Օրվա լրահոսը

«Արարատի մարզի ֆերմերներն օրական մինչեւ 150 000 դրամի վնաս են կրում». պատգամավոր

Վարչապետը հայտարարում է, որ պետք է մեծ թափով զարկ տալ անասնապահությանը, բայց ներքին օղակներում արհեստական խոչընդոտներ են ստեղծվում

Պետք է ժամանակ ու հնարավորություն տալ սնանկության ճիրաններում հայտնված ընկերություններին շնչել. Վարդան Արամյան

Վաչե Գաբրիելյան. կառավարությունն ուզում է ամեն կերպ ապախրախուսել անբարեխիղճ վարկի ռիսկը

Հարություն Խաչատրյան. «Պետք է լրջորեն զբաղվել մեր կինոժառանգությամբ, թվայնացնել ու տարածել»

Ֆինանսական աջակցությունն էլ պետք է ուղղվի դեբյուտներին եւ ավարտված ֆիլմերի վերջին փուլին

Ջրաշեն գյուղի մոտ «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից. կա 2 զոհ

Ապրիլի 14-ին, ժամը 16:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջրաշեն-Լեռնավան ավտոճանապարհի սկզբնամասում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Սերգեյ Տ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել

Արուս Տիգրանյանից եւ Եվա Ղարիբյանից պահանջվում է հերքում «Ինստագրամ» սոցիալական կայքում` նրանց անձնական էջերում

«Ահավոր խանութ, մարդկանց վիրավորող աշխատակիցներ, հարկերից խուսափող ցինիկ մենեջերներ»:

Ռեւազյանը՝ հայկական ավիաընկերություններին՝ ԵՄ թռիչքների արգելքի մասին

Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության այցը Հայաստան, ըստ ՔԱԿ ղեկավարի, ՀՀ պատմության մեջ առաջինն է: Այս մասին այսօր առցանց ասուլիսին ասաց քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը: «Նման այց չի եղել, իրենք համեմատելու հարթակ չունեն: Այցը կոնկրետ նպատակով էր՝ նկատել էին, որ խնդիր կա ավիաընկերությունների ստուգման արդյունքում, դրա համար էին եկել»,-ասաց Ռեւազյանը: Հայկական ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա

Հասարակական շինությունը և հողամասն օտարվել են շուկայականից 146.3մլն դրամ պակաս արժեքով. հարուցվել է քրեական գործ

Ընդ որում պարզվել է, որ պետական գույքի հաշվառման, գույքագրման, ուսումնասիրությունների, գնահատման աշխատանքների իրականացման ծառայությունների մատուցման նպատակով ՀՀ պետական բյուջեից «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին հատկացվում է դրամաշնորհ:

«Եթե անհրաժեշտություն լինի, այդ պատասխանատվությունը կրվելու է նաև իմ կողմից». Բակո Սահակյանը՝ ընտրությունների պատճառով քաղաքացիների՝ կորոնավիրուսով վարակման մասին

Ըստ Բակո Սահակյանի՝ Լևոն Տեր Պետրոսյանն իր պատրաստակամությունն է հայտնել այս շրջանում նույնպես օգտակար լինել:

Տաթեւիկ Ռեւազյան. «Ճաղարյանը մերժում էր, ասում էր՝ կամ իմ ձեւաչափով ենք աշխատում կամ ոչ մի»

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր եւ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի միջեւ հակասություններին, որոշ մանրամասներ ներկայացրեց: «Ես բոլորի հետ բաց եմ համագործակցելու, եւ անձնական խնդիր որեւէ մեկի հետ չունեմ: Պարզ է, տարաձայնություններ եղել են, գործնական: Այս տարիներին կենտրոնացել եմ աշխատանքի վրա եւ որեւէ ինտրիգի մեջ չեմ մտել»,-ասաց

Հետաձգել մաքսային վճարումները և ԱԱՀ-ն` արտակարգ դրության ժամանակահատվածում ներմուծում կատարած ընկերությունների համար. Մանթաշով գործարարների միության առաջարկները

Մանթաշով գործարարների միությունն այսօր առաջարկներ է ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իրականացվող և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ: Խնդիրներ և առաջարկներ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի վերաբերյալ • Առաջարկում ենք կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վարկային ծրագրերի ժամկետները երկարաձգել և սահմանել առնվազն 5-10 տարի` պահպանելով սուբսիդավորման 24 ամիս ժամկետը: 36 ամսով տրամադրվող վարկի ժամկետը հատկապես կարճ

