Օրվա լրահոսը
Բնակարանում, որտեղ պայթյուն է եղել, ապրում էր հայրը՝ երկու երեխաների հետ. նախնական տեղեկություններ
Ինչպես հայտնի է՝ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 7:18-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Ռայնիսի 3 հասցեում տեղի ունեցած պայթյունը եղել է երկրորդ հարկի բնակարանից: Բնակիչները Aravot.am- ին պատմեցին, որ նշված բնակարանում բնակվում էր հայրը՝ երկու երեխաների հետ, երեխաների մայրը ՌԴ- ում աշխատանքի է մեկնել: Բնակիչների պատմելով՝ տան երեխաներից փոքրը՝ 13 -ամյա աղջիկը, երեկ հորեղբոր տանն էր
Արա Գալոյան. կարելի է ենթադրել, որ աշխատավարձերը մեր երկրում բարձրանում են, որովհետև բարձրանում են պետական ոլորտում աշխատողների աշխատավարձերը
Մակրոտնտեսությունն ու պետական աշխատավարձերը․ տնտեսական անկումը դեռ չի կանխվել
Մրցակցությունն ավելի դաժան է լինելու
Ընդունված է համարել, որ մրցակցությունը տնտեսության եւ ընդհանրապես առաջընթացի զարգացման շարժիչ ուժն է, եւ դա իրոք այդպես էր նախորդ 3-4 դարերի ընթացքում: Ասենք, մի կոշկակարը ջանում էր իր հարեւան կոշկակարից ավելի հաջողակ լինել՝ դրա համար կիրառելով ավելի «առաջադեմ տեխնոլոգիաներ»: Այդպիսով նրա կոշիկներն ավելի ամուր եւ էժան էին դառնում, այդ արհեստավորը հաղթում էր մրցակցությունում, իսկ նրա
19 քաղաքացի տարհանվել է. վարչապետը և ԱԻ նախարարը գտնվում են դեպքի վայրում (լրացված)
Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը (արական սեռի, մոտ 50 տարեկան)՝ ծայրահեղ ծանր:
Եթե Բայդենը հաղթի նախագահական ընտրություններում, դեռ հայտնի չէ՝ նա կպահպանի՞ կոշտ մոտեցումը Էրդողանի և Թուրքիայի նկատմամբ. Հարութ Սասունյան
Թուրքիայի ղեկավարները կատաղած են Բայդենի վրա՝ Էրդողանի վրա նրա հարձակման համար
«Երեխեքս կողքիս քնած էին, հիմա չկան». Ռայնիսի 3 հասցեի բնակչուհին օգնություն էր խնդրում (ֆոտոշարք)
Այսօր առավոտյան ժամը 7-ին, Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շենքի պայթյունի հետևանքով, նախնական տեղեկություններով, 12 տուժող կա, առայժմ երկու հոգու են փլատակների տակից հանել, տեղափոխել հիվանդանոց : Դեպքի վայրում են քաղաքապետ Հայկ Մարությանն ու փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Մինչ այդ, առավոտ վաղ դեպքի վայր էին այցելել նաեւ վարչապետն ու ԱԻ նախարարը: Քաղաքապետը Aravot.am- ին
«Մարդիկ 6 ամիս չեն աշխատել, ո՞վա էդ որոշումը կայացրել, ինքը էդ իրավիճակին տիրապետո՞ւմ է…». Գագիկ Ծառուկյան. News.am
News.am. Եթե գույքահարկը բարձրացնում են 10 անգամ, աշխատավարձն էլ 5 անգամ պետք է բարձրացնեն: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Աշխարհում նայեք, որտե՞ղ է գույքահարկը ավելանում, ոչ մի տեղ: Եթե մարդը նույն թոշակն է ստանում, դու գույքահարկը բարձրացրիր 10 անգամ, հա հիմա չէ, 2021 թվականի հունվարին, բայց
«Սևան» ֆուտբոլային ակումբը պահանջել է ՀՖՖ գործկոմի իր անդամի հրաժարականը
Հարգելի ֆուտբոլասերներ, մեր նախորդ հայտարարությունում արդեն հայտնել էինք, «Սևան» ֆուտբոլային ակումբի ծրագրերը, որոնք կապված էին Սևան քաղաքում կառուցվող մարզադաշտում թիմը տեղակայելու և այնտեղ մանկապատանեկան դպրոց հիմնելու հետ որոնք ցավոք չիրականացան: Այդ պատճառով ակումբը պլանավորում է իրականացնել անվանափոխում և ընտրել զարգացման նոր ուղի: Մեր նպատակն է լինելու ունենալ սեփական մարզադաշտ, հիմնադրել մանկապատանեկան դպրոց: Առաջիկայում կտեղեկացնենք մեր
Բելառուսում տեղի ունեցող ցույցերը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունեն. Տիխանովսկայան ելույթ է ունեցել Եվրախորհդարանի առաջ
Բելառուսի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող ցույցերը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունեն,դրանք ո՛չ ռուսամետ են, ո՛չ հակառուսական, ո՛չ եվրոպամետ և ոչ էլ հակաեվրոպական:Այս մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի հարցերով կոմիտեի նիստին, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Տիխանովսկայային դիմավորել են ծափահարություններով: Նա նշել է, որ խոսքը խաղաղ հեղափոխության մասին
Սևանի ափամերձ հատվածում առաջիկա ամիսներին կապամոնտաժվի մոտ 30 շինություն
Սևանի ափամերձ հատվածում առաջիկա ամիսներին կապամոնտաժվի մոտ 30 շինություն։ Ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որը զբաղվում է չափագրման և գույքագրման հարցերով։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Հրապարակվել է, թե որքանով է վաճառվում Լիոնել Մեսսին
Կատալոնյան ակումբի ղեկավարությունը վերջապես կողմնորոշվել է, թե ինչ արժե արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Այս մասին տեղեկացնում է իսպանական Mundo Deportivo-ն: Եթե հավատանք աղբյուրին, ապա նոր ակումբը Մեսսիի համար պետք է վճարի 700 միլիոն եվրո: Միեւնույն ժամանակ ասվում է նաեւ, որ ակումբի նախագահի պաշտոնակատարը բացասական է վերաբերվում արգենտինացու տրանսֆերին, քանի որ վերջինը կապված է բազմաթիվ գովազդային
Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ ներկայացրած դիմումը վերադարձնելու վերաբերյալ որոշում դեռևս կայացված չէ. 168.am
2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում էին ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ավելի վաղ բարձր դատարանին ուղղած իրենց դիմումը հետ վերցնելու համար: Դեռ 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել էին ՍԴ՝ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը երկու ամիս առաջ, երբ ԱԺ-ն
ՌԴ գործողությունները երբևէ ուղղված չեն եղել Ադրբեջանի դեմ. Սերգեյ Շոյգուն՝ Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը
Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության էսկալացիայով և նրա գործողություններն ուղղված չեն այդ տարածաշրջանում երրորդ երկրների դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը: «Գիտենք և տագնապով հետևում էինք այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան Հայաստանի հետ սահմանին… Եվ գիտենք այն տագնապների մասին, որոնք առկա էին դեպի
Կարեն Խաչանովը հաղթել է իսպանացի մրցակցին եւ հիմա խաղում է մեկ այլ իսպանացու հետ
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Նյու-Յորքում ընթացող ATP Masters մրցաշարում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել: Նա 7:6, 6:1 հաշվով պայքարից դուրս է թողել իսպանացի Պաբլո Կարրենոյին եւ երրորդ շրջանում այս պահին խաղում է մեկ այլ իսպանացու՝ Ռոբերտո Բաուտիստայի հետ: Բաուտիստան ATP-ի թարմացված վարկանիշային ցուցակում 12-րդն է, Խաչանովը՝ 16-րդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Բաքուն ԵԱՀԿ ՄԽ-ից, ՌԴ-ից ակնկալում է հետևողական քայլեր». Ադրբեջանի ԱԳ նախարար
Ադրբեջանի ԱԳ նախարարը անդրադարձել է Արցախի հակամարտության կարգավորմանը Մոսկվա այցի նախաշեմին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստան այցի նախաշեմին հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում անդրադարձել է նաև Արցախի հակամարտության կարգավորմանը, հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությանը: Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող քննարկումները: Ըստ տեղեկատվության Արցախի հիմնախնդրի խաղաղ
Խաշթառակում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Ցավով հայտնում եմ, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից
Գերմանիայի ԱԳ նախարարը երկխոսության կոչ է արել Հունաստանին և Թուրքիային. Ermenihaber.am
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը օգոստոսի 25-ին Աթենք և Անկարա կատարելիք այցից առաջ թուրք-հունական հարաբերություններում առաջացած լարվածության սրման վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել: Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Oruç Reis» նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։ Մաասը Միջերկրական ծովի արևելյան հատվածում առկա խնդիրների լուծման համար երկխոսության կոչ
ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունը կանցկացվի ֆուտբոլասերների ներկայությամբ
Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բավարիայի» ու Եվրոպա լիգայի գավաթակիր «Սեւիլիայի» միջեւ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի 2020 թ. խաղարկությունը, որ կայանալու է սեպտեմբերի 24-ին՝ Բուդապեշտում, կանցկացվի տրիբունաների մասնակի զբաղվածության պայմաններում: Այսպիսի որոշում կայացրել է եվրոպական միության գործադիր կոմիտեն: Ըստ այդմ, թույլատրվել է, որպեսզի ֆուտբոլասերները զբաղեցնեն այդ խաղի ժամանակ «Պուշկաշ Արենա» ստադիոնի տրիբունաների ընդհանուր տարողունակության 30 տոկոսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Անգամ ամբիցիոզ վրացիներն ընդունել են, որ մեր աստղադիտարանը գերակայում է տարածաշրջանում. Արեգ Միքայելյան. «Ա1+» (Տեսանյութ)
«Բյուրականի աստղադիտարանն այսօր այնպիսի հեղինակություն ունի, որ նույնիսկ ամբիցիոզ վրացիներն ընդունել են, որ տարածաշրջանում մեր դերակատարումն է գերակայում։ Թուրքիան ևս պաշտոնական նամակով ճանաչել է, որ տարածաշրջանում մեր աստղադիտարանն առաջատարն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ «Բյուրականի աստղադիտարանը միշտ էլ առանձնացել է ոչ ստանդարտ օբյեկտների բացահայտումով և այսօր 14,5
Տավուշի սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձինք պարգևատրվել են․ Հակոբ Արշակյան
Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ ստացա Վարչապետի՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձանց պարգևատրման մասին որոշումը։ Ավելի վաղ մի շարք ընկերություններ ստացել էին շնորհակալագրեր՝ ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից։ Շնորհավորենք և նորանոր ձեռքբերումներ մաղթենք ռազմարդյունաբերողներին՝ ի փառս մեր Հայրենիքի»։
Լիբանանահայ գաղթօջախի պահպանմանը նպաստում է նաև Արցախի կառավարությունը
Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցության ծրագրերին։ Զեկուցմամբ հանդես է եկել Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը։ Նրա խոսքով՝ բացի պետական բյուջեի պահուստային ֆոնդի
Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին
«Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Շատիլի գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին, ինչի կապակցությամբ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ եւ մեր բարեկամ վրաց ժողովրդին: Կիսելով այս ծանր վիշտը` զոհվածների ընտանիքներին մաղթում եմ համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ նոր տիպի կորոնավիուսի համավարակի և կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ հայտարարությանը
Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ նոր տիպի կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարությանը, որում, մասնավորապես, նշված է. «Ճգնաժամը, որին բախվել է միջազգային հանրությունը, այլևս գլոբալ բնույթ է կրում, և COVID-19-ի հասցեագրմանն ուղղված որևէ միջոցառում չպետք է ծառայի որպես հասարակության որևէ անդամի, ներառյալ մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին լռեցնելու, թիրախավորելու կամ հալածելու արդարացում: Նույնիսկ
Պետությանը պատճառվել է 54 միլիոն 550 հազար դրամի վնաս
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Տաթևիկ» ՍՊ ընկերությունը 2002 թվականի հոկտեմբերին վավերացված առուվաճառքի պայմանագրով «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերությունից ընդհանուր 48 միլիոն դրամով սեփականության իրավունքով ձեռք է բերել կոմբինատի տարածքում գտնվող, 738,7 քմ մակերեսով գինիների պահման նկուղը և 130,5
Անի Դանիելյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 24-ի ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Կորոնավիրուսից Գյումրու բուժաշխատող է մահացել
Շիրակի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 39 դեպք։ Ամենավերջին մահացածը կրտսեր բուժաշխատող է՝ ծնված 1960 թվականին։ Նա մահացել է մայրաքաղաքում, սա առաջին դեպքն է, որ վիրուսից Շիրակի մարզի բուժաշխատող է մահանում։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը։ Վարակի օջախն աշխատավայրը չի եղել․ աշխատավայրում վարակման
Ի՞նչ առաքելությամբ էր Արթուր Վանեցյանը Արցախում, ինչի՞ց պետք է զգուշանա Հայաստանի իշխանությունը
Aravot.am-ի զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը – «Հայրենիք» կուսակցության անդամներն՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, անցած շաբաթ Արցախում էին, տարբեր հանդիպումներ եղան, տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական տեղեկություններ շրջանառվեցին այդ հանդիպումների հետ կապված: Ի վերջո, Արցախի նախագահի հետ ի՞նչ պայմանավորվածություն էր եղել ի սկզբանե, գաղտնի հանդիպում եղե՞լ է, ինչպես մամուլը գրեց: Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը
Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել. «Զվարթնոց» օդանավակայան
Սույն թվականի օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան հինգշաբթի և շաբաթ օրերին իրականացվող չվերթերի տոմսերը կարող են ձեռք բերել միայն այն քաղաքացիները, ովքեր «Շերեմետևո» օդանավակայանից, որպես տարանցիկ օդանավակայան, կշարունակեն իրենց չվերթերը դեպի Լոս-Անջելես, Շանհայ և եվրոպական երկրներ: Խնդրում ենք
Էջմիածնում կասեցվել է մի քանի ընկերության գործունեություն. ինչ են փաստում տեսչական մարմինների մշտադիտարկումները
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են առջևի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրման դեպքեր։
10 քրեական գործերով Տավուշում արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 3.891.620 դրամ, որի մի մասը վերականգնվել է
26%-ով ավելացել են Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքերով դատարան ուղարկված քրեական գործերը


















































