Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանն և Ուկրաինայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգային հարցերի շուրջ

Ապրիլի 30-ին ուկրաինական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Դմիտրո Կուլեբայի հեռախոսազրույցը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում: Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում

Ոստիկանները չեն կարողացել մուտք գործել ռազմաբազայի տարածք և դատարան բերել Ռազգիլդեևին. ՀՔԱՎ

Այսօր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հերթական դատական նիստն էր նշանակված։ Նիստը կրկին հետաձգվեց։ Այս անգամ էլ ոստիկանությունը չէր կարողացել մուտք գործել ռուսական ռազմաբազայի տարածք՝ ամբաստանյալին դատարան բերելու համար։ Ռազմաբազայի հրամանատար Ն. Մարտինյուկը գործուղման մեջ է, իսկ ոստիկանության ուղեկցող դասակին թույլ չեն տվել մուտք գործել ռազմաբազայի տարածք: Այս մասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին հայտնել

Որքանով է նպատակահարմար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում գումարների փոխանցումը՝ պետական բյուջե

Ակնհայտ է, որ վնասը փոխհատուցվելու է ոչ թե բարձր վարձատրություն ստացող դատախազի, այլ պետական բյուջեի հաշվին:

Հայաստանում պատգամավորի հետկանչի հստակ մեխանիզմ չկա

Ընտրողը առանձին պատգամավորների վարքը եւ գործունեությունը գնահատելու որեւէ մեխանիզմ չունի: Որքանո՞վ աշխատող  կարելի է համարել հետկանչի հնարավորությունը: Պարզվում է, որ այդ ինստիտուտն աշխատեցնելու որեւէ հստակ մեխանիզմ Հայաստանում գոյություն չունի: Նինա Կարապետյանց. «Դա ժողովրդավարական շատ հետաքրքիր մեխանիզմ է: Սակայն, ես կարծում եմ, այս պահին այն Հայաստանում չփոփոխված ընտրական օրենսգրքի պայմաններում կիրառել հնարավոր չէ: Դրա համար շատ

Հիմա ով ինչ ցանկանում է՝ կատարում է և դա ներկայացնում որպես ջազ․ Գարի Քյոսայան. «Ա1+» (տեսանյութ)

Դեռ 1972 -ին Կոմպոզիտորների տանը համերգ եղավ և 16 ջազ-խմբեր մասնակցեցին՝ Ակսել Բակունցի ջազային խումբը, Ալիկ Յոլչյանը, Դավիթ Ազարյանի խումբը, Լևոն Մալխասյանի խումբը: Այդ աֆիշան մինչև հիմա պահում եմ: Ես էլ տրիոյով հանդես եկա: Դա ժամանակներ էին, որ դեռ ապրում էին այն ջազով, որը իրոք դասական, ամերիկյան ջազ էր: Հիմա Ամերիկայում անգամ չկա այդ ջազը,

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին վարչապետն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ: Վարչապետը ինքնամեկուսացել է, նա հավաստիացրել է, որ կառավարությունը շարունակելու է բնականոն աշխատանքը: Միշուստինն ընդգծել է, որ կապի մեջ կշարունակի լինել նախարարների կաբինետի անդամների հետ: Նա նաև

Ավետիք Էլոյանն ազատվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից

ԱՎԵՏԻՔ ԷԼՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Ավետիք Էլոյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից։ Տիգրան Ավինյան

Կորոնավիրուսն այն սառը ցնցուղն էր, որը հիշեցնում է, որ աշխարհը փոխվել է. նախագահ Արմեն Սարգսյանը «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրուցել է ստարտափ հանրության հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ, այսօր «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրուցել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է վերջին շրջանում աշխարհում և Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և այդ պայմաններում ստարտափների գործունեությանը: Պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում համավարակից հետո՝ նախագահ Սարգսյանը նշել

Վիկտոր Օրբանի «վասալ» Օլիվեր Վարհելին սերտ հարաբերություններ ունի ավտոկրատ առաջնորդ Էրդողանի և բռնապետ Ալիևի հետ. եվրախորհդարանական

2010թ. ապրիլին Հունգարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները փոխեցին երկիրը, բայց դեպի վատը: Վիկտոր Օրբանը երկրորդ անգամ ստանձնեց իշխանությունը, իսկ այսօր՝ տասը տարի անց, մենք տեսնում ենք, թե ինչպես է վարչապետը երկիրը վերածել ապօրինի պետության՝ անտեսելով օրենքի հիմնական սկզբունքները, գրում է Եվրախորհրդարանի պատգամավոր Ուդո Բուլմանը (Udo Bullmann): «Օրբանի կողմից ժողովրդավարության սխալ ընկալումը տարածվում է նաև երկրի

Արցախում այսօր թեստավորվել են բուժհաստատություններում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիները

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր թեստավորվել են բուժհաստատություններում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիները: Նրանցից երկուսի մոտ փորձանմուշի պատասխանը դեռ դրական է, այսինքն՝ նրանք կշարունակեն բուժումը, իսկ երրորդ քաղաքացու հետազոտության արդյունքը բացասական է եղել: Եթե 24 ժամ հետո իրականացված կրկնակի թեստավորման պատասխանը կրկին բացասական լինի, ապա նա կհամարվի բուժված և դուրս կգրվի:

Քաղաքացին ահազանգել է, որ հոգեբուժարանում իր որդին ծեծի է ենթարկվել

Մարդու իրավունքների պաշտպանն արագ արձագանքման վարույթ է սկսել

ՀՀ պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ 2020-2021 առկա ուսումնական տարվա ընդունելության սկզբունքներ

Դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18.00՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500 դրամ: Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի

«Սա, հաստատ, այն դուխով ու հեղափոխական իշխանությունը չէր, որ պետք է գար». Նինա Կարապետյանց

Թե իրեն մտահոգող հնարավոր քաղաքական հեղաշրջման ժամանակ ո՞ր ուժը որո՞վ է փոխարինվելու, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը խորհուրդ է տալիս, որպեսզի այդ խնդրով զբաղվի ԱԱԾ-ն, թեեւ կասկածում է այդ ծառայության գոյությանը: «Այս նույն պառլամենտը, այս նույն կառավարությունը ոչինչ չարեցին, որպեսզի այս երկու տարվա ընթացքում մենք ունենայինք վերափոխված ԱԱԾ, դատարաններ, դատական համակարգ, արդարադատություն իրականացնող

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի հակառեկորդ

Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է ավելի քան 7000-ով, ինչը ռեկորդային աճ է: Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 106 հազարը, վիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 1070 մարդ: Ինչպես հաղորդում է BBC-ն, միայն Մոսկվայում 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է 3093 նոր դեպք, մեկ օրում մահացել է 101 մարդ, որի 65-ը՝ մայրաքաղաքում: Նշենք,

Իրավապաշտպան. «Այսօրվա պառլամենտը սառած դեմքով նայում է վարչապետի աչքերին ու սպասում ինչ-որ բան անելու դաբրոն կստանա՞, թե ոչ»

Հեռավար քննարկման ժամանակ պատասխանելով հարցին, թե տասնամյակներ  շարունակ արդար ընտրության համար պայքարելուց հետո վերջապես ունենք լեգիտիմ պառլամենտ, այս դեպքում որտե՞ղ է բացը, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ասաց. «Ունենալ ընտրված իշխանություն եւ իր նպատակներին ծառայելու ընդունակ ու փոփոխությունների ցանկություն ունեցող պրոֆեսիոնալ թիմ, տարբեր բաներ են: Նույն տրամաբանությամբ այլ կազմ ընտրելու դեպքում նույնպես կունենայինք, հասկանալի չէ, թե ինչ:

Նիկոլ Փաշինյան. Փակում ենք կոմունալ ճգնաժամի հարցը

«Այս փուլում կառավարությունը ինչ պետք է աներ կոմունալների աջակցության հարցով, արդեն իսկ արել է»

Գյումրեցի ոստիկանները՝ մարիխուանա ծխած 28-ամյա երիտասարդի հետքերով․ նա բերման է ենթարկվել

Ինչպես տեղեկանում ենք, ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Գյումրիի «Մուշ» բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Անի թաղամասի 28-ամյա մի բնակչի։ Ոստիկանության աշխատակիցները խուզարկությամբ հայտնաբերել են «յուրահատուկ հոտով չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված» ու պարզել,  որ երիտասարդի օգտագործած թմրամիջոցը մարիխուանան է, որը, ըստ պաշտոնական լրահոսի, նա քաղել էր անցյալ տարի ամռանը`

Միքայել Նահապետյան. «Ես ցավում եմ, որ ունենք այսպիսի խորհրդարան»

Ապրիլի 28-ին խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ ծագած միջադեպը շարունակում է մնալ հետաքրքրությունների շրջանակներում: Այսօր հեռավար քննարկման ժամանակ «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը կարծիք հայտնեց, որ «Ներկայիս գումարման ԱԺ-ն ուղնուծուծով ապաքաղաքական է: Պառլամենտում չկա քաղաքականություն, թեեւ խորհրդարանական երկրի պառլամենտում պիտի լինի քաղաքականություն: Այն, ինչ այսօր տեսնում

«Աննախադեպ ծավալի քր.գործեր կան՝ 10-15 տարի թաքցված արտոնյալ գործունեության վերաբերյալ». Դավթյան

Կազմակերպվել է այնպիսի եղանակով, որպեսզի երբեւէ մի օր դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն

Կոմունալ վճարների օժանդակության միջոցառումները կառավարությունը կընդլայնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի շուրջ քննարկումները։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկատվություն է ներկայացրել տնտեսական բնույթի 1-ին և 2-րդ հակաճգնաժամային միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ 1-ին ծրագրի շրջանակում ներկայացված 1176 հայտից արդեն իսկ բավարարվել է 296-ը, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 24,9 մլրդ դրամի: Միջոցները տնտեսվարողներն ուղղել

«Սիմոնյան-Դանիելյան միջադեպի առթիվ այս պահին քրեական գործ հարուցված չէ». գլխավոր դատախազ

Հանձնարարել եմ, որ նյութերը փոխանցեն հատուկ քննչական ծառայություն, եւ դատավարական հետագա ընթացքը՝ նյութերի նախապատրաստումը, կիրականացնի ՀՔԾ-ն

Փաշինյանը զանգել էր էլեկտրաէներգիայի համար, պարզվեց՝ ընտանիքները ոչ միայն հոսանք, այլեւ համակարգիչ ու ինտերնետ չունեն

Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որպեսզի երեխաների դասապրոցեսի համար անհրաժեշտ գույքի հարցը լուծել

Իրավապաշտպան Նինա Կարապետյանց. «Հեղափոխական ալիքի վրա պառլամենտում հայտնվեցին շատերը, որոնք ամենեւին էլ այդ գաղափարները կրողը չէին»

«Մեդիա կենտրոնում» կազմակերպված հեռավար քննարկման թեման ապրիլի 28-ին խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ տեղի ունեցած միջադեպն էր: Իրականում նման միջադեպեր եղել են բոլոր գումարումների խորհրդարանում: 7-րդ գումարման խորհրդարանը նախորդներից տարբերվում է լեգիտիմությամբ: Սակայն հետհեղափոխական Հայաստանում սոցիալական արդարության սկզբունքը կարեւորվում է առավել, հետեւաբար, ընտրողները շատ ավելի զգայուն են,

Արայիկ Հարությունյանը հայտնեց, թե որ բուհում՝ ինչ քննություն է լինելու

Դիմորդը կարող է մասնակցել 1 կամ մի քանի բուհերի՝ մինչեւ 2 անվճար եւ մինչեւ 8 վճարովի մասնագիտությունների մրցույթի:

«Այդպիսի քրեական վարույթ չկա». Դավթյանը՝ Վանեցյանի՝ գործակալ լինելու հայտարարության մասին

Գլխավոր դատախազն ասում է, որ «Իմ քայլի» պատգամավորի տեղեկությունները կճշտվեն

«Ուռենիների կտրոն տնկելով՝ մարդիկ կաշխատեն օրական նվազագույնը 10 հազար դրամ». Վարդան Մելիքյան

Վարդան Մելիքյանը նաև հայտնեց՝ բացի կտրոնների տնկումից, նաև նախատեսվում է ցանկապատում, որտեղ ևս կպահանջվեն աշխատակիցներ. նրանք ևս գումար կաշխատեն:

Արթուր Դավթյանը՝ Վլադիմիր Գասպարյանի քրգործի, վենդետաների ու վրեժխնդրության դեպքերի, դատախազի աշխատավարձի ու իր «copy paste»-ի մասին

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին պատրաստվում էինք՝ պատրաստում կոչվածը նրան էր վերաբերվում, որ ինչ առիթներ նշված են, այդ դիտանկյունից այդ անձանց ապագա գործընկերների գույքային միավորները ուսումնասիրության առարկա դարձնում ենք, որ պահին ուժի մեջ կմտնի օրենքը՝ օրենքի գործողությունը կսկսվի իրականացվել»:

Քաղաքացու կողմից նախընտրելի գերեզմանատանը գերեզմանատեղի հատկացնելու համար պահանջել են 1500 ԱՄՆ դոլար կաշառք. ԱԱԾ-ի բացահայտումը

2020 թ. ապրիլի 29-ին գերեզմանատան հիշյալ հսկիչը նախապես պայմանավորված 1500 ԱՄՆ դոլար կաշառքը ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, որի անձնական խուզարկությամբ կաշառքի առարկան հայտնաբերվել և առգրավվել է, իսկ վերջինս խոստովանել է հանցագործության կատարումը։

Հրապարակումը համացանցից հեռացնելու և լրատվամիջոցներին չտրամադրելու համար 240 հազար դրամ էր պահանջել. գումարը ստանալու պահին երիտասարդը բերման է ենթարկվել

Պահանջած գումարը ստանալու պահին երիտասարդը բռնվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին. Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին «շորթում» գրառմամբ թղթադրամները։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031