Օրվա լրահոսը

Ոչ միայն ծառեր էր ապօրինի հատել, այլև կեղծել էր մեքենայի համարանիշերը (Տեսանյութ)

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հունվարի 20-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնելիս ստուգել են Այգեհովիտ գյուղի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել նախորդ շաբաթ` իրենց գյուղի հարակից տարածքից ապօրինի

Անասնապահներն ու մսավաճառներն Արմավիրի մարզպետին խնդրել են միջամտել ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջի կատարումը երկարաձգելուն

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը երեկոյան հանդիպում է ունեցել Արմավիրի մարզի անասնապահների և մսավաճառների հետ: Անդրադառնալով սույն թվականի հունվարի 15-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության այն որոշմանը, համաձայն որի Հայաստանի ողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք կդառնա` մարզպետն ընդգծել է, որ ՀՀ գործադիր իշխանությունն ամեն ինչ

Կատարի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է հիմնադրամի գործադիր տնօրեն Մանսուր բին Էբրահիմ ալ Մահմուդի հետ

5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի հետ այսօր ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր, որով շուրջ 5,3 մլն եվրո կհատկացվի՝ վտանգավոր թափոնների կառավարման նոր ու արդյունավետ համակարգ ներդնելու գործին: Ծրագրի ավարտին ակնկալում ենք մի իրավիճակ, երբ Երևանում բոլոր հնարավոր վտանգավոր թափոնների առումով կլինեն վերջնական լուծումներ՝ կամ թափոնների վնասազերծման, կամ դրանց անվտանգ պահպանման համար: Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը

Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Նշելով, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ն երկարաժամկետ գործընկերներ են՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը և տարբեր ոլորտներում հաջողված նախագծերի իրականացումը։ Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է Հայաստանի կառավարության հետ արդյունավետ

«Էսօր ընդդիմությունն ունի այնքան իշխանություն, որքան Սերժ Սարգսյանը թույլ է տվել, որ իր օրոք ունենա ընդդիմությունը». Մարուքյանը զգուշացնում է, որ կբոյկոտեն սահմանադրական փոփոխությունները, եթե «կոճակ փոխեն»

Որ ինքը կանգնում, ասում է՝ ընդդիմությունն ուժեղ է, կներեք, էսօր ընդդիմությունն ունի այնքան իշխանություն, որքան Սերժ Սարգսյանը թույլ է տվել, որ իր օրոք ունենա ընդդիմությունը: Դա ի՞նչ ասելու բան է, դա ուժեղ ընդդիմությո՞ւն է: Կներեք, բայց խորը անհամաձայնություն կա մեր պատկերացումների մեջ, Սերժ Սարգսյանի տված լիազորությունները իրանք համարում են ուժեղ լիազորություննե՞ր:

«Մայքրոսոֆթ»-ը հետաքրքիր գործընկեր կարող է լինել նախագահական ATOM ծրագրի համար․ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Մայքրոսոֆթ» ընկերության Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի (WCB) գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆի հետ: Կարևորելով ընկերության հետ համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է տեխնոլոգիական և կրթական հանգույց դառնալու՝ Հայաստանի հնարավորությունները։ Ջուդսոն Ալթհոֆն ասել է, որ իրենց ընկերությունը

Գործարար Շեկոն ու նրա ընկերն ազատ արձակվեցին․ վե՛րջ Ռոբերտ Քոչարյանի ուղարկած ծաղկեպսակի պատմությանը

Քիչ առաջ Արթիկ քրեակատարողական հիմնարկից ազատ են արձակվել գործարար Շեկոն ՝ Գարիկ Ուզունյանն ու  նրա ընկերը՝ Զոհրաբ Մուրադի Եսիմսեյտովը։ Հիշեցնենք, որ վերջիններս կալանավորվել էին դեկտեմբերի 13-ին ԱԺ պատգամավոր Կարեն  Սարուխանյանի ընկերոջը Անի թաղամասի «Ջավախք» խանութի դիմաց ծեծի ենթարկելու կասկածանքով։ Իսկ պատճառը, ըստ պատգամավորի ոստիկանության ներկայացրած հաղորդագրության, եղել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երկրաշարժի զոհերի

Շիրակի մարզում կրքերը չեն հանդարտվում․ մարզպետը՝ բողոքավորների հետևից

Այսօր Շիրակի մարզում շարունակվել են բողոքի ցույցերն անասունների մորթը պարտադիր սպանդանոցներում իրականացնելու կառավարության որոշման դեմ։ Առավոտյան՝ ժամը 10․10-ի սահմաններում ոտքի են կանգնել Լանջիկի բնակիչները, որոնց բողոքի ցույցը, սակայն, երկար չի տևել, նրանց այցելել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետն եղել է նաև Բագրավանում․ հիշեցնենք, որ երեկ Անիի տարածաշրջանի սահմանամերձ մի քանի գյուղերի, այդ թվում Բագրավանի բնակիչները,

Շիրակի մարզպետը տեղում հանդիպել է բնակիչներին, որոնք դժգոհում են կառավարության՝ պարտադիր սպանդանոցային մորթի անցման որոշումից

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր վաղ առավոտյան այցելել է մարզի Բագրավան և Լանջիկ բնակավայրեր, հանդիպել բնակիչներին, որոնք դժգոհում են կառավարության՝ պարտադիր սպանդանոցային մորթի անցման որոշումից։ Տիգրան Պետրոսյանը լսել է բնակիչների մտահոգությունները։ Մարզային իշխանության ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել է առկա իրավիճակը, ներկայացվել հնարավոր լուծումները։ Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ բնակավայր։ Կառնուտցիները

«5, 10, 15 տարի հետո, երբ դուք գնաք առևտրի կենտրոն, մինչև ձեր երեխայի համար սնունդ կգնեք, ձեր մեքենան պատրաստ կլինի: Ձեր մեքենան կունենա երեք հազար բաղադրիչ, այն կլինի էլեկտրական, որը ձեզ համար կպատրաստեն երկու ռոբոտ»

ՀՀ Նախագահը Դավոսի համաժողովում որպես բանախոս մասնակցել է «Հավասարակշռելով ներքին և գլոբալ անհավասարությունը» թեմայով քննարկմանը

Պարզվում է՝ Գեւորգ Պետրոսյանի՝ 3 տառանիի մասին խոսքը պետք է ընդունել այնպես, ինչպես Պարույր Սեւակինը. «Դու՝ 2 տառ, դու՝ հասարակ մի դերանուն»

Բագրատյանն ասաց՝ «Տեսեք Սեւակն ինչ է ասում….Ինչի՞ սա չեք նայում ու անպայման այդ 3 տառը հասկանում եք ամեն մեկը իր քաղաքակրթական մակարդակով: Տիկի՛ն Արփի Դավոյան, արժեհամակարգերից եք խոսում, ինչի՞ նման արժեհամակարգ չեք որդեգրել ձեզ: Դուք կին եք, չէ՞, լավ կլինի էդպես մտածեք, ոչ թե անպայման դրա տակ մտածեք ես իմ ինչեր ու աշխարհացունց արտահայտություններ»:

Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ, որը նաև Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն է։ Ջերմությամբ հիշելով շուրջ երկու տարի առաջ Հայաստան կատարած իր այցը՝ տիկին Մորեն նշել է, որ Հայաստանն ու Շվեյցարիան պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններ ունեն։ Հանրապետության նախագահը և

«Այո՛, Հայաստանի Հանրապետությունում թայֆայի իշխանություն չի լինելու». Տիգրան Պետրոսյան

«Այո՛, Հայաստանի Հանրապետությունում թայֆայի իշխանություն չի լինելու, այո՛, ՄԵՆՔ այս ամենին վերջ ենք դրել, և այո՛, ես պատասխանատվություն եմ կրում իմ ցանկացած որոշման համար: Ո՛չ, Գյումրին փոքր քաղաք չէ. Գյումրին մեծ և արժեքային քաղաք է, որտեղ բոլորը գիտեն` ով ինչ շահերով է առաջնորդվում»: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան

Սաթի Սպիվակովան աջակցություն է հայտնել Յուսուֆ Էյվազովին և համերաշխության կոչ արել

Դերասանուհի Սաթի Սպիվակովան Instagram-ի իր էջում անդրադարձել է ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի շուրջ առաջացած սկանդալին, որը, ըստ մամուլի հրապարակումների, Դրեզդենի օպերայում սպասվող համերգին հրաժարվել է նույն բեմում ելույթ ունենալ հայազգի օպերային երգչուհի Ռուզաննա Մանթաշյանի հետ: «Արվեստն ընդհանրապես, իսկ Երաժշտությունը հատկապես, մեկ ազգության, մեկ հավատքի և ունիվերսալ լեզվի տարածք են: Արդեն քաղաքական գործիչների կողմից սրված ազգամիջյան

«Դավաճան լակոտներ, պետականության վրա թքած ունեցող լածիրակներ…Սա է ձեր բառապաշարը, ամո՛թ ձեզ». «Իմ քայլի» պատգամավորը՝ Նաիրա Զոհրաբյանին

Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, տիկին Զոհրաբյան, որ Գյումրի-Երեւան մայրուղում մնացել են ԲՀԿ պատգամավորները եւ հյուսիս-հարավ հատվածում հատկապես: Իսկ մնացած պատգամավորները մնացել են իրենց քուչի բեսեդկայում,իրենց դպրոցի հետեւի պատի տակ եւ իրենց փողոցի այն հատվածներում, որոնք օգտագործվել են այսօրվա նման ռազբորկաների համար:

Շարժական սպանդանոցներ. պատգամավորներն անասնապահների համար լուծում են առաջարկում

Այդպիսի մոտ 39-ը սպանդանոցներ կան, որոնց մի մասն է միայն պատրաստ աշխատելու՝ փաստաթղթերի կամ այլ պատճառով

ԶՈւ ղեկավարությունն իր առջև խնդիր է դրել մատակարարների հետ համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է զինված ուժերի մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 21-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է զինված ուժերի հետ համագործակցող մատակարար ընկերությունների ու անհատ ձեռներեցների հետ: Կարևորելով նման ձևաչափով հանդիպումը՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդգծել է, որ զինված ուժերի բնականոն աշխատանքն ապահովում է

No Passport Required-ի հաղորդավարը ծանոթացել է Լոս Անջելեսի հայկական խոհանոցին

Ամերիկյան No Passport Required խոհարարական հաղորդման շրջանակում հաղորդավար Մարկուս Սեմյուելսոնը գնացել է Լոս Անջելես՝ ծանոթանալու հայկական խոհանոցին: Հաղորդման շրջանակում Սեմյուելսոնը հանդիպում է Լոս Անջելեսի հայերի հետ, որոնք ազդել են տեղի խոհանոցի ձևավորման վրա: Հաղորդման մեջ նշվում է, որ Լոս Անջելեսի հայկական խոհանոցը սփյուռքի խոհանոց է, այսինքն` ձևավորվել է տարբեր տարածաշրջանից տեղափոխված հայերի կողմից: Հաղորդավարը ծանոթանում է

ԱԺ-ում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ տարածաշրջանային վերջին զարգացումները

Հունվարի 21-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը եւ տարածաշրջանային վերջին զարգացումները: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ Իրանում կատարվող իրադարձություններին Հայաստանն ուշադրությամբ հետեւել է: Փոխնախարարը նշել է, որ այդ օրերին

«Անպայման կլինի հանրաքվե». Ռուստամ Բադասյանը՝ սպասվելիք սահմանադրական բարեփոխումների մասին

Եթե դատական համակարգի հանդեպ վստահությունը հնարավոր լինի սահմանադրական փոփոխություններով բարձրացնել, ապա միայն դրա համար անհրաժեշտ են այս փոփոխությունները

ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն է հայտնել արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի հանձնառությանը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է  Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, այլք: Նախարարը եվրոպացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և,

«Նրանք ամեն օր փորձում են իրենց գցել մեր քաղաքական կատոկի տակ, կարծում եմ կհամաձայնեք՝ գնալով ավելի դժվար է դառնում նրանց չկատոկելը». Ուլիխանյանը՝ ԲՀԿ-ին ու Լուսավորին

Այսօր մենք խոսում ենք ընդդիմության լիազորությունները ընդլայնելու մասին, բայց մենք հո գիտենք, որ լիազորությունները ենթադրում են նաեւ պատասխանատվություն, այդ լիազորությունը իրականում նաեւ զենք է, մենք հո գիտենք, որ երեխաներին զենք տալը վտանգավոր է հանրության համար:

Մսավաճառներն իրենց դժգոհությունները ներկայացրին մարզպետին

սպանդանոցի առաջարկած տեղափոխման, ինչպես նաեւ մորթի գներն գյուղացիների համար ընդունելի չեն, ու կբարձրացնեն մսի արժեքը

ԵՄ պատվիրակությանը ներկայացվել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թ.թ. բարեփոխումների ռազմավարությունը

ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը այսօր նախարարությունում հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցչության անդամների հետ: Փոխնախարար Կարեն Բրուտյանը եվրոպացի հյուրերին ներկայացրել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը, դրանում նախանշվող 14 ուղղությունները: «Մենք մի փաստաթղթում կարողացել ենք համախմբել բոլոր կարևոր փոփոխությունները, որոնք նախատեսում ենք իրականացնել: Մեզ համար կարևոր է դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունը՝

«Հարգելի պարոն մարզպետ եւ մարզպետի յուրայիններ, դուք սխալվում եք, ՀՀ-ում թայֆայի իշխանություն չի՛ լինելու». Նազելի Բաղդասարյանը՝ Շիրակի մարզպետին

Չեմ ուզում մեկնաբանել մարզպետի որոշումը, բայց միանշանակ թույլ չեմ տա, որ որեւէ մեկը, մսխելով հեղափոխության արժեքները, բերի այնպիսի կեղծ գաղափարներ, որոնք մեր քաղաքական թիմին հարիր չեն: Ես եւ գոնե շատ գյումրեցիներ հասկանում ենք, թե ինչին է միտված այս քաղաքական դիրքավորումը: Գյումրին այնքան էլ մեծ քաղաք չէ, եւ մենք հասկանում ենք, որ սա ճիշտ դիրքավորում է քաղաքապետի ընտրությունից առաջ:

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը պարգևատրվել է «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդման գործում ակտիվ մասնակցության համար» պատվոգրով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկ այլ հրամանագրով ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանը պարգևատրվել է

Հերթական անգամ կառավարությունը խնդրի լուծումը պատկերացնում է ոչ թե ամբողջական, այլ հատվածային և չկշռադատված. ՀՅԴ հայտարարությունը

Հանրության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել բացառապես սպանդանոցների միջոցով անասունների մորթի կազմակերպման կառավարության որդեգրած դիրքորոշումը: Գյուղատնտեսությունը և, մասնավորապես անասնապահությունը հանդիսանում են Հայաստանի տասնյակ հազարավոր ընտանիքների եկամտի եթե ոչ միակ, ապա հիմնական աղբյուրը: Ուստի, այս ոլորտում կառավարության ձեռնարկած ցանկացած քայլ պետք է միտված լինի ոլորտի զարգացմանը, դյուրացնի անասնապահությամբ զբաղվելը և բարձրացնի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսությունների ու

Կարեն Քոչարյանը մտահոգություն հայտնեց՝ առկա հայհոյախառն մթնոլորտը երկկողմանի է և անընդունելի, ուստի պետք է երկխոսել

«Ես Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ երկխոսության գնամ. երեք անգամ հասարակական կարգ է տապալել». Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ Կարեն Քոչարյանի առաջարկի առիթով

Բեռլինում Թումո կենտրոն կբացվի

Այսօր` հունվարի 21-ին, Թումո Երևանում և KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում զուգահեռաբար, տեղի ունեցավ Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը: Կենտրոնը գտնվելու է Բեռլինի արևմտյան հատվածում` պատմական Շառլոտենբուրգ թաղամասում: Այն իր դռները կբացի այս տարվա հոկտեմբերից` անվճար սովորելու հնարավորություն տալով 1200 ուսանողի: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների անդամներ, երկու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031