Օրվա լրահոսը

Իրավապաշտպան. «Կուսակցություններից ո՞ր մեկն իր ցուցակ կվերցնի նախկին դատապարտյալի»

Մենք դուրս ենք մղում նրանց մեր հասարակությունից, մեր վերաբերմունքը նրանց հանդեպ որպես հանցագործի է:

Սեւան-Երեւան ճանապարհը փակած մսավաճառներին ու անասնաբույծներին հորդորել են համբերել՝ մինչեւ կառավարությունը հանդես կգա հայտարարությամբ

Անասնաբույծներն ու մսավաճառները այսօր կրկին փակել էին Սեւան-Երեւան ավտոճանապարհը

Բարեվարք ու պրոֆեսիոնալ ոստիկան ունենալու համար ոստիկանության ծառայողների ատեստավորումն անհրաժեշտ է. ՀՔԱՎ

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը գործում էր մինչև 2012 թվականի հունվարի 7-ը, սահմանում էր ոստիկանական համակարգում ծառայողների ատեստավորման հստակ կարգը: Մասնավորապես՝  «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված էր հետևյալը. «1․ Յուրաքանչյուր տարի ոստիկանության ծառայողների առնվազն 1/3-ը ենթակա է պարտադիր ատեստավորման», 2․ Ոստիկանության ծառայողների հերթական ատեստավորումն անցկացվում է 3

Ավետիք Իշխանյան. «Քրեական ենթամշակույթը նախ մեր ուղեղում պետք է փոխենք՝ քաղաքական վերնախավի օրինակով»

Թվում էր՝ այս խորհրդարանում, որը չունի մականունավոր պատգամավորներ՝ որակական փոփոխություն կա, մինչդեռ այն, ինչ կատարվեց երեկ, որակի կտրուկ նշան է:

«Աբսուրդ չի՞, որ ընդդիմադիր պատգամավորը մեկ այլ պատգամավորի խոսելու ժամանակ մոտենում է նրան եւ սկսում է ընդհատել, հիմա հարց՝ այստեղ ո՞վ է ում ճնշում». Ռուբինյանը՝ Մարուքյանին

Ես ուզում եմ կոչ անել մեր սիրելի Էդմոնին, որ ինձ հետ սուրճ պետք չի խմել, պետք է լինել կոռեկտ եւ բովանդակային դաշտում:

«Հայաստանը և Էստոնիան «բարիկադների» տարբեր կողմերում են»․ ՀՀ-ում Էստոնիայի պատվավոր հյուպատոս. «Ա1+»

«Էստոնիան մոտենում է առանց փաստաթղթի հասարակություն կառուցելուն։ Հայաստանը նոր է այդ ճանապարհը սկսում»

Երբևէ լիազոր մարմինների կողմից Մանվել Գրիգորյանին առաջարկ չի եղել ցուցմունք տալ մարտի 1-ի հետ կապված. Լևոն Բաղդասարյան

Փաստաբանը տեղեկացրեց՝ չի բացառվում, որ առաջիկա օրերին դիմեն ՀՀ վարչապետին, որ նրա անմիջական հանձնարարությամբ ստեղծվի անկախ հանձնաժողով, որը գնահատական կտա Մանվել Գրիգորյանի գործով լիազոր մարմինների կողմից թույլ տրված անօրինություններին:

Ռուբինյանը պարզաբանում է, թե ինչ հանգամանքներում է սուրճ խմել Աշոտյանի հետ եւ մի շաբաթ առաջ սուշի կերել Մարուքյանի հետ

Մարուքյանն ասել էր, որ երեւի Ռուբինյանը նեղվել է, որ իր հետ սուրճ չի խմել: Ռուբինյանի խոսքով՝ «Ես առանձնապես շատ սուրճ չեմ խմում, որքան գիտեմ, պարոն Մարուքյանն էլ: Նրա հետ մի շաբաթ առաջ սուշի էինք ուտում, ուղղակի բարոյականությունը ինձ թույլ չի տալիս մանրամասնել, թե սուշի ուտելու ընթացքում ինչ հարցերով էր ինձ դիմում պարոն Մարուքյանն ու խորհուրդ հարցնում»:

Սխալների և դրանց ուղղման թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը. «Ժառանգություն»

