Օրվա լրահոսը

Մարալիկում և Ձորակապում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են

Հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք:

Նկարչի կտավները շարֆեր ու բարձեր են դարձել

Կինը՝ իր գեղեցկությամբ եւ նրբագեղությամբ, արվեստ է, բայց երբ նա կրում է արվեստը, շքեղությունը կարծես թե կրկնապատկվում է։ Գեղեցիկ սեռի էլեգանտությունը ընդգծելու համար էլ ստեղծվեց «Էսքիզ» ընկերությունը, նկարիչ Դավիթ Դանիելյանի աշխատանքների հիման վրա էլ՝ բրենդը։ Նկարչի աշխատանքները այսուհետ ոչ միայն կարող են հանդիպել ցուցասրահների պատերին, այլեւ կանանց զգեստապահարաններում՝ շարֆերի տեսքով։ Զրուցել ենք «Էսքիզի» հիմնադիր-տնօրեն Անի

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում բաշխվել է 57.3 միլիարդ դրամ. Նիկոլ Փաշինյան

«Այս թվերը չեն ներառում հակաճգնաժամային 14,15,16 միջոցառումները, որոնց իրագործումը ընթացքի մեջ է»

«Նվազում է այն զույգերի թիվը, որոնք ապրում էին «Աստված երեխա չի տալիս» համոզմունքով». Կարեն Ջինանյան

2004թ. փետրվարի 5-ին Հայաստանի վերարտադրողական բժշկության ասպարեզում աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ. ծնվեցին արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխաները՝ մեկ տղա եւ երկու աղջիկ։ 2006-ին արտամարմնային բեղմնավորմամբ ստացված սաղմերը տեղադրվեցին փոխնակ մոր արգանդի խոռոչ, եւ Հայաստանի վերարտադրողական բժշկության մեջ առաջին անգամ փոխնակ մորից ծնվեց երկու աղջիկ։ Նույն տարում կատարվեց նաեւ արտամարմնային բեղմնավորում  ICSI  տարբերակով՝ TESA մեթոդով վերցված սպերմատազոիդներով։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 1-ի երեկոյան ժամերին, 2-6-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ի ցերեկը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Մայիսի 1-ի երեկոյան

Շուշան Դանիելյան. «Ավարտական քննություն լինելու է, բայց հեռավար մեթոդով»

Կփորձենք այնպես կազմակերպել, որ այն չտարբերվի առկա քննությունից

Գագիկ Ծառուկյան. Հարգանքներս բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին աշխատում են արտակարգ ռեժիմով ու ծանրաբեռնված գրաֆիկով՝ հանուն ճգնաժամային իրավիճակի հաղթահարման

Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ այս տարի տոնը դիմավորում ենք միանգամայն այլ պայմաններում: Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորանքներս ու երախտագիտությունս հղել հատկապես բուժաշխատողներին, որոնք արդեն մոտ երկու ամիս՝ գիշեր-ցերեկ,  կռիվ են տալիս մարդկային կյանքեր փրկելու և մարդուն ամենաթանկը՝ առողջությունը վերադարձնելու համար:

Մանկատան շրջանավարտը փաստի առաջ է՝ պետության կողմից հատկացված բնակարանը պատուհաս է դարձել

Մանկատանը մեծացած լինելը յուրաքանչյուր երեխայի կյանքում որոշակի հետք է թողնում, մի քանի տարի անց մեկը ժպիտով է հիշում այնտեղ անցկացրած տարիները, մյուսի կյանքում մնացած այդ հետքը անջնջելի է լինում: Չափահասությունը դեռահասներին կագնեցնում է բազմաթիվ դժվարությունների ու խնդիրների առջեւ, որոնցից առաջնայինը ուսման, աշխատանքի եւ կացարանի հարցն է: Երկար տարիներ բնակարանի ստացման հարցը բազմաթիվ խնդիրների առաջ է

Թեհմինա Վարդանյան. Քաղաքում բուռն թափով մոլեգնում են ծառահատումները, քանդուքարափն ու անհայտ ծագման շինարարությունները

Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ է կատարվում քաղաքում, այն էլ այս իրավիճակում։ Չնայած՝ պատեհ պահ է և հարմար իրավիճակ և բնությունը ոչնչացնելու, և ծածկադմփոց անելու համար

Փաշինյանն ու Մնացականյանն ունե՞ն արցախյան իրենց փաստաթուղթը

Կո՞ղմ է պաշտոնական Երեւանը փուլային տարբերակին, թե՝ ոչ: Այս հարցին պետք է տրվի հստակ պատասխան թե՛ առաջիկա փակ բանակցություններում, թե՛ հրապարակային Պաշտոնական Բաքուն լծվել է ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակի առաջ մղման հարցում պաշտոնական Երեւանին բանակցային գործընթացը տապալողի եւ ապակառուցողական կողմի ներկայացնելու հետեւողական գործին: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կրկին անդրադարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի

Միանշանակ է, որ ճգնաժամի հաղթահարման գրավականը աշխատավորների իրավունքների պաշտպանությունն է, սոցիալական արդարությունն ու համերաշխությունը. ՀՅԴ

Աներկբա է՝ օրեցօր խորացող մարտահրավերները հաղթահարելու, հասարակության բոլոր շերտերի բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի համար համարժեք պետական քաղաքականություն է անհրաժեշտ:

Մարդն ունի պետությա՛ն աջակցության կարիքը, և ոչ թե իր հարևանի. Էլինար Վարդանյան

Շատ ավելի ճիշտ գաղափար է՝ կոչ անել այն մարդկանց, ովքեր չունեն այդ օգնության կարիքը, գումարները փոխանցել որևէ հաշվի։ Հենց նույն՝ վիրուսի դեմ պայքարի։

Սա կլինի իսկապես հանրային կոնսոլիդացիայի դրսևորում։ Ես անելու եմ այդպես ու կոչ եմ անում մյուսներին՝ անել նույնը։

Ալինա Նիկողոսյան. «Կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը»

27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Մեսրոպ Մանուկյան. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում գումարների անհամապատասխանության մասին բարձրաձայնողներից փորձում են անպայման ազատվել

Ի դեպ. այս ամենին զուգահեռ` հիմնադրամը նաև ինը ամիս շարունակ նիստ չի գումարում: Առ ժամանակ առաջ նամակ ստացա, որ ինձ հեռացնում են հիմնադրամից, խնդրեցի` հարցին իրավական կարգավորում տալ և ինձ ներկայացնել իրավական հիմքը, որովհետև ընտրվել եմ հինգ տարի ժամկետով:

Կորոնավիրուսային հիվանդության 82 նոր դեպք. մահացել է 27 տարեկան կին, որն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ

Մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով:

Ա­տե­լու­թյունն ու մաղ­ձը, որ գե­նե­րաց­վում է հա­սա­րա­կու­թյան ներ­սում, ու դա վե­րաց­նե­լու հա­մար իշ­խա­նու­թյու­նը որևէ քայլ չի ա­նում, ա­վե­լին՝ խրա­խու­սում է այն, այժմ փո­ղոց է դուրս ե­կել. «Իրատես»

Քա­ղա­քա­ցի­նե­րը ո­րո­շել են՝ հան­ցա­գոր­ծու­թյուն կա­տա­րած ան­ձի նկատ­մամբ ի­րենք պետք է դա­տաս­տան տես­նեն: Կար­ծես 90-ա­կան­նե­րի քրո­նի­կո­նը լի­նի, ա­մեն մե­կը, որ այս կամ այն ճա­նա­պար­հով զենք է ձեռք բե­րել, ան­ձամբ է հար­ցեր լու­ծում:

Քաղաքական օրակարգը, որով 2 տարի առաջ եկել է այսօրվա իշխանությունը, աստիճանաբար դառնում է հակասական և վտանգավոր. Ավետիք Չալաբյան

«Վարչապետի անձի կույր պաշտամունքը բերել է նրան, որ վարչապետը գործող իշխանության համակարգում դարձել է անկանխատեսելի և անկառավարելի գործոն, և աստիճանաբար հակասությունների մեջ է հայտնվում նաև սեփական գործընկերների հետ»

«Պետության գլխավոր նպատակներից եղել եւ մնում է այն, որ ամեն մեկը հնարավորություն ունենա աշխատել ու արարել սեփական հողի վրա». Բակո Սահակյան

«Աշխատավորների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը միշտ եղել է մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում»

«Աշխատանքի կարեւորագույն էությունը ոչ միայն առկա հնարավորություններից օգտվելն է, այլեւ ուրիշների համար հնարավորություն ստեղծելը». Վարչապետն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով

Գրանցված աշխատանք ունենալն աշխատանքային իրավունքների պաշտպանության կարեւոր երաշխիք է, եւ բոլոր աշխատողներին կոչ եմ անում գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը եւ աջակցել կառավարությանն իրենց իսկ աշխատանքային իրավունքները պաշտպանելու հարցում:

Գիտնականները հաստատել են Ռեմդեսեվիրի անվանումով դեղամիջոցի արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման գործընթացում

Փորձարկմանը, որ սկսվել էր ավելի քան 2 ամիս առաջ՝ փետրվարի 21-ին, մասնակցել է կորոնավիրուսով հիվանդ շուրջ 1000 մարդ՝ ԱՄՆ-ից, Ասիայից, Եվրոպայից: Փորձերն ապացուցել են, որ Ռեմդեսիվիրը կորոնավիրուսի ախտանիշների տևողությունը 15 օրից կրճատում է 11-ի:

Անի Սամսոնյանին չի զար­մաց­րել, որ «Իմ քայ­լի» կին գոր­ծըն­կեր­նե­րը չեն դա­տա­պար­տել Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխնա­խա­գահի՝ ի­րեն ուղղ­ված վի­րա­վո­րա­կան ար­տա­հայ­տու­թյու­նը. «Իրատես»

Նման մար­դիկ վտան­գա­վոր են պե­տու­թյան և հա­սա­րա­կու­թյան հա­մար, ո­րով­հետև, երբ մարդ կորց­նում է ող­ջամ­տու­թյունն ու ընդ­դի­մա­խո­սին փոր­ձում նսե­մաց­նել, թի­րա­խա­վո­րում նրա անձն ու զր­պար­տում, վի­րա­վո­րե­լով նրան, ա­պա թու­նա­վո­րում է քա­ղա­քա­կան դիս­կուր­սը: Սա ան­չափ վտան­գա­վոր երևույթ է:

Վիգեն Սարգսյան. Այս շաբաթների քայլերի արդյունքն էլ կարող է ամբողջությամբ չեզոքացվել և իմաստազրկվել

12 շաբաթից շուտ վերաբացվելու պարագայում՝ հուլիս-օգոստոս ամիսներին լինելու է ներկա պահի դրության կրկնակի-եռակի ավելի ծանր իրավիճակ թե վարակվածների թվի, թե` մահերի առումով:

Կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը թրաֆիքինգի վրա մտահոգիչ է. ԵԱՀԿ

Կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը թրաֆիքինգի վրա մտահոգիչ է: Այս մասին ասվում է  մարդկանց շահագործման և թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով  ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Վալյանթ Ռիչիի հայտարարությունում: Ռիչին պատրաստակամություն է հայտնել օժանդակել ԵԱՀԿ անդամ պետություններին թրաֆիքիգնի դեմ պայքարի ծրագրեր, օրենսդրական նախաձեռնություններ մշակելու հարցում: Նա ԵԱՀԿ անդամ երկրների իշխանություններին կոչ է արել կորոնավիրուսի համավարակի պայմաններում ապահովել տնտեսական, սոցիալական աջակցության

«Արցախը բեռ չէ, այլ արժեք». «Արդարություն» կուսակցություն

Սիրելի՛ հայրենակիցներ․ ինչպես գիտեք, այսօր Արցախի «Արդարություն» կուսակցությունը նամակներ էր պատրաստել արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումների և իր դիրքորոշման վերաբերյալ՝ ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին և ԱՀ ԱԳ նախարարին։ Միջոցառումն իրականացնելուց հետո, երեկոյան մեր կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը և հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը հրավիրվեցին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, որտեղ պարզ դարձավ,

Արտակարգ դեպք Գյումրիում. «Հայինկասացիա»-ի աշխատակիցը 10 մլն դրամ գումարը բանկից ստացել ու ողջ գումարը չի հանձնել դրամապահոց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է կատարվում երեկ՝ ապրիլի 29-ին Կումայրիի ոստիկանություն դիմած Վալերի Սարգսյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ Գյումրու բաժնի նախկին ինկասատոր, 33-ամյա Տարոն Պապոյանը 2019 թ.-ի մարտի 15-ին ստացել է 10 մլն դրամ գումար՝ Երևանում գործող բանկերից մեկի

«Գյուլագարակում կատարվող զարգացումները գալիս են ևս մեկ անգամ վերահաստատելու իմ մոտեցումը տասնամյակներով ճնշումների ու անձնական շահի մոլուցքով առաջնորդված համայնքապետի նկատմամբ». Անդրեյ Ղուկասյան

Սիրելի’ լոռեցիներ Վերջին օրերին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում տեղի ունեցող իրադարձություններն ու զարգացումները ինձ՝ որպես Լոռու մարզպետի, պարտավորեցնում են հանդես գալու հայտարարությամբ՝ ներկայացնելով Գյուլագարակ խոշորացված համայնքի համայնքապետ Մհեր Գևորգյանի անօրինական գործողությունների ողջ շղթան: Սույն թվականի ապրիլի 10-ին, ժամը 11.00-ին Գյուլագարակի համայնքապետարանի ֆեյսբուքյան հարթակով ուղիղ հեռարձակվել է Գյուլագարակ համայնքի ավագանու նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար Մհեր

Նիկոլ Փաշինյանը սոցիալական կոմունալ համերաշխության բանաձև է առաջարկում

«Եթե ոչ թե 4.5 միլիարդ դնեինք, այլ՝ 10 միլիարդ դնեինք, էլի նույն բանաձևն էր գործելու»

«Տպավորություն ստացա, որ խոսքը գնացել է, պատկերավոր ասած, սալա-կոնյակային կենացների մասին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ըստ ԱԳՆ պաշտոնական կայքի, այսօր տեղի ունեցավ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Դմիտրո Կուլեբայի հեռախոսազրույցը: Ինչ խոսք, նորմալ է եւ ճիշտ, որ մեր ԱԳ նախարարը պարբերաբար շփումներ է ունենում այլ երկրների իր գործընկերների հետ։ Հատկապես, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը հայ հասարակությունը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031