Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Արցախի համար շատ բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում»

Արցախի Հանրապետությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կայացած երկիր է․ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրյալ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաջողության հասնելու և Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։ Նախագահ Սարգսյանն

Կառավարության անդրադարձը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու` Վեհափառի հայտարարությանը. «Ազատություն»

«Ազատություն». Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը պատասխանել է «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հայտարարությունը, ըստ որի՝ նա կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: «Նախ հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն` Մարտի 1-ի գործով

Վահան Բադասյան. Արցախում իշխանության վերարտադրություն է տեղի ունեցել

Ըստ Վահան Բադասյանի, այս ընտրությունները ահազանգ էին ամբողջ հայ ժողովրդին, և թե իշխանություն պետք է ձևավորեն 2023 թվականին

Ոստիկանության կողմից այսօր կազմված վարչական արձանագրությունները (տուգանքները) պետք է չեղարկվեն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարետի անունից ՀՀ քաղաքացիներին ուղարկված կարճ հաղորդագրության համաձայն՝ այսօր մինչև կեսգիշեր քաղաքացիները կարող են փոխել իրենց մշտական բնակության կամ ինքնամեկուսացման վայրը։ Նշված հաղորդագրությունն ստանալուց հետո՝ քաղաքացիներից շատերը, առանց տեղաշարժման թերթիկի, երկրով մեկ սկսել են տեղաշարժվել, իսկ ոստիկանները նրանց երկրով մեկ բերման են ենթարկել

Համավարակի դեմ պայքարում միայնակ կամ ինչու են անհաջողությունները հետապնդում Իտալիային

Եվրոպայի ամենաէսթետիկ երկրներից Իտալիան արդեն վեց տասնյակ տարուց ավել անդամակցում է ԵՄ-ին: Սակայն վերջին տարիներին Իտալիայի որդեգրած քաղաքականությունը և մոտեցումները ԵՄ հարցերին, վտանգում են միության անդամ երկրների հետ հարաբերությունները: Նախորդ տարի իտալական կառավարության  հրամանագրով հանվեց միգրանտների պաշտպանությունն ամրագրող կարգավիճակը, ինչը լուրջ մարտահրավեր դարձավ միգրանտների մասին ԵՄ գործող քաղաքականության համար: Հաջորդ քայլով, փոխվարչապետ Լուիջի դի Մայոն

Ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված կնոջ խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները՝ Հալաբյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Արարատի մարզի մի բնակչուհու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 10 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։ Ըստ կնոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, պահել է իր օգտագործման համար։ Նշանակվել է փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է

«Արայիկ Հարությունյանն՝ Արցախի Հանրապետության հաջորդ նախագահ». Վահրամ Պողոսյան

Նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արայիկ Հարությունյանն՝ Արցախի Հանրապետության հաջորդ Նախագահ. նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս»:

Դավիթ Բաբայան. Արցախի նախագահական ընտրությունները կարելի է կայացած համարել

Դավիթ Բաբայանը համարում է, որ ընտրություններին ակտիվ քաղաքական պայքար է հաջորդելու

Արարատում հրազենային վիրավորումից մահացած տղամարդը ազգականի կանչով էր վեճին մասնակցում

Տղամարդը հրազենային վիրավորումը ստացել էր ոտքի շրջանում

Մեկ անձ ձերբակալվել է՝ Գյումրիում ոստիկանության ծառայողների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով

2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ. ոստիկաններից մեկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, իսկ մյուսի մոտ՝ ձախ ազդրի միջին երրորդականի դրսային մակերեսի կտրած-ծակած վերքեր: ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապահապարեկային ծառայության տեսուչը զեկուցագիր է

Հայկ Խանումյան. Մասիս Մայիլյանի տարօրինակ վարքագիծը ստիպեց մեզ որևէ կերպ ակտիվություն չցուցաբերել

Հայկ Խանումյանը չի կարծում, որ Արայիկ Հարությունյանի ընտրության դեպքում հետընտրական գործընթացներ կսկսվեն Արցախում

Եվ ո՞վ է մեզ «օգնում»

Այլեւս փաստ է, որ կորոնավիրուսի համավարակը շատ բան է փոխում թե ներքին, թե արտաքին միջավայրերում, քաղաքականությանը հաղորդելով նոր առաջնահերթություններ։ Անկախ դժկամությունից կամ տհաճությունից, որը կարող է առաջանալ դրա գիտակցման բերումով, այնուամենայնիվ այդ փաստի հետ հաշվի են նստում բոլորը, նույնիսկ առավել պնդաճակատ բռնապետությունները։ Սակայն, նրանց քաղաքական վարքը իներցիայով շարունակվում է, իսկ այդ վարքում մեծ չափաբաժին ունեցող

Կորոնավիրուսի տնտեսական ծրագրերով դիմող տնտեսվարողների զգալի մասը մերժվում է. որ ծրագրերից են գործարարները բողոքում

Եթե միտում կա բիզնեսին աջակցելու, լավ կլինի այդ բոլոր խնդիրները վերանայվեն. Տիգրան Քեյան

Վահրամ Պողոսյան. Արայիկ Հարությունյանը շատ բարձր արդյունքներ է գրանցում

«Ամենակարևորն այն է, որ ընտրությունների արդյունքները գոհացնեն արցախցուն»

Քաղաքի ամենակենտրոնում երկար տարիներ շինհրապարակի վերածված այս տարածքը հնարավորինս արագ պետք է բարեկարգել. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր քննարկեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի եւ Քաղշինպետկոմի ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Կարծում եմ՝ քաղաքի ամենակենտրոնում երկար տարիներ շինհրապարակի վերածված այս տարածքը հնարավորինս արագ պետք է բարեկարգել ու հանձնել շահագործման: Այսօր արծարծեցինք նախագծի ամբողջական փաթեթի վերամշակմանն ու

Գլոբալ տաքացումից մինչեւ մոլորակի փրկություն

Չհրաժարվելով քաղաքակրթության բարիքներից՝ հնարավոր է ներդաշնակ ապրել բնության հետ

ԵԱՏՄ անդամ երկրները դեմ են առևտրի դադարեցմանը համավարակի ֆոնին

Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող միջոցառումները չպետք է հանգեցնեն միջազգային առևտրի, ներդրումների և աշխատանքային կապերի դադարեցմանը, ասվում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հայտարարության մեջ, որն ընդունվել է տեսակոնֆերանսից հետո: Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցել է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսին: ԵԱՏՄ երկրները կողմ են ապրանքների ազատ տեղափոխմանը, որոնց թվում

Լուկաշենկոն կոչ է արել պանդեմիայի ժամանակ իջեցնել գազի գինը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ պանդեմիայի ժամանակ բնական գազի գինը պետք է ավելի ճկուն լինի, հաղորդում է «ԲելՏա» գործակալությունը: «Ակնհայտ է, որ տնտեսական կոնյունկտուրայի նման կտրուկ փոփոխության պարագայում գազի գինը պետք է ավելի հարմար լինի»,-ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ պետությունները բախվել են ճգնաժամի՝ չլուծելով տնտեսության կայուն աշխատանքն

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել Արդարադատության նախարարությունը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին: Մեր տեղեկություններով՝ կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է: Արձանագրենք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին տեղեկատվությունն Արդարադատության նախարարությունը դեռևս չի մեկնաբանում: «Փաստինֆո»-ի

Կարևոր ենք համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս. News.am

Հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից։ Նման դիրքորոշում է հայտնել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ NEWS.am-ի խնդրանքով անդրադառնալով փաստին, որ

ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է Visa քարտապաններին օգտվել Menu.am ծառայության անվճար առաքումից

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը առաջարկում են 11.04.2020-ից մինչև 31.10.2020թթ. ակտիվ օգտվել Menu.am առաքման ծառայությունից: Պատվերի դիմաց  վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով հաճախորդը կստանա առաքման գումարի ամբողջական ետ վերադարձ 24 ժամվա ընթացքում Menu.am հաշվին: Գումարը կվերադարձվի  բոնուսի տեսքով հաճախորդի Menu.am հավելվածի հաշվին, որը հաճախորդը կկարողանա օգտագործել հետագա պատվերների ընթացքում: Բոնուս ստանալու համար պատվերի

ՀՀ եւ Իսպանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-իսպանական համագործակցությունը տարբեր ոլորտներում

Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ Ապրիլի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ: Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում գործադրվող քայլերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի կառավարության անունից իր ցավակցությունը հայտնեց Արանչա Գոնսալես

«Մեր նպատակն է՝ կորոնավիրուսի համաճարակի բերած տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված միջոցառումներ ընդունելը». Փաշինյան

Քննարկվել է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների մեղմման միջոցառումների կատարումը

Քվեախցիկից դուրս քվեաթերթիկի լրացում, լուսանկարում, կուտակումներ, ընտրատեղամասում վկայական չունեցող անձի ներկայություն. խախտումներ՝ Արցախի նախագահի ընտրություններում

«Իհարկե, լավ կլիներ, որ միջազգային դիտորդներ էլ լինեին, քանի որ պետք է աշխարհին ցույց տալ, որ ժողովրդավարության մակարդակի առումով Արցախն ու Ադրբեջանը սարեր, ձորեր հեռու են. նույնիսկ համեմատվելու բան չկա». Դանիել Իոաննիսյան

Դադարեցվել են Լևոն Մարդոյանի լիազորությունները՝ գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Որոշում 14 Ապրիլի 2020, 458 – Ա ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԼԵՎՈՆ ՄԱՐԴՈՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ 2020 թվականի ապրիլի 15-ից դադարեցնել գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Մարդոյանի լիազորությունները։ Նիկոլ Փաշինյան

Պաշտոնյան ստիպված է գնալ «խոպան»՝ հորը բուժելու փող վաստակելու համար. Լենա Նազարյանի պատասխանը՝ պարգեւատրումների հարցով քննադատություններին

Լենա Նազարյանը նշեց, որ նախկինում պաշտոնյաները կողմնակի եկամուտներ էին ունենում, իսկ հիմա պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելը անձնական հարց չի,այլ՝ հանրային, հանրությունը պետք է թույլ տա բարձրացնել պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը՝ համընդհանուր բարեկեցությունից ելնելով:

Ռեւազյան. «Երբ իմացա, որ կա նամակ, որն ինձ չի հասել ու անձամբ խնդրեցի վերահսկողական մարմինը գա ու ստուգի»

ՀՀ քաղաքացիական ավիացիայի շուրջ ստեղծված աղմկահարույց միջադեպի համար քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն իր պատասխանատվությունն էլ է զգում: Այսօր առցանց ասուլիսի ժամանակ Ռեւազյանը հայկական ավիաընկերություններին դեպի Եվրոպա թռիչքների թույլտվությունից ժամանակավոր զրկելու վերաբերյալ ասաց, որ կոմիտեն այս հարցում թերացումներ ունեցել է, եւ ինքը, որպես այդ կառույցի ղեկավար, ունի պատասխանատվության իր մասը.«Ես ինձ պատասխանատու եմ զգում, բայց

Գյուղատնտեսները տեղեկացրել են, որ Կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների աջակցության ծրագրերը ոչ բոլորին են հասու

Աշխատանքային քննարկում գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 14-ին կայացել է աշխատանքային քննարկում գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, բանկերի ներկայացուցիչներ: Պատգամավորների տեղեկացմամբ` բազմաթիվ գյուղատնտեսներ իրենց են ներկայացրել մի շարք խնդիրներ, որոնք,

Արցախում ընտրողների թիվը` ժամը 17.00-ի դրությամբ

Տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 17.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 38839 ընտրող (ընտրողների 37,5 տոկոսը): Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` այստեղ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

«Այս երկրում ես պրոբլեմ չունեմ ոչ մեկի հետ՝ ո′չ Մասիս Մայիլյանի, ո′չ Սամվել Բաբայանի՝ ոչ մեկի հետ». Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը նշեց, որ ժողովրդի քվեն ստանալուց անմիջապես հետո քայլ անելու հնարավորություն չի ունենալու, երբ ստանձնի այդ պատասխանատվությունը, այդ իրավիճակից կախված՝ կորոշի՝ ինչ քայլերի դիմել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031