Օրվա լրահոսը
«Հեռու եմ ԱԺ դահլիճը քրեական «ռազբորկայի» վայր դարձնելու մտքից». Բաբաջանյանը ԲՀԿ-ին հիշեցնում է, որ մենակ չէ
Աջ կողմից պատգամավորներից մեկն ինձ զգուշացնում էր բարձր չխոսել եւ մատ թափ չտալ, իմ արձագանքն էլ եղել է այն տոնի մեջ, որին ականատես եմ եղել:
Աղքատության հաղթահարման նոր մեթոդներ են ներդրվելու
Կառավարությունն արմատապես փոխում է անապահով ընտանիքների կարիքների գնահատման եւ աղքատության հաղթահարման մեթոդները:
Ինչո՞ւ է Արմեն Ամիրյանը գրել «Գեներալի երազը» պիեսը
Ինչ վերաբերվում է նոր ստեղծագործություններին, ապա կասեմ միայն, որ հիմա սկսել եմ աշխատել նոր գործի վրա, որը, հավանաբար , հետագայում կդառնա ֆիլմի սցենար։
500 մլն դրամի վնաս պետությանը` պետական գույքն իրական արժեքից 3 անգամ ցածր գնով օտարելու հետևանքով
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։ Նշված առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն
Թադևոս Տոնոյան. «Բոլոր մրցույթներն առայժմ այն տպավորությունն են թողնում, որ շատ վատ են կազմակերպված, չկան օբյեկտիվ սկզբունքներ». «Փաստ»
Տպագիր պարբերականներ կան, որոնց տրված է մեկ միլիոն 200 հազար դրամ, ինչպես, օրինակ, ազգային փոքրամասնությունների թերթերին, և կան կայքեր, որոնք ստանում են 4 միլիոն 800 հազար դրամ։ Պարզ չէ՞, որ այստեղ խտրական վերաբերմունք է։
Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակի միջոցառման ժամանակ հնչել են հատվածներ նրա ելույթներից. Ermenihaber
Ստամբուլի «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցի օրը՝ հունվարի 19-ին, Թուրքիայում և արտասահմանում հիշատակի միջոցառումներ են անցկացվել: Ստամբուլում՝ «Ակոս» թերթի նախկին խմբագրության շենքի մոտ, որտեղ սպանվել է Դինքը, տեղի է ունեցել ոգեկոչման գլխավոր միջոցառումը: Մարդաշատ միջոցառման ժամանակ հնչել է հայ ժողովրդական «Սարի աղջիկ» հանրահայտ երգը, ինչպես նաև հատվածներ Դինքի նախկին ելույթներից: Թուրքական «Gazete
«Էդ ձեր ջղային դեմքերի տակ մենք ձեր սաղ վախերը տեսնում ենք, ախր, էդքան համարձակ, դուխով եք, եկեք ստեղից խոսացեք». «Իմ քայլի» արձագանքը՝ ԲՀԿ-ականներին
Ուրեմն ես էլ ձեզ ասեմ՝այո, 3 տառանիի մասով էլ, 4 տառանիի մասով էլ, եթե կարիք կա՝ պայքարում ենք: Դրա մասով էլ կան հոդվածներ, բայց պետք չի իջեցնել էդ մակարդակի, էս Ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա:
Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
2019թ. հունվարի 1-ից Հայաստանի սահմանին մատակարարվող բնական գազի գինը փոխվեց, հասնելով հազար խորանարդ մետրի համար 150 դոլարի: Այսուհանդերձ, գնի այս փոփոխությունից հետո սպառողներին մատակարարվող բնական գազի սակագինը չփոխվեց։ Հետհեղափոխական ժամանակներ էին և կառավարությունն իրեն նման ճոխություն թույլ տալ չէր կարող, սխալ կհասկանային: 2019թ. հունվարի 1-ից բնական գազի գնի տարբերությամբ առաջացող վնասները փոխհատուցվում են «Գազպրոմ Արմենիա»
Ուզբեկստանն ակնարկել է, որ ԵԱՏՄ-ում կներգրավվի որպես դիտորդ. «Կոմերսանտ»
