Օրվա լրահոսը

Հայաստանում նոր քրգործ են հարուցել ՌԴ-ից զենքի տենդերի չեղարկման պատճառով. ՌԻԱ Նովոստի

ORSIS ընկերության հայկական դուստր Arms ընկերությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանը նվիրել է հրացան, որը, սակայն, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցվելու փոխարեն գրանցվել է փոխնախարարներից մեկի անունով։

Քանի վարորդ է զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից․ ՃՈ վիճակագրություն

Մեր հաղորդումներում պարբերաբար ներկայացնում ենք ճանապարհային ոստիկանության ծառայությունն ու արդյունքները։ Եվ, այսպես, հունվարի 1-ից 29-ը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք խախտել են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը

Գնման գործընթացներում ոստիկանությունը տնտեսել է խոշոր դրամական միջոցներ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված խտրական գնման գործընթացների բացառման, մրցակցային իրավահարաբերությունների ապահովման արդյունքում` ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ: ՀՀ ոստիկանության կողմից Ծառայությանը տրամադրված տեղեկատվության համաձայն վերոնշյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման

Չինական նոր տարին՝ դպրոցում 

Երեւանի Գագիկ Ստեփանյանի անվան դպրոցում տոնական տրամադրություն էր։ Այստեղ, ուր ուսուցանվում է չինարեն լեզուն, նշվում էր տարվա սկիզբը Արեւելյան տոնացույցով։ Հետաքրքիր սյուժե էր ներկայացվում. հայ աշակերտը ավանդական Նոր տարին եւ Սուրբ ծնունդը Հայաստանում նշելուց հետո գնում է Չինաստան՝ իր հասակակից բարեկամների հետ նշելու նոր տարին՝ ճանաչելու երկիրը, տոնական ավանդույթները, կերակուրները, ազգային երգ-երաժշտությունը։ Հետո այդ ամենին

Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է. դատական նիստը տեղի կունենա այսօր

 ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի բողոքի քննության նիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 3-ին։ Նիստը կվարի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, ով հայտնի է, որպես Helpcourt հարթակում ամենաբարձր վարկանիշ ունեցող հայ դատավորներից մեկը։ Հատկանշական է, որ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման

Անչափահաս օգտատերերի հետ սոցիալական ցանցում իրականացրել է անառակաբարո բնույթի շփումներ. 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություններն աճում են երկրաչափական պրոգրեսիայով

Կորոնավիրուս. կեղծ լուրերի նոր ալիք ամբողջ աշխարհում Ապատեղեկատվությունը նոր կորոնավիրուսի մասին տարածվում է վիրուսից արագ։ Անհիմն և անապացուցելի տեղեկությունները վիրուսի ծագման, վարակակիր և մահացած մարդկանց թվաքանակի և հիվանդության կախարդական բուժման մասին ողողված են ողջ համացանցով։ Մասսայական կեղծ տեղեկությունները առիթ դարձան, որպեսզի Facebook-ը միջոցներ ձեռնարկի կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը սահմանափակելու համար։ Ընկերության հայտարարության մեջ նշվեց, որ

Պաղեստինյան տարածքների վրա իսրայելյան գերիշխանությունն ընդունելու ամերիկյան որոշումը հերթական անգամ ոտնահարում է միջազգային իրավունքը. Շահան Գանտահարյան

«Դարի գործարքի» թիրախները․ լիբանանյան եւ հայկական հայեցակետեր Դարի գործարքի քաղաքական թայմինգը վերլուծաբանական առումով որոշակի հունավորման է առաջնորդում։ Թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ Իսրայելի ղեկավարները վերընտրության խնդիր են դիմագրավում։ Եթե առաջինը կարիք ունի հրեական լոբբիստական խմբերի ամբողջական զորակցության, ապա երկրորդը կարիք ունի անբաժանելի Երուսաղեմի ամրագրումը կատարող ամերիկյան որոշման՝ ներքին ընտրական շուկայի վրա իբրեւ կարեւոր պահանջարկ կայանալու։ Գործարքը

Խեղաթյուրելով բացատրությունների բովանդակությունը որոշում է կայացրել քրգործի հարուցումը մերժելու մասին. ԱԱԾ-ն կաշառք ստանալու հերթական դեպքն է բացահայտել 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի նախկին պետը, իր պաշտոնավարման ընթացքում հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ և հետաքննության մարմնի ղեկավար, պաշտոնեական լիազորությունները

«Եթե մեզ մոտ սահմանը բաց լիներ, այստեղից ընդամենը կես ժամվա ճանապարհ է». Կարսի պայմանագրով Վրաստանի և Թուրքիայի միջև բաժանված գյուղերի ողբերգությունը. Jam-news

միջազգային իրավագիտության տեսանկյունից այդ պայմանագիրն ուժ չունի, քանի որ այն երկրնները, որոնք 1921թ-ին կնքել են Կարսի պայմանագիրն, այսօրվա դրությամբ դադարել են գոյություն ունենալ: Երկրորդ հերթին, Վրաստանի և Թուրքիայի միջև 1992թ-ի հուլիսի 30-ի համաձայնագիր գոյություն ունի, որում ասվում է, որ կողմերը ճանաչում են Կարսի պայմանագրում ամրագրված սահմանները: Այդ պայմանագիրն ավելի բարձր իրավաբանական մակարդակ ունի, քան Կարսի պայմանագիրը