պարզ դարձավ, որ Հայաստանում դրսի և ներսի աջակցությամբ դեռևս ամուր են այն ուժերը, որոնք կարող են իրենց նպատակների իրականացման ճանապարհին սպանություններ կատարել

Գրեթե բոլոր ուժեղագույնները մասնակցում են արագ շախմատի Հայաստանի առաջնությանը (ֆոտոշարք)

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկեց արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, որն արդեն երկրորդ տարին նվիրվում է համաշխարհային օլիմպիադաների, աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Հայաստանի 8-ակի չեմպիոն, վաղամեռիկ Աշոտ Անաստասյանի հիշատակին: Առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը Aravot.am-ին ասաց. «Աշոտ Անաստասյանի անունը խթան է, որպեսզի տարեցտարի ավելի շատ թվով շախմատիստներ, այդ թվում նաեւ նրան

Ինչ էին անում Դավոսում երկու ռուս սանտեխնիկ-լրտեսները. Tages-Anzeiger

Երկու ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է ռուսական դիվանագիտական անձնագիր, բայց նրանցից ոչ մեկ չի ունեցել դիվանագետի շվեյցարական հավատարմագրում:

Քաղաքացիներին մեխանիկորեն հաշվառումից հանելն անիրագործելի է. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Անհրաժեշտ է գտնել այլ ուղիներ փաստացի արտագաղթած քաղաքացիներին հաշվառումից հանելու և դրանով, հայրենադարձման դեպքում, նրանց համար մաքսային արտոնություններից օգտվելու մեխանիզմը հասանելի դարձնելու համար։

Արմեն Սարգսյանն Իսրայելի նախագահի հրավերով կմասնակցի Հոլոքոսթի հիշատակին նվիրված միջազգային համաժողովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հրավերով հունվարի 22-ին կմեկնի Իսրայել՝ մասնակցելու Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին: «Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը կանցկացվի Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում՝ նշանավորելով Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը և հաստատելով այն ուղերձը, որ հակասեմիտիզմը չպետք է տեղ ունենա ներկա աշխարհում։ Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի

Facebook-ը մասամբ տեղափոխվում է Եվրոպա. «Ամերիկայի ձայն»

Facebook  ընկերությունը պատրաստվում է 1000 նոր աշխատող վարձել Լոնդոնում այս տարվա ընթացքում: Ընկերությունը շարունակում է իր տեխնիկական կենտրոնները տեղափոխել ԱՄՆ-ից դուրս, մասնավորապես Մեծ Բրիտանիա, որը լքում է ԵՄ-ն, գրում է «Ամերիկայի ձայն»-ը: Facebook ընկերության փոխնախագահ Նիկոլա Մենդելսոհնի խոսքերով այս տարի ընկերությունը նոր աշխատատեղեր կբացի Լոնդոնում տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում: Բացի այդ, ընկերությունը նոր աշխատակիցներ կվարձի տեխնիկական

Արթուր Վանեցյան. «Իմ բաժին առաքելության հետևից գնալու եմ: Հաջողության չհասնելու տարբերակ չկա»

Իմ բաժին առաքելության հետևից գնալու եմ. Արթուր Վանեցյան

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի դեմ մահափորձ պատվիրող կասկածյալը ներկայացել է քննչական բաժին. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ՝ 50-ամյա Պետրոս Սահակյանը։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ դեռ ամիսներ առաջ, ում երեկ նաև մեղադրանք է առաջադրվել։ Պետրոս Սահակյանը կասկածվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հանրությանն ավելի շատ «Շշի Մելո»

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի նոր տեղակալ է նշանակվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 22 Հունվարի 2020, 74 – Ա ԳՈՌ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գոռ Մելիքյանին 2020 թվականի փետրվարի 1-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանցի Էյվազովի և Ռուզաննա Մանթաշյանի շուրջ առաջացած սկանդալի սենսացիոն լուծումը

Երեկ՝ հունվարի 21-ին, ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանին զանգահարել է Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյը և հայտնել իր վերջնական որոշման մասին՝ կապված փետրվարի 7-ին Դրեզդենի Semper Opera Ball-ում հայազգի փայլուն երգչուհի, հայտնի սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցության վերաբերյալ, որը, ինչպես գիտենք՝ չեղարկվել էր ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի խայտառակ վարքի հետևանքով, երբ հայտարարել էր,

«ԱԺ-ում կան մարդիկ, որ գլուխները կորցրել են, անգլուխ ձիավորի պես գնում են, գլխի չեն թե ուր». Մարուքյանը դիմելու է միջազգային կազմակերպություններին՝ սա փոխանցելու

Մարուքյանն իմքայլականներին սթափության կոչ արեց՝ «Տղաներ եւ աղջիկներ, գլուխներդ մի կորցրեք, էսօր կաք, վաղը չկաք»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 22-ի, 25-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում

«Ես ապշած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է այդքան անլուրջ մոտենալ ինքն իր խոսքին, ԱԺ նախագահի դիրքը կա՞, թե՞ չկա». Էդմոն Մարուքյան

Թե ինչու այդպես արեցին, Մարուքյանն իր վարկածն ունի՝ Հայկ Մարությանն է խնդրել, ասել է՝ եթե հանձնաժողովը ստեղծվեց, ես պրոբլեմ եմ ունենալու:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ողջունում է ԱԱԾ-ին «գաղտնալսման մենաշնորհից զրկելու փաստը. «Ժամանակ»

Նա համարում է, որ ինչպես ԱԱԾ-ն, այնպես էլ ոստիկանությունը, պետք է լիարժեք հնարավորություն ունենան գաղտնալսում իրականացնել, որպեսզի իրենց աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպեն։

«ՀՀԿ-ականների հետ ամենաթարմ սուրճ խմածը ինքն է, լատենտ սուրճ խմող». Մարուքյանը պատմում է, թե ինչպես է Ռուբինյանը հյուրանոցում սրճել Աշոտյանի հետ ու նրան խնդրանքով դիմել

Սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ: Ես կարամ բոլորի հետ սուրճ խմեմ: Իր հետ սուրճ չեմ խմում, երեւի դրանից է նեղված, որովհետեւ անհետաքրքիր է իր հետ սուրճ խմելը, ասենք, Ռուբինյանի հետ ի՞նչ խոսես, ինչի՞ց խոսես: Ի՞նչ քննարկեմ Ռուբինյանի հետ, որ հետը սուրճ խմեմ:

Մհեր Գրիգորյանը վերահաստատում է՝ մինչեւ ապրիլի 1-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից սակագնի բարձրացման հայտ չի ներկայացվի. «Ժողովուրդ»

«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները զգուշացումներ են ստացել այն մասին, որ կրճատումներ են տեղի ունենալու ընկերությունում:

Հանրային խորհուրդը դիմում է սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքի ցույցերի մասնակիցներին

Պատրաստակամություն ենք հայտնում խնդիրների վերհանումից ու ձևակերպումից հետո մասնագիտական ու իրավասու շրջանակների մասնակցությամբ համատեղ գտնել դրանց հանգուցալուծման ուղիները։

Հայաստանի նախագահը և Apple-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավորությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է աշխարհահռչակ Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ։

ՍԴ-ն այնքան արդյունավետ որոշումներ է կայացրել, այնքան համակարգային խնդիրներ է լուծել վերջին մեկուկես տարում, որ անլուրջ է խոսել ճգնաժամի մասին. «Փաստ»

Այդ մասին կփաստեն փաստաբանները, որոնք այդ որոշումների օգնությամբ հասել են մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության։ Չկար և չկա ՍԴ ճգնաժամ, դա հորինվել էր քաղաքական մոտիվացիայով։

Փաշինյանը ներկայացրեց Ամանորի ծախսերի դրամական արդյունքները

«Զրո լումայի կորուստ ունենալով՝ ապահովեցինք 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ դրամաշրջանառություն»:

Նախկինում Հայաստանում նման նախադեպ չի եղել եւ բաց դասական աճուրդով երբեք չի վաճառվել պետությանը «նվիրաբերված» գործող բիզնես. Գեղամ Նազարյան

Դժվար է պատկերացնել, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի համար գնորդ կգտնվի, որը պատրաստ կլինի գումար ներդնել եւ սպասել, որ մի գեղեցիկ օր Ավետիսյանների ընտանիքը կփորձի դատական ճանապարհով հետ ստանալ նախկինում իրենց պատկանող սեփականությունը: 

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031