Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն պարզաբանում է, թե ինչու է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը

Արեւիկ Բադալյանը` նպատակների ու հանգամանքների ճիշտ դասավորվելու մասին

Մեր զրուցակիցն իրեն ինքնաբավ մարդ է համարում, ասում է` կարեւորը ներքին ներդաշնակության մեջ է ինքն իր հետ եւ երբեք չի կորցնում ավելին երազելու ու հասնելու հույսը:

«Երեխաներիս հետ ոտքով կհասնեմ կառավարության շենքի մոտ և անժամկետ հացադուլ կհայտարարեմ»

Դեկտեմբերին նամակներ էի գրում մեր վարչապետին, պատասխան չկար: Հետո դիմեցի Կոտայքի մարզպետարան, ասացին՝ միջոցներ չունենք, որ ձեզ օգնենք:

Լևոն Շիրինյան. «Չափորոշիչների հենքը հայաստանյան չէ, ՀՀ պետական շահերից չի բխում»

Նա նաեւ կարծում է, որ Հայ եկեղեցու պատմությունը չպետք է առանձնացնել Հայոց պատմությունից:

ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետը՝ դատավոր չհանդիսացող անդամ. Հասմիկ Հարությունյանն ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում

Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի անդամներ են ընտրվել, որպես դատավոր չհանդիսացող անդամներ՝ Սյուզաննա Սողոմոնյանը, Դավիթ Հակոբյանը, դատավոր հանդիսացող անդամներ՝ Ելիզավետա Դանիելյանը, Սերգեյ Մարաբյանը, Արման Հովհաննիսյանը, Հովիկ Շահնազարյանը, Մերի Համբարձումյանը, Լիլիթ Կատվալյանը:

Բելառուսը պատրաստ է լուրջ նահանջ կատարել Մոսկվայի հետ սերտ հարաբերություններից. ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի վրա. Երվանդ Բոզոյան

«Վագները», պարզ ասաց, ռուս վարձկանների բանակն է, որին Մոսկվան օգտագործում է Միջին Արևելքում ծածուկ ձևով հատուկ օպերացիաներ կազմակերպելու համար: Որտեղ ինչ-ինչ պատճառով ռուս զինվորները չեն կարող գործել, գործում են «Վագների» անդամները:

Սերժ Սարգսյանը դատարան չէր եկել. դատավորը պատճառը հարգելի չհամարեց

Դատարանը հարգելի չի համարում նիստերի դահլիճ չներկայանալը: Նիստերի դահլիճում ապահովված է հեռավորություն, սրահն օդափոխվում է:

ՀՅԴ-ին քաղաքապետարանը տարածք է տվել՝ Սովետաշենի աղբանոցի կողքին. քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը ՀՅԴ-ի սեղանի վրա է

«Մենք դիմել էինք Երեւանի քաղաքապետարան՝ Քրիստափոր Միքայելյանի պուրակ սարքելու համար եւ 1 հա տարածքով հողակտոր էինք ասել, որ տրամադրեն: Մենք պատրաստ էինք այնտեղ ծառատունկ անել, պուրակ սարքել շատ շքեղ, բայց մի պայմանով, որ դա չլինի Սովետաշեն համայնքում: Մեզ տվել են տարածք, նայում ենք՝ Սովետաշենի աղբանոցի կողքն է»:

Ավելի քան 2.5 միլիոն դոլար. տուգանքները լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում ՀՀ քաղաքացիների վրա, արտակարգ դրության հետևանքով առանց այդ էլ վատթարացած պայմաններում

Մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան ❗️2.5 միլիոն դոլար:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ևս կարող էր դասվել անշարժ գույքի հարկ վճարողների ցանկին. Ջուլիետա Թադևոսյան

Գույքահարկի վճարումն իսկապես քաղաքակիրթ, պետական մտածողության դրսևորում է, այն պարտավոր են վճարել Հայաստանի բոլոր քաղաքացիներն անխտիր:

14. 000.000 դրամ շահույթ՝ համայնքին պատկանող հողամասը վերավարձակալության տալով. Ջրաշեն համայնքի ղեկավարի  չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել

Մեկ այլ պայմանագիր էլ՝ հողամասի առուվաճառքի վերաբերյալ, կնքել է որդու հետ, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է որդուն

