Օրվա լրահոսը

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2107» և «1-03» ծառայության ավտոմեքենաները․ կա զոհ և վիրավորներ

Փետրվարի 1-ին, ժամը 16:53-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ` Հայկազ Բ., ծնված 1963 թ.) և «1-03» ծառայության «Ford» (վարորդ՝ Գագիկ

Վանաձորի 29-ամյա բնակիչը խանութի վաճառասեղանից գողացել է մի կնոջ դրամապանակը

Հունվարի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, մի կին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ մեկ ժամ առաջ, օգտվելով իր անուշադրությունից, Վանաձորի Մյասնիկյան փողոցում գործող խանութի վաճառասեղանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող: Հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ, դեպքից ժամեր անց, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Վանաձորի

Վրաերթ Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Փետրվարի 1-ին, ժամը 13:34-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել վրաերթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ քաղաքացուն (Հարություն Փ., ծնված 1964 թ.) վրաերթի է

Կասեցվել է «Մարս Ավիա» ավիաընկերության շահագործողի վկայականը

Հարգելի քաղաքացիներ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2020 թվականի հունվարի 14-17-ը «Մարս Ավիա» ավիաընկերությունում իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ: Հաշվի առնելով վերոգրյալը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կազմից 2020 թվականի փետրվարի 1-ից կասեցվել է «Մարս Ավիա» ավիաընկերության Շահագործողի վկայականը և տրվել է երեք ամիս ժամկետ այդ թերությունները

«Արդարություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում Արցախի անունից բանակցություններ վարելը․ հայտարարություն

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա սկզբին, դատապարտել էր ՀՀ վարչապետ Փաշինյանի անունից ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի կողմից արված այն հայտարարությունը, թե Փաշինյանը դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների ներկայությանը: «Արդարություն»

Թոքաբորբի դեմ ավելի լավ պայքարը կարող է կանխել թոքաբորբից գրեթե 9 միլիոն մանկական մահ․ ՅՈՒՆԻՍԵՖ

Բարսելոնայում եզրափակվեց մանկական թոքաբորբի առաջին համաշխարհային ֆորումը, որին ընդառաջ իրականացված նոր վերլուծությունը փաստում է, որ թոքաբորբի դեմ ավելի լավ պայքարը կարող է կանխել թոքաբորբից գրեթե 9 միլիոն մանկական մահ։ Ջոնս Հոփքինսի համալսարանի մոդելի համաձայն, թոքաբորբի բուժմանն ուղղված, ինչպես նաև դրա կանխարգելման ծառայությունների մասշտաբի մեծացումը կարող են փրկել հինգ տարին չլրացած 3,2 միլիոն երեխայի կյանք։ Սա,

Չինաստանի դեսպանը Տիգրան Ավինյանին ներկայացրել է կորոնավիրուսի տարածման վերաբերյալ վերջին թվերը և ընդհանուր իրավիճակը

Փետրվարի 1-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին: Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Չինաստանի դեսպանը ներկայացրել է վիրուսի տարածման վերաբերյալ վերջին թվերը և ընդհանուր իրավիճակը՝ նշելով, որ չնայած այն բարդ է, սակայն վերահսկելի է ու կայուն: Չինական կողմը ակնկալում է, որ մեկ շաբաթվա ընթացքում դրությունը կբարելավվի: Թիան Էրլունը

Ապստամբ որդիների աղքատությունը (պատմվածք)

Նրանք չէին գտել իրենց անցյալը դեռ հնօրյա ժամանակներից փոխանցվող առասպելներում ու տոհմածառեր չէին հայտնաբերել կղերական մատյանների մեջ: Չկար վկայություն առ այն, թե երբ և ո՛ր ժամանակներում էր կառուցվել քարե ծաղիկներ ու քարե եղևնիներ աճեցնող այս քաղաքը, որ ժամանակ առ ժամանակ օրորվում էր մարդկանց ոտքերի տակ, իսկ մարդիկ օրըստօրե անիծում էին ճահճամեգն ու արնածուծ տզրուկների ներկայությունը

Կարագի շուկայում մրցակցային միջավայրը բարելավվել է

ՀՀ ՏՄՊՊՀ-ն 2019 թվականի ընթացքում ուսումնասիրություն է իրականացրել «Կարագ» ապրանքային շուկայում՝ հաշվի առնելով նախորդ տարիների ուսումնասիրություններով արձանագրված բարձր կենտրոնացվածության մակարդակը, ինչպես նաև կարագի՝ նվազագույն սպառողական զամբյուղում զգալի տեսակարար կշիռ ունենալու հանգամանքը: Ուսումնասիրության նպատակն էր ներմուծումից և արտադրությունից մինչև վերջնական սպառողներին իրացման շղթայում առկա մրցակցային խնդիրների վերհանումը և շրջանառության ոլորտում գործող իրավական կարգավորումների ազդեցության գնահատումը առկա

Հայաստանում և Արցախում հաշվառված շաքարային դիաբետով շուրջ 20560 հիվանդներ կապահովվեն «Ինսուլին» դեղով․ ԱՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ` ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանի և ԱՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի մասնակցությամբ: Հուշագրի շրջանակներում` Հայաստանի և Արցախի Հանրապետություններում հաշվառված շաքարային դիաբետով շուրջ 20560 հիվանդներին ՀՀ առողջապահության նախարարությունը 2020-2022 թվականներին կապահովի «Նովո Նորդիսկ Ա/Ս» դանիական դեղագործական ընկերության արտադրության «Ինսուլին» դեղով: Ծրագրի

Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Մհրյանին

Փետրվարի 1-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, տարածքային վարչությունների և ծառայությունների ղեկավար կազմերին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Մհրյանին։ Գնդապետ Հայկ Մհրյանը ավարտել է ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը, երկար տարիներ ծառայել ոստիկանության համակարգում և այլ իրավապահ կառույցներում։ Արման Սարգսյանը հույս հայտնեց, որ Հայկ Մհրյանի ղեկավարությամբ էական բարեփոխումներ

Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Սինգապուրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը ՁՅՈՒՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Ձյունիկ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հայտարարությունը՝ նվիրված Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հայտարարությունը «Մենք, ներքոստորագրյալներս, հայտարարում ենք. 1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում ապրող հարյուր հազարավոր հայեր ենթարկվեցին զանգվածային ջարդերի, ազգությամբ հայ բնակչության դեմ եղան կազմակերպված հարձակումներ, ինչն Ադրբեջանի քաղաքականության դրսեւորումն էր: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խեղանդամվեցին, հետապնդվեցին եւ տեղահանվեցին: Ոչնչացման սպառնալիքի ներքո շուրջ 250000 հայ

Շվեդիան հայտնել է ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ․ ԱԳՆ

2020թ. հունվարի 31-ին Շվեդիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Աննա ՆԱՂԴԱԼՅԱՆ ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ https://www.facebook.com/photo.php?fbid=10156513232022434&set=a.10151324180562434&type=3&theater

Մենք պետք է կարողանանք հանրային կառավարման համակարգն առավել գրավիչ դարձնել բարձրորակ կադրերի համար․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագիծը: Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ հանրային կառավարման բարեփոխումները շատ կարևոր նշանակություն ունեն: «Մեր նպատակադրումն այն է, որ այս բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետական կառավարման համակարգի հետ հարաբերություններում հնարավորինս քիչ դիսկոմֆորտներ ունենա: Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք հանրային կառավարման

Հանդիպումներով հակամարտության վերջնական կարգավորման հնարավոր չէ հասնել, սակայն դրանք կասեցնում են էսկալացիան. Ադրբեջանագետ

Տարոն Հովհաննիսյանը կարծում է՝ այսօր անվտանգությանը սպառնացող մթնոլորտը եւ գործոնները ոչ թե 1994-ի մակարդակի վրա են, այլ ամեն օր խորանում են:

Արարատի և Մասիսի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և քրեական ենթամշակույթին հարող անձինք․ Ոստիկանություն

Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները հունվարի 31-ին հատուկ միջոցառում են իրականացրել Արարատի մարզում։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և քրեական ենթամշակույթին հարող անձինք։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։

Անհրաժեշտ է կայացնել այնպիսի պետական կառույցներ, որոնք ունակ են անկախ քաղաքական ուժերի վերադասավորումներից՝ արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ․ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկման: Միջոցառումը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը: Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» նախագծերի փաթեթ է ներկայացրել հանրային քննարկման: Նախարարի խոսքով՝ քաղաքական կամքի առկայությունը կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ նախադրյալ է, սակայն Կառավարությունը բազմիցս շեշտել

Երեխան հայտնել է, որ իրենց բնակարանում իր նկատմամբ կատարված բռնությանն ականատես է եղել իր տատիկը, որի հետ նույն անձինք ունեցել են սեռական հարաբերություն

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումներ են կատարվել այն մասին, որ 2010թ. ծնված տղայի մայրն ահազանգել է՝ հայտնելով, որ իր որդու նկատմամբ գործադրվել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացուհին 2019թ. դեկտեմբերի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. դեկտեմբերի 26-ին,

Տնտեսական այն գաղափարախոսությունը, որը որդեգրել ենք, աշխատում է իրական կյանքում․ Նիկոլ Փաշինյան

2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 միլիոն գործարք: Սա նշանակում է, որ օտարերկրացիները իրենց բանկային քարտերով 4.9 միլիոն անգամ վճարում են իրականացրել մեր խանութներում, սրճարաններում, ռեստորաններում, հյուրանոցներում, ինչպես նաեւ կանխիկացում իրականացրել բանկոմատներում: Այս ցուցանիշը 2017 թվականի նկատմամբ աճել է 102 տոկոսով, կամ 2.5 միլիոն գործարքով, 2018-ի նկատմամբ աճել է 48 տոկոսով

Աճեմօղլուի գաղափարներն ամբողջությամբ մեր քաղաքականությանը համապատասխանում են. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարարը՝ հայտնի տնտեսագետ Աճեմօղլուի մասին

Ոչ սթափ վարորդներից 5-ը հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունից

Շարունակում ենք ներկայացնել ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2020 թվականի հունվարի արդյունքներն ըստ խախտումների տեսակների։ Հունվարի 1-ից 29-ը ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերված ոչ սթափ վարորդներից 5-ը հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունից։ Նրանք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները խախտելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի

Նիկոլ Փաշինյանն անմեղության կանխավարկածը չի խախտել. Արդարադատության նախարար

«Ոչ, որովհետեւ ես հետեւել եմ վարչապետի ելույթին Կապանում տեղի ունեցած, եւ ինքը հղում է կատարել նրա մեղադրանքին եւ որից հետո նոր մեղադրանքի բովանդակության  մասին խոսել, պաշտոնական փաստաթղթերին հղում է կատարել»,- այսօր պատասխանելով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անմեղության կանխավարկածը չի՞ խախտել, երբ Կապանում խոսել է  ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործից, ասաց

Ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ

Փետրվարի 1-ին, ժամը 12:22-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատ գետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Toledo մակնիշի ավտոմեքենան (վարորդ Սամվել Մ., ծնված 1951 թ.) դուրս է եկել

Առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու նոր դեպքեր են պարզվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված՝ պետական սեփականություն հանդիսացած գույքի՝ նախկինում իրականցված օտարման գործընթացների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրությունները, որոնց ընթացքում պարզվում են միևնույն հանցավոր սխեմայով առերևույթ թույլ տրված հանցավոր չարաշահումներ: Մասնավորապես, հերթական երկու գործարքների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ

Արդարադատության նախարարը չի թաքցնում՝ վարչապետի աշխատակազմի ու ՍԴ-ի միջեւ լարվածություն կա

Իշխանությունները կհետեւեն համազեկուցողների հորդորին ու կանեն քայլեր, որոնք ՍԴ-ի հետ չեն տանի լարվածության

Բագրատաշենի մաքսակետի սանհանգույցները գործում են և ապահովված են մշտական աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով․ պարզաբանում

«Ժողովուրդ» օրաթերթի փետրվարի 1-ի՝ «Մաքսակետի զուգարանները փակ են. երբ ՊԵԿ-ի համար վարչապետի հորդորները ոչինչ են» հոդվածի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակումը հերյուրանք է և դրանում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի սանհանգույցները գործում են և ապահովված են մշտական աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Դետեկտիվների ինստիտուտի ներդրումը լավ լուծում կլինի. Բադասյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման մասին

 Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործառույթները կհամատեղի

«Արցախի մասնակցության հարցում որեւէ դավադրություն եւ նահանջ չկա»

Հայկական կողմը ժնեւյան հանդիպմանն ընդառաջ ուներ իր լայն օրակարգը Հունվարի 28-30-ը Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին եւ համատեղ հանդիպումներ անցկացրին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, եռօրյա քննարկումների ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հարցեր՝ 2019թ.-ին ձեռքբերված պայմանավորվածությունների եւ քննարկված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031