Օրվա լրահոսը
Նիկոլ Փաշինյան. «Կարծում եմ՝ արտակարգ դրությունը կերկարացվի»
Քաղաքացիներին ոչ թե պարտադրում ենք դիմակներ դնել, այլ համագործակցելով նրանց հետ՝ ուզում ենք համավարակի դեմն առնել
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում 28-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ
Հունիսի 9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց բաժնում հաղորդում է ստացվել արդեն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 28-ամյա երիտասարդ, որը մահացել է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են տարբեր հրազենների կրակված
Գերմանաբնակ հայ բժիշկ. «Խնդրում եմ՝ օգնեք մասնակցեմ որդուս առաջին տարեդարձին»
Բժիշկ-ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը, որը թողնելով աշխատանքը Գերմանիայում, Հայաստանում ներգրավել է կորոնավիրուսի դեմ պայքարին
«Գլխավոր շտաբի պետ, ոստիկանապետ, ԱԱԾ պետ, եթե մասնակցում են հարսանիքին մի՞թե նրանք այնքան անհամարժեք են, որ չեն պատկերացնում ՀՀ վարչապետի հնարավոր արձագանքը». Հակոբ Բադալյան
Ըստ նրա՝ փոփոխությունները ուժային կառույցներում չեն կարող չունենալ քաղաքական համատեքստ:
Ամեն օր ընդհանուր առմամբ ախտահանվում է 155-160 ավտոբուս
Հանրային տրանսպորտի աշխատանքը՝ հանրային առողջության ու անվտանգության պահպանման կանոններով
«Ըստ նախաքննության տվյալների, փոխվել են ոչ միայն ինքնաձիգի պարկուճները, այլ Մակարով տեսակի ատրճանակի պարկուճները». Սասուն Խաչատրյան
Հարցրեցինք՝ դուք հանձնարարական ստացե՞լ եք, որ Վանեցյանին ներգրավեք ինչ-որ քրեական գործերում՝ Սասուն խաչատրյանը պատասխանեց. «ՀՔԾ պետին որեւէ մեկը նման հանձնարարական չի կարող տալ»:
ՔԿ ղեկավարը՝ Ծառուկյանի հետ կապված, Սասուն Խաչատրյանի ու Վանեցյանի գաղտնալսման ու Ռուբեն Հայրապետյանի գործերի մասին
ՔԿ ղեկավարը խոսեց նաեւ Ռուբեն Հայրապետյանի գործի մասին: Քննադատություններ կան, որ չէ՞ր կանխատեսում ՔԿ-ն, որ Ռուբեն Հայրապետյանը կարող էր լքել ՀՀ-ն, չկա՞ քննչական մարմինների բացթողումը՝ Գրիգորյանը պատասխանեց, որ Ռուբեն Հայրապետյանը դեռ փետրվարից, որքան հիշում է, ՀՀ-ում չէ, գործը հարուցվել է մարտից, անձի տեղաշարժման իրավունքը կարող է սահմանափակվել այն դեպքում, երբ նրա նկատմամբ կա խափանման միջոց՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հետք Մեդիա Գործարանի ուսանողների ընդունելություն
Լրագրությունն արագ փոփոխվող, գիտության և տեխնոլոգիայի հետ հեշտությամբ համադրվող մասնագիտություններից է։ Եթե ցանկանում ես դառնալ մրցունակ մասնագետ մեդիայի և հարակից ոլորտներում, ձեռք բերել ոչ միայն տեսական, այլև գործնական և կիրառական գիտելիքներ, զարգացնել և իրագործել անսահմանափակ նոր գաղափարներ, դարձիր Հետք Մեդիա Գործարանի ուսանող։ Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։ Դիմելու հայտը՝ այստեղ։ Տարեկան 30 ուսանող հնարավորություն
Հայաստանն աջակցություն է ստացել ԵԽ-ից՝ բանտերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար
Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Չեռնոգորիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բանտային համակարգերին՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն՝ այս համատեքստում Հայաստանին նվիրաբերվել է 50 բժշկական համազգեստ, 260 շնչառական դիմակ, 8000 մեկանգամյա օգտագործման ձեռնոց, 5000 մեկանգամյա օգտագործման դիմակ, 100 բաժակ, 2 թթվածնային գեներատոր, արյան թթվածնի չափման 5 սարք, 5 ինֆրակարմիր
«Մենք որեւէ մեկի չենք վախեցնում, այլ խնդիր կա, երբ որ իրենք իրենցով են վախենում». Բադասյանը՝ Ծառուկյանին «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքով վախեցնելու մասին