УзА լրատվական գործակալությունը հրապարակել է Շավքաթ Միրզիոևի ամբողջական ելույթը խորհրդարանում, որում նման հայտարարություն չկա, և ընդհանրապես, այնտեղ բացակայում են «ինտեգրացիա», «Ռուսաստան», «Ղազախստան», «անկախություն» բառերը:
Քննչական կոմիտեն իրականացնում է նախնական ուսումնասիրություն փաստաբանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու կապակցությամբ
2020 թվականի հունվարի 20-ին ՀՀ Փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել՝ «Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում» վերտառությամբ: Հայտարարության ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Գյոզալյանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել
«Հլը մեկը թող փորձի իմ թասիբը վիրավորի». Պետրոսյանը Բաբաջանյանին հիշեցնում է «թաթիկները կկտրենք»-ը
Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ միջադեպը սկսվել է նրանից, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը ոգեւորության հերթական փուլն է ապրել:
Հայաստանում ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների 11%-ը տարրական դպրոց, 48%-ը՝ ավագ դպրոց չի հաճախում. ՅՈՒՆԻՍԵՖ
Կրթական համաշխարհային ֆորումին և աշխարհի առաջնորդների՝ Համաշխարհային տնտեսական ֆորումում հավաքվելուն ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է նոր ուսումնասիրություն, ըստ որի, աշխարհում ամենաաղքատ տնային տնտեսություններում ապրող դեռահաս աղջիկների յուրաքանչյուր 3-ից 1-ը երբևիցե դպրոց չի հաճախել։ Աղքատությունը, սեռով, հաշմանդամությամբ, էթնիկ ծագումով պայմանավորված խտրականությունը կամ ուսման լեզուն և դպրոցի հեռավորությունը, ինչպես նաև վատ ենթակառուցվածքները այն խնդիրներից են, որ շարունակում են
Արթուր Ալեքսանյանը մրցաշրջան 2020-ը սկսել է հաղթանակով
Ալեքսանյանը եզրափակչում 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Օրխան Նուրիեւի նկատմամբ:
ԱԺ նիստերի դահլիճից, որպես կարգապահական տույժ, հեռացվել են ԲՀԿ պատգամավորներ. Աբովյանն Արարատ Միրզոյանին կոչ արեց հեռացնել նաեւ «սադրիչին»՝ Բաբաջանյանին
Արման Աբովյանն ավելի ուշ իր ելույթում հայտարարեց. «Արդեն որերորդ անգամ է՝ Արման Բաբաջանյանը սադրում է: Սադրում է ուղիղ, անուղիղ: Ես չհասկացա՝ ի՞նչը բորբոքեց պարոն Բաբաջանյանին, որ մենք այսօր տեսանք մեկ դերասանի թատրոն: Ի՞նչ էր ասել Գեւորգ Պետրոսյանը, խնդրում եմ եւս մեկ անգամ լսել՝ վիրավորե՞լ է, ինչ-որ վիրավորա՞նք է հասցրել, կպե՞լ է, ի՞նչ է ասել»:
Բելառուսը նավթի խմբաքանակ է ստացել Նորվեգիայից
Հունվարի 1-ից Ռուսաստանը դադարեցրեց նավթի մատակարարումը Բելառուս՝ հումքի գնի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրանից հետո հանձնարարեց այլընտրանք գտնել ռուսական նավթին:
ԱԺ նիստերը՝ 18+. «Պարոն Պետրոսյան, ռազբորկա՞ եք ուզում անել». Նաիրա Զոհրաբյանն ու Իվետա Տոնոյանը Գեւորգ Պետրոսյանին ձեռքերով պահում էին, որ կռիվ չանի
«Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, մոտենալով ամբիոնին, ասաց. «Էսօրվա նիստից հետո ես մտածում եմ, գուցե ԱԺ նիստերը հեռուստատեսությամբ հեռարձակելուց առաջ 18+ նշում անեն, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում, առնվազն համահունչ է այն արժեքների հետ, որոնց մասին մենք խոսում ենք ամեն օր, խոսում ենք ֆեյսբուքում, ԶԼՄ-ներով»:
Միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր. «Կսովորեմ արտասահմանում ու կվերադառնամ Հայաստան»
Հայաստանյան թիմերի ղեկավարները համոզված են, որ միջազգային հարթակներում հայ երեխաների նման ներկայացվածությունը նրանց համար ճանապարհ է հարթում միջազգային լավագույն բուհերում անգամ անվճար սովորելու համար:
«Դրիֆտ»՝ եկեղեցու բակում. հասարակական կարգը խախտածները բերման են ենթարկվել
Հունվարի 19-ին, ժամը 23.53-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում մի քանի մեքենաներ դրիֆտ են անում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Լեքսուս» և «Կրայսլեր» մակնիշի մեքենաների վարորդները ժամը 23.50-ին եկեղեցու բակում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ և անկանոն երթևեկել: Նրանք
Գործող իրավակարգավորումները դեռևս չեն սահմանում «հանրային շահ» կամ «հանրային նշանակություն ունեցող հարցեր» եզրույթների իրավաբանական բովանդակությունը. ՀՔԱՎ
Անհրաժեշտ է ամբողջությամբ ներդնել հանրային շահի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքի ինստիտուտը. ՀՔԱՎ
«Չափդ ճանաչի, արա՛». Գողականների մասին օրենքի քննարկման ժամանակ թեժ վեճ սկսեց. ԲՀԿ-ականները հաշիվ էին մաքրում Արման Բաբաջանյանի հետ, Միրզոյանը կոչ արեց մանդատը դնել ու «բեսեդկայում» լռվել
Երբ Արման Բաբաջանյանը ելույթից հետո փորձեց զբաղեցնել իր տեղը, ԲՀԿ-ականները, պատրաստ վեճի, ոտքի կանգնեցին ու ուզում էին մոտենալ նրան, բանը կհասներ ձեռնամարտի, եթե չմիջամտեին Իմ քայլի, ԼՀԿ-ի պատգամավորները: Արմեն Խաչատրյանը փորձեց պահել ԲՀԿ-ականներին ու թույլ չտալ, որ մոտենան Բաբաջանյանին, խառնվեցին Սիփան Փաշինյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, փորձեցին կրքերը հանդարտեցնել: ԲՀԿ-ականները Բաբաջանյանի վրա բղավում էին՝«Չափդ ճանաչի, արա՛»:
«Նիկոլ Փաշինյանի և իր տիկնոջ դեմքերին ես կարեկցության նշույլ չտեսա. ինչպե՞ս հավատանք նրանց». Կարինե Նալչաջյան. «168 ժամ»
Եթե մարդիկ տեսնում են, որ երկրի ղեկավարի մտածմունքների առարկան ձյունն ու ձնագնդին են, մարդկանց սպասումները, մեղմ ասած, չեն արդարանում: Մեր երկրին այսօր շատ է պակասում լրջությունը
Մամիկոն Ղարիբյանը 3-րդ անգամ միջազգային վարպետի նորմա լրացրեց
Գրոսմայստերների մեջ ՖԻԴԵ-ի վարպետ լինելը հարաբերական ցուցանիշ է:
Հաջորդը օդանավակայանն ենք փակելու. Անասնաբույծները փակել էին Արմավիր տանող միջպետական ճանապարհը
Անասնաբույծները պահանջում են սպանդանոցները վերացնել
Մարգարիտա Գասպարյանը պարտվեց ու լքեց պայքարը
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը անհաջողության մատնվեց «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարում: Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցաշարի մեկնարկային տուրում WTA վարկանիշային ցուցակի 100-րդ հորիզոնականը զբաղեցնող Գասպարյանը 2:6, 2;6 հաշվով պարտվեց WTA 23-րդ ռակետ Մարիա Սակկարիին ու լքեց պայքարը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք մնալ դատարանի համար. ՄԻՊ
Մարդիկ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները․ ՄԻՊ
«Մամուլից մաղձ է թափվում… մամուլն է ատելության մթնոլորտ տարածում, ոչ թե մենք». ԱԺ-ում պահանջում են ԶԼՄ-ների սեփականատերերին, նրանց փոխկապակցված անձանց բացահայտել
«Հենց պատասխանատվության հարց է լինում, առաջին պլան է գալիս՝ մամուլի նկատմամբ ճնշումներ եւ այլն, բայց երբ մամուլն է ճնշում, սուտ ու կեղծիք տարածում, մենք քայլ չենք անում: Երբ թերթենք մամուլը, եթե կարելի է դա մամուլի միջոց համարել, հատկապես՝ էլեկտրոնային, մամուլից մաղձ է թափվում, հենց էդ մամուլի միջոցով է, որ ատելության մթնոլորտը տարածվում է երկրում: Մենք չենք տարածում, իշխանությունը չի տարածում, մամուլի միջոցներն են միայն, որ տարածում են՝ կոնկրետ պատվերով, կոնկրետ նպատակի համար»:
Հայոց լեզվից անբավարար է ստացել քննություն հանձնած աշակերտների 21.1%-ը, հանրահաշվից՝ 25.1 %-ը. «Հայկական ժամանակ»
ՀՀ հանրակրթական դպրոցների ընթացիկ գնահատմամբ 6 825 աշակերտից 1 440-ը, այսինքն՝ 21.1%-ը հայոց լեզվի քննությունից անբավարար է ստացել: Հանրահաշվի դեպքում պատկերն այսպիսին է. քննություն հանձնած 6 784 աշակերտներից դրական գնահատական չի ստացել 1703-ը կամ 25.1 %-ը: Սրանք Գնահատման եւ թեստավորման կենտրոնի անցկացրած վերջին գնահատման ամփոփված արդյունքներն են: Նշենք, որ ԳԹԿ-ն հանրակրթական դպրոցներում հայոց լեզու եւ
Աշոտ Վարդապետյան. «Երկու առաջնություններում էլ չեմպիոնը որոշվեց միայն վերջին տուրում»
Մեկնարկից մոտ երկու օր առաջ հայտնի դարձավ, որ հայտ ներկայացրածներից երկուսը՝ գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը հիվանդության պատճառով ի վիճակի չեն լինելու մասնակցել: Մենք ցավում ենք դրա համար, քանի որ 12 մասնակցով մրցաշարն անհամեմատ ավելի հետաքրքիր կլիներ, իսկ առաջնությունը, ինչպես անցած տարի, կունենար 14-րդ կարգ:
Հանրությունը մեծ ակնկալիքներ ուներ 7-րդ գումարման Ազգային ժողովից, ու դրա մեկամյա գործունեությունն ակնհայտորեն համատեղելի չէ այդ ակնկալիքների հետ. Հայկ Սահակյան. «Իրատես»
Ես տնտեսագետ չեմ և չեմ փորձի հրապարակված թվերի մասին կարծիք հայտնել, բայց ակնհայտ է, որ օլիգարխին խոշոր սեփականատեր հայտարարելով, նրանից նվերներ ընդունելով՝ տնտեսության կառուցվածքը չես փոխում, իսկ դրա բացակայության պայմաններում տնտեսական հեղափոխության մասին դատողություններ անելը ժամանակի զուր կորուստ է:
Բակո Սահակյանը նշել է` 2019 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վստահորեն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2019 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2020 թվականի անելիքներին: Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ 2019 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վստահորեն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները, ապահովել է մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությունը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության


















