Աղքատ լինելու համար իշխանություններն արդեն մեղադրում են քաղաքացիներին. Թադևոս Ավետիսյան

Մինչև իշխանության գալը քաղաքական այս ուժը սոցիալական խնդիրների համար անսահման մեղադրում էր նախկին իշխանություններին

Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները

Կոմպոզիտորը բազմիցս այցելել է Հայաստան ու միշտ շեշտել‚, որ մեր երկիրն իր համար յուրահատուկ վայր է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:

Չկա աշխատանք, Ամուլսարն ապօրինի փակ է, իսկ կառավարությունը ոչինչ չի անում. ուղերձ

«Չէ՞ որ դուք մեզ օրենքի երկիր էիք խոստացել։ Մենք արդեն երկու տարի չենք տեսնում օրենքի երկիր։ Ինչի՞ց եք վախենում։»

Արմեն Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ

Բերդում, նախագահ Սարգսյանը կայցելի քաղաքի արտադրական ձեռնարկություններ

«Երեւանցիներին ասում ենք՝ դուրս եկեք ձեր նորմալ տներից ու գնացեք ապրեք ծայրամասերում, որովհետեւ աղքատ եք, գիտեք, այս մեկը մեր համար շատ վիրավորական է». Պեոճեքյան

Այսօր ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոճեքյանը հրավիրած ասուլիսում խոսեց «Գույքահարկի մասին» նոր օրենքի խնդիրներից: Նա ասաց, որ բնակչության 60 տոկոսը Երեւանում է կենտրոնացած ու այս օրենքի բեռը ծանրանալու է հենց երեւանցու, մասնավորապես՝ Կենտրոն եւ Արաբկիր համայնքների բնակիչների վրա: «Մեր համար շատ անհարմար էր այն հայտարարությունը, որ մարդիկ կարող են գնալ եւ ծայրամասերում ապրել,

«Առավել վիրավորական է, երբ Երեւանի գլխավոր ճարտարապետը երեւանցու մասին խոսելիս քաղաքացուն հավասարեցնում է շանտաժիստի կամ ավազակի». Ժիրայր Պեոճեքյան

«Քաղաքապետարանն ու քաղաքապետը փոխանակ հրապարակի վրա լինելու, մեր կողքին լինելու, մեր քաղաքապետը կարծեք մեծագույն բացական էր քաղաքի առօրյայից: Մի տեղ ինքնամեկուսացած՝ թողել էր, որ Երեւանն ու երեւանցին իրենք իրենց յուղովը տապակվեն»,- ասաց Ժիրայր Պեոճեքյանը:

Հայաստանը և Ադրբեջանը 20-րդ դարի վերջից գտնվում են հակամարտության մեջ, ինչը հանգեցրել է լրջագույն ճգնաժամի և խլել է բազմաթիվ մարդկային կյանքեր. Մեքսիկայի Պատգամավորների պալատի հանձնաժողով

64-րդ գումարման Օրենսդիր մարմնի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հստակ կոչ է հղում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ Միավորված Ազգերի Կազմակերպության շրջանակներում ընդունված բանաձևերի հիման վրա առաջնությունը տալով բնակչության բարեկեցությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։

Կարապետ Բադալյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՐԱՊԵՏ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 3-ի ԲԴԽ-51-Ո-111 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Կարապետ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2020-08-06 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

«Մասնագետներն այսօր գնացել են Վանաձոր, կուսումնասիրեն իրավիճակը». Ֆելիքս Ցոլակյանը՝ «Վանաձոր քիմպրոմ»-ի թունավոր նյութերի հետ կապված խնդրի մասին

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ այս պահին մասնագետներն աշխատում են, որ հաշվարկեն կամ ամոնիակ տեղափոխող մեքենաներով այդ նյութերը տեղափոխեն ավելի անվտանգ, ավելի նոր ռեզերվուարներ կամ այլ լուծումներ գտնեն:

ՀՀ նախագահի հրամանագրով Հայկ Մհրյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԿ ՄՀՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: 2020-08-06

«Քանի ամիս է՝ արտակարգ դրության գերի ենք, ընտանիքները բաժանված ապրում ենք». ՌԴ-ից վերադարձած ու ՀՀ-ում մնացած քաղաքացիները՝ Փաշինյանին

ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիները արտակարգ դրության պատճառով չեն կարողանում վերադառնալ ընտանիքի մոտ ու աշխատանքի:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031