Բադասյանն ասաց, որ դա պատժելու համար չէ. «Բնական է, որ այս օրենքի ընդունումից հետո բազմաթիվ անհանգիստ շարժումներ կլինեն, բայց միայն այս օրենքից չէ, կարող է քրեական գործերից լինել կամ արդյունավետ գործերի քննությունից»:
«Հիացմունք է առաջացնում Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչների որոշումը». Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտոր
Աշխարհում առաջին անգամ մենակատարը և նվագախումբը հանդես կգան հեռավար
ՔԿՀ-ի 3 ծառայողի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ. քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման դեմ պայքարը շարունակվում է
Հիվանդասենյակում մշտական հսկողության բացակայության, իր մոտ բջջային հեռախոսի առկայության պայմաններում դատապարտյալն ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով՝ 16,61 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, ապօրինի պահել է իր մոտ և փոխադրել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ,
Մարտունու հիվանդանոցում կգործի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունք
«Այն կսպասարկի հիմնականում մեր մարզի բնակչությանը, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ Արցախի եւ Հայաստանի այլ մարզերի բնակիչներին»
«Կալաշնիկով» ինքնաձիգներ՝ լիցքավորված փամփշտատուփերով. բերման ենթարկվածները ձերբակալվել են
Բերման ենթարկվածների խուզարկությամբ էլ հայտնաբերվեցին դանակներ։ Ապօրինի զենք-զինամթերքն ու դանակները առգրավվել են։
«Հույս ունեմ՝ այս նշանակումով ռուսական ազդեցությունը ԱԱԾ-ի վրա, որը կար և առ այսօր կա, գոնե շեշտակի կնվազի». Դանիել Իոաննիսյանը՝ Արգիշտի Քյարամյանի նշանակման մասին
Ըստ նրա՝ Վահե Ղազարյանի նշանակումը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնում ևս խոստումնալից է:
«Մենք կհաղթենք այս ճակատամարտը՝ օրինապահությամբ և տոկունությամբ»
«Ժողովրդին պետք չեն տերեր, նա ինքը տեր է: Ժողովուրդը դա հասկացել է»
«Հրայր Թովմասյանի կենսագրությունը իր առավելություններից է, իր դրական կողմերից մեկն է». Էդգար Ղազարյանը՝ ՍԴ-ի բարձր վստահության ու Թովմասյանի ՀՀԿ-ական լինելու մասին
Ղազարյանը որպես Հրայր Թովմասյանի առավելություն, ընդգծեց այն, որ մեր Սահմանադրության հեղինակներից է, մեր դիտարկմանը՝ այն Սահմանադրության համահեղինակներից, որն ապահովում էր Սերժ Սարգսյանի վերարտադրությունը՝ Էդգար Ղազարյանը պատասխանեց…
Ինքնակամ ձկնաբուծական լճեր` Պտղնիում. համայնքի բյուջե չեն մուտքագրվել զգալի չափով գումարներ
Հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություն ունենալու համար
Արմավիրի մարզի անչափահաս բնակչուհին ծննդաբերել է: Համաձայն փորձաքննության եզրակացության՝ նորածնի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը
Լոուրենս Մերեդիթը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցելու COVID-19 համավարակի դեմ պայքարում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է համատեղ ծրագրերը
ՀՔԾ պետ. «Հարցումներ ենք հղել՝ այլ երկրներում նախկին պաշտոնյաների ակտիվները հայտնաբերելու համար»
«Այդ գործերով կատարվել եւ հիմա էլ կատարվում է մեծ ծավալի քննություն»,-ասում է Սասուն Խաչատրյանը
Պատանդների փոխանակում. Թրամփի կանաչ լույսն Իրանին
Հակադարձելով Իրանի հետ համաձայնության մասին Թվիթերում արած Դոնադլ Թրամփի գրառմանն՝ ԻԻՀ ԱԳՆ Զարիֆն իր թվիթերյան էջում գրել է. «Պարոն Թրամփ, հակառակ ձեր ենթակաների ջանքերի, մենք համաձայնագիր ունեինք, նախքան ձեր իշխանության գալը»: Նա հավելել է. «Իրանն ու ՀԳՀԾ-ի մյուս անդամները երբեք չեն լքել բանակցությունների սեղանը: Եվ հիմա ձեզանից է կախված, թե երբ կշտկեք ձեր սխալը»: Փաստորեն դիվանագիտական այս ուղերձով Զարիֆը փորձում է Թրամփին հասկացնել, որ բանակցությունների ճանապարհը դեռ բաց է Իրանի համար։
