Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Մեր իշխանություններն այն աստիճանի են ծնկաչոք իջել թշնամու առաջ, որ անգամ վախենում են մշակութային արժեքները պաշտպանել. «Հրապարակ»

Մայիս 01,2026 11:30 Share

Ուրեմն ամբողջ աշխարհը ՄԱԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր կառույցներով, հումանիտար տարբեր կազմակերպություններով ու առաքելություններով փորձում է պահպանել երկրագնդի ամենահեռավոր անկյուններում գտնվող մշակութային արժեքները, արգելել բարբարոս ցեղերին վանդալիզմի գնալ՝ մարդկության պատմության ընթացքում ստեղծված արժեքները ոչնչացնել, իսկ մեր իշխանություններն այն աստիճանի են ծնկաչոք իջել թշնամու առաջ, որ անգամ վախենում են մշակութային արժեքները պաշտպանել։

Վախենում են ասել, որ վանքերն ու հուշարձանները համամարդկային արժեք են՝ անկախ նրանց գտնվելու վայրից, կառուցման տարեթվից, հեղինակներից, չի կարելի դրանք հողին հավասարեցնել։ Չէ՞ որ մենք Երեւանի Կապույտ մզկիթ ենք նորոգել, Ռուբեն Վարդանյանը Շուշիի մզկիթն է վերականգնել՝ իր միջոցներով։ Ինչպե՞ս կարելի է չդատապարտել, ավելին՝ արդարացնել հուշարձան քանդելը։ Այն էլ այդքան տհաս, ստորակարգ բացատրություններով, թե իրենց տարածքում է, ինչ ուզեն, կանեն։

Այդ դեպքում ինչո՞ւ եւ ինչպե՞ս եք ուզում մնալ իշխանության՝ այդքան վախերով, այդպես ոչնչացած, այդ աստիճան մարդկային կերպարը կորցրած։ Գնացեք՝ գլորեք ձեզ հասանելիք տարիները, վայելեք ձեր 8 տարվա աշխատածը, թողեք՝ այս ազգը խելքի գա, հաղթահարի վախերը, վերագտնի մարդկային արժանապատվությունը, վերականգնի աշխարհի հետ հարաբերվելու ձեւերը, իր մեջ ուժ գտնի՝ ինչ-որ հարցում թշնամուն «ոչ» ասելու։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031