«Մի եղեք Հրայր Թովմասյան»,-կոչ արեց Մարուքյանը «Իմ քայլին», Միրզոյանն էլ հեգնեց՝ «էդ մեզ սպառնո՞ւմ եք»

Վաղը չէ մյուս օրն էլի քրեական գործեր են լինելու, հնարավորություն տվեք ձեզ այցելել, այ ձեր ցավը տանեմ, այ ձեր գլխին ղուրբան լինեմ

Գեղարքունիքում 31 մլն. դրամի չափով ավել նպաստ է վճարվել շահառուներին. հարուցվել է քրեական գործ

2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ընտանեկան նպաստի և հրատապ օգնության շահառուների վերաբերյալ համապատասխան տվյալները ստանալուց հետո, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության աշխատակիցները սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալությունում առկա տվյալների հետ դրանք չեն համադրել,

«Ես չեմ պատկերացնում ծնող, որ ստանա երեխայի նպաստն ու գնա խանութ՝ իր համար շոր առնի». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պետք չի տարանջատում մտցնել գյուղաբնակ ու քաղաքաբնակ մայրերի մեջ ու նպաստ տալ միայն գյուղաբնակ չաշխատող մայրերին:

Հետճգնաժամային շրջանում հավանաբար շատերը կհրաժարվեն գրասենյակներից կամ կփոքրացնեն դրանց չափերը, ինչը գումարի նշանակալի խնայողություն է. ինչպես հաղթահարել ճգնաժամը. Սևադա Բաղդյան

Պետք է ձեռնարկել քայլեր, նվազեցնել վնասները, մեծացնել օգուտները և հերթական սև կարապին ճանապարհել՝ ավելի ուժեղացած և զարգացած:

«Մարդիկ չգիտեն՝ իրենք միայնա՞կ մայր են համարվում, թե՞ ոչ, մարդիկ չգիտեն, թե հանրային ծառայությունների համարանիշը որն է». Անի Սամսոնյան

Անի Սամսոնյանն ասաց, որ ինչ հայտարարել են, որ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում օգտվել սոցաջակցության ծրագրերից, կարող են իրենց դիմել խորհրդատվության համար ու այդ օրվանից իրենց դիմել են հարյուր հազարավոր քաղաքացիներ:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ Սիսիանի ոստիկանապետ Գարիկ Մուրադյանի կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ հաղորդումների մասին

Գ․Մուրադյանի կողմից կատարված ենթադրյալ բռնությունների դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, Գ․Մուրադյանին մեղադրանք առաջադրված չէ և նա որևէ դատավարական կարգավիճակ չունի։

Անդրանիկ Քոչարյանը՝ որոշ հանրահայտ ուժերի ֆեյքերի մասին

Անդրանիկ Քոչարյանը նաեւ ասաց, որ իրական հայրենիքի, իրական մարդու, իրական զինվորի փոխարեն ստեղծվում է արհեստական իրողություն, որը չունի ամուր հիմք ու կփլուզվի առաջին իսկ հարվածից: Իրականության անհրաժեշտությունը, ըստ Քոչարյանի, լավագույնս է ներկայացրել Հրանտ Մաթեւոսյանը:

Տաթեւիկ Ռեւազյան. «Զեկույցը կարող է ոչ բարեկամ պետությունների ձեռքում հայտնվել»

«Երբ մեր ավիաընկերությունները դիմեցին, որպեսզի թռիչքային թույլտվություն ստանան դեպի Եվրոպա, ոչ բոլորն էին պատրաստ, եւ այդտեղ են թերություններն արձանագրվել: Բայց ուզում եմ բոլորիս համար պարզ լինի՝ մենք ընդունում ենք, որ դա քաղավիացիայի կոմիտեի հիմնական թերությունն է, որովհետեւ, եթե մենք օրինակ՝ տեսչական ստուգումների ընթացքում նկատեինք եւ արձանագրեինք, որ այս ավիաընկերությունը խնդիր ունի, եւ կասեցնեինք թռիչքները, ինքը

Հանձնաժողովի գործառույթների վիճակահանությունը մեծամասամբ չի իրականացվել պատշաճ կերպով, իսկ 11 տեղամասերում նիստը տեղի է ունեցել քվեարկության սենյակից դուրս. Արցախում արձանագրված խախտումները

Դիտարկված ընտրատեղամասերում ընտրական գործընթացի մասնակիցները չեն կրել համավարակի տարածումը կանխելու համար նախատեսված պաշտպանիչ միջոցներ` 125 դեպքում:

Գյուղաբնակ չաշխատող մայրերն էլ են երեխայի նպաստ ստանալու՝ ամսական 26.500 դրամ

Վաղարշակ Հակոբյանը հարցրեց՝ կա՞ սահմանված պահանջ, որ երեխայի միանվագ նպաստը ստանալու դեպքում ծնողը գումարը չի կարող ծախսել, ենթադրենք, բնակարանի վերանորոգման, շարժական կամ անշարժ գույք ձեռք բերելու համար: Փոխնախարարը պատասխանեց, որ գումարը տալիս պայմաններ դրված են եղել, բայց այս նախագծով որեւէ պայման չեն դնում, որովհետեւ չեն կարողանա վերահսկել, թե ծնողն ինչի վրա ծախսեց գումարը:

Արդեն պատրաստ են ավարտական աշխատանքների պաշտպանություններն առցանց կազմակերպելու ուղեցույցները. ԵՊՀ պրոռեկտոր. «Ա1+»

Ավարտական աշխատանքների պաշտպանությունները տեղի են ունենալու մայիսի 4-ից հետո․ ձևաչափը դեռ քննարկման փուլում է:

ԱԺԿ-ն պետք է պատրաստ լինի աշխատել նաեւ ընդդիմադիր դաշտում. Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախագահը դեռ չգիտի` կմնա օրենսդիրո՞ւմ, թե՞ գործադիր կտեղափոխվի

Հրազենային վնասվածք ստացած տղամարդուն ընկերները հիվանդանոց հասցնելու փոխարեն տարել էին Արտաշատ. հիվանդանոց չհասած՝ տղամարդը մահացել էր

Ապրիլի 12-ի գիշերը «Մասիս» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 43-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։ Շտապօգնության խումբը կանչով մեկնել էր Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի տներից մեկը։ Տղամարդը դեռ ողջ էր. մահացավ հիվանդանոցի ճանապարհին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Բուժհաստատություն մեկնած Արտաշատի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային ոստիկանության և Արարատի բաժնի ծառայողների հետ, ժամերի ընթացքում պարզեցին կատարվածի

«Խփում ենք թուրքին ախպերս ու ես» երգողն այս օրինագծով չի կարող ենթարկվել պատասխանատվության». պատգամավոր

Երբ ասում ենք «թուրք» կամ «ադրբեջանցի»՝ նկատի ունենալով ոչ թե էթնոս, այլ թշնամի, պարզ է, որ այս օրինագիծը նման դեպքերին չի վերաբերում

Կոնգրեսական Ջեքի Սփիերն աջակցում է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրվող օգնության մի մասը COVID-19-ի դեմ պայքարի համար վերաբաշխելու նախաձեռնությանը

Սփիերը նշել է, որ հետամուտ է լինելու, որպեսզի Կոնգրեսի կողմից հաստատված՝ Հայաստանին հասցեագրված 40 միլիոն դոլարի մի մասը վերաբաշխվի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: «Հրատապ անհրաժեշտ է օգնել հիվանդներին, կանխել հիվանդության նոր դեպքերը և իհարկե թեստավորել»,-ասել է նա:

Նոր մանրամասներ՝ Գյումրու կենտրոնում ոստիկանների դանակահարությունից

Ուղևորները երկու եղբայրներ են, նրանց բերման են ենթարկել ոստիկանություն:

«Ավիաընկերությունները չեն կարողանա գրանցվել Հայաստանում եւ չվերթներ իրականացնել Աֆրիկայում»

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց, որ ՔԱԿ-ը լուրջ քայլեր է կատարել Բրյուսելում թռիչքային անվտանգության նիստին, եւ այնտեղ ներկայացվել է նաեւ, թե կոնկրետ ինչ պետք է արվի, որ իրավիճակից դուրս գան: «Հիմնական շեշտադրումներից մեկն այն էր, որ մենք ունենք ավիաընկերություններ, որոնք գրանցված են Հայաստանում, բայց չվերթներ են իրականացնում տարբեր

«Պարո՛ն Մարուքյան, իրոք, դուք փայլուն մանիպուլյատոր եք, երեւի այդպես փայլուն մանիպուլացնել երկրորդ քաղաքական գործչին տրված չի». Սուրեն Գրիգորյան

Հիմա դուրս եք գալիս ու մեզ մեղադրում եք Հրայր Թովմասյանի վարած քաղաքականությունը շարունակելու մեջ: Դուք չունեք նպատակ, որպեսզի լավ նախագիծ ընդունվի, ունեք նպատակ ելույթ ունենալու ու «Իմ քայլը» խմբակցությանը ներկայացնելու՝ որպես ՀՀԿ-ի քաղաքականության հետեւորդներ ու նույն գաղափարն առաջ տանողներ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031