Օրվա լրահոսը

Ինչու է հացադուլավոր Քանանյանը մերժել Բակո Սահակյանին

Ալեքսանդր Քանանյան արդեն 13-րդ օրն է, ինչ  հացադուլի մեջ է Քարվաճառում։ Նա եւ նրան Ստեփանակերտից  միացած Մհեր Պողոսյանի պահանջներն են՝ դադարեցնել փոքր ՀԷԿ-երի շինարարությունները Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում, շինարարական տեխնիկան անհապաղ հեռացնել շինհրապարակներից, հրապարակայնացնել դրանց արտոնագրման և ֆինանսավորման հետ կապված ողջ տեղեկատվությունը, ստեղծել հատուկ քննող հանձնաժողով՝ Հայաստանի պաշտոնյաների, քաղհասարակության և անկախ փորձագետների մասնակցությամբ՝ ստուգելու համար

Շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ մուտքի վիզայի գնի ընդհանուր թանկացումը Հայաստանին չի վերաբերում․ Արման Եղոյան

Շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ մուտքի վիզայի գնի ընդհանուր թանկացումը Հայաստանին չի վերաբերում. մեր քաղաքացիների համար այն շարունակելու է մնալ 35 եվրո։ Արման ԵՂՈՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/3047474881943000

Պարոն Բագրատյանը սխալվում է․ Սու-30ՍՄ-երն ամենաժամանակակից ու ամենալավ կործանիչներից են. «Ռազմինֆո»

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատել է 4 միավոր Սու-30ՍՄ կործանիչների գնման գործարքը։ Razm.info-ն անդրադառնում է պարոն Բագրատյանի հնչեցրած փաստարկներին։ Գրառման բովանդակությունից ակնհայտ է, որ պարոն Բագրատյանը բավականին մակերեսային է պատկերացնում ժամանակակից կործանիչ ավիացիայի հնարավորությունները, խնդիրները։ Այսպես, օրինակ՝ նա և գրառման մեջ, և գրառման մեկնաբանություններում ծավալված բանավեճում մի քանի անգամ ընդգծում է

Զոհվածի հարազատները վերադարձան Հայթաղ՝ նրան հուղարկավորելու

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի  հարազատները եւ համագյուղացիները վերադառնում են նրա ծննդավայր Հայթաղ գյուղ՝ զինծառայողին հուղարկավորելու: «Այ հաստավզեր, մասսայական պատիժ տվեք, որ կյանքամեռները վախենան»,- ողջ ճանապարհին ասում էր երիտասարդի մայրը: Հիշեցնենք, որ ձերբակալվածները 3-ն են, որոնց թվում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը:

Մահ կորոնավիրուսին. ԵԽԽՎ-ի մեր պատվիրակության՝ դիմակներով լուսանկարը՝ Ֆրանկֆուրտի օդանավակայանից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու նպատակով հունվարի 26-ից փետրվարի 1-ը Ստրասբուրգ է մեկնել ԱԺ պատվիրակությունը: Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆրանկֆուրտի օդանավակայանից լուսանկար էր հրապարակել, որտեղ ԱԺ պատվիրակության բոլոր անդամները դիմակներով էին։ «ԵԽԽՎ պատվիրակությունը վերադառնում է հայրենիք։ Մահ կորոնավիրուսին»․ այսպես էր մեկնաբանել լուսանկարն Էդմոն Մարուքյանը։ https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/3438539662884403/?type=3&theater

Չինաստանի Ուհան քաղաքից ՀՀ քաղաքացին տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան․ ԱԳՆ խոսնակ

Հայտնում ենք, որ փետրվարի 2-ին Ղազախստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ղազախստանի մեր գործընկերներին՝

Մահացած զինծառայողի մայրը՝ Դավիթ Տոնոյանին. «Իմ երեխուն սպանել են… ոնց եմ պահել իմ երեխուն»

Հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի  հարազատների հետ հանդիպեցին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Հիշեցնենք, որ հարազատները նրա դագաղը ծննդավայր Հայթաղ գյուղից ոտքով բերում էին Երեւան եւ ասում էին, թե չեն հավատում  զինծառայողի ինքնասպանության վարկածին: Նաեւ հավելենք,  զինծառայողի մահվան դեպքի գործով ձերբակալվել է ԱԺ

Ryanair-ի մասին. ամեն ինչ կախված է ձեզնից

Նախորդ շաբաթ 4 օրով մեկնեցի Հռոմ՝ վճարելով երկկողմանի ավիատոմսի համար ընդամենը 40 հազար դրամ: Lowcoster ավիաընկերությունը՝ Ryanair-ը, նման հնարավորություն է ընձեռնել Հայաստանի քաղաքացիներին, որոնք մինչ այդ Երեւանից եվրոպական երկրներ մեկնում էին 250-700 եվրո եւ ավելին վճարելով ինքնաթիռի տոմսի համար, կամ, որպեսզի քիչ թե շատ մատչելի լինի՝ հասնում էին Թբիլիսի կամ Քութայիսի եւ այնտեղից մեկնում: Բնականաբար,

Հնագետները մաքրել ու պեղումներ են իրականացրել «Կարմիր եղցի» եկեղեցական համալիրի տարածքում

Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղից մոտ 4 կմ հյուսիս-արևմուտք է գտնվում IX-XII դարով թվագրվող «Կարմիր եղցի» հուշարձանը։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի մասնագետ Լևոն Մկրտչյանի գլխավորած հնագիտական արշավախումբը նախորդ տարվա դեկտեմբերին «Կարմիր եղցի» եկեղեցական համալիրի տարածքում պեղման և մաքրման աշխատանքներ է իրականացրել։ Արշավախումբը խնդիր էր դրել բուսականությունից և խոտածածկույթից մաքրել

Ադրբեջանի դեմ Մանվել Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ-ի որոշումը մեկնաբանում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը (տեսանյութ)

Թե ինչ է նշանակում և ինչ արդյունքներ կարող է ունենալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Ադրբեջանի դեմ Մանվել Սարիբեկյանի գործով, մեկնաբանում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ Արցախի հանրային հեռուստատեսության հարցմանն ի պատասխան: https://www.facebook.com/ArtsakhOmbuds/videos/2866996200018370/ ԱՐՑԱԽԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Արցախում զոհված զինծառայողի հարազատ. «Մեռաք գյուլլելով… տաք-տաք մեր դագաղը տվել են մեզ»

Հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի  հարազատները նրա դագաղը ծննդավայր Հայթաղ գյուղից ոտքով բերում են Երեւան՝ Պաշտպանության նախարարություն: Ավելի վաղ բախումներ էին տեղի ունեցել  զինծառայողի հարազատների ու ոստիկանների միջեւ, որոնք փակել էին մայրուղին: Վահրամը ապրում էր Էջմիածնում, եւ ըստ տեղեկությունների, նրա հետ զորամասի մի խումբ տղաներ էջմիածնի մասին «տղայական» խոսակցություններ էին ունեցել, որոնց մասնակից

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի

Զինծառայողի մահվան դեպքի գործով ձերբակալվել են Դավիթ Առաքելի Մովսիսյանը և ևս երկու համածառայակից․ Քննչական կոմիտե

2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն

Դոլարային այս առատությունը կապիտալի ներհոսքի նշան է․ Նիկոլ Փաշինյան

Կենտրոնական բանկը հունվարի 31-ին իրականացրել է եւս 17.8 միլիոն դոլարի գնում՝ արտարժույթի շուկայից: Հունվարի գնումների ծավալը այսպիսով, դարձավ 37.8 միլիոն դոլար: Դոլարային այս առատությունը ըստ էության կապիտալի ներհոսքի նշան է եւ վկայում է Հայաստանի տնտեսության ու կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության աճի մասին: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2544275785892801?__xts__[0]=68.ARCKl0pWzDU1GTbgE9Et-d0T2k7e53w8oZOwqlFZr-qkLiI-7XzwG7vC9Mm0CRRI9L7PV94MYOHhXUMCie0fkpQNoaF5B4bkuwonNG9-R3T9kNV0cA-Sn9OZ9bluCo-8X96zRj3aZCTciJqBsmM8Lw_BeKtTF_hLSvEKZ4PCdxRx7_tFBcFOVdKATJYlNQTxOiO3d_coSxbigACymHZx4ZL5Ef9nxBCGxx4zQXlUlAzIsjrTCbF4rtDJhHQYwzEeofWACIw_kisAgFlLv8QOM0K-dwlbpHb2Wn94AAYJ3WB83bSDr6l46H1m5M1YXBYS81qMeTdaXKew9rgAHLd1ktaJ&__tn__=-R

Անահիտ Բախշյանը՝  Հոկտեմբերի 27-ի մասին. «Գլխավոր ահաբեկիչը ԱԱԾ գործակալ է եղել,  ԱԱԾ-ն ի՞նչը պիտի բացահայտի»

«Ահաբեկիչների ղեկավարը, գլխավոր ահաբեկիչը ԱԱԾ գործակալ է եղել: Սա փաստ է: Ուրեմն ԱԱԾ գործակալը դառնա ահաբեկչության կազմակերպիչ իր բոլոր հետեւանքներով, եւ այսօր փորձեն ինձ համոզել, որ ԱԱԾ-ն  պիտի կազմակերպիչներին, դրդիչներին, հովանավորներին բացահայտի՞… Սա տրամաբանակա՞ն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, որն անընդունելի է համարում Հոկտեմբերի 27-ի գործի քննությունը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (առկա է բուք, մառախուղ և ձյուն) բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար փակ է: Շիրակի մարզի (առկա է մերկասառույց) ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի

Մահացած զինծառայողի հարազատները դուրս են եկել բողոքի ակցիայի` հետաձգելով նրա հուղարկավորությունը․ News.am

Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Հայթաղ գյուղում բնակվող` զինծառայողի հարազատները այսօր` փետրվարի 2-ին դուրս են եկել բողոքի ակցիայի` հետաձգելով նրա հուղարկավորությունը: News.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ոստիկանները փակել են Արմավիր- Երեւան մայրուղին եւ թույլ չեն տալիս հարազատներին գալ Երեւան: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավելի քան 100 ավտոմեքենա

Փետրվարի 2-ին, ժամը 01:20-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տաքացվող վրանային ժամանակավոր հենակետեր են տեղափոխել «ԳԱԶել» (վարորդ՝ Արթուր Գ.), «Mercedes», «Opel» (վարորդ՝ Հովո Ի.), «Mercedes» (վարորդ՝ Արմեն Ղ.), «Opel» (վարորդ՝ Արտյոմ

«Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել

Փետրվարի 1-ին, ժամը 21:36-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:55-ին: Մասամբ այրվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Օլեգ Ռ.) ցուցիչների վահանակը:

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր․ Ffa.am

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, վաստակելով 4 միավոր ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարում, նվաճեց որակավորման փուլի խմբային հիմնական մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ Բելգիայի հավաքականը 5:1 հաշվով հաղթեց Չեռնոգորիային տուրի երկրորդ խաղում: Հայաստանի հավաքականն ավելի վաղ ոչ-ոքի էր ավարտել հանդիպումը Շոտլանդիայի հետ: Այսպիսով, վաստակելով 9 միավոր, խմբում առաջին տեղ

Վառելիքի շուկայում գների միասնական իջեցումը և բարձրացումը վկայում է հակամրցակցային համաձայնության ռիսկի մասին․ Սուրեն Պարսյան

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իշխանափոխությունից հետո առաջին անգամ հրապարակեց «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները։ Մասնագիտական և հանրության շրջանակներում մեծ սպասումներ կային` ակնկալվում էր, որ պետական մակարդակով կուսումնասիրվեն և վեր կհանվեն բենզինի և դիզելային վառելիքի շուկաների հիմնախնդիրները, և վերջապես հանրային ընկալմամբ մենաշնորհ ունեցող շուկաները կկարգավորվեն և գերիշխող դիրքը չարաշահողները

Լեւոն Արոնյանը 6-րդն է  ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է համաշխարհային վարկանիշային դասակարգման փետրվար ամսվա ցուցակը: Հայաստանի շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Լավագույն տասնյակն այսպիսին է. Մագնուս Կարլսեն, Ֆաբիանո Կարուանա, Դին Լիժեն, Ալեքսանդր Գրիշչուկ,  Յան Նեպոմնյաշչի, Լեւոն Արոնյան, Ուեսլի Սո, Շախրիյար Մամեդյարով, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Թեյմուր Ռաւաբով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ոստիկանապետի ժ/պ-ն արձագանքել  է գյումրեցի փաստաբանին քաշքշելու ու վիրավորվելու միջադեպին

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր միջադեպ էր տեղի ունեցել  Գյումրիում․  Ճանապարհային ոստիկանության Գյումրու ստորաբաժանման երկրորդ դասակի հրամանատար Լ. Ղանդիլյանը 10 ոստիկանների ներկայությամբ ժամը 16:40-ից 16:50-ի սահմաններում քաշքշել, վիրավորել էր իր վստահորդի հետ տուգանային հրապարակ եկած գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանին։ Փաստաբանը դիմել էր իրավապահներին։ Հայկ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմել էր հետևյալը․«Ղանդիլյանը, տեսնելով վստահորդիս իմ հետ, սկսեց

Մանուել Պետրոսյանը Moscow Open-ում երեք առաջատարների մեջ է

Հայաստանը ներկայացնող արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը ՌԴ մայրաքաղաքում ընթացող Moscow Open-2020 մրցաշարի ուժեղագույնների «A» խմբում յոթերորդ տուրից հետո վաստակել է 6,0 միավոր ու ռուսաստանցի եւս երկու շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս խմբում ընդգրկված 214 շախմատիստների պայքարում առաջին 100-յակում են նաեւ Արմեն Բարսեղյանը, Հովիկ Հայրապետյանը, Հայկ Երիցյանը, Սարգիս Սարգսյանը, Ալեն Երեմյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ. ՀՈԱԿ-ը կեր կբաժանի անտուն կենդանիներին. պետք են կամավորներ

Շներն ուտելիք չունեն, ինչի հետեւանքով պարբերաբար տոպրակներով անցնող մարդկանց անհանգստացնում են

Կառավարության արտահերթ որոշմամբ «նոր կորոնավիրուսային վարակը» ավելացվել է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում

2019 թվականի դեկտեմբերից Չինաստանում ի հայտ է եկել կորոնավիրուսի նոր տեսակի վարակ, որի հետևանքով աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակով պայմանավորված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» և հորդորել բոլոր երկրներին ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ վարակի տարածմանը դիմակայելու համար: Այս համատեքստում այսօր կառավարությունն արտահերթ որոշում է

Հայաստանի հանրային մուլտիպլեքսով չպետք է հեռարձակվեն միջազգային թշնամանք հրահրող հեռուստաալիքները․ Պահպանողական կուսակցություն

Կարևորելով հոգևոր անվտանգությանն առնչվող առկա մարտահրավերները և դրանց շուրջ հնարավոր զարգացումները՝ Պահպանողական կուսակցությունը սատարում է ՀՌԱՀ նախագահին՝ հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստաալիքների վերահեռարձակման վերաբերյալ դիրքորոշման դրական փոփոխության հարցում։ Հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ ամրագրված ՀՀ կառավարության՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաալիքների համար նորմեր սահմանելու անքակտելի-ինքնիշխան իրավունքը, համոզված ենք, որ՝ Հայաստանի հանրային մուլտիպլեքսով չպետք է հեռարձակվեն միջազգային թշնամանք հրահրող,

Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Մեղրաձոր համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանի դիմումը՝ Մեղրաձոր համայնքի ավագանին հերթական նիստի ժամանակ արձանագրել է հրաժարականը և օրենքով

ՀՖՖ նախագահը կասեցրել է «Ուրարտու» ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը. Ffa.am

Փետրվարի 1-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկու հրաման է ստորագրել. համաձայն դրանցից մեկի, հաշվի առնելով «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի միջնորդությունը և հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 42.2 հոդվածի ԺԷ կետը, ինչպես նաև ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 29.01 հոդվածը, կասեցրել է «Ուրարտու» ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը: Հիշեցնենք, որ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն

ՃՈ հրամանատարը քաշքշել, վիրավորել, «այ տղայով» է դիմել գյումրեցի փաստաբանին

Գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում ահազանգ էր հնչեցրել, որ այսօր ժամը 16:40-ից 16:50-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության Գյումրու ստորաբաժանման երկրորդ դասակի հրամանատար Լ.Ղանդիլյանը, առերևույթ անցնելով պաշտոնական լիազորությունները,  հարձակվել  է իր վրա, վիրավորել, սկսել է հրմշտել, ապա քաշքշել ու դուրս է հանել իր աշխատասենյակից ու ոստիկանության շենքից։ Իսկ ինքը տուգանային հրապարակ էր գնացել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031