Վերաքննիչում Քոչարյանի գործով բողոքը կշարունակի քննել Արմեն Դանիելյանը

Երկրորդ նախագահի պաշտպանների ինքնաբացարկի մասին միջնորդությունը մերժվեց

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, որոշ մարզերի ճանապարհներին առկա է մերկասառույց

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ փակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի

Հարևան Իրանի տվայտանքը` հանրապետություն, թե կրոնապետություն

Իրանը մինչ այժմ ունեցել է հանրապետության յոթ նախագահ. նրանք համարյա բոլորն էլ բախվել են կրոնապետերի ստեղծած օրինական և արհեստական արգելքներին:

Այսօր հունվարի 21-ին հայտարարված հացադուլի 13-րդ օրն է, և ամեն ժամ հղի է անդառնալի հետևանքներով. հայտարարություն

Խորապես երախտապարտ լինելով երկու հացադուլավորներին քաղաքացիական խիզախություն և կամք դրսևորելու համար, վստահեցնում ենք, որ բարձրացված խնդիրը գտնվում է հանրային օրակարգում, ուստի եղբայրաբար խնդրում ենք դադարեցնել հացադուլը:

ՄՕԿ-ն ամեն բան կանի օլիմպիական խաղերում վարակիչ հիվանդությունները կանխարգելելու համար

Միջազգային օլիմպիական կոմիտեն  եւ 32-րդ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մինչև Տոկիոյում Խաղերի մեկնարկը (այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 7-ը) հնարավոր բոլոր միջոցները կձեռնարկեն կորոնավիրուսը և մյուս վարակիչ հիվանդությունները կանխելու համար։ Այս մասին ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել, որում, մասնավորապես, ասվում է. «Կազմկոմիտեի համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը անվտանգ և հուսալի խաղեր անցկացնելու կարևոր ծրագրերից

Մանուել Պետրոսյանի համար վճռական տուրը չստացվեց

Հայաստանը ներկայացնող արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը, որը շախմատի Moscow Open մրցաշարում առնվազն հավակնում էր մրցանակային տեղի, եզրափակիչ տուրում ցավալի պարտություն կրեց ռուսաստանցի միջազգային վարպետ Սերգեյ Լոբանովից ու 6,5 միավորով նահանջեց 12-րդ հորիզոնական: Մեր մյուս գրոսմայստերը՝ Հովիկ Հայրապետյանը, ոչ-ոքի արեց եւ պայքարն ավարտեց 33-րդ տեղում:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ստացել ենք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը․ Արսեն Թորոսյան

Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։ Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։ Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են։ Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1135764866609777?__xts__[0]=68.ARDiVBI7vJwwvlus3Z6iMv7Vq42hUqDMpFHS_Q7kNnlKv8Jj5Pde-tpXXFhBbRNbdjux_B7rJRNmvLF79kCSjXs7zQvivrLh-cO7C-qMmos6rsv2XczkWrebdZ_vWomATOX38ge6IJxPWiaeokwKjoX9jtT_H7pbNV193h2Vzl5nHSmkR1ETwWPqsM1sEf_ivy90zEDl8d4nLFKLUCKmPf_S4Orb-QyBG-k3SvoY9iZfQIc545yLT3RIWrJiv2ZRQGQFQPSYQuHmAqJ4mFKR_uihjwk16QSVPwYW9K3t1lsBo8y-Otu5Y9JX0WyskIvTaUwkhP7xB4KEGYpkJ5OEsQ&__tn__=-R

Կա խնդիր՝ կա խստոր․ կամ թե ինչու արժե ամեն օր սխտոր ուտել

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր օրերում ավելի ու ավելի արդիական է դառնում իմունիտետի ամրապնդման խնդիրը, այսօր Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում կանդրադառնանք առողջության պահպանման գործում շատ կարևոր դերակատարություն ունեցող մշակաբույսերից մեկին՝ սխտորին։ Սխտորը (հնում՝ խստոր) խոհարարության մեջ լայնորեն օգտագործվող կարևորագույն համեմունքներից մեկն է, բայց և առողջությունն ամրապնդող ապացուցված միջոց է։ Ընդ որում այդ մասին

Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21014»-ը բախվել է կրպակին. վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից

Փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցում՝ «Կանխարգելիչ սրտաբանական կենտրոնի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին, նկատվում է ծուխ. կա զոհ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պ. Սևակի և

Չկա պետության ողնաշարը կոտրելու ավելի կարճ ճանապարհ, քան Սահմանադրությունը փոխելը առանց այդ փոփոխությունների սահմանադրականությունը նախապես ստուգելու. Գոռ Հովհաննիսյան

