Օրվա լրահոսը

«Մենք այնքա՜ն բան ունենք առաջարկելու աշխարհին, «Ոսկե ծիրան»-ը շատ ոգեշնչող փառատոն է». Ատոմ Էգոյան

Աշխարհահռչակ ռեժիսորը փաստում է՝ շատ ուրախ է, որ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Ի դեպ, օրեր առաջ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում անցկացվեց օնլայն հանդիպում ֆիլմի հեղինակների հետ։

Հայաստան-Նիդեռլանդներ բարեկամության շրջանակի համանախագահը դատապարտել է Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը սահմանին

«Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ն կարող է միջնորդել և վերականգնել խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև»

Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել ՍԴ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակում է այսօր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումները

Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Ֆրանսիայի հետևողական ջանքերը. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին

«Հայաստանը մեծապես շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Ֆրանսիայի հետ փոխշահավետ համագործակցությունը նոր ծրագրերով»

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպանվել է Ադրբեջանի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը

Մեկնաբանություններում օգտատերերը պնդում են, որ հաստատվել է նաեւ գնդապետ Իլգար Միրզեևի զոհվելու մասին լուրը:

«Հայկական կողմը գործում է փայլուն եւ անթերի, իսկ Ադրբեջանն անգամ փոքր ծավալի դիրքային խնդիր չի կարողանում լուծել». փորձագետ

Լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շարունակում է մնալ ցածր, սակայն, այնուամենայնիվ, եթե Ալիևը գնա այդ ճանապարհով, ապա մենք չպետք է կրկնենք ապրիլյան պատերազմի սխալը` խեղդելով մեր հակահարձակման գործողությունները

«Ստում են՝ ասելով, թե լինելու է օրենքի երկիր, ստում են՝ ասելով, թե ժողովրդավարական երկիր ենք». Արսեն Բաբայան. «Փաստ»

«Ինչպես գործունեության այս ամբողջ ընթացքում, դրանք հիմա էլ են գրում ստելու համար»

«Ար­սեն Թո­րո­սյա­նը, կոմ­պե­տեն­տու­թյան բա­ցա­կա­յու­թյան և մե­ծա­խո­սու­թյան ի­մաս­տով, այս իշ­խա­նու­թյան խոր­հր­դա­նիշն է». Խաժակյան. «Իրատես»

«Թո­րո­ս­յանն իր քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րի դեմ ա­վե­լի ջա­նա­սի­րա­բար է պայ­քա­րում, քան հա­մա­վա­րա­կի»

Ռուբեն Հայրապետյանը դատի է տվել Կառավարությանը, նախարարությանը եւ բուհի խորհրդին

Ռեկտորի նախկին պաշտոնակատարն ասում է, որ թույլ չի տա կրթական համակարգում ամենաթողություն տիրի

Երկրում ծնունդների կրճատումը շատ լուրջ հարց է և իշխանությունների կողմից հատուկ ուշադրություն է պահանջում. «Փաստ»

Պետք է սոցիալական երաշխիքներ ապահովել, որպեսզի ընտանիքներն ապահովված զգան իրենց երկրում և անգամ չմտածեն երկրից հեռանալու կամ արտագաղթելու մասին։

«Գիշերվանից Ադրբեջանը թատրոն է բեմադրում, թե գյուղացիները պատրաստ են ոտքով, առանց զենքի գնալ սահման»

Աղդամ գյուղի բնակիչները դժգոհ են, բողոքում են, որ շուտով բերքահավաք է, սակայն իրենց զինված ուժերը պատերազմ են սկսել, ինչո՞ւ են սկսել

«Խաղաղվեք, ամեն ինչ նորմալ է, որեւէ մեկի գալու կարիքը չկա, մեր զինծառայողները շատ պատասխանատու են». Մովսես գյուղի հոգեւոր հովիվ Տեր Աբել. «Հրապարակ»

Զենք կա գյուղում, որը պետության պահպանության ներքո է։ Չի կարելի զենք տալ բնակչությանը․ սա անպատասխանատու իրավիճակ կստեղծի։

Արփինե Հովհաննիսյան. Մենք ուժեղ ենք ու ուժեղի դիրքերից ենք խոսում խաղաղության մասին. Ինչպես պետք է հասկանա այստեղից հնչող խաղաղասիրական կոչերը Մեհրիբան Ալիեւան

Դուք խաբում եք ադրբեջանցի ժողովրդին, բայց դա ձեր խնդիրն է, հայ ժողովրդին խաբել չեք կարողանա: Խաղաղությունը մեր վաղվա օրն է, որին հասնելու համար այսօր պիտի պատրաստ լինենք պատերազմի: Մենք պատրաստ ենք: Մեր զինվորները պատրաստ են:

Սեյրան Օհանյան. Չպետք է թույլ տալ, որ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծվի. «Ա1+»

«Նաև փորձեն անմիջական կապի դուրս գալ Ադրբեջանի ղեկավարության հետ` նրանց վրա ազդելու համար»:

Ադրբեջանական կողմը դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը՝ ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը. Աննա Նաղդալյան

Այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Ինչպես է ՀՀ ԶՈւ-ն ոչնչացնում Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ՖԲ էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ՀՀ ԶՈւ-ն ոչնչացնում Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետեր:  

Վերլուծաբանների կարծիքով զինադադարի այս լայնածավալ խախտումը վերացնում է ավելի կառուցողական բանակցությունների բոլոր այն հույսերը, որոնք ձևավորվեցին մի քանի տարի առաջ

«Այսօր այս երկրները առերեսվում են անկախությունից ի վեր ամենածանր ճգնաժամին, և այս զարգացումները բավականին զգայուն իրավիճակ են ստեղծում»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի արձագանքը հայ-ադրբեջանական սահմանային միջադեպին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, իսկ բոլոր շահագրգիռ կողմերին հորդորում է միջոցներ ձեռնարկել՝ուղղված լարվածության թուլացմանը, ինչպես նաև ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից:

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը կավարտի պաշտոնավարումը եւ կտեղափոխվի աշխատանքի մասնավոր հատվածում

«Սիրով շարունակելու եմ գաղափարական ուղին քաղաքական թիմակիցներիս ու ընկերներիս հետ»

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 339 նոր դեպք, արձանագրվել է մահվան 8 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 50 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (կին), 79 (կին), 88 (տղամարդ), 77 (կին), 62 (կին) և 53 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031