Օրվա լրահոսը

Հրապարակումը համացանցից հեռացնելու և լրատվամիջոցներին չտրամադրելու համար 240 հազար դրամ էր պահանջել. գումարը ստանալու պահին երիտասարդը բերման է ենթարկվել

Պահանջած գումարը ստանալու պահին երիտասարդը բռնվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին. Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին «շորթում» գրառմամբ թղթադրամները։

Ադրբեջանի իշխանությունները «Օղակ» գործողությունը դիտարկում էին որպես ողջ Արցախի հայաթափման սկիզբ. Արցախի ԱԳՆ

Ռազմաոստիկանական գործողությունների արդյունքում ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների տասնյակ հայկական գյուղեր, տեղահանվեց շուրջ տաս հազար մարդ, ավելի քան 100-ը սպանվեց, մի քանի հարյուր մարդ պատանդ վերցվեց։ Նրանցից շատերի ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ:

Քաղաքացին՝ վարչապետին. 5 օր է՝ հոսանքս անջատած է. Փաշինյանը զանգեց էլէներգիայի պարտքացուցակի բաժանորդներին

Վարչապետի ձեռքին հայտնված հոսանքի պարտքի ցուցակում շատերի էլէներգիան անջատված չէր

Մարտին 5.000 դիմում է ուղարկվել միասնական հարթակի միջոցով. Հայաստանն առաջընթաց է արձանագրել էլեկտրոնային կառավարման գործիքների օգտագործման ուղղությամբ

Համակարգը ոչ միայն հաղորդակցվելու նորարարական միջոց է, այլ նաև օգտակար գործիք է՝ հեշտացնում քաղաքացիների առօրյա կյանքը

Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու քննություն  է տարվում. ՔԿ

Նախաքննության ընթացքում  կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Անկարայի ուղերձները՝ թշնամանք սերմանելու առումով, ուղղված են ԱՄՆ-ին. Շահան Գանտահարյան

Ռուսաստանի մայրաքաղաքում ապրիլքսանչորսյան ուղերձ չեր հնչել։ Դա միանշանակ չի մեկնաբանվում, այդուհանդերձ Մոսկվա-Անկարա հարաբերությունների ներկա զսպվածությունը անպայման իր ազդեցությունը ունի այդ երեւույթի վրա։

«Շիրակի համալսարանի գործով հարցաքննելու անհրաժեշտություն կար շուրջ 5000 անձի». Արթուր Դավթյանը՝ գործերի ձգձգման մասին

Սիսակ Գաբրիելյանը հարցրեց՝ 260 հազար հաղորդում է եղել հանցագործության մասին ու հարուցվել է շուրջ 26 հազար. «Բնական է, չէր կարող 240 հազար գործ անհիմն լինել, խնդիրը ո՞րն է, որ քաղաքացիները դիմել են ու ընթացք չի տրվել, նախաքննական մարմինների բացթողո՞ւմն է»:

Մասնագիտությունների մեծ մասն ունի հայերեն անվանում. հորդորակ օտար բառերից խուսափելու մասին

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (15-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ) Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ ու մասնագետներ: Oտար բառերի հայերեն համարժեքների այս ցանկում տեղ են գտել մասնագիտությունների անվանումներ։ Վաղուց հայտնի, ինչպես և նոր մասնագիտությունների մեծ մասն ունի հայերեն անվանում, սակայն դրանք հանիրավի անտեսվում և չեն գործածվում: Հորդորում ենք մասնագիտությունը նշելիս գործածել հայերեն

«Քննարկել ենք հայրենիքի առաջ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին առնչվող հարցեր». Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրապետության կառավարման հիմքում դնելով հանրային և քաղաքական միասնականությունն ու համերաշխությունը՝ այսօր հանդիպել եմ ԱՀ արտաքին գործերի նախարար եւ վերջին համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ։ Քննարկել ենք մեր հայրենիքի առաջ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին եւ տարածաշրջանում վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Մեր

«Հայկական ջազը մեծ պոտենցիալ ունի». Ջազ նվագախմբի անակնկալը

«Մենք ունենք շատ վառ կատարողներ, երիտասարդ տաղանդավոր սերունդ, ովքեր պարբերաբար հանդես են գալիս թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս»

Փոփոխություններ են կատարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի քանի միջոցառումներում

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է շուրջ՝ 54.9 մլրդ դրամ. ծրագրերից օգտվել են 22 հազար տնտեսվարող և 775 հազար ֆիզիկական անձ

Դեմոկրատիայի եւ թեոկրատիայի համակարգերի դիմաբախումը Միջին Արևելքի տարածաշրջանում (Մաս 1)

Իրանի և 5+1 խմբի միջև 2016 թվականին միջուկային հարցով կայացած Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն՝ Իրանի նկատմամբ նախքան այդ սահմանված սպառազինության էմբարգոն ավարտվում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին: Սա նշանակում է, որ դրանից հետո Իրանը կկարողանա իր անվտանգությունն ապահովելու համար զենք գնել արտասահմանյան երկրներից կամ զենք արտահանել արտասահման:

Գավառում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել. այս պահի դրությամբ ձերբակալված է 15 անձ

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ նշված միջադեպերին ևս 3 անձի առերևույթ մասնակցության վերաբերյալ, և վարույթն իրականացնող մարմինն այսօր՝ ապրիլի 30-ին, որոշում է կայացրել՝ նրանց ձերբակալու մասին, որի իրականացումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Բաթոյանը պատմում է կանանց հուզիչ նամակների մասին, թե ինչպես են բռնությամբ ստիպել հրաժարվել իրենց երեխայից. նոր օրինագիծ՝ ապօրինի որդեգրումների հետքերով

Նախարարությունը մտածում է այլ կարգավորում էլ հետագայում սահմանել՝ արգելել երեխայից հրաժարվելը մինչեւ երեխայի 6 շաբաթը լրանալը: Ըստ Բաթոյանի, սա այն ժամանակահատվածն է, երբ ծնողը կկարողանա շոկային վիճակից դուրս գալ ու կայացնել որոշում. «Մենք նաեւ այս տարի դեպք ենք ունեցել, երբ 4 շաբաթ անց ծնողը վերադարձրել է իր երեխային»:

«Վարչապետն ու նախարարները հակասում են ոչ միայն միմյանց, այլև իրենք իրենց՝ մի օր բան, վաղը՝ նույն թեմայով լրիվ հակառակը». Էլինար Վարդանյան

«Կարո՞ղ ենք ենթադրել, որ այսօր ողջ կառավարման համակարգն է այսպիսին՝ ցաքուցրիվ և անվստահելի»

Գեղարքունիքում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է հաստատվել

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք ևս: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 73:

«Մենք սեռական բնույթի հայհոյանք հնչեցնողից ներողություն չլսեցինք». Մակունցի արձագանքն ու Սամսոնյանի պատասխանը

Եթե այդքան ցավագին եք ընդունել ԱԺ նախագահի տեղակալի պատվի և արժանապատվության դեմ Ձեր նշած ոտնձգությունները, ապա ստեղծեք խորհրդարանում Էթիկայի հանձնաժողով, որը կքննի Էդմոն Մարուքյանի հնչեցրած պատասխանը Ալեն Սիմոնյանին

ՀՔԾ-ն շանս ունի առնվազն մասամբ ազատվելու իշխանության մահակ լինելու ձևավորված պիտակից և իրականացնելու օբյեկտիվ քննություն. Տիգրան Աթանեսյան

Այս պահից պետք է հասկանանք, որ գլխավոր դատախազը Ա.Սիմոնյանի արարքում տեսնում է հանցակազմի առերևույթ տարրեր, հակառակ դեպքում նյութերը ՀՔԾ-ին փոխանցելը առնվազն տարօրինակ է:

Մակունցի վարկածով՝ Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան միջադեպի հետեւում գուցե ինչ-որ մարդիկ են կանգնած

Անուններ չեմ հնչեցնում, բայց կարծում եմ՝ այո, այն անձանց մասին է խոսքը, որոնք ապօրինի գույքի հետ կապված մտահոգություններ ունեն:

«Արցախի անվտանգությունը սակարկման ենթակա չէ և վերադարձ անցյալին՝ թե տարածքների, թե կարգավիճակի առումով՝ չի լինելու». Բակո Սահակյան

Բակո Սահակյանը նաև նշել է, որ այս տարիների ընթացքում իրականացվել և ավարտին են հասցվել մի շարք ռազմավարական ծրագրեր՝ այդ թվում Հյուսիս-Հարավ և Վարդենիս-Մարտակերտ մայրուղիների կառուցումը, Ստեփանակերտը և հանրապետության տասնյակ բնակավայրեր ապահովվել են շուրջօրյա ջրամատակարարմամբ

«Ես գերադասում եմ չհորինել խնդիր եւ հետո հերոսաբար պայքարել դրա դեմ». Իմքայլականները մերժեցին Էնֆիաջյանի առաջարկը՝ 1-ի փոխարեն 3 ԱԺ լսում հրավիրելու

Հովակիմյանն էլ պատասխանեց, որ ԱԺ աշխատակազմը իր կամքից անկախ հայտնվում է քաղաքական ծանր կարգավիճակում, որովհետեւ 3 ամսում ֆիզիկապես չի կարող սպասարկել այդքան շատ լսումներ ու որեւէ մեկին մերժելն արդեն լուրջ հարց կլինի:

«Կարևոր է թույլ չտալ, որ վարակից բուժելու վայրերը դառնան վարակ տարածող վայրեր». Արմեն Սարգսյանը զրուցել է Լիտվայի նախագահի հետ

Նշվել է, որ երկու բարեկամ երկրների արվեստն ու մշակույթը կապող յուրատեսակ խորհրդանիշ է Լիտվայում հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը, որը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է:

Երբ չկա զարգացման նախագիծ, հանրությանը միավորող աշխարհայացքային դրույթներ, այս ընթացքը շարունակվելու է մինչև չփլուզվեն վերջին պետական ինստիտուտները. Ստեփան Դանիելյան

«Հեղափոխական պրոպագանդայի» նպատակը ոչ թե հանրային համերաշխություն՝ «սիրո և հանդուրժողականություն» ձևավորելն է, այլ թշնամիներ մատնանշելով՝ ձևավորել համախոհների բանակ, ինչով այս երկու տարիների ընթացքում զբաղված է Նիկոլ Փաշինյանը:

Ժաննա Ալեքսանյան. «Իմ քայլի» որեւէ պատգամավոր չի դատապարտել ոստիկանության գործողությունները»

Եթե ոստիկանապետը շարունակելու է աշխատել, պետք է ասի՝ ինչ անել, կառավարության ղեկավարը պետք ասի, թե ինչ են անելու, որպեսզի փոխվի իրավիճակը:

Աբովյանի բնակիչը Կարենիս համայնքից վարձակալել է գյուղատնտեսական նշանակության արոտավայր և ենթավարձակալության տվել. համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Նախաքննության ընթացքում Աբովյան քաղաքի բնակչի կողմից, որպես պատճառված վնասի  փոխհատուցում, վերականգնվել է 1.000.000 ՀՀ դրամ: 

«Այս տարիների ամենամեծ մարտահրավերը Ապրիլյան պատերազմն էր». Բակո Սահակյանն անդրադարձել է իր պաշտոնավարման ընթացքում Արցախի զարգացման մի շարք հիմնական ցուցանիշների

«Ես հեռու եմ այն մտքից, թե մեզ հաջողվել է լուծել բոլոր խնդիրները, որոնք եղել են մեր պատասխանատվության շրջանակում; Դեռեւս անելիքները շատ են»

Գավառի զինված միջադեպը սկսվել է գիշերային ակումբի լվացարանում թքելուց

«Մի քանի ամսվա պատմություն է, անընդհատ այդ գործընթացը գնացել է, անընդհատ դեպքեր են եղել, մինչեւ եկել, հասել է այս գագաթնակետին». ավագանու անդամ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031