Ինչո՞ւ է պարտադիր միջազգային պայմանագրերի և Սահմանադրության փոփոխությունների ՆԱԽՆԱԿԱՆ սահմանադրական վերահսկողությունը (անգամ եթե դա Սահմանադրության մեջ բառացիորեն նշված չլիներ) Միջազգային պայմանագրերի մասով Եթե պետությունը վավերացնի միջազգային պայմանագիրը՝ առանց ՆԱԽԱՊԵՍ դրանով ստանձնած պարտավորությունների սահմանադրականությունը ՍԴ-ի կողմից ստուգվելու, ապա դրանց հակասահմանադրականության դեպքում կկանգնի հետևյալ լուրջ պրոբլեմի առաջ։ Միջազգային իրավունքում պետությունն իրավունք չունի հրաժարվելու իր միջազգային իրավական պարտավորությունների

Փլուզվել է Կոնդի մզկիթի մի հատվածը

Փետրվարի 2-ին, ժամը 16:18-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող Կապույտ մզկիթի արտաքին պատերի քարերը թուլացել և թափվում են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզվել է Կոնդի մզկիթի մի հատվածը: Փրկարարները սահմանազատել են տարածքը: ԱԻՆ

«Volkswagen Vento»-ն բախվել է գնացքին

Փետրվարի 2-ին, ժամը 17:38-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հայկ Գ., ծնված 1990 թ.) բախվել է գնացքին:

Սերգեյ Շաքարյանցը կաթեցրեց իր բաժին թույնը. Վահրամ Աթանեսյան

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, հայտարարելով, որ Շուշիում հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակության գոտի ստեղծելու հարցը Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը  քննարկված լինելու  մասին Դավիթ Շահնազարյանի ասածին ամեն ոք ազատ է հավատալ կամ ոչ, այնուամենայնիվ հարկ է համարել կաթեցնել իր բաժին թույնը. «Ուղղակի հայ հասարակությունը շատ լավ գիտի. ավելի լավ, քան Դավիթ Շահնազարյանը, հազիվ թե որևէ մեկը գիտի վարչապետ Փաշինյանի

ՃՈ հրամանատարը ներողություն է խնդրել․ գյումրեցի փաստաբանի հետ միջադեպը հարթվել է

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ միջադեպ էր տեղի ունեցել իր վստահորդի հետ տուգանային հրապարակ մեկնած գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանի և ճանապարհային ոստիկանության Գյումրու ստորաբաժանման երկրորդ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի միջև։ Ըստ փաստաբանի, Ղանդիլյանը 10 ոստիկանների ներկայությամբ քաշքշել, վիրավորել էր իրեն, դիմել «այ տղայով», այնուհետ նախազգուշացրել՝ «ոտքդ էլ ստեղ չտեսնեմ»։ Փաստաբանը փորձել էր հարթել միջադեպը, նորից գնացել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Բախվել են շտապօգնության մեքենան ու Hyundai-ը. հիվանդը մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա- Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 52-ամյա Պարսամ Պ.-ի վարած Hyundai Sonata 31 ՍՕ 783 համարանիշի և Երևանի բնակիչ, 50-ամյա Ատոմ Բ.-ի վարած Haise մակնիշի 693 AO 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական

Առանձնապես ոչ թավշյա 

Թավշյա հեղափոխությունը Հայաստան աշխարհը լցրեց երիտասարդական եռանդով եւ նորանոր հույսերով ու սպասելիքներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իր քայլով» վարակեց հայոց ջահելներին՝ իր հետեւից տանելով նրանց, առաջնորդելով նրանց եւ նրանց հետ սկսելով մեր թավշյա հեղափոխությունը, որը ցնցեց աշխարհը՝ օրինակ հանդիսանալով այլ երկրների առաջադեմ ջահելության համար: Սա, իհարկե, հենց այնպես՝ օդի մեջ չենք ասում. եթե հիշողություններս մի քիչ

«Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն». Առաքել Մովսիսյանը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասին. lurer.com

Քիչ առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանն ասաց, որ ամեն բան անելու է իրականությունը բացահայտելու համար. «Առաջին հերթին ցավակցում եմ մահացած զինվորի ընտանիքին: Երկրորդը՝ նախաքննությունը պետք է պարզի նոր

Տավարի տապակած լյարդ

Տավարի լյարդը կարող է լինել ոչ միայն օգտակար, այլեւ՝ համեղ: Նույնիսկ նրանք, ովքեր չեն սիրում այս մթերքը, մեծ է հավանականությունը, որ այս տարբերակով պատրաստված ուտեստը կհավանի: Կարեւոր պայման է, որ լյարդը լինի շատ թարմ: Անհրաժեշտ մթերքները Տավարի լյարդ («սեւ թոք»)- 500 գրամ Աղ, սեւ պղպեղ, չորացրած ծիթրոն- ըստ ճաշակի Ձիթապտղի յուղ- 4-5 ճաշի գդալ Խնձոր-2

Զոհված զինծառայողի հարազատները բերման չեն ենթարկվել

Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկատվություն էին տարածել, թե իբր զոհված զինծառայողի հարազատներին ոստիկանները բերման են ենթարկել՝ նրանց «զսպելու» համար: Պարզաբանում ենք, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ: Օգտատերերին կրկին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել: Ցավակցում ենք զոհված զինվորի հարազատներին: ՀՀ ոստիկանություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031