գրադարանի այն որոշումը, որով Հայոց ցեղասպանությունը իր կատալոգային գրառումներում դասակարգվելու է ոչ թե «հայկական ջարդեր», այլ «Հայոց ցեղասպանություն» տերմինով: «Մենք ողջունում ենք Կոնգրեսի գրադարանի որոշումը, որն արտացոլում է ինչպես գիտնականների, այնպես
ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ղարաբաղում ահաբեկչության տարածման վտանգը
Մոսկվան մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում ահաբեկչության հնարավոր տարածման կապակցությամբ, սակայն ռուս ռազմական մասնագետները ամբողջովին վերահսկում են Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններում օտարերկրյա գրոհայինների մասնակցության հարցը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռազմական փորձագետները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներն այդ հարցը լիովին վերահսկում են։ Հարցը մեզ հուզում է, մենք այդ
«Մենք աջակցում ենք Արցախի արդար պայքարին». երթ եւ ավտոերթ Թբիլիսիում
«Մենք աջակցում ենք Արցախի արդար պայքարին» պաստառներով եւ «Հայաստան», «Արցախ», «Հայեր, միացեք», «Հաղթելու ենք» վանկարկումներով այսօր Թբիլիսիում երթ եւ ավտոերթ է տեղի ունեցել: Երթի մասնակիցները Հայաստանի, Արցախի, Վրաստանի եւ Հունաստանի դրոշներով էին: Երթը մեկնարկեր է Մեթրոշենի թաղամասից, ապա երթի մասնակիցները քայլել են Կախեթի մայրուղիով: Ցուցարարներին հաջողվել է փակել մայրուղու մի մասը, որը, ի դեպ Թբիլիսիի
Իրազեկում. Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ԱԺ կողմից 2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են հարկային արտոնություններ: Օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Արտոնությունները վերաբերում են ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության,
Հոկտեմբերի 22-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 22-ի ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք, որոնցից 30-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 110-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 41-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 32-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի՝ 100 միլիոն դրամ գրավի դիմաց
Դատարանը հրապարակեց որոշումը
«Իմունիտետի ձեւավորման փուլում ենք, մենք էլ, ողջ աշխարհն էլ, թե ե՞րբ կհասնենք այդ մակարդակին` մի քիչ դժվար է գնահատել». Արարատ Մկրտչյան
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի բարձր թվերի ու կոլեկտիվ իմունիտետի մասին
Մոսկվայի շրջանում ահաբեկչություն է կանխվել
Հետաքննության տեղեկություններով՝ ահաբեկիչը պլանավորում էր հեռանալ Մերձավոր Արևելք։
Սա բարբարոսություն է և ֆաշիզմ. պետք է հասնել հրադադարի պահպանմանը. Միքայել Մելքումյանը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովին
Թուրքիան ոչ միայն ուղղակի կերպով զենք է մատակարարում Ադրբեջանին, այլև թուրք գեներալներն անձամբ են ղեկավարում ռազմական գործողություններն ընդդեմ արցախահայության:
«Հստակ պահանջ է ներկայացվել Ավստրիային՝ ճանաչել Արցախի անկախությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը». Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ
Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է ԼՂ կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածությունը
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների 40 նոր անուն
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Վարդանյան Մկրտիչ Խաչատուրի, ծնվ. 1987թ. Բալասանյան Խաչատուր Սերգեյի, ծնվ. 1985թ. Գրիգորյան Վանիկ Առաքելի, ծնվ. 1984թ. Սահակյան Գառնիկ Ռոբերտի, ծնվ. 1985թ. Մարդանյան Հայկ Ռոմիկի, ծնվ. 1979թ. Բաբաջանյան Ալեքսեյ Ալեքսեյի, ծնվ. 1978թ. Գևորգյան Արթուր Ռուբիկի, ծնվ. 1980թ. Կիրակոսյան Արմեն Ասատուրի, ծնվ. 1984թ. Մելքոնյան Սերոբ Սամվելի, ծնվ. 1989թ. Շախմուրադյան Հակոբ Մանվելի,
Սահմանի համար պաշտպանիչ ցանցեր են գործում նաեւ Վանաձորում (ֆոտոշարք)
Վանաձորցի կամավորականները շարունակում են ամեն կերպ աջակցել առաջնագծում կանգնած տղաներին: Այս անգամ քաղաքացիները լծվել են մեկ այլ գործի: Արդեն մի քանի օր է՝ քաղաքի տարբեր հատվածներում սահմանի համար պաշտպանիչ ցանցեր են գործում. «Այն զգացումով եմ գալիս, որ ինչ-որ կերպ կարողանամ օգտակար լինել: Թե չէ ավելի լավ էր մենք նման բան չանեինք, ցանցեր պատրաստեինք միայն ուսուցողական


















