«Կորոնավիրուսով հիվանդները տառապում են, տառապում են նաեւ բուժաշխատողները»
Կորոնավիրուսային հիվանդացության տարածումը օր օրի ահագնանում է: «200 հիվանդ սպասում է հոսպիտալացման իր հերթին, երկու մահվան դեպքում վերակենդանացման բաժանմունքում տեղ չի եղել: Մենք դժոխք արդեն մտել ենք, բայց հումանիտար աղետի չենք հասել»,-օրերս ասել է վարչապետը: Երկրի ղեկավարի այս խոսքերից հետո էլ, կարելի է ասել, մարդիկ էլի հավաքվում են, քեֆ են անում, վերջում էլ մի հատ
«Կառավարումը պետք է լինի ճիշտ, ժամանակին՝ ռազմավարական ծրագրին համապատասխան և բարձր կարգապահությամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր ռեսուրսները». Արմեն Սարգսյան
Սպասում եմ բժշկի ուղիղ խոսք, որը «ախտորոշում» պետք է տա և ասի՝ ինչն է լավ, ինչն է վատ և ինչ պետք է անենք. Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է անցկացրել առողջապահության ոլորտի մասնագետների հետ
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդից 42-ը Շիրակի մարզի բնակիչ է
28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։
Նման գործելաոճը ևս մեկ անգամ անցնում է պարկեշտության և թույլատրելիի սահմանը Երևան քաղաքի ժառանգության նկատմամբ. հայտարարություն
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության գիծը և Ֆիրդուսի թաղամասում արդեն սկսվել են հողային և ապամոնտաժման աշխատանքները։
Էդգար Ղազարյանը հորդորեց ՍԴ-ի, ՍԴ դատավորների մասին խոսելիս լինել զուսպ, հավասարակշռված, վիրավորական արտահայտություններ թույլ չտալ
Էդգար Ղազարյանն ասաց, որ Վահե Գրիգորյանին ամեն դեպքում ՍԴ շենքում հաճախ է տեսնում, տեսնում է նաեւ այն ծառայողական մեքենան, որը կցված է Վահե Գրիգորյանին, բայց դատարանի աշխատանքներին մասնակցելիս չի տեսնում: Հարցին՝ այսինքն, անգործությա՞ն է մատնված՝ նա պատասխանեց. «Ես կարող եմ փաստը արձանագրել»:
«Մի դրամի ուժը»․ Իդրամը մեկնարկել է իր ԿՍՊ նոր ծրագիրը
«Ամեն ինչ սկսվում է մի դրամից» կարգախոսով Իդրամը հայտարարում է ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության՝ «Մի դրամի ուժը» ծրագրի մեկնարկի մասին։ «Մի դրամի ուժը» ուղղված է աջակցելու Հայաստանում կենսական և ռազմավարական կարևորություն ունեցող մի շարք ոլորտների զարգացմանը՝ առողջապահություն, կրթություն, կանաչ տնտեսություն, միջավայրի պահպանություն, սոցիալական պատասխանատվություն և հանրային անվտանգություն։ Այսուհետ Իդրամ հավելվածով, կայքով և տերմինալների միջոցով հաճախորդների
Նախարարը բացատրում է, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսով հիվանդների բուժման մեծ թիվը
Հետեւաբար, սա ռազմավարության փոփոխության արդյունքն էր, ոչ թե ճեղքում՝ այս հակահամաճարակային կամ բուժական գործընթացի
ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականը պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ
Անցած ժամանակահատվածում կառավարության ծրագրի հրամայականներից ևս մեկն իրականացավ. զինված ուժերի՝ քաղաքական հարցերում չեզոքություն պահպանելու սահմանադրական պահանջը «միս ու արյուն» ստացավ: Մեզ հաջողվել է պաշտպանության ամբողջ համակարգը, առավել ևս՝ բանակը զերծ պահել ներքաղաքական և ընտրական գործընթացների վրա ազդեցությունից՝ այդպիսով ամրապնդելով պաշտպանական կառույցի ապաքաղաքական, վերկուսակցական և համազգային կարգավիճակը